Օպերացիոն համակարգ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպերացիոն (գործավար) համակարգը կրճատ (ՕՀ) ծրագրերի խումբ է, որը կառավարում է համակարգչային տեխնիկայի ռեսուրսները և ընդհանուր ծառայություններ են մատակարարում կիրառական ծրագրերին։ Համակարգչում ՕՀ-ը համակարգչային տեխնիկային ծրագրեր ապահովող ամենակարևոր մասն է: Օգտվողը` առանց ՕՀ-ի չի կարող չի կարող օգտվել և ավելացնել ծրագրեր համակարգչում բացառությամբ եթե ծրագիրը ինքնաբեռնվող է:

Ժամանակի բաժանման ՕՀ-երում պլանավորում են առաջադրանքները և դրանցից շատերը ներառում են պրոցեսի ժամանակի, զանգվածային պահեստավորման, տպագրության և այլ ռեսուրսների ծախսերի արդյունավետ բաշխման հաշվառումը:

Սարքավորումների այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ներածումն ու արտածումը և հիշողության տեղաբաշխումը, ՕՀ-ը հանդես է գալիս որպես միջնորդ կիրառական ծրագրեր իև համակարգչային ծրագրերի միջև չնայած կիրառական ծածկագիրը սովորաբար ստեղծվում է հենց սարքավորումների միջոցով բայց հաճախ ՕՀ-ի կարիքն ունի կամ կարող է ընդհատվել նրա կողմից: ՕՀ-եր կարելի է գտնել գրեթե ցանկացած սարքավորման մեջ, որը համակարգիչ է պարունակում բջջային հեռախոսներից և վիդեո խաղերի վահանակներից մինչև գերհամակարգիչներ և Վեբ սերվերներ.

Ժամանկակից ՕՀ-երի օրինակներ են Անդրոիդ, իՕՍ, Լինուքս, Մաք ՕՍX, որոնցից յուրաքանչյուրը իր արմատը ունի Յունիքսում, և Մայքրոսոֆտ Վինդոուզ-ում.[1]

Բովանդակություն

[խմբագրել] Տեսակները

Իրական ժամանակ
A Իրական Ժամանակի ՕՀ-ը համաժամանակյա գործողությունների մի համակարգ է, որի նպատակը իրական տվյալներով գործողությունների իրականացնում է: Իրական տվյալներով գործողությունների իրականացումն է:Իրական տվյալները կառավարող օպերացիոն համակարգերը հաճախ օգտագործում են մասնագւտացված գրաֆիկական ալգորիթմներ, այնպես որ նրանք կարող են վարվեցողության դետերմինացված բնույթ ձեռք բերել: Իրական ժամանկի ՕՀ-երի գլխավոր նպատակը նրանց արագ և կանխատեսելի արձագանքն է իրադարձություննեին: Նրանք ունեն իրադարձություններով պայմանավորված և ժամանակի-բաժանման ծրագիր և երբեմն երկուսն էլ միասին վերցված: Իրադարձություններով պայմանավորված համակարգը գործ ունի իրենց առաջնորդությունների վրա հիմնված առաջադրանքների կամ արտաքին իրադարձությունների հետ, մինչդեռ իրական տվյալները կառավարող օպերացիոն համակարգերը գործ ունի այնպիսի առաջադրանքների հետ, որոնք հիմնված են ժամացույցի ընդհատումների վրա։
Միաօգտագործվող և Բազմաօգտագործվող
A Բազմաօգտագործվող օպերացիոն համակարգը թույլ է տալիս մի քանի օգտվողների միաժամանակ մուտք գործել համակարգչային համակարգ։ Իրական տվյալները կառավարող համակարգը կարելի է դասակարգել որպես բազմաօգտագործվող համակարգեր, քանի որ նրանք հնարավոր են դարձնում մեկ հոգու մուտքը համակարգիչ ժամանակի բաժանման շնորհիվ։ Միաօգտագործվող օպերացիոն համակարգը, ի հեճուկս բազմաօգտագործվող օպերացիոն համակարգին, միաժամանակ կարող է օգտագործվել մեկի կողմից։ Վինդոուզ-ի օպերացիոն համակարգում բազմաթիվ հաշիվների առկայությունը այն չի դարձնում բազմաօգտագործվող համակարգ։ Ավելին, միայն ցանցաին ադմինիստրատորն է իրական օգտագործողը։ Բայց Յունիքսի նման օպերացիոն համակարգի համար հնարավոր է միանգամից երկու օգտագործողների միաժամանակյա մուտքը համակարգ և ՕՀ-ի այս հնարավորությունը նրան դարձնում է բազմաօգտագործվող։
Բաշխված
A Բաշխված օպերացիոն համակարգը հնարավորություն ունի կառավարել մի խումբ անկախ համակարգիչներ և այնպես անել, որ այն մեկ համակարգիչ երևա։ Ցանցային համակարգիչների զարգացումը, որոնք կարող են միմյանց միացվել և հաղորդակցվել միմյանց հետ, հիմք դրեցին բաշխված հաշվառմանը։ Բաշխված հաշվարկները կատարվում են ավելի քան մեկ սարքավորման վրա։ Երբ խմբի համակարգիչները համագործակցված են աշխատում, նրանք ստեղծում են բաշխված համակարգ։ Ներկառուցված օպերացիոն համկարգերը ստեղծվել են, որպեսզի օգտագործվեն ներկառուցված համակարգչային համակարգերում։ Դրանք ձևավորվել են աշխատելու PDA(անձնական թվային քարտուղար)-ների նման փոքր սարքավորումների վրա։ Նրանք ունակ են աշխատել սահմանափակ քանակությամբ ռեսուրսներով։ Դրանք ձևավորման առումով շատ ամփոփ են և միանգամայն արդյունավետ։ Վինդոուզ CE-ն և Մինիքս 3-ը ներկառուցված օպերացիոն համակարգերի որոշ օրինակներ են։

[խմբագրել] Պատմություն

Վաղ շրջանի համակարգիչները ձևավորված էին կատարելու մի քանի առանձին գործողություններ, ինչպես հաշվիչը։ Մինչև 1960թ-ը օպերացիոն համակարգերն իրենց ժամանակակից և ավելի բարդ տարբերակով դեռևս գոյություն չունեին։ Օպերացիոն համակարգերի որոշ բնորոշ գծեր զարգացվել են 1950-ականներին, ինչպես օրինակ մոնիտորային ծրագրերը, որոնք կարող էին ինքնաբերաբար հաջորդականությամբ աշխատացնել մի քանի կիրառական ծրագրեր՝ բարձրացնելով գործողության արագությունը։ Սարքավորման այնպիսի առանձնահատկություններ էին ավելացվում, որ հնարավոր էին դարձնում ընդհատումները և զուգահեռ գործողությունները։ Երբ Apple Inc., Atari,IBM և Amiga կազմակերպությունների անհատական համակարգիչները հայտնի դարձան 1980-ականներին, վաճառողները ավելացրեցին օպերացիոն համակարգի այնպիսի առանձնահատկություններ, որոնք նախապես օգտագործվել էին գերարագ համակարգիչների և մինի համակարգիչների վրա։ Հետագայում, շատ առանձնահատկություններ զարգացվեցին, ինչպես օրինակ գրաֆիկական յուզերների ծրագրերի համակարգը՝ անհատական համակարգչային օպերացիոն համակարգերի համար։

Օպերացիոն համակարգը բաղկացած է բազմաթի մասերից։ Ամենակարևոր մասերից մեկը դա կեռնելն է, որը կարգավորում է ցածր մակարդակի գործողությունները, որը սովորական օգտագործողը սովորաբար չի կարող տեսնել։ Այն կարգավորում է, թե ինչպես է հիծողությունը կարդացվում և գրվում, այն հաջորդականությունը, որով տեղի են ունենում գործողություննորը, ինչպես է տեղեկատվությունը ստացվուն և ուղարկվում այնպիսի սարքավորումների միջոցով, ինչպիսին մոնիտորն է, մկնիկը և ստեղնաշարը, և որոծում է, թե ինչպես մեկնաբանել ցանցերից ստացված տեղեկատվությունը։ Յուզերի ծրագրային համակարգը (ինտերֆեյս) մի բաղադրիչ է, որը անմիջական գործողության մեջ է համկարգիչը օգտագործողի հետ, որը հնարավորություն է տալիս նրանց ղեկավարել և օգտագործել ծրագրերը։ Յուզերի ծրագրային համակարգը կարող է գրաֆիկական լինել՝ պատկերներով և սեղանադիրով (դեսկթոփ) կամ տեքստային՝ հրամանի տողով։ Կիրառական ծրագրային համակարգը ծառայություններ և ծածկագրեր է մատուցում, որոնք հնարավորություն են տալիս գործողությունները զարգացնողներին գրել հավաքովի ծածկագրերի վերաօգտագործումը։ Այն առանձնահատկությունները, որոնք օպերացիոն համակարգի բաղկացուցիչ մասն էին համարվում, տարբեր օպերացիոն համակարգերում այլ ձև էին սահմանվում։ Մայքրոսոֆթ Վինդոուզը իր յուզերի ծրագրային համակարգը օպերացիոն համակարգի մասն է համարում, մինչդեռ Լինուքս-ի շատ տարբերակներ այդպես չեն։ Յունիքս and Յունիքս-անման օպերացիոն համակարգեր:

Կեն Թոմսոնը գրել է B-ն, որը հիմնված էր BCPL-ի վրա, որը նա օգտագործել է Յունիքսը գրելիս՝ իր փորձառությունը MULTICS-ի նախագծում։ B-ն փոխարինվեց C-ով, և Յունիքսը դարձավ փոխկապակցված օպերացիոն համակարգերի մի մեծ, համալիր ընտանիք, որոնք ազդեցիկ էին ցանկացած ժամանակակից օպերացիոն համակարգում։ Յունիքս-անման ընտանիքը օպերացիոն համակարգերի զանազան խումբ է, որն ունի մի քանի ենթակարգեր ներառյալ System V-ն,BSD-ն, ևGNU/Լինուքսը ։ «Յունիքս» անվանումը Open Group -ի ապրանքանշանն է, որը երաշխավորում է դրա օգտագործումը ցանկացած օպերացիոն համակարգի հետ, որոնք համապատսախանում են իրենց սահմանմանը։ "Յունիքս-անմանը" հիմանկանում օգտագործվում է դիմելու համար օպերացիոն համակարգերի այն մեծ համակարգին, որը նմանվում է օրիգինալ Յունիքս-ին։

Յունիքս-անման համակարգերն օգտագործվու են բազմապիսի ճարտարապետական սարքավորումներում։ Դրանք օգտագործվում են աշխատանքային սերվերներում, ինչպես նաև գիտական և ինժեներական աշխատակայաններում։ Ազատ Յունիքսի տարբերակները, ինչպես GNU/Լինուքսը և BSD-ը, հայտնի են այս բնագավառներում։ Յունիքս –ի չորս օպերացիոն համակարգեր են վավերացվել Open Group- կողմից։ HP's HP-UX –ը և IBM's AIX-ը երկուսն էլ օրիգինալ System V Յունիքս-ի ժառանգներն են և ձևավորված են աշխատելու միայն իրենց վաճառողների սարքավորումներում։ Ի հակադրություն դրան, Sun Microsystems's Solaris Operating System-ը կարող է աշխատել մի քանի սարքավորումներ վրա՝ ներառյալ x86 և Sparc սերվերները, և PC-ները։ . Էփլի Մակ ՕՍ Էքսը, որը փոխարինել է Էփլ-ի ավելի վաղ Mac OS-ին, խառնածին կեռնել է՝ հիմնված BSD տարբերակի վրա, որն ստացվել էր [[]NeXTSTEP]-ից, Mach-ից, և FreeBSD-ից։ Յունիքս-ի փոխգորխունակությունը հայտնաբերվեց, երբ ստեղծվեց POSIX ստանդարտը։ standard. POSIX ստանդարտը կարող է օգտագործվել ցանկացած օպերացիոն համակարգում, չնայած այն ստեղծվել է Յունիքս-ի բազմաթիվ տարբերակների համար։

[խմբագրել] ԷՀՄ

1rightarrow.png  Տես նաև  IBM ԷՀՄ Օպերացիոն համակարգերի պատմությունը 

Մշակվել է 1950 - ականներին, շատ կարևոր առանձնահատկություններ են ներմուծմել գրաֆիկական համակարգերի ոլորտ, որոնք են`խմբաքանակի մշակում, մուտքային / ելքային ընդհատման հնարավորություններով, բուֆերացում , բազմօգտագործում, բուֆերացում, Կատարման ժամանակվա գրադարանների, լինկ-ծանրաբեռնվածություններ, և մի շարք ծրագրեր տեսակավորման գրառումների են ֆայլեր. Այս առանձնահատկություններ ընդգրկվել են կամ չեն ընդգրկված դիմում է ծրագրային տարբերակը ծրագրավորողների համար պիտանի, այլ ոչ թե առանձին օպերացիոն համակարգի կողմից օգտագործվող ծրագրեր: 1959 թ - ին ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ օպերացիոն համակարգ-ը մշակվել և հանրությանն թ հանձնվել, որպես ինտեգրված ՕՀ IBM 704, իսկ ավելի ուշ `նաև 709 և 7090 ԷՀՄ-երը, չնայած վերջիններս արագորեն դուրս են մղվում շուկայից:

1960-ի ընթացքում, IBM-ի OS/360-ը ներկայացրեց մի նոր ՕՀ որով պայմանավորված էր, System/360 մեքենաների հաջողությունը: IBM-ի ընթացիկ Օպերացիոն համակարգերն են հեռավոր հետնորդներն OS/360 -ով դեռ կարող են ժամանակակից մեքենաները աշխատել:

[խմբագրել] Միկրոհամակարգիչներ

PC-DOS սկզբնական ՕՀ-ից է որը աշխատում է գլխավոր գծային ինտերֆեյսով

 :

Պատկեր:Apple Macintosh Desktop.png
Mac OS by Apple Computer Էյփլ համակարգիչների-կողմից դարձավ առաջին ՕՀ-ը որը աշխատում էր գրաֆիկական ինտերֆեյսով:Այդպիսի ՕՀ-երից շատերը ինչպիսին են Վինդոուսը և իկոնները դարձել են սովորական երևույթ :

Առաջին միկրոհամակարգիչներըհամակարգիչները ՕՀ-երի կարիք չեն ունեցել, ՕՀ-երը զարգացել և մշակվել են մայնֆրամներից և մինի-ներից հետո և հիմնականում կատարում էին միայն ROM ֆունկցիյաներ որոնք հիմա հայտնի են, որպես "Մոնիտոռներ": Առաջին ՕՀ-երից ` CP/M-ը, որը մշակվել էր շատ միկրոհամակարգիչների կողմից և որը շատ մոտ էր MicrosoftMS-DOS-ին վերջինս լայնորեն հայտնի դարձավ ինչպես IBM PC-ի համար աշխատող ՕՀ:

[խմբագրել] Հիշողության կառավարումը

Այլ բաների հետ մեկտեղ կեռնել բազմածրագրային օպերացիոն համակարգը պետք է պատասխանատու լինի կառավարելու ողջ համակարգի հիշողությունը, որը տվյալ պահին օգտագործվում է ծրագրերի կողմից։ Սա հավաստում է, որ այս ծրագիրը չի միջամտում այն հիշողությանը, որն արդեն օգտագործվում է մեկ այլ ծրագրի կողմից։ Քանի որ ծրագրային ժամանակը բաժանվում է, յուրաքանչյուր ծրագիր պետք է առանձին մուտք ունենա հիշողություն։ Համատեղ հիշողության կառավարումը, որն օգտագործվել է վաղ օպերացիոն համակարգերի կողմից, ենթադրում է, որ բոլոր ծրագրերը կամավոր կերպով օգտագործում են կեռնելի հիշողության կառավարումը և չեն գերազանցում իրենց հատկացված հիշողությունը։ Հիշողության կառավարման այս համակարգը էլ այլևս տեսանելի չի լինում, քանի որ ծրագրերը հաճախ պարունակում են որոծակի մտքեր, որով նրանք կարող են գերազանցել իրենց հատկացված հիշողությունը։ Եթե ծրագիրը ձախողվում է, այդ հիշողությունը պետք է օգտագործվի մեկ կամ ավելի ծրագրերի կողմից։ Կանխամտածված ծրագրերը և վիրուսները միտունավոր վերափոխել մեկ այ ծրագրի հիշողությունը, ակմ կարող է ազդել հենց օպերացիոնալ համակարգի վրա։

Հիշողության պաշտպանությունը հնարավորություն է տալիս կեռնելին սահմանափակել համակարգչի հիշողություն մուտք գործելու գործողությունը։ Գոյություն ունեն հիշողության պահպանման բազմաթիվ մեթոդներ՝ ներառյալ հիշողության մասնատումը և համարակալումը։ Բոլոր մեթոդներն էլ սարքավորում են պահանջում, որը բոլոր համակարգիչնեչում գոյություն չունի։

Եվ մասնատման, և համարակալման մեջ, որոշակի պաշտպանված ռեժիմի ռեգիստրներ CPU-ին մատնանշում են, թե հիշողության որ հասցեին թույլատրի ծրագիրը մուտք գործի։ Այլ հասցեներ մուտք գործելու փորձերը կավարտվեն ընդհատմամբ, որը CPU-ին կստիպի նորից մուտք գործել վերահսկիչ ռեժիմ՝ փոխարենը տեղադրելով կեռնելը։ Սա կոչվում է մասնատման խախտում կամ կարճ ասած Seg-V և քանի որ դժվար է մի իմաստալից արդյունք տալ այսպիսի գործողությանը, և քանի որ այն սովորաբար վատ վարվող ծրագիր է, կեռնելը հաճախակի կհայտնվի՝ ավարտին հասցնելու համար չարամիտ ծրագիրը, և կհաղորդի սխալի վերաբերյալ Վինդոուզ 3.1-Me-ն ունի հիշողության պաշտպանության մի քանի մակարդակներ, բայց ծրագրերը հեշտությամբ խաբեությամբ կարող են օգտագործել այն։ Ընդհանուր պաշտպանական ձախողում կլինի, որը ցույց կտա, որ մասնատման խախում է տեղի ունեցել, ինչևիցե համակարգը հաճախ կխափանվի։

[խմբագրել] Իսկական հիշողություն

Իսկական հիշողության ուղղվածության օգտագործումը (ինչպես օրինակ համարակալումը և մասնատումը) նշանակում է, որ կեռնելը կարող է ընտրել, թե որ ծրագիրը որ պահին ինչ հիշողություն կարող է օգտագործել՝ օպերացիոն համակարգին թույլատրելով բազմապիսի գործողությունների համար օգտագործել նույն հիշողական վայրերը։ Եթե ծրագիրը փորձում է մուտք գործել հիշողություն, որը իր ներկայիս մուտք գործած ծրագրերի շարքում էչ, բայց ինչևիցե տրվե է նրան, կեռնելը կընդհատվի նույն ձևով, ինչպես որ այն դեպքում, երբ ծրագիրը կգերազանցեր իրեն հատկացված հիշողությունը։ Յունիքս-ի ժամանակ այսպիսի ընդհատումը դիտվում է որպես էջի ձախողում։

Ժամանակակից օպերացիոնալ համակարգերում, հիշողությունը, որը ավելի քիչ հաճախականությամբ է օգտագործվում, կարելի է ժամանակավորապես պահել սկավառակի վրա և այդ տեղը հասանելի դարձնել այլ ծրագրերի համար: Սա կոչվում է փոխանակում, քանի որ հիշողության մակերեսը կարող է օգտագործվել բազմաթիվ ծրագրերի կողմից և ինչ որ պարունակում է այդ մակերեսը, կարող է պահանջարկից ելնելով փոխանակվել կամ փոխվել: «Իսկական հիշողությունըե ծրագրավորողին կամ յուզերին ապահովում է այնպիսի ըմբռնմամբ, որ համակարգչում ավելի մեծ չափով ՌԱՄ կամ քան իրականում:

[խմբագրել] Ցանց

Ներկայումս օպերացիոն համակարգերի մեծ մասը աջակցում են բազմաթիվ ցանցային արձանագրությունների, սարքավորումների և դրանց օգտագործման ծրագրերին: Սա նշանակում է, որ տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչները կարող են մասնակցել ընդհանուր ցանցին բաժանելու համար այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին են հաշվառումը, ֆայլերը, տպիչները և սկաներները, օգտագործելով լարով կամ անլար կապ: Ցանցերը հիմնականում կարող են համակարգչի օպերացիոն համակարգին թույլատրել հասանելի լինել հեռավոր համակարգչի ռեսուրսներին` կատարելով նույն գործողությունները որ կարող էր կատարել, եթե այդ ռեսուրսները անմիջական կապված լինեին տեղայինհամակարգչին: Սա ներառում է ամեն ինչ սկսած հասարակ կապից, մինչև ցանցային ֆայլերի համակարգի օգտագործումը և նույնիսկ բաժանելով մեկ այլ համակարգչի գրաֆիկաները և ձայնային սարքավորումները:Որոշ ցանցային ծառայություններ թափանցելիորեն թույլ են տալիս համակարգչի ռեսուրսների հասանելիությունը, ինչպես SSH-ը, որը ցանցային յուզերներին թույլատրում է ուղղակի մուտք գործել համակարգչի հրամայական տողի շրագրային համակարգ:

Սերվերային ցանցը համակարգչում այնպիսի ծրագրի հնարավորություն է տալիս, որը կոչվում է կլիենտ, և ցանցի միջոցով միացնում է մեկ այլ համակարգչի, որը կոչվում է սերվեր: Սերվերներն ծառայություններ են առաջարկում այլ ցանցային համակարգիչներին և յուզերներին: Այս ծառայությունները սովորաբար մատուցվում են պորտերի միջոցով: Յուրաքանչյուր պորտի համարը սովորաբար կապվում է ամնեաշատը մեկ գորշող ծրագրի հետ, որը պատասխանատու է այդ պորտին պահանջներ ներկայացնելու համար: Դաեմոնը, լինելով յուզերային ծրագիր, կարող է իր հերթին մուտք գործել այդ համակարգչի տեղային սարքավորման ռեսուրսներ` պահանջներ փոխանցելով օպերացիոն համակարգ հանդիսացող կեռնելին:

Բազմաթիվ օպերացիոն համակարգեր աջակցում են մեկ կամ ավելի վաճառողին հատուկ կամ բաց ցանցային արձանագրություններին նույնպես, օրինակ, IBM համակարգի SNA-ն, Digital Equipment Corporation-ի կողմից թողարկվող համակարգերի DECnet-ը, Մայքրոսոֆթն հատուկ Վինդոուզի վերաբերյալ արձանագրությունները: Որոշակի առաջադրանքներին հատուկ ֆայլերի հասանելիության որոշակի արձանագրություններ կարող են ապահովվել NFS–ի միջոցով: ESound , կամ esd արձանագրությունները հեշտությամբ կարող են ընդլայնվել ամբողջ ցանցում, որպեսզի տեղային շրագրերից ձայն ապահովի: Իրական տվյալները համակարգող օպերացիոն համակարգ

Իրական տվյալները համակարգող օպերացիոն համակարգը բազմագործողություն օպերացիոն համակարգ է, որը նախատեսված է կայուն ժամկետներ ունեցո ծրագրերի համար: Այսպիսի ծրագրերը ներառում են մի քանի փոքր ներկառուցված համակարգեր, ավտոմոբիլային շարժիչների համակարգողներ, արդյունաբերական ռոբոտներ, տիեզերանավ, արդյունաբերական հսկողություն, և մեծածավալ հաշվառման համակարգեր: Իրական տվյալները համակարգող մեծածավալ օպերացիոն համակարգի վաղ օրինակ էր Գործարքի մշակման հնարավորությունը, որը զարգացվել էր ամերիկյան ավիաուղիների և IBM-ի կողմից` Սաբր ավիաուղիների ամրագրման համակարգի համար: Ներկառուցված համակարգերը, որոնք հաստատուն ժամկետներ ունեն օգտագործում են իրական տվյալների կարգավորման այնպիսի համակարգեր, ինչպիսիք են VxWorks-ը, PikeOS-ը, eCos-ը, QNX-ը, MontaVista Լինուքսnand RT Լինուքսը Վինդոուզ CE-ն, որը իական տվյալները համակարգող համակարգ է, որն ունի նույնանման API-ներ Վինդոուզ-ի դեսկթոփի համար, բայց չունի Վինդոուզ-ի դեսկթոփի ոչ մի կոդային բազա: Սիմբիան օպերացիոն համակարգը նույնպես RTOS կեռնել ունի, որն սկսվում է 8.0b տարբերակով:

Որոշ ներկառուցված համակարգեր օգտագործում են այնպիսի օպերացիոն համակարգեր, ինչպիսին են Palm օպերացիոն համակարգը, BSD-ն, and GNU/Լինուքս-ը, չնայած նման համակարգերը չեն աջակցում իսկական տվյալները համակարգող հաշվառմանը: Օպերացիոն համակարգերի զանազանությունն ու դյուրարտադրությունը: Կիրառական ծրագիրը սովորաբար գրվում է հատուկ օպերացիոն համակարգերում օգտագործելու համար, և երբեմն էլ հատուկ սարքավորումների համար: Երբ փոփոխում են ծրագիրը, որպեսզի այն աշխատի մեկ այլ օպերացիոն համակարգում, այդ շրագրի կողմմից պահանջվող ֆունկցիոնալությունը այլ կերպ կարող է իրականացվել այդ օպերացիոն համակարգի կողմից, որը պահանջում է, որ այդ ծրագիրը համապատասխանեցվի, փոփոխվի կամ էլ պարզապես պահպանվի:

Օպերացիոն համակարգերում այսպիսի զանազանությունից խուսափելու համար պետք է փոխարինող ծրագրեր գրվեն, ինչպիսիք են Java-ն կամ էլ Qtfor վեբ բրաուզերները: Այս աբստրակցիաներն արդեն կրում են հարմարվողականությունը հատուկ օպերացիոն համակարգերին և նրանց համակարգային բազային: Մեկ այլ մոտեցում կապված է օպերացիոն համակարգերի վաճառողների հետ, որպեսի նրանք չափանիշներ որդեգրեն: Օրինակ, Another approach is for operating system vendors to adopt standards. POSIX-ի և OS-ի վերացական շերտերը ընդհանրություններ են ապահովում, որոնք նվազեցնում են փոփոխման ծախսերը:

[խմբագրել] Գուգլ Անդրոիդ

Գուգլ Անդրոիդ օպերացիոն համակարգն այսօր «անպարտելի է»: 2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ամբողջ աշխարհում վաճառված սմարթֆոնների 40%-ը հիմնաված է հենց այս օպերացիոն համակարգի վրա:Անդրոիդ-ն իր տարածվածությամբ առաջ է անցել իր հիմնական մրցակիցներ Blackberry, Symbian և iPhone-ների համար նախատեսված Էփլ iOS օպերացիոն համակարգերից: Նման տվյալներ է հրապարակել NPD Group հետազոտական ընկերությունը` ամփոփելով օպերացիոն համակարգերի համաշխարհային շուկայի իր ուսումնասիրությունների արդյունքերը: Այսպես, ըստ այս տվյալների, օպերացիոն համակարգերի ամենամեծ շուկաներից մեկում` ԱՄՆ-ում, Անդրոիդ-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայի համեմատությամբ ավելի մեծ է` շուրջ 44%, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ամերիկյան սպառողների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում HTC Incredible , HTC Evo , Samsung Galaxy , Motorola Droid սմարթֆոնները, որոնք նույնպես աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով: NPD Group հետազոտական ընկերության վերլուծաբանների գնահատմամբ` Անդրոիդ օպերացիոն համակարգի մուտքը շուկա զգալի կրճատեց Էփլ-ի iOS-ի մասնաբաժինը և սահմանափակեց վերջինիս տարածումը, և անգամ iPhone-ների վաճառքի ռեկորդային ծավալները չկարողացան զգալի փոփոխություն մտցնել օպերացիոն համակարգերի համաշխարհային շուկայում:

Երրորդ եռամսյակի արդյունքներով iOS-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմում է 23%, Research in Motion-ի մասնաբաժինը տատանվում է 22%-ի սահմաններում:

Անդրոիդ օպերացիոն համակարգի սահմանած ռեկորդների մասին իր վերլուծություն է ներկայացրել նաև Canalys ընկերությունը: Վերջինիս տվյալների համաձայն` վերջին մեկ տարվա ընթացքում Անդրոիդ-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում աճել է շուրջ 1309%-ով:

[խմբագրել] Մակ ՕՀ Էքս

Մակ ՕՀ էքսը POSIX համատեղելի օպերացիոն համակարգ է, որը պատկանում է Էփլ ընկերությանը։ Այն Mac OS 9-ի իրավահաջորդ վերջնական, «դասական» մշակումն է, և 1984 թվականից հանդիսանում է Էփլ ընկերության հիմնական օպերացիոն համակարգը։ Լինելով հիմնված Mach միջուկի և BSD 4.4-ի մի քանի ենթահամակարգերի վրա, այն թողարկվում է Macintosh համակարգիչների համար, որոնք հիմնված են PowerPC և Intel պրոցեսորների վրա (սկսած 10.6 տարբերակից, Մակ ՕՀ Էքս-ն ապահովում է միայն Intel պրոցեսորների վրա հիմնված Mac համակարգիչների աշխատանքը)։ Մակ ՕՀ Էքս-ը, որի X-ն իրենից ներկայացնում է հռոմեական 10 թիվը, Յունիքս-ի վրա հիմնված գրաֆիկական օպերացիոն համակարգ է։ Նրա 6-րդ թողարկումը՝ Մակ ՕՀ Էքս v10.5 "Leopard"-ը շահել է Յունիքս 03 հավաստագիր, որպես Intel պրոցեսորների վրա աշխատող համակարգ։

[խմբագրել] Ֆայրֆոքս ՕՀ

Մոզիլլան այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման 2012-ի առաջին եռամսյակում: Հաղորդում է HotHardware-ն: Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից: Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին: Նոր ՕՀ-ն ընդհանուր առմամբ նման է Քրոմ ՕՀ-ին, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են դիտարկչում: Սակայն եթե Քրոմ ՕՀ-ում օգտագործվում է համանուն դիտարկիչը, ապա B2G-ում՝ Firefox-ում օգտագործվող Gecko շարժիչը:

Նոր ՕՀ-ն նախատեսված է բացառապես սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար: Ներկա պահին Մոզիլլա-ի մշակողներն աշխատում են հավելվածների ստեղծման, ինչպես նաևB2G-ն Անդրոիդ -սարքերի հետ համատեղելի դարձնելու վրա:

[խմբագրել] Լինուքս

Լինուքս կամ GNU/Լինուքս անվանում են ցանկացած Յունիքս-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Լինուքս միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Լինուքս: Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։ GNU/Լինուքս տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle , Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Լինուքս ՕՀ-ով։

[խմբագրել] ԿԴԵ-ի սեղանը ՍՈՒՍԵ Լինուքս-ում։

Լինուքսը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Կիբեռհղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով