Հովսեփ Օրբելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Աբգարի Օրբելի

Ծնվել է 3 մարտի, 1867թ.
Քութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել է 2 փետրվարի, 1953 թ.
Լենինգրադ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան{{{2}}} ԽՍՀՄ
Գիտական ոլորտ Արևելագիտություն, Կովկասագիտություն, Մշակութաբանություն, Հնագիտություն
Հաստատություններ Սանկտ Պետերբուրգի համալսարան, Էրմիտաժ
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան

Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8՝ նոր տոմարով մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ և արևելագետ։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահն է եղել, իսկ 1934-51 թթ եղել է Էրմիտաժի տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1887 թվականին Քութայիսում, Վրաստան։ Օրբելի եղբայրներից է. Ռուբեն և Լևոն Օրբելիների եղբայրն է։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը 1911 թ-ին, իսկ 1914-ին աշխատել է այնտեղ որպես պրոֆեսոր։ Ակադեմիկոսի կոչում է ստացել 1943-ին։

Հիմնական աշխատանքները վերաբերում են հայագիտությանը, կովկասագիտությանը, Մերձավոր Արևելքի երկրների միջնադարյան մշակույթի պատմությանը։ Ուսանողական տարիներին ուղեկցել է գիտնական Նիկողայոս Մառին Հայասատան պեղումներ և հետազոտություններ անելու համար, մասնակցել է Անիի պեղումներին։ Հետագայում Օրբելին պեղումներ է կատարել նաև Վանում (1916)։ Ուսումնասիրել է նաև տեղական լեզուները (հատկապես քրդերենը) և ճարտատարապետությունը։

Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի (2), Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշաններով։

Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)։

Զբաղեցրած պաշտոնները[խմբագրել]

  • ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ (1943-1947)։
  • ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ (1938-1943)։
  • ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն (1943-1947),
  • Ս.Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914-1918), պրոֆ. (1919-1933, 1955-1961)։
  • Հայ-վրացական բանասիրության (1925-1929), նյութական մշակույթի (1929-1931), Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնների վարիչ (1956-1961)։
  • Էրմիտաժի ավանդապահ (1920-1926), բաժնի վարիչ (1926-1933), տնօրեն (1934-1951)։
  • ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն (1937-1939)։
  • Լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1953-1956)։
  • Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956-1961)։

Արտաքին հղումներ[խմբագրել]