Լեհերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեհերեն (ինքնանուն՝ polski, język polski, polszczyzna՝) Հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթիկ-սլավոնական լեզվախմբի լեզու։ Լեհաստանում և Պոլոնիայում (լեհական սփյուռքում) լեհերենը որպես մայրենի լեզու օգտագործում է շուրջ 44 միլիոն մարդ (գիտական որոշ հոդվածներում կարելի հանդիպել տարբեր հաշվարկների՝ 40–ից 48 մլն.)։ Այն պետական լեզու է Լեհաստանում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդն է։


Լեհերեն․ լեհերի լեզուն , Լեհական Ժողովրդական Հանրապետության պետական լեզուն։ Խոսվում է նաև Եվրոպայի որոշ երկրներում(Ֆրանսիա , Մեծ Բրիտանիա և այլուր) , ԱՄՆ–ում , Կանադայում , Հարավային Ամերիկայում։ Բարբառայնորեն տարբերակված է։ Հնչյունական հատկանիշներից են ռնգային ձայնավորների առկայությունը , փափուկ և կոշտ , խուլ և ձայնեղ բաղաձայնների հակադրությունը։ Շեշտը ուժային է և նախավերջին վանկում։ Լեհերենը թեքական կառուցատիպ ունեցող լեզու է։ Անվանական կարգերից են սեռը(արական , իգական , չեզոք) , թիվը(եզակի , հոգնակի , անցյալում՝ նաև երկակի , որից մնացել են քարացած ձևեր) , հոլովը(նաև կոչականի առանձին ձևեր) , հոլովումը(4) , շնչավորի և անշունչի կարգը(հոգնակիում նաև արական անձի կարգ) , լրիվ ու վերջահար ձևերը դերանուններում , հավաքականների ինքնատիպ կառուցաձևեր։ Առկա են բայական հիմնական կարգերը․ սահմանականն ունի 4 ժամանակաձև , ստորադասականը՝ 2։ Կան նաև անորոշ–դիմավոր և ընդհանուր դիմավոր նշանակությամբ ձևեր։ Բաղադրյալ ստորոգյալի կազմում հանգույցը սովորաբար չի զեղչվում։ Գրավոր աղբյուրները՝ 14–րդ դարից են ,իսկ այբուբենը՝ լատինագիր(դիակրիտիկ նշանների գործածությամբ)։

Տես նաև[խմբագրել]