Ֆրանսերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսերեն

Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի Ռոմանական, արևմտա-իտալական լեզվախմբին։ Ֆրանսերեն խոսում են աշխարհում 500 միլիոն մարդ, ֆրանսերենը մայրենի լեզու է 110 միլիոն մարդու համար։ Ֆրանսերենը պաշտոնական լեզու է Ֆրանսիայում և 29 այլ երկրներում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման ֆրանսերենը 9-րդն է։ ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային 6 լեզուներից մեկն է։ Ֆրանսերենը հանդիսանում է մեծաթիվ միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուն և օտար լեզուների շարքում ամենաուսումնասիրվածներից է։

Աշխարհագրական տարածումը[խմբագրել]

Պաշտոնական լեզու՝

Երկու պաշտոնական լեզուներից մեկը՝

Երեք պաշտոնական լեզուներից մեկը՝

Չորս պաշտոնական լեզուներից մեկը՝

Բացի վերոնշյալ երկրներից՝ ֆրանսերենը լայնորեն տարածված է նաև ֆրանսիական և բելգիական նախկին գաղութներում՝ Ալժիր, Թունիս, Սիրիա, Մարոկկո և այլուր։

Պետական կարգավիճակը[խմբագրել]

Պետական կարգավիճակը Ֆրանսիայում

Ըստ ֆրանսիական սահմանադրության՝ ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1992 թվականին։ Բոլոր պաշտոնական փաստաթղթերը և համաձայնագրերը պետք է կազմվեն ֆրանսերենով։

Պետական կարգավիճակը Կանադայում

Հանդիսանում է Քվեբեկ պրովինցիայի պաշտոնական լեզուն և ամբողջ Կանադայի ու Նյու Բրանսուիկ գավառի (ֆրանսերեն՝ Le Nouveau-Brunswick) երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Քվեբեկում ֆրանսերենի մասին օրենքը պահանջում է, որ պետական դպրոցներում բոլոր աշակերտների(բացի անգլախոս կանադացի քաղաքացիների երեխաները) ուսուցումը կատարվի ֆրանսերենով։

Ֆրանսերենի միջազգային նշանակությունը[խմբագրել]

Ներկայումս նկատվում է ֆրանսերենի՝ միջազգային կառույցներում գործածման կտրուկ անկում։ Չնայած ֆրանսերենը պահպանում է աշխարհում իր դրական «պատկերը», այնուամենայնիվ այն ավելի ու ավելի քիչ է գործածվում։ 1995 թվականից Ֆրակոֆոնիայի գրասենյակը ՄԱԿ-ում ունի դիտորդի դեր։ Այդուհանդերձ անգլերենը, որպես աշխատանքային լեզու, ունի գերիշխող դիրք, չնայած ՄԱԿ-ի անդամ 185 երկրներից 56-ը հանդիսանում են Ֆրակոֆոնիայի անդամ, և նրանց մեծամասնությունը խնդրում է ՄԱԿ-ի քարտուղարությանը իրենց հետ շփումն իրականացնել ֆրանսերենով։ Ֆրանսերենի նվազ գործածությունը մեծամասամբ պայմանավորված է անձնակազմի համալրման պայմաններով (ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չէ), անգլախոս շրջապատի գերակայությամբ և բյուջետային կրճատումներով։ Եվրոպական Միությունում (ԵՄ) ֆրանսերենը հանդիսանում է պաշտոնական լեզու։ Այս լեզվի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի դիրք այն կգրավի փոփոխվող Եվրամիությունում։ Այստեղ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի անդամագրումը զգալիորեն նվազեցրեց ֆրանսերենի դիրքերը, քանի որ վերոնշյալ երկրները որպես հաղորդակցման լեզու օգտագործում են անգլերենը։ Եվրամիության ընդլայնումը աստիճանաբար հանգեցնում է Հռոմեկան համաձայնագրի դրույթների իրագործման անհնարինությանը։ Ըստ այս համաձայնագրի՝ բոլոր անդամ-երկրների լեզուները համարվում են Եվրամիության պաշտոնական լեզուներ։ Ֆրանսիացի հայտնի լեզվաբան Ռ. Շոդանսոնը առաջ քաշեց կտրուկ առաջարկություն. պահպանել երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Լ. Ժոսպենի կարծիքով՝ Եվրամիությունում լեզվական բազմազանույունը հանդիսանում է կարևորագույն խնդիրներից մեկը։ Հենց Եվրամիությունում ֆրանսերենի զբաղեցրած դիրքից է կախված՝ որքանով այս լեզուն կպահպանի աշխարհում իր առաջատար դիրքերը։ Բայց Եվրամիության կառույցներում մեկ լեզուն չի կարող կատարել միակ հաղորդակցման լեզվի գործառույթներ։ Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայում աշխատանքներ են տարվում ՝ ուղղված ֆրանսերենի՝ որպես աշխատանքային լեզվի գործառույթի ուժեղացմանը։


Արտաքին հղումներ[խմբագրել]


Տես նաև[խմբագրել]


ՄԱԿպաշտոնական լեզուներ Flag of the United Nations.svg

Անգլերեն  · Արաբերեն  · Իսպաներեն  · Չինարեն  · Ռուսերեն  · Ֆրանսերեն