Internet Movie Database

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Internet Movie Database (IMDb)
The IMDb logo.

IMDb գլխավոր էջը 2008թ փետրվարին
www.imdb.com
Տիպ օնլայն ֆիլմերի, հեռուստատեսության և վիդեոխաղերի տվյալների բազա
Գրանցում Կամավոր
Լեզու(ներ) Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, լեհերեն, ռումիներեն, ֆիններեն և հունգարերեն
Սեփականատեր(եր) Amazon.com
Հեղինակ(ներ) Քոլ Նիդհեմ
Ընթացիկ կարգավիճակ Ակտիվ

Internet Movie Database (IMDb, թարգ.՝ Ինտերնետային ֆիլմադարան), ինտերնետում կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազան է և կայքը։ Այն մասամբ լրացվում է կամավորներով, ինչը որոշ չափով նման է վիկի-սկզբունքին։ Բազայում հավաքված են տեղեկություններ ավելի քան 450 000 ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում՝ մոտ 2 000 000 դերասանների, ռեժիսորների և կինոյի այլ մասնագետների մասին։

Սկսած 1998թ. IMDb տվյալների բազային տիրում է «Amazon.com» ընկերությունը։ IMDb գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են անվճար մուտքում, IMDb.com կայքը գործում է անվճար ծրագրային ապահովման հիման վրա (Apache, Perl և այլն)։ Ըստ «Alexa» ռեյտինգային գործակալության գնահատման IMDb.com կայքը մշտապես գտնվում է Միջազգային ոստայնի հարյուր ամենաայցելվողկայքերիխմբում։