Տպել

Կազմակերպություններ

Ազգային փոքրամասնություններ

         Վայոց ձորի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

  Վայոց ձորի մարզում ազգային փոքրամասնություններով բնակեցված ամբողջական բնակավայրեր չկան:
  2001 թվականի մարդահամարի տվյալներով` Սյունիքի մարզում բնակվում է ազգային փոքրամասնությունների ընդամենը 140 ներկայացուցիչ, որից` 71-ը ռուսներ, 49-ը` այլազգիներ: Մարզի ռուսազգի ներկայացուցիչներից 39-ը քաղաքաբնակ է, 32-ը` գյուղաբնակ, այլազգի ներկայացուցիչներից քաղաքաբնակ է 33-ը, գյուղաբնակ` 16-ը: 
  Ազգային փոքրամասնությունների լեզուներից մարզում գործածական է միայն ռուսերենը:  Ազգային փոքրամասնությունների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում ռուսերենով հաղորդակցվելու խնդիրներ չեն առաջացել:
  Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից կառուցված պատմական հուշարձաններ մարզում չկան: Սակայն 20-րդ դարի վերջերին Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է հրեական գերեզմանատուն` 64 ամբողջական տապանաքարերով:
  Մարզում գործում են ռուսերենի խորացված ուսուցմամբ կրթական 4 հաստատություններ` Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական, Ջերմուկի թիվ 1 հիմնական և Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցները:
  Մալիշկա գյուղում գործում է հայ-ռուսական բարեկամության թանգարան, իսկ նույն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` հայ-ռուսական բարեկամության լսարան:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2015-03-27 15:42:50