Գվինեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվինեա
République de Guinée (ֆր․)

Գվինեայի դրոշ
Դրոշ

Գվինեայի զինանշան
Զինանշան

Guinea (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու ֆրանսերեն
Մայրաքաղաք Կոնակրի
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 245 857 կմ²
Ազգաբնակչություն. 11 176 026 (39,4/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն «Liberté»
Կարգախոս «Travail, Justice, Solidarité»
Արժույթ Գվինեյան ֆրանկ (GNF)
Ժամային գոտի +0
Վեբ | ISO | Հեռ. .gn | GUI | +224
Un-guinea.png

Գվինեան (ֆրանսերեն՝ République de Guinée), երկիր է Արևմտյան Աֆրիկայում։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ռելիեֆում գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները։ Երկրի հարավում Ֆուտա Զալոն սարավանդն է, հարավ-արևելքում՝ Գվինեական բարձրավանդակը (առավելագույն բարձրությունը՝ 1752 մ, Նիմբա լեռ)։ Ատլանտյան ափի երկայնքով ձգվում է դաշտավայրերի նեղ շերտը։

Կան երկաթի, գրանիտի, ալմաստի, ոսկու, բոքսիտների պաշարներ։

Կլիման մերձհասարակածային է։

Գետային ցանցը խիտ է։ Գետերը ջրառատ են, սահանքավոր, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Երկրի տարածքից սկիզբ են առնում Նիգեր, Գամբիա, Սենեգալ գետերը։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան։ Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով Նիմբա լեռան լանջերին ստեղծվել է Մոն-Նիմբա արգելոցը։

Պատմություն[խմբագրել]

Գվինեայի տարածքը միջին դարերում մասամբ մտել է Գանա և Մալի պետությունների կազմի մեջ։ XV դարի կեսին առափնյա շրջաններում երևացել են առաջին եվրոպացիները։ 1880–1890-ական թվականներին տարածքը զավթել է Ֆրանսիան, 1895 թվականին երկիրը եղել է Սենեգալի կազմում, ապա առանձնացել է որպես առանձին գաղութ։ Անկախություն է ձեռք բերել 1958 թվականն։

Գվինեայում բնակվում են ֆուլբեներ (35 %), մալինկներ (30 %), սուսուներ (13 %) և այլք։[1]

Տնտեսություն[խմբագրել]

Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունահանող (բոքսիտներ, ալմաստ, ոսկի) արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, արքայախնձորը, ադամաթուզը, մշակում են նաև կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, գետնանուշ և այլն։

Արվեստ[խմբագրել]

Գվինեական ժողովրդի արվեստին բնորոշ են քարե արձանիկները, փայտե ու ոսկրե ծիսական դիմակները, հարդե հյուսածո իրերը (պայուսակներ, հովհարներ)։ Երկրի տարածքում ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր բնորոշ երգերը, պարերը և երաժշտական գործիքները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։