Ուգանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուգանդայի Հանրապետություն
Jamhuri ya Uganda
Ուգանդայի դրոշ
Դրոշ
Ուգանդայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Աստծո և երկրիս համար
Ազգային օրհներգ՝
"Oh Uganda, Land of Beauty
Ուգանդայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Կամպալա
Անգլերեն[1]
ՍվահիլիԼուգանդա, լուո, Ռունյանկորե, Ռունյորո, ատեսո, լումասաբա, լուսոգա, սամիերեն
Էթնիկ խմբեր (2002) Բագանդացիներ 16.9%
Բանյանկոլեներ 9.5%
Բասոգաներ 8.4%
Բակիգաներ 6.9%
Իտեսոներ 6.4%
լանգհիներ 6.1%
Աչոլիներ 4.7%
Բագիսուներ 4.6%
Լուգբարաներ 4.2%
Բունյորոներ 2.7%
Այլ ազգեր 29.6%
Կառավարում Գերակշիռ կուսակցային համակարգ
 -  Նախագահ Յոուերի Մուսևինի
 -  Ուգանդայի վարչապետ Ամամա Մբաբազի
Անկախացել
 -  Միացյալ Թագավորությունից Հոկտեմբերի 9, 1962թ
 -  Ջրային (%) 15.39
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 32.369.558  (37th)
 -  2002 մարդահամարը 24.227.297 
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $42.194 միլիարդ[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $1.226[2] 
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $17.703 միլիարդ[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $514[2] 
Ջինի (1998) 43 (միջին
ՄԶՀ (2010) Green Arrow Up Darker.svg 0.422 (ցածր) (143-րդ)
Դրամական միավոր Ուգանդական շիլլինգ (UGX)
Ժամային գոտի EAT (արևելյան Աֆրիկայի ժամագոտի) (UTC+3)
 -  Ամռանը (DST)  (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ug
Հեռախոսային կոդ ++2561

1°16′48″ հս. լ. 32°23′24″ ավ. ե. / 1.28, 32.39

Ուգանդա (պաշտոնապես՝ Ուգանդայի Հանրապետություն), պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը։ Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը։ Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։

Կլիմա[խմբագրել]

Կլիման հասարակածային մուսսոնային է։ Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի տարածքը հարավից հյուսիս։ Ուգանդայի տարածքում են գտնվում Աֆրիկայի ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև Կիոգա, Կվանիա լճերը։ Տարածված են սավաննաներն ու մշտադալար անտառները։

Ընդերքը[խմբագրել]

Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է. կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, կապիկ։ Շատ են թռչուններն ու սողունները։ Նրանց պահպանության համար ստեղծվել են ազգային պարկեր։

Բնակչությունը[խմբագրել]

Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։

Գյուղացիներ[խմբագրել]

Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։

Մեծ քաղաքներ[խմբագրել]

Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։

Տնտեսությունը[խմբագրել]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։

Պատմություն[խմբագրել]

XIV դարում Ուգանդայի տարածքում ստեղծվել է Բուգանդա պետությունը, որը 1890-ական թթ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչվել Ուգանդա։ Անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հոկտեմբերի 2-ին։ Երկրի բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝ բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ ժողովուրդներ։ Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մբալեն։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. մշակում են սրճենի, բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ, ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արդյունաբերության ճյուղերից համեմատաբար զարգացած են գյուղատնտեսական հումքի վերամշակումն ու հանքարդյունահանումը։ Գյուղական բնակավայրերում ուգանդացիները բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված սրածայր հյուղակներում։ XX դարի 40-ական թվականներից կառուցվում են նաև ժամանակակից ոճի շինություններ։

Ուգանդացի դպրոցականներ

Արտաքին հղումներ[խմբագրել]

  1. * Գրականություն Ուգանդայի մասին
  2. * Ուգանդայի քարտեզը
  3. * Կաղապար:CIA World Factbook link
  4. * Uganda from UCB Libraries GovPubs.
  5. * Country Profile from BBC News.
  6. *Uganda Corruption Profile from the Business Anti-Corruption Portal
  7. *

Աղբյուրներ[խմբագրել]