Ջիմմի Ուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմմի Դոնալ Ուելս
JimmyWales April08.jpg
Ջիմմի Ուելսը (ապրիլ 2008)
Ծնվել է օգոստոսի 7 1966
Ծննդավայր Հանթսվիլ (ԱՄՆ) ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզու ամերիկյան անգլերեն
Կրթություն Q540672?, Q492318?, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Ինդիանային համալսարան
Մասնագիտություն թրեյդեր, բիզնեսմեն, բլոգեր և ձեռնարկատեր
Աշխատավայր Վիքիա և Բոմիս
Ամուսին Քեյթ Գարվի
Պարգևներ և
մրցանակներ
Կվադրիգա, EFF Pioneer Award, Գոտլիբ Դուտվայլերի պարգև և Նիլս Բորի մեդալ
Անդամություն Q15735628?
Կայք jimmywales.com
Jimmy Wales Վիքիպահեստում
Jimmy Wales 2014 on CeBIT Global Conferences, Wikipedia Zero

Ջիմմի Դոնալ Ուելս հայտնի է որպես «Ջիմբո» (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales) ծնվել է օգոստոսի 7 1966 թ. - ամերիկացի ինտերնետ գործարար է, առավել հայտնի որպես Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր և Վիկիա ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

Ուելսը ծնվել է Հանթսվիլում, որտեղ հաճախել է Ռանդոլֆ դպրոց՝ համալսարանի նախապատրաստական դպրոց, այնուհետ ձեռք է բերել ֆինանսների բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Չնայած ասպիրանտական տարիներին նա դասավանդում էր երկու համալսարաններում, նա մինչև գիտությունների թեկնածուի թեզը ավարտելը, նա թողնում է ասպիրանտուրան որպեսզի աշխատանքի անցնի ֆինանսական համակարգում, իսկ հետագայում աշխատում է Չիկագոյի արագ գործարքների և օպցիաների ֆիրմայի հետազոտող տնօրեն։ 1996 թվականին, նա երկու համախոհների հետ հիմնում են Բոմիս, տղամարդկանց համար նախատեսված վեբ պորտալը։ ԸՆկերությունը սկզբնական ֆինանսավորում ապահովեց դիտանցվող ազատ Նուպեդիա հանրագիտարանի (2000–2003) և նրա հետևորդ Վիքիպեդիայյի համար։

2001 թվականի հունվարի 15-ին, Լարի Սանգերի և ուրիշների հետ Ուելսը գործարկեց Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը, որը արագ աճ և հանրաճանաչություն վայելեց։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել]

Ջիմմին ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին Հանթսվիլում, Ալաբամա նահանգ։ Նրա հայրը մթերային խանութի մենեջեր էր։ Իսկ մայրն ու տատիկը "Սովորելու տուն" էին այցելում՝ ոչ մեծ մասնավոր դպրոց, որտեղ և Ուելսը իր երեք եղբայրների և քույրերի հետ սկզբնական կրթություն ստացավ։

Ութերորդ դասարանից հետո Ուելսը ընդունվեց Ռանդոլֆ դպրոց՝ համալսարանի նախապտրաստական դպրոց Հասթվիլում։ Դպրոցը ավարտեց տասնվեց տարեկանում։ Ուելսը ասել է, որ դպրոցը թանկ էր իր ընտանիքի համար, բայց կրթությունը միշտ կարևոր է եղել իր ընտանքում և եղել լավ կյանքի հիմքը։ 1986 թվականին նա ավարտում է Աուբրն համալսարանը և ստանում բակալավրի աստիճան։ Հետո նա սովորում է Ալաբամի համալսարանում։ Գիտական ատիճան ստանալու համար Ալաբամի համալսարանում նա մասնակցեց դասընթացների և ընդունվեց Ինդիանի համալսարան և դասավանդեց երկուսում էլ, սակայն այդպես էլ չավարտաեց իր թեզը։

Անձնական կյանքը[խմբագրել]

Ջիմի Ուելսը իր երկրորդ կնոջ` Քրիստիայի հետ

Իր առաջին կնոջ ` Պեմի հետ, Ջիմը ծանոթացել է ուսանողական պրակտիկայի ընթացքում։ Նա իր կնոջ հետ 1994 թվակաին տեղափոխվում է Չիկագո։

Ուելսի երկրորդ կինը` Քրիստիա Ռոանը աշխատել Միցուբիշի ընկերությունում որպես վաճառող։ Վերջինիս հետ նա ևս ամուսնալուծվեց։ Այս ամուսնությունից Ջիմը ունի մի աղջիկ։

2011 թվականից Ջիմին ապրում է Մեծ Բրիտանիայում Կեյթ Գարվիի հետ։ Վերջնս ժամանակին եղել է վարչապետ Թոնի Բլեերի քարտուղարը։ 2012 թվականին հոկտեմբերի 6-ին նրանք ամուսնացան։ Նրանք ունեն մի աղջիկ։

Ուելսը աթեիիստ է։ Նա հայտարարել է որ դա իր անձնական փիլիսոփայությունն է, որը ամբողջովին արմատավորվել է իր ենթագիտակցության մեջ և նա ամբողջովին հանդիսանում է անհավատ մարդ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել]

Չիկագո, Բոմիս և Նուպենդիա[խմբագրել]

1994 թվականին Ուելսը աշխատանքի է անցնում Chicago Options Associates-ում։ Այնտեղ նա զբաղվել է արժեթղթերի առքուվաճառքով։ Ըստ Ուելսի նա համացանցից կախվածություն է ունեցել դեռ վաղ հասակից և իր ազատ ժամանակը տրամադրել համակարգչային ծածկագրեր գրելուն։ Ալբամայում սովորելու տարիների ընթացքում նա դարձել է MUD-ի խաղացող, որ վիրտուալ դերային խաղի մի տեսակ է։ Սրա միջոցով նա բացահայտել է համակարգչային ցանցերի լայնամասշտաբ խթանման ներուժը։ 1995 թվականի Նեթսքեյփի ուշագրավ հաջողություններից ոգեշնչվելով՝ Ուելսը որոշում է թողնել ֆինանսական առևտուրը և դառնալ համացանցային գործարար։ 1996 թվականին Ուելսը Թիմոմ Շելոյի հետ ստեղծեց Բոմիս որոնղոական համակարգը նախատեսված տղամարդկանց համար։ 2000 թվականի մարտին Ուելսը ստեղծեց Նուպենդան, որը ազատ հանրագիտարան էր։ Որպես գլխավոչ խմբագիր իր մոտ աշխատանքի վերցրեց գիտնական-փիլիսոփա Լարրի Սենգեչին։ Հանրագիտարանը խմբագրվում էր մասնագետների կողմից կամավորական հիմունքներով և գնահատավում էր փորձագետների կողմից։

Վիքիպեդիա[խմբագրել]

Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սենգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Կայքը սկզբում ստեղծվել էր, որպեսզի նախապես զարգացվեն Նուպենդիայի նութերը։ Սակայն Վիքիպեդիայի արագ աճը նրան դարձրեց գլխավոր նախագիծ։ Վիքիպեդիայի խմբագրմամբ սկզբնական ընթացքում զբաղվում էր Սենգերը։ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։ Քանի որ Սենգերը աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայիի միակ հիմնադիրը։ Սակայն Սենգերը իրեն համարում էր համահիմնադիր։ Շուտոց Սենգերը հեռացավ նախագծից։

2003 թվականին կեսերի Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն էր։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի նահանգում՝ Տամպեում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և նրա քույր նախագծերին։ Այդ ժամակից ի վեր Ուելսը հանդիսանում հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ։ Նա ակտիվորեն զբաղվում է Վիքիպեդիայի և նրա քույր նախագծերի խթանմամբ։

2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։

Ուելսին բազմիցս անգամ մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես Նովելլ ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին մեղադրել է Ուելսին, 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ոստուգման համար գումար առաջարկելու մեջ։

Ուելսին երբեմն անվանում են Վիքիմդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հաճախ հրաժարվում է այդ կոչումից և շատ հազվադեպ հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։

Հրապարակախոս Ալեքսանդր Գենցի այսպես է արտահայտվել Ջիմի Ուելսի մասին։

Ջիմի Ուելսը, էլեկտրոնային ցանցի դարաշրջան հանճարներից մեկն է։ Գերազանց գիտելիքներ ունեցող, համակարգչային խաղերի սիրահար, Աին Ռիդի փիլիսոփայության հետևորդ, անարխիստական հասարակակարգի հետևորդ լինելով՝ Ուելսը ստեղծեց Վիքիպեդինան ժամանցի համար՝ չմտածելով, որ այն հետո կդառնա ցանցային ամենամեծ նախագիծը։

Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրեցին, թե որն Վիքիմեդիայի վերջնական նպատակը, նա ասել է, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժանանցի համար է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]