Զամբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամբիայի Հանրապետություն
Զամբիայի դրոշ
Դրոշ
Զամբիայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
One Zambia, One Nation
Ազգային օրհներգ՝
"Stand and Sing of Zambia, Proud and Free"
Զամբիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Լուսակա
15°25′S, 28°17′E
Պետական լեզուներ Անգլերեն
Շրջանային լեզուներ Չյուա, բեմբա, լունդա, տոնգա, լոզի, լավալե, կաոնդե
Կառավարում Հանրապետություն
Անկախացում
 -  Միացյալ Թագավորությունից հոկտեմբերի 24, 1964թ
 -  Ջրային (%) 1
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 12,935,000[1]  (71-րդ)
 -  2000 մարդահամարը 9,885,591[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $18.454 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,541[3] 
ՀՆԱ (անվանական) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $13.000 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,086[3] 
Ջինի (2002-03թթ.) 42.1 (միջին
ՄԶՀ (2010) Green Arrow Up Darker.svg 0.395 (ցածր) (150th)
Դրամական միավոր Զամբիական կուաչա (ZMK)
Ժամային գոտի ԿԱԺԳ (UTC+2)
 -  Ամռանը (DST) ուսումնասիրված չէ (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .zm
Հեռախոսային կոդ +260

Զամբիա (անգլZambia, պաշտոնապես՝ Զամբիայի հանրապետություն), պետություն հարավային Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Լուսական է։ Այն հյուսիսից սահմանակցում է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությանը, հյուսիս-արևելքից՝ Տանզանիային, արևելքից՝ Մալավիին, արևմուտքից՝ Անգոլային, իսկ հարավից սահմանակցում է Մոզամբիկին, Զիմբաբվեին և Բոթսվանային։ Լուսական բացի մայրաքաղաք լինելուց նաև երկրի ամենամեծ քաղաքն է։

Կլիմա[խմբագրել]

Կլիման մերձհասարակածային է։

Ջրային ցանց[խմբագրել]

Գետային ցանցը խիտ է։ Գետերն առավելապես դանդաղահոս են, որոշ հատվածներում՝ նավարկելի։ Խոշոր լիճը Բանգվեուլուն է, այստեղ են գտնվում նաև Տանգանիկա լճի հարավային և Մվերու լճի արևելյան մասերը։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են «միոմբո» չոր անտառները, իսկ ափամերձ շրջաններում՝ սավաննաները։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Բնորոշ կենդանիներից են աֆրիկյան փիղը, ռնգեղջյուրը, վագերաձին, ընձառյուծը։

Պատմություն[խմբագրել]

XVIII դարի վերջից Զամբիայի տարածք են թափանցել առաջին եվրոպացիները։ XIX դարի 80-ական թվականների վերջին երկրի տարածքն ընկել է բրիտանական գաղութային տիրապետության տակ։ 1911 թվականից կոչվել է Հյուսիսային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953–1963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում, 1964 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվել է Զամբիայի Հանրապետություն։

Բնակչություն[խմբագրել]

Զամբիայի բնակչության 98 %-ը պատկանում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերի, որոնց մեծ մասը խոսում է տեղական հիմնական լեզուներով (բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա) և պահպանել է տեղական հավատքները։ Բնակչությունը ՝ 12,1 միլիոն (2010 հուլիս)

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (առաջատար է պղնձի արդյունահանությունը)։ Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, սորգոն, կորեկը, ծխախոտը, բամբակենին, շաքարեղեգը, գետնանուշը և այլն։

Արվեստ[խմբագրել]

Հնուց ի վեր Զամբիայի ժողովուրդների կենցաղի մաս է կազմել երաժշտությունը։ Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, պարողներ։ 1930 թվականին այստեղ ստեղծվել է նոր պար՝ «կալելե»։ Որոշ ժամանակ անց այդ պարի ռիթմերն արդեն հանրածանոթ էին ողջ Աֆրիկայում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009) (PDF). World Population Prospects, Table A.1. 2008 revision. United Nations. http://www.un.org/esa/population/publications/wpp2008/wpp2008_text_tables.pdf։ Վերցված է 2009 թ․ մարտի 12. 
  2. Central Statistical Office, Government of Zambia։ «Population size, growth and composition» (PDF)։ http://www.zamstats.gov.zm/media/chapter_3_population_comp._size_and_growth-_final.pdf։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 9–ին։ 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Zambia»։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2010/01/weodata/weorept.aspx?sy=2007&ey=2010&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=754&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=&pr.x=47&pr.y=15։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 21։