Գանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանա
Republic of Ghana

Գանայի դրոշ
Դրոշ

Գանայի զինանշան
Զինանշան

Ghana (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ անգլերեն
Մայրաքաղաք Աքրա
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 238 537 կմ²
Ազգաբնակչություն. 24 603 500 (106/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն «God Bless Our HomelandGhana»
Կարգախոս «Freedom and Justice»
Արժույթ Գանական ցեդի (GHS)
Ժամային գոտի +0
Վեբ | ISO | Հեռ. .gh | GHA | +233
Un-ghana.png

Գանա (անգլ.՝ Ghana), Գանայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Ghana), պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Ազգերի համագործակցության անդամ է։ Ունի 24 603 500 բնակչություն։ Չնայած որ, Գանայի պետական լեզուն անգլերենն է, մարդիկ ավելի շատ տիրապետում են ականի, որը Գանայի ազգային լեզուն է։ Մայրաքաղաքը՝ Աքրա[1][2][3]։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել]

Արևմուտքում Գանան սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Բուրկինա Ֆասոյի, արևելքում՝ Տոգոյի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։ Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը հարթավայրային է (150–300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ)։ Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը։ Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ։

Կլիմա[խմբագրել]

Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Գետային ցանցը հարուստ է։ Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան։

Ջրային ցանցը[խմբագրել]

Միակ լիճը Բոսումտվին է։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին։ XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։ Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք)։ Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն։ Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը։

Գանայի պատմությունը, ազատագրական շարժումը ընդդեմ Անգլիայի[խմբագրել]

XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։

Ծանոթագրություններ[խմբագրել]