Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
République démocratique du Congo
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Democratic Republic of the Congo (orthographic projection).svg
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Աֆրիկայի քարտեզում
Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ ֆրանսերեն
Մայրաքաղաք Կինշասա
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 2.344.858 կմ²
Ազգաբնակչություն. 77 433 744 (2013) (32,2/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q222294?
Արժույթ Կոնգոյականֆրանկ (CDF)
Ժամային գոտի +1
Վեբ | ISO | Հեռ. .cd | COD | +243
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քարտեզ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քարտեզ


Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ( République démocratique du Congo) պետություն է Կենտրոնական Աֆրիկայում։ Սահմանակից է Կոնգոյի ժողովրդական Հանրապետությանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Սուդանին, Ուգանդային, Ռուանդային, Բուրունդիին, Տանզանիային, Զամբիային, Անգոլային։ Տարածությունը 2345,4 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 79,375,136 (2015[1])։ Մայրաքաղաքը՝ Կինշասա։ Բաժանվում է 9 նահանգի։ Կինշասա քաղաքը (արվարձաններով) առանձին վարչական միավոր է՝ նահանգի իրավունքներով։

Պատմություն[խմբագրել]

Բելգիացի զինվորները ԿԴՀ-ում 1918 թ.

Եվրոպացիների մուտք գործելուց դեռ շատ առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակչության հիմնական մասը կազմող բանտու լեզվաընտանիքի ժողովուրդների մոտ ստեղծվել էր գույքային անհավասարություն, սկսել էին զարգանալ դասակարգային հարաբերություններ, առաջացել էիև պետական կազմավորումներ (Կոնգո, Կակոնգո, Մատամբա և այլն)։ XV դ․ վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երնացին պորտուգալացիները, որոնք չնայած տեղաբնիկների համառ դիմադրությանը, հաստատվեցին Կոևգոյի գետաբերաևում և սկսեցիև զբաղվել ստրկավաճառությամբ։ XIX դ․ վերջերին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին հաջողվեց իր հսկողության տակ առնել Աֆրիկայի կենտրոնական մասը։ Բեռլինի կոնֆերանսը (1884—1885) ճանաչեց նրա գերիշխանությունը, այսպես կոչված, «Կոնգոյի ագատ պետության» նկատմամբ։ 1908-ին երկիրը պաշտոնապես դարձավ բելգիայի գաղութ՝ Բելգիական Կոնգո անունով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Զ՜ում տեղի ունեցան հակաիմպերիալիստական ժողովրդական ելույթներ, որոնք դաժանորեն ճնշվեցին գաղութարարների կողմից։ Ազատագրական շարժումը նոր վերելք ապրեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1945-ին Մատաղի նավահանգստում սկսված գործադուլը վերածվեց զինված ապստամբության։ 1950-ական թթ․ սկզբներին երևաև եկան կուլտուր-լուսավորական խոշոր կազմակերպություններ, որոնք կարնոր դեր խաղացին ազգային ինքնա–գիտակցության ձևավորմաև գործում և աստիճաևաբար վերածվեցիև քաղաքական կուսակցություևների։ Ամենախոշորը Կոնգոյի ազգային շարժում (հիմնվել է 1958-ին) կուսակցությունն էր։ Ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ Բելգիան ստիպված էր անկախություն տալ Բելգիական Կոնգոյին, որը 1960հունիսի 30-ին հռչակվեց անկախ հանրապետություն։ Կառավարությունը գլխավորեց Պ․ Լումումբան։ Իմպերիալիստական տերությունները, օգտագործելով տարբեր ցեղախմբեր ու սոցիալական խավեր ներկայացնող պարագլուխների տարաձայնությունները, խափանում էիև կառավարության տնտեսական և քաղաքական միջոցառումները, հրահրում խռովություններ։ Եվրոպացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու պատրվակով 1960հուլիսին բելգիական զորքեր մտցվեցին Կոնգո։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի թողտվությամբ իշխանությունից հեռացվեց ազգային կառավարությունը։ Պ․ Լումումբան ձերբակալվեց և գազանորեն սպանվեց (1961հունվար)։ Երկրում ծավալվեց ապստամբական շարժում, որը գլխավորում էր 1963-ին ստեղծված Ազատագրության ազգային խորհուրդը։ 1964-ին հայրենասերները հռչակեցին Կոնգոյի ժողովրդական Տանրապետություն՝ մայրաքաղաքով։ Բայց ՆԱՏՕ-ի ուղղակի զինված միջամտությունն ու կառավարության ներսում եղած տարաձայնությունները խանգարեցին ամրապնդելու ձեռք բերվածը։ 1964-ին իշխանության գլուխ կանգնեց Մ․ Չոմբեի պրոիմպերիալիստական կառավարությունը։ 1965-ին բանակն իր ձեռքն առավ իշխանությունը և նախագահ հռչակվեց գեևերալ լեյտենանտ Մոբուտոլին։ 1970-ի վերջին Մոբուտուն ընտրվեց նախագահ, իսկ 1971հոկտեմբերի 27-ին պետությունը վերանվանվեց Զաիրի Հանրապետություն։ 1973—1974-ին ազգայնացվեցին օտարերկրյա նավթային առևտրական, արդյունաբերական և այլ ըևկերություններ։ Աֆրիկայի լիակատար ազատության հարցերում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը վարում է համաձայնողական քաղաքականություն։ Սերտ կապեր են պահպանվում ԱՄՆԲելգիայի և արևմտյան այլ պետությունների հետ։

Պետական կարգ[խմբագրել]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Նախագահ Ժոզեֆ Կաբալան

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1967 թվականին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը նաև զինված ուժերի և ոստիկանության գերագույն գլխավոր հրամանատարն է։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Ազգային ժողովն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Դատական համակարգը բաղկացած է գերագույն դատարանից, ապելյացիոն դատարանից, օկրուգային, ոստիկանական ն հաշտարար դատարաններից։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆիզիկական քարտեզը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը գտնվում է Կոնգոյի իջվածքում և նրան կից բարձրությունների վրա, հասարակածային և մերձհասարակածային գոտիներում։ Կենտրոնական և արևմտյան մասերը զբաղեցնում է ճահճապատ, ալյուվիալ հարթավայրը՝ Կոնգոյի իջվածքի առավել ցածր մասը, որտեղից տեղանքը ամֆիթատրոնի ձևով բարձրաևում է դեպի ծայրամասերը։ հարավ-արևմուտքում Հարավ-Գվինեական բարձրավանդակի մի մասն է։ Հարավում սեղանաձև սարավաևդներ են, Կոնգո ն Զամբեզի գետերի ջրբաժանում՝ բարձր հարթավայրեր (1200—1500 մ և ավելի)։ Առավել բարձր ու մասևատված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասը, որտեղ սահմաևի երկայևքով ձգվում է բեկորային լեռևերով (2000—3000 մ) եզրավորված Արևելա-աֆրիկական բեկվածքների գոտին։ Ամենաբարձրը Ռուվենզորի լեռնազանգվածն է (5109 մ)։ Գործող հրաբուխներից նշանավոր են Նյամլագիրան և Նյիրագոնգոն։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հարուստ է պղնձի, կոբալտի, ցինկի, ուրանի, ալմաստի պաշարներով, երկաթի, բոքսիտների, բիտումային թերթաքարերի, մանգանի, ոսկու, ածխի նաև քաշերտերով, հայտնաբերված են նավթաերնակումներ։

Կլիմա[խմբագրել]

ԿԴՀ-ի մայրաքաղաք Կինշասան

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքի 3° հյուսիս և 3° հարավ լայնությունների միջև գտնվող մասն ունի խոնավ հասարակածային կլիմա (1700—2500 մմ տարեկան տեղումներով)։ Հասարակածից հյուսիս և հարավ կլիման մերձհասարակածայիև է։ Ամենատաք ամսվա (մարտ կամ ապրիլ) միջին ջերմաստիճանը 24°C-ից 28°C Է, ամենացուրտ ամսվանը (հուլիս կամ օգոստոս)՝ 22°C-ից 25°C։ Ներքին ջրերը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ունի ջրառատ գետերի խիտ ցանց։ Խոշոր գետը Կոնգոն է (Զաիր), Արուվիմի, Ուբանգի, Լոմամի, Լուլոնգա, Կասաի և այլ վտակևերով։ Գետերը սահանքավոր եև, հարուստ հիդրոէներգիայի պաշարներով, ուևեև ջրվեժներ, նավարկելի են Կոնգոյի իջվածքում։ Նշանավոր են Մոբուտու Սեսե Սեկո, Իդի Ամին Դադա, Կիվու, Տանգանիկա, Մվերու լճերը, Կոնգոյի իջվածքում՝ Մաի Նդոմբե և Տումբա ծանծաղ լճերը։ Տողաբուսական ծածկույթը։ Տասարակածային գոտում հզոր, կարմրադեղևավուն, ֆերալիտային հողերի վրա աճում են խիտ, խոնավ մշտադալար անտառներ (կարմիր ծառ, դեղին ծառ, էբենոս, յուղատու արմավենի, տարբեր կաուչուկատուներ և այլն), Կոնգոյի իջվածքի առավել ցածրադիր վայրերում՝ ճաևճացած անտառներ, հարավում և ծայր հյուսիսում՝ սեզոնային խոնավ անտառներ և բարձրախոտային երկրորդական սավաննաներ։ Գետահովիտներում կան սրահային անտառներ։ Ծայր հարավում և հարավ-արևելքում, դարչնակարմրագույն հողերի վրա աճում են արևադարձային նոսր անտառներ։ Լեռնալանջերին բուսածածկույթն ունի ուղղաձիգ գոտիականություն։ Կոնգոյի գետաբերանում կան մաևգրովային բույսեր։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազաև։ Կաև այծքաղների, փղերի, ռևգեղջյուրների, զեբրերի տարբեր տեսակներ, առյուծներ, ընձառյուծներ, վագրակատուներ, բորենիներ, սողուններ, միջատներ, թռչուններ, գետերում ն լճերում՝ գետաձի, ձկներ։

Բնակչություն[խմբագրել]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակչության մոտ 85%-ը պատկանում է բանտու լեզվախմբին, մոտ 52%-ը պահպանում են տեղական հավատը, մոտ 45%-ը քրիստոնյաներ են, կան մուսուլմաններ։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։ Խիտ են բնակեցված արլևելյան լեռնային շրջանները, հարավ-արևելքում, Կոնգո գետի ստրոին հոսանքի և Կասաի գետի ավազանը։ Խոշոր քաղաքը Կինշասան է։ Կարնոր են Լուբումբաշի, Մբուժի Մայի, Կիսանգանի, Կանանգա ն այլ քաղաքները։

Կրթություն[խմբագրել]

1967-ի տվյալներով, անգրագետ էր մեծահասակ բնակչության մոտ 90%-ը։ Տարրական և միջնակարգ դպրոցները հիմնականում պատկանում են քարոզիչներին և ֆինանսավորվում պետության կողմից։ 1968-ից մտցվել է անվճար տարրական և միջնակարգ կրթություն։ Ուսուցումը տարվում է ֆրանսերենով։ Տարրական 6-ամյա դպրոց ընդունվում են 6 տարեկանից։ Միջնակարգ ուսումնական հաստատությունն ունի 2 աստիճան (2—4 տարի)։ Առաջինն ընդհանուր է և կրում է «կողմնորոշման շարք» անունը։ Երկրորդի՝ բնական գիտությունների, մանկավարժության, տեխնիկայի բաժիններում տարվում է դիֆերենցված ուսուցում։ Բարձրագույն կրթության վերակազմակերպումից հետո (1971), Կինշասայի, Լուբումբաշիի և Կիսանգանիի համալսարանները միավորվել են՝ դառնալով Ազգային համալսարան Կինշասայում։ Գործում են նաև մանկավարժական, ճարտարապետական, շինարարական, կերպարվեստի, երաժշտական ուսումնական հաստատություններ, դրամատիկ արվեստի ազգային ակադեմիա։

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն[խմբագրել]

1970-ական թթ․ լույս են տեսնում շուրջ 70 թերթ և ամսագիր։ Կինշասայում՝ «Միոտո» («Mioto»), «Սալոնգո» («Salongo»), «Էլոմբե» («Elombe»), «էլիմա» («Elima») օրաթերթերը, «Նկումու» («Nkumy») շաբաթաթերթը, «Զաիր» («Zaire») շաբաթական ևանդեսը, «Տրիբյուն դյու Տրավայեոր» («Tribune du Travailleur») թերթը, Լուբումբաշիում՝ «Տաիֆա» («Taifa»), «Մվանգա» («Mwanga») օրաթերթերը և «Ուկվելի» («Ykweli») շաբաթաթերթը։ Զաիրպրես («L’Agence Za’fre-presse», AZP) ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1957-ին։ Ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումների կառավարական ծառայությունը (հիմնված՝ 1949-ին) ունի 7 ռադիոկայան։ Տաղորդումները տրվում են ֆրանսերենով, լինգալա, կիկոնգո և աֆրիկյան մի քանի այլ լեզուներով։ 1967-ից Կինշասայում և Լուբումբաշիում գործում են հեռուստատեսության կայաններ։

ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել]

Առաջին գնացքը ԿԴՀ-ում

Ժողովրդական բնակարանները մեծ մասամբ առանց պատուհանի, գլանաձև կամ հատակագծում քառանկյունի, կոնաձև, խոտածածկ կտուրներով, հյուսածո կամ կավածեփ խրճիթներ ե այլն։ XIX դ․ և XX դ․ սկզբին զարգացած քաղաքները (Կինշասա և այլն) խստորոշ բաժաևված են 2 մասի՝ հարմարավետ բազմահարկ շենքերով կառուցապատված շրջաններ ն բնիկների անբարեկարգ թաղամասեր։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում փայտի քանդակագործությունը առանձնանում է ոճական բազմազանությամբ․ բնօրինակին մոտ պատկերների կողքին հանդիպում են չափազանց սխեմատիկ, պայմանական նմուշներ։ Նշանավոր են բակուբա ժողովրդի թագավորների ստատիկ և հանդիսավոր արձանիկները (ամենավաղը թվագրված է XYI դ․ վերջ)։ Ներքին արտահայտչականությամբ և դինամիզմով են առանձնանում բալուբա, խիստ ոճավորվածությամբ՝ բենա-լուլուա, ընդհանրացվածությամբ՝ բայակա, գրոտեսկայնությամբ՝ բասոնգո ժողովուրդների արձանիկները։ Բազմաբնույթ են և արտահայտչականության հասնելու տարբեր մոտեցումներով են կատարված փայտե դիմակները։ 1940-ական թթ․ վերջերին հանդես են եկել գեղանկարիչ — «պրիմիտիվիստներ» (բնանկարիչ Ա․ Մոնժիտա, դիմանկարիչ Ա․ Կիաբելուա), նաև դեկորատիվ կոմպոզիցիաևեր ստեղծող մի խումբ նկարիչներ (Պիլի-Պիլի Մուլոնգոյա, Մվենզե)։ Գեղանկարիչ Կաբեյայի նկարները Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել են արծաթե մեդալի (1967

Երաժշտություն[խմբագրել]

Բակոնգո, մոնգո, բալենգոլա, լոկելե, բանգալա, բատեկե, բալուբա և մյուս ժողովուրդների երաժշտական մշակույթի ձևավորումն ու կազմակերպումը սկսվել է դեռևս Բուշոնգո, Կոնգո, Լունդա և այլ պետությունների ժամանակաշրջանում։ Երգիչ-ասացողները մասնակցում էին ժողովրդական տոնախմբություններին։ Տարածված են հարվածային (նգոմա, իկոնկո և այլ թմբուկներ), լարավոր (քնար, տավիղ, ցիտրա և այլն), փողայիև (փոզ, սրինգ, եղջերափող և այլն) գործիքները։ 1968-ին Կինշասայում ստեղծվել է Երաժշտության ն դրամա–տիկական արվեստի ազգային ակադեմիա։

Թատրոն[խմբագրել]

Թատերականացված հանդեսները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ժողովուրդնևրի կենցաղում մեծ տեղ են գրավել շատ հին ժամանակներից։ 1940-ական թվականերին կազմակերպվել են սիրողական խմբեր, գրվել են պիեսներ։

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]