Սան Տոմե և Պրինսիպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa São Tomé & Príncipe.PNG
Flag of Sao Tome and Principe.svg

Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետությունը (պորտ. República Democrática de São Tomé e Príncipe, [sɐ̃ũ tu'mɛ i 'pɾı̃sɨpɨ]) նույնանուն կղզեխմբում գտնվող պետություն է Գվինեական ծովածոցում, Աֆրիկայի ափերի մոտ։ Մակերևույթին առանձնանում են խառնարանային կոները։ Կլիման հասարակածային է, մշտապես խոնավ։ Կենդանական աշխարհում գերակշռում են թռչուններն ու սողունները։ Կան բազմաթիվ գետակներ, խառնարանային լճակներ։

Բնակչությունը[խմբագրել]

Բնակիչների 90 %-ը խոսում է աֆրիկյան բանտու լեզուներով: Բնակչությունը կազմված է կրեոլներից, մետիսներից, անգոլարներից, ֆոռոսներից, տոնգաներից և եվրոպացիներից։

Տնտեսություն[խմբագրել]

Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն է։ Մշակում են կակաո, սրճենի, ձիթատու և կոկոսյան արմավենի: Կան փայտամշակման և գյուղատնտեսական հումքի մշակման փոքր ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։