Պորտուգալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
República Portuguesa
Պորտուգալիայի Հանրապետություն
Պորտուգալիայի դրոշ
Դրոշ
Պորտուգալիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
A Portuguesa
Պորտուգալիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Լիսաբոն
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 92,391 կմ² 
 -  Ջրային (%) 0.5
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 10,487,289 
 -  2011 մարդահամարը 10,562,178 
 -  Խտություն 115 /կմ² 
298 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի WET
 -  Ամռանը (DST) DST (UTC+1)
Վերին մակարդակի ազգային դոմենն .pt
Հեռախոսային կոդ +351

Պորտուգալիա[1] (պորտ.՝ República Portuguesa), նախկինում նաև Փորթուգալիա [1], պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Արևելքից և հարավից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ: Մայրաքաղաքը Լիսաբոնն է։

Բելեմի աշտարակ

Պատմություն[խմբագրել]

Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը։ Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին։ Սակայն լուզիտանների հողը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան։

Ավելի քան 11 հարուրամյակ հետո այդտեղ ստեղծվեց պետություն։ Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա։

500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին։ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը 1498 թվականին սկզբնավորեց պորտուգալական նվաՃումներն Ասիայում և Աֆրիկայում։

Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից։ 1970-ական թվականներին անկախությունշնորհվեց Մոզամբիկին, Գվինեա Բիսաու, Անգոլա գաղութներին։

Աշխարհագրություն[խմբագրել]

Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում։ Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Երկրի հյուսիսային մասը սարահարթային է։ Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները։ Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ապամերձ հարթավայրերը։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամի (ամենախոշորը՝ Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը Եվրոպայում) և անագի պաշարներ։

Բնություն[խմբագրել]

Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է՝ շոգ ամառով և անձրևային ձմեռով։

Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն և Գվադիանան։ Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը։

Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում՝ նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ։ Շատ են լեռնային մարգագետինները։ Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզաքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն։

Բնակչություն[խմբագրել]

Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է։ Բնակչության ավելի քան 99,7 %-ը պորտուգալացիներ են։

Մշակույթ[խմբագրել]

Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է։ Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը։ Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆերնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ։

Տնտեսություն[խմբագրել]

Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ։ Որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն, պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ։

Մեքնաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը։ Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է։

Արգավանդ են Պորտուգալիայի հողերը։ Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի։

Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք՝ հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։ Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հանալի պայմաններ՝ նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ։

Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին։

Հայերը Պորտուգալիայում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Պորտուգալիայում


Պորտուգալիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած Լիսաբոնում և Պորտոյում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանը։

Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հռոմում, բայց ունի հյուպատոսություն Լիսաբոնում և Պորտոյում։ Հայաստանում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է Մոսկվայում։

Աղբյուրներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Պորտուգալիա» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։