Նամիբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նամիբիա, Նամիբիայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Namibia, մինչ 1968 թվականը՝ Հարավարևմտյան Աֆրիկա), պետություն հարավարևմտյան Աֆրիկայում՝ Անգոլայի, Բոտսվանայի, Զամբիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Մայրաքաղաքը Վինդհուկն է։

Պետական կրոնը քրիստոնեությունն է, պաշտոնական լեզուն՝ անգլերենը։

Հինբա ցեղի աղջիկն իր տնակի մոտ

Նամիբիա անունը ծագել է պետության ողջ տարածքը զբաղեցնող Նամիբ անապատի անվանումից։ Հնում բնակեցված է եղել Սան և Դամարա անունով ցեղերի կողմից։ Նամիբիան տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է. կան մետաղաձուլական գործարանները։ Խոշոր քաղաքներն են Վինդհուկը, Ուոլֆիշ Բեյը։ Բնակչությունը շատ քիչ է, Հայաստանի բնակչությունից քիչ։

Արտաքին հղումներ[խմբագրել]