Ալժիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ալժիր (այլ կիրառումներ)
الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
Ալժիրի դրոշ
Դրոշ
Ալժիրի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Kassaman
Ալժիրի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ալժիր
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկա
 -  Վարչապետ Աբդել Մալեկ Սելլալ
Տարածք
 -  Ընդհանուր 2.381.741 կմ² 
 -  Ջրային (%) աննշան
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 38.087.812 
 -  2008 մարդահամարը 33.796.669 
 -  Խտություն 36 /կմ² 
 /մղոն²
Դրամական միավոր Ալժիրյան դինար (DZD)
Ժամային գոտի CET (UTC+1)
 -  Ամռանը (DST) CEST (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .dz
Հեռախոսային կոդ +213


Ալժիրը[1] (արաբ․՝ الجزائر‎‎, ալ-Ջազաիր) երկիր է Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն[1]։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարրոկոյին, հարավ-արևմուտքում՝ Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն՝ Նիգերին, իսկ արևելքում՝ Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը ավարտվեց ֆունդամենտալիստների պարտությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ալժիրը զբաղեցնում է Ատլասի լեռների և Սահարա անապատի կենտրոնական մասը։ Ծովափը բարձր է, ժայռոտ։ Տարածքի առափնյա մասը գտնվում է հս. մերձարևադարձային, մնացածը՝ Հս. կիսագնդի արևադարձային գոտում։ Հյուսիսային Ալժիրի ռելիեֆում գերակշռում են Ատլասի լեռնաշղթաները և միջլեռնային հարթավայրերը։ Ալժիրյան Սահարայում շատ են սարավանդները, նրանից հյուսիս–արևելք գտնվում են ավազածածկ մի խոշոր ցածրավայր և Շոթ–Մելհիր աղի լիճը, իսկ դեպի հարավ–արևելք՝ Ահագգար հրաբխային բարձրավանդակը։ Ալժիրի տարածության մեծ մասն զբաղեցնում են Արևմտյաև Մեծ Էրգ, Արևելյան Մեծ Էրգ, Էրգ–Իգիդի, Էրգ–Շեշ ավազային և Թանեզրուֆթ քարային խոշոր անապատները։

Ընդերք[խմբագրել]

Ալժիրի ընդերքը հարուստ է նավթի, գազի, երկաթի, կապարի, ցինկի, ֆոսֆորիտների, սնդիկի հանքավայրերով։

Կլիմա[խմբագրել]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, միջերկրածովյան՝ տաք անձրևային ձմեռով, շոգ, չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին 12°C է, միջլեռնային հարթավայրերում՝ 5°C, հուլիսինը՝ 25°C։ Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը ամենուրեք բարձր է 40°C–ից։ Հաճախակի են ուժեղ երաշտները։ Տարեկան տեղումները՝ 400–1200 մմ և ավելի։ Սահարայում կլիման անապատային է (տարեկան 50մմ–ից էլ պակաս տեղումներ)։ Չոր քամիները առաջացնում են ավազային փոթորիկներ։ Գետերը, որոնք ուեդներ են կոչվում, հյուսիսում ռեժիմով մոտ են միջերկրածովային գետերի տիպին։ Վարարումները կարճատև են, բայց ուժեղ։ Ամենախոշոր ուեդը Շելիֆն է (700 կմ)։ Սահարան ունի ստորերկրյա ջրերի հզոր պաշարներ, հատկապես հյուսիսային մասում, որտեղ և գտնվում են խոշոր օազիսները (Թիդիկելթ, Թուգգուրթ ևն)։ Հողերը Հյուսիսային Ա–ում շագանակագույն են, նախալեռներում աղի լճերի՝ սեբհաների շրջանում՝ աղուտներ։ Սահարայում գերակշռում են մերձարևադարձային անապատների խճալից հողերը, շարժուն և կիսաամրացած ավազները։

Պետական կառուցվածքը[խմբագրել]

Հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է բնակչության կողմից, 5 տարի ժամկեըով։ 2008 թվականի նոյեմբերից, համաձայն սամանադրության փոփոխության, ժամկետի չափը սահմանափակ չէ։ 1999 թվականի ապրիլից, պրիզիդենտն է Աբդելազիվ Բուտեֆլիկան։ Նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի ապրիլին։

Օրենսդիր մարմինն է երկպալատանի խորհրդարանը։ Սենատը բաղկացած է 144 տեղից, որից 1/3-ին նշանակում է նախագահը, իսկ 2/3-ը ընտրվում են անուղղակի ընտրություններով, 6 տարի ժամկետով։ Ժողովրդական ժողովը (389 տեղ) ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։

Ամենամեծ կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում՝ Ժողովրդական Ազատագրության Ճակատը, Ժողովրդա-դեմոկրատական Շարժումը, Խաղաղ Հասարակության Համաժոողովրդական շարժումը։

Տնտեսությունը[խմբագրել]

Ալժիրի տնտեսության հիմքը կազմում են գազն ու նավթը։ Նրանք տալիս են 30 % ՀՆԱ (Համախառն Ներքին Արդյունք), պետ բյուջեի շահույթի 60 % -ը, արտահանման եկամուտների 95 %-ը։ Գազի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 8-րդ տեղը աշխարհում, իսկ գազի արտահանմամբ՝ 4 -րդ տեղը աշխարհում։ Նավթի պաշարներով Ալժիրը 15-րդ տեղն է աշխարհում, իսկ նավթի արտահանմամբ՝ 11-րդ տեղը աշխարհում։ Ալժիրի իշխանությունները ջանքեր են թափում արդիականացնել տնտեսությունը և ներգրավվել տեղական և արտասահմանյան ներդրումներ այլ ոլորտներում։ Կառուցվածքային փոփոխությունները տնտեսության մեջ, ինչպես նաև բանկային հատվածի զարգացումը և ենթակառուցվածքների շինարարությունը, դանդաղ են ընթանում, մասամբ, կոռուպցիայի ու բյուրոկրատիայի պատճառով։ Համախառն ներքին արդյունքով (ՀՆԴ), բնակչության մեկ շնչի հաշվով 2008 թվականին՝ 6,9 հազար դոլլար (126-րդ տեղը աշխարհում)։ Ցածր է աղքատության մակարդակը՝ բնակչության 23 %-ը։ Գործազրկությունը՝ 12,8 % (2008 թվականին)։

Բնակչությունը[խմբագրել]

Բնակչության թիվը՝ 38 միլիոն (2013 թվականի գնահատմամբ)։

Տարեկան աճը՝ 1,2 % (պտղաբերությունը՝ 1,8 ծնունդ մեկ կնոջ համար)։

Քաղաքային բնակչությունը՝ 65 % (2008) թվականին։

Գրագիտությունը՝ 79 % տղամարդ, 60 % կին (2002 թվականի) գնահատմամբ։

Էթնիկ կազմը՝ 83 % արաբ, 16 % բերբեր, մնացածը 1 % -ից քիչ։

Լեզուները՝ արաբերեն (պաշտոնոկան), բերբերյան բարբառներ, տարածված է ֆրանսերենը։

Կրոնը՝ մուսուլման-սուննիներ 99 %, այլ 1 %։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների եւ տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ. p. 7. ISBN 978-99941-2-663-7. http://www.cadastre.am/dictionary. 

Արտաքին հղումներ[խմբագրել]