Անգլերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլերենը (English - ՄՀԱ /ˈɪŋɡlɪʃ/, ինգլիշ) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի Արևմտա-գերմանական լեզվախմբին։ Անգլերենը մայրենի լեզու է 402 միլիոն մարդու համար, ևս 600 միլիոն մարդ գործածում է անգլերենը՝ որպես երկրորդ լեզու։

Ըստ լեզուների օգտագործման դասակարգման՝ անգլերենը աշխարհի 2-րդ լեզուն է։

Անգլերենը պետական լեզու է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ֆիջիում, Մարշալյան կղզիներում, Տոնգայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նամիբիայում, Նիգերիայում, Իռլանդիայում, Շրի Լանկայում և շատ այլ երկրներում։

Տարածումը[խմբագրել]

Անգլերենը տարածվել է Հյուսիսային ծովի գերմանական այն շրջաններում, այն Մեծ Բրիտանիա են տարածել գերմանական քոչվորները՝ տարբեր աշխարհագրական տեղամասերից, որոնց տեղերում են այժմյան Նիդերլանդները, հյուսիս-արևմտյան Գերմանիան և Դանիան։ Դրա հետ կապված Ռոմանական Բրիտանիայում բնիկ ժողովուրդը, ինպես ենթադրվում է, խոսում էր Հիմնային Բրիտոնիկ (Common Brittonic)՝ կելտական լեզվով, որի մեջ մեծ ազդեցություն ուներ լատիներենի աքրոլեկտալությունը (acrolectal)՝ սկսած Ռոմանական Բրիտանիայի 400-տարեկանից։ Գերմանական այդպիսի ցեղերից էին անգլերը, որոնց Բեյդը (Bede) հավատացել էր ամբողջական տարածումը դեպի Մեծ Բրիտանիա։ «Անգլիա» ('England') ավանումը, որը ծագում է «Անգլերի երկիր» (Engla land "Land of the Angles") և Անգլերեն (Old English Englisc) այդ ցեղի անվանումից են ստացվել։ Սակայն Սաքսերը, Յուտերը և Ֆրիզիայի շրջակայքի գերմանական ժողովուրդները, Ստորին Սաքսոնիան, Յուտլանդիան և Հարավային Շվեդիան՝ այս ժամանակաշրջանում նույնպես միաձուլվել են Բրիտանիայի հետ։

Հին անգլերենը[խմբագրել]

Սկզբնապես Հին Անգլերենը դիալեկտների ամբողջություն էր, վառ արտացոլելով Անգլո-Սաքսոնական ծագումը, սակայն Արևմտյան Սքասոնական դիալեկտը ավելի դոմինանտում էր և դրանով էլ հենց գրված է Բեովուլֆի բանաստեղծությունները։

Ավելի ուշ Հին Անգլերենը տեղակալվեց երկու ալիքների գալիքներով։ Առաջինը՝ Հյուսիսային գերմանացիների լեզվական տարբերիչներն էին, երբ Հալֆդան Ռանգնարսոնը և Ինվար Բոնլեսը 8-րդ և 9-րդ դարում սկսեցին Բրիտանական կղզիների գրավումը և հյուսիսային շրջանների հավաքագրումը։

Երկրորդը՝ Հին Ռոմանական խոսել իմացողներն էին՝ ռոմանական լեզվի միաձուլումը՝ 11-րդ դարի Անգլիայի դեմ նորմանների դեմ պայքարում։ Նորմաներենը վերածվեց անգլո-նորմաներեն և հետագայում անգլո-ֆրանսերենի և իրենից ներկայացնում է բառեր, որոնք ներգրավվել են դատարանի և կառավարության դեմ պայքարից հետո։ Ինչպես նաև սկանդինավիական և նորմանդական բառարանի տարածումը, այս երկու դեպքերը վերափոխեցին անգլերեն լեզվի քերականությունը ավելի դյուրին լեզվի և ազատ նորանոր բառերի համար՝ այլ լեզուներից փոխ վերցնելու։ Լեզվական փոփոխությունները Անգլերենի դեպի նորմանական այժմ հայտնի՝ Միջին Անգլերեն, Ջեֆրի Չոսերի (Geoffrey Chaucer)՝ Կանտերբերգյան հեքիաթները ամենահայտնի ստեղծագործություններն են։ Այս ժամանակաշրջանի ընթացքում լատիներենը որոշ առումներով եղել է ֆրանկա-եվրապական կյանքի լեզուն։ Սկզբում՝ քրիստոնեական եկեղեցու՝ Միջնադարյան լատինը, հետո արդեն վերածնդի ժամանակաշրջանի լատիներենը։ Նրանք, ովքեր լատիներենը փոխադրում էին, հիմնականում նոր տերմինների թարգմանիչներն էին, որպեսզի գոյականների լինեին այն բառերի համար, որոնք անգլերեն համարժեքը չունեին։

Ժամանակակից անգլերենը[խմբագրել]

Ժամանականաից անգլերենը, որը ներառում է՝ Ուիլիամ Շեքսպիրի և Արքա Ջեյմս Վերսիոնի Աստվածաշնչյան (King James Version of the Bible) տարբերակը, հիմնականում ստացվել է 1550 թվականներին։ Դրանից հետո Անգլիական Թագավորությունը դարձավ գաղութային թագավորություն, և անգլերենը ծառայում էր որպես ֆրանկական գաղութների լեզու։ Փոստ-գաղությանին շրջանում՝ նոր ստեղծված ժողովուրդներից որոշները, որոնք ունեին բազմաթիվ բնիկ լեզուներ, որոշեցին օգտագործել անգլերենը որպես ֆրանկական լեզու։ Դրա պատճառն այն էր, որ նրանք փորձում էին խուսափել քաղաքական դժվարություններից, որը կարող էր ծագել որևէ բնիկ լեզվի գերակայությունից մյուսների նկատմամբ։ Բրիտանական թագավորության մեծացման արդյունքում անգլերենը հարմարեցվեց Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և այլ շրջաններում։ Այստեղ առաջացավ տենդենցիա, որը ամրապնդվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 20-րդ դարի կեսերին։

Նշանակություն[խմբագրել]

Ժամանակակից անգլերենը, որը երբեմն բնութագրվում է ինչպես առաջին համաշխարհային տարածվածություն գտած լեզու,[1][2] գերիշխող կամ այլ պարագաներում նույնիսկ պահանջված լեզու է հաղորդակցության, գիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բիզնեսի, նավագնացության,[3] ավիացիայի,[4] հեռուստատեսության, ռադիոյի և միջազգային հարաբերությունների համար։ [5] Նրա տարածումը Բրիտանական կղզիներով պայմանավորված էր Բրիտանական Կայսրության հզորացումով, և 19-րդ դարի վերջին այն իսկապես հասավ համաշխարհային տարածման։ [6] 16-19-րդ դարերում՝ բրիտանական գաղութացմանը զուգընթաց, այն դարձավ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հիմնական լեզուն։ ԱՄՆ- ի բարգավաճող տնտեսությունը և նրա մշակութային ազդեցությունը, ինչպես նաև նրա կարգավիճակը որպես հզոր ուժ սկսած Երկրորդ Համաշխարհային Պատերազմից նշանակալից չափով արագացրեց լեզվի տարածումն ամբողջ մոլորակով մեկ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում անգլերենը փոխարինեց գերմաներենին որպես գերիշխող լեզու Նոբելյան մրցանակակիրների համար։ [7] Անգլերենը հավասարվեց և հնարավոր է գերազանցեց ֆրանսերենին որպես գերակա լեզու միջազգային հարաբերություններում 19-րդ դարի վերջին կեսին։

Անգլերենի աշխատանքային իմացությունը դարձավ պարտադիր պայման մի շարք բնագավառներում և մասնագիտություններում, ինչպիսիք են բժշկությունը և համակարգչային աշխատանքները՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ միլիարդ մարդ խոսում է անգլերենով։ Այն նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների շարքում է։[8]

Անգլերենի զարգանալուն համընթաց անկում նկատվեց մայրենի լեզվի զանազանության մեջ աշխարհի տարբեր ծայրերում։ Նրա ազդեցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ լեզվի օգտագործման բնագավառում։ [9] Հակառակ դրան, անգլերենի ներքին բազմազանությունը՝ ներառյալ կրեոլները և պիջինները, պոտենցիալ ունեն ստեղծելու տարբեր լեզուներ անգլերենից ժամանակի ընթացքում։ [10] Վերջիններս անգլերենի բարբառներ են, որոնք հիմնականում օգտագործվում են Կարիբյան ծովի ավազանում։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սմիթ, Ռոսս (2005). «Համաշխարհային անգլերեն՝ պարգև թե՞ անեծք». English Today 21 (2): 56. doi:10.1017/S0266078405002075. 
  2. 2,0 2,1 Դևիդ Գրաբոլ (1997)։ «Անգլերենի ապագան» (PDF)։ Բրիթիշ Քաունսլ։ http://www.britishcouncil.org/de/learning-elt-future.pdf։ Վերցված է Ապրիլի 15, 2007։ 
  3. «Նավագնացության հաղորդակցության ստանդարտ արտահայտություններ»։ Նավագնացության Միջազգային Կազմակերպություն։ http://www.imo.org/OurWork/Safety/Navigation/Pages/StandardMarineCommunicationPhrases.aspx։ Վերցված է 2011 թ․ հունիսի 2։ (չաշխատող հղում)
  4. «Լիցենզիա ունեցողների լեզվի իմացությունը․ Ո՞ր լեզվի իմացությունը պետք է նա կատարյալ դրսևորի»։ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն՝ Օդային նավիգացիայի բյուրո։ http://www.icao.int/icao/en/trivia/peltrgFAQ.htm#23։ Վերցված է Հունիսի 2, 2011։ 
  5. «The triumph of English». The Economist. 20 December 2001. http://www.economist.com/world/europe/displayStory.cfm?Story_ID=883997։ Վերցված է 2007 թ․ մարտի 26. Կաղապար:Subscription
  6. «Համաշխարհային անգլերեն»։ EHistLing։ http://classic-web.archive.org/web/20070401233529/http://www.ehistling-pub.meotod.de/01_lec06.php։ Վերցված է Մարտի 26, 2007։ 
  7. Գրաֆիկա Անգլերենը փոխարինեց գերմաներենին որպես գերիշխող լեզու Նոբելյան մրցանակակիրների համար։ Յուրգեն Շմիդհուբերից (2010), Ազգային Նոբելյան մրցանակակիրների զարգացումը 20-րդ դարում arXiv:1009.2634v1
  8. «ՄԱԿ-ի պաշտոնական լեզուները»։ ՄԱԿ։ http://www.un.org/en/aboutun/languages.shtml։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 20։ 
  9. Քրիստալ, Դևիդ (2002). Լեզվի կիրառման անկում. Քեմբրիջի Համալսարանի մամուլ. doi:10.2277/0521012716. ISBN 0-521-01271-6. 
  10. Չեշիր, Ջեննի (1991). Անգլերենն աշխարհում: Սոցիալական լեզվաբանության հեռանկարները. Քեմբրիջի Համալսարանի մամուլ. doi:10.2277/0521395658. ISBN 0-521-39565-8. 


ՄԱԿպաշտոնական լեզուներ Flag of the United Nations.svg

Անգլերեն  · Արաբերեն  · Իսպաներեն  · Չինարեն  · Ռուսերեն  · Ֆրանսերեն