Ալբանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի Հանրապետություն
Republika e Shqipërisë

Flag of Albania.svg
Դրոշ

Coat of arms of Albania.svg
Զինանշան

Europe-Albania.svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Ալբաներեն
Մայրաքաղաք Տիրանա
Պետական կարգ Խորհրդարանական
Մակերես 28 748 կմ² (4,8%% ջրային)
Ազգաբնակչություն. 2 831 741 (126,6/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Ալբանիայի օրհներգ
Արժույթ Լեկ (ALB)
Ժամային գոտի +2
Վեբ | ISO | Հեռ. .al | ALB | +355


Ալբանիան[1] (ալբաներեն՝ Shqipëria, պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն[1], ալբաներեն՝ Republika e Shqipërisë) պետություն է Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։

Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում՝ Չեռնոգորիային, արևելքում՝ Մակեդոնիային, հարավ-արևելքում՝ Հունաստանին։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել]

Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։ Shqipëria ինքնանվանումը նշանակում է «արծվի երկիր» (ալբաներեն արծիվ՝ shqiponjë)։ Ըստ այլ վարկածի, այդ անվանումը ծագում է ալբաներեն shqip՝ «խոսել հասկանալի» բառից։[2]

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ալբանիայի պատմություն

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով՝ իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը՝ սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան՝ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։

1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։

1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։

1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտի տարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։ 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։

1946թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Հոջան։ Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։

1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ալբանիայի քարտեզ

Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ)։ Երկրի ընդերքը հարուստ է քրոմի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին)։ Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ։

Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։ Լեռնալանջերը հիմնականում պատված են ասեղնատերև և լայնասաղարթ կաղնու ու հաճարենու անտառներով, ստորոտներին կան ձիթենու պուրակներ, խաղողի այգիներ։ Անտառներում կան գայլեր, բորենիներ, վայրի խոզեր։ Ափամերձ ջրերում ու լճերում ապրում են ջրային բազմազան թռչուններ։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ալբանիայի վարչական բաժանում

Ալբանիայի Հանրապետությունը բաժանվում է 12 շրջանների (ալբաներեն՝ qark - տյարկ), որոնք իրենց հերթին բաժանվում են 36 օկրուգների (ալբաներեն՝ rreth)։ Եվ այդ օկրուգները բաժանվում են 309 կոմունաների (ալբաներեն՝ komunë ) և 65 քաղաքի։

Albania Counties Named Colored.svg
Ալբանիայի շրջաններ
Գույն Շրջան Կենտրոն Բնակչություն
2010 Հունվարի 1[3]
Տարածք
(կմ²)[4]
Խտություն
/կմ²)
Օկրուգներ Ծան-ներ
Բերատ Բերատ 170,845 1,802 159 Բերատ, Կուչովա, Սկրապար
Դիբար Պեշկոպիա 140,002 2,507 58 Բուլկիզա, Դիբար, Մատի
Դուրրաս Դուրրաս 310,499 827 367 Դուրրաս, Կրույա
Էլբասան Էլբասան 343,115 3,278 105 Էլբասան, Գրամշի, Լիբրաջի, Պեկինի
Ֆիերի Ֆիերի 374,074 1,887 198 Ֆիերի, Լյուշնյա, Մալակաստրա
Գիրոկաստրա Գիրոկաստրա 102,549 2,883 36 Գիրոկաստրա, Պերմետի, Տեպելենա
Կորչա Կորչա 257,576 3,711 69 Դեվոլ, Կոլոնյա, Կորչա, Պոգրադեց
Կուկաս Կուկաս 79,303 2,373 33 Հաս, Կուկաս, Տրոպոյա
Լեժա Լեժա 158,829 1,581 100 Կուրբին, Լեժա, Միրդիտա
Շկոդեր Շկոդեր 246,060 3,562 69 Մալսի է Մադի, Պուկա, Շկոդեր
Տիրանա Տիրանա 800,347 1,586 491 Կավայա, Տիրանա
Վլյորա Վլյորա 211,773 2,706 67 Դելվինա, Սարանդա, Վլյորա

Կլիմա[խմբագրել]

Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։

Պետական կառուցվածք[խմբագրել]

Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին ձախից
Ալբանիայի խորհրդարանի շենքը

Երկրի ղեկավարը նախագահն է։

Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ)։ 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը՝ կուսակցական ցուցակներով՝ չորս տոկոսանոց շեմով։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.՝ անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում։

1928 թ. խորհրդարանը լուծարվեց, Ալբանիան հռչակվեց թագավորություն։ 1939 թ. ապրիլին Իտալիան օկուպացրեց Ալբանիան, թագավոր Զոգ Ահմեդը փախավ երկրից։

Դիմադրողական շարժումը գլխավորեցին կոմունիստամետ ուժերը։ 1941-ի նոյեմբերին ստեղծվեց ԱԿԿ-ի միասնական մարմինը, որը պետք է գլխավորեր ազատագրական պայքարը։ 1942-ի սեպտեմբերին Մեծ Պեզայում կայացավ օկուպացիայի դեմ ելույթ ունեցող առաջադեմ ուժերի համագումար։ Ստեղծվեց ազգային-ազատագրական գերագույն խորհուրդ, որը պետք է ստանձներ ազատագրական շարժման ղեկավարությունը։ Այն դարձավ ազգային-ազատագրական ճակատի ղեկավար մարմինը։ 1943-ի հուլիսին ազգային-ազատագրական ճակատի գերագույն խորհուրդը որոշում կայացրեց ազգային-ազատագրական բանակի գլխավոր շտաբի կազմակերպման մասին։ 1944-ի մայիսին I հակաֆաշիստական ազգային-ազատագրական կոնգրեսում ձևավորվեց հակաֆաշիստական-ազգային-ազատագրական կոմիտեն, որին տրվեցին ժամանակավոր կառավարության գործառույթներ։ 1944 թ. մտցվում է համընդհանուր ընտրական իրավունք։ 1945 թ. անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցում ձայների 97,7 % ստացավ կոմունիստների գլխավորած Դեմոկրատական ճակատը (մյուս քաղաքական ուժերը ընտրություններին չմասնակցեցին)։ Աստիճանաբար իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Էնվեր Հոջան, ով դաժան հաշվեհարդար էր տեսնում իր քաղաքական հակառակորդների հետ։ Մինչև 1956 թ. Ալբանիան հարաբերություններ էր վարում ԽՍՀՄ հետ, ի հակակշիռ Հարավսլավիայի, սակայն ԽՄԿԿ XX համագումարից հետո ընտրվեց քաղաքական մեկուսացման կուրս։

Վերջին շրջանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ալբանիայում նույնպես սկսել են ուղի հարթել ժողովրդավարական ուժերն ու սկզբունքները։ Երկրի հիմնական բնակչությունն ալբանացիներն են (96 %). բնակվում են նաև հույներ, վալախներ, գնչուներ։ Ալբանիայում կան մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Կառուցված են ջրա և ջերմաէլեկտրակայաններ։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Ծովափնյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, ձիթենի, թուզ և այլն։ Բուծում են կովեր, ձիեր, էշեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոչխարներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Ալբանիան արտահանում է հիմնականում նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն։ Ներմուծում է տարբեր մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա։

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։

Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Բնակչություն[խմբագրել]

Երկրի հիմնական բնակչությունն ալբանացիներն են (96 %). բնակվում են նաև հույներ, վալախներ, գնչուներ։

Տնտեսություն[խմբագրել]

Ալբանիայում կան մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Կառուցված են ջրա- և ջերմաէլեկտրակայաններ։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Ծովափնյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, ձիթենի, թուզ և այլն։ Բուծում են կովեր, ձիեր, էշեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոչխարներ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։

Ալբանիան արտահանում է հիմնականում նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն։ Ներմուծում է տարբեր մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա։

Մշակույթ[խմբագրել]

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։

Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։ Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Խոհանոց[խմբագրել]

Ալբանիայի խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոց, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։ Ալբանացիների հիմնական ճաշի ժամն է կեսօրվա նախաճաշը։ Այն սովորաբար մատուցվում է թարմ բանջարեղեններից բաղկացած աղցանից՝ լոլիկից, վարունգից, կանաչ պղպեղից և ձիթապտղից, որոնք համեմվում են ձիթապտղի յուղով, քացախով և աղով։ Նախաճաշը հիմնականում բաղկացած է գլխավոր մսային [5] և բանջարեղենային ճաշատեսակից։ Ծովային ուտեստները նույնպես սովորական ճաշացանքի մի մաս են կազմում ծովափնյա քաղաքներում ինչպիսիք են, օրինակ, Դուրրասը և Վլյորան։ Բարձրավանդակներում ապխտաց միսն ու թթու դրած բանջարեղենները մեծ համբավ են վայելում։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների եւ տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ. 6. ISBN 978-99941-2-663-7. http://www.cadastre.am/dictionary. 
  2. Աշխարհագրական և պատմական անձնանունների բառարան
  3. Population by prefectures, 2010 Հունվարի 1
  4. Johan van der Heyden. GeoHive: Global Statistics
  5. [1]