Գրենադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենադա
Grenada
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Grenada in its region.svg
Գրենադայի տեղադրությունը
Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ անգլերեն
Մայրաքաղաք Սենտ Ջորջես
Պետական կարգ սահմանադրական միապետություն
Մակերես 344 կմ²
Ազգաբնակչություն. 109.590 (2013) (318,6/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q752655? և Մեծ Բրիտանիայի օրհներգ
Արժույթ Արևելակարիբյան դոլար (XCD)
Ժամային գոտի -4
Վեբ | ISO | Հեռ. .gd | GRD | 1473
Գրենադայի քարտեզ
Գրենադայի քարտեզ


Գրենադա (անգլ.՝ Grenada [ɡrɪˈneɪdə]), կղզային պետություն Կարիբյան ծովի հարավ-արևելքում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կղզին ունի հրաբխային ծագում, առավելագույն բարձրությունը 840 մ է։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառները։

Պատմություն[խմբագրել]

1498 թվականին կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այնուհետև կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ 1783 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ, 1967 թվականից ստացել է «Մեծ Բրիտանիային միավորված պետություն» կարգավիճակ։ Անկախություն է ձեռք բերել 1974 թվականին։

Երկրում մշակում են մշկընկույզ (տալիս է համաշխարհային արտադրության 1/3-ը), բանան, ծխախոտ։ Կան նաև խմիչքների արտադրության կենտրոններ։ Դրամական միավորը արևելակարիբյան դոլարն է։ Պետական լեզուն անգլերենն է։ Կղզին մոտ է գտնվում Սենտ Վինսենտ և Գրենադիներին[1]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».