Պաշտոնական լեզու
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պաշտոնական լեզուն լեզու է, որին տրված է հատուկ օրինական կարգավիճակ որևէ պետությունում, երկրում կամ միջազգային կազմակերպության մեջ։ Պետության պաշտոնական լեզուն հաճախ նաև կոչվում է պետական լեզու։
Բովանդակություն
Երկրի պաշտոնական լեզու[խմբագրել]
Երկրի պաշտոնական լեզուն առաջին հերթին այդ երկրի սահմանադրության լեզուն է և սովորաբար այդ երկրի օրենսդրական մարմնի կողմից օգտագործվող լեզուն, սակայն որոշ երկրների օրենքները պահանջում են կառավարական փաստաթղթերի թողարկումը նաև այլ լեզուներով։
Պաշտոնական լեզուն երբեմն տարբերվում է դասավանդման լեզվից, և հետևաբար այս երկուսը միմյանց փախարինելի չեն։
Պաշտոնապես ճանաչված փոքրամասնության լեզուներ[խմբագրել]
Անհրաժեշտ է զանազանել պաշտոնական լեզուն պաշտոնապես ճանաչված փոքրամասնության լեզուներից, որոնք երկրում ազգային փոքրամասնությունների կողմից օգտագործվող և օրենսդրությամբ ճանաչված լեզուներն են։ Այս լեզուները կարող են օգտագորվել գործավարության, ինչպես նաև՝ դպրոցական դասավանդման համար (օրինակ ռուսերենը Էստոնիայում)։
- 2 պաշտոնական լեզու՝ Կանադա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բելառուս, Աֆղանստան, Հաիթի...
- 3 պաշտոնական լեզու՝ Բելգիա, Պարագվայ, ...
- 4 պաշտոնական լեզու՝ Շվեյցարիա, Սինգապուր, ...
Քաղաքական հարցեր[խմբագրել]
Որոշ երկրներում տարբեր լեզուների օգտագործումը տարբեր կոնտեքստներում հանդիսանում է թեժ քաղաքական խնդիր։ Արդի պատմության մեջ սա հատկապես բնորոշ է նախկին ԽՍՀՄ տարածքում նորանկախ պետություններում ռուսերենի կարգավիճակին։