Կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտով նշված երկրներում գործում է ընտրովի դեմոկրատիա ըստ Freedom House
Կարմիրով նշված երկրներում տիրում է միապետություն

Կառավարություն, պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին։ Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ ում ՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Կապիտալիստական երկրներում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ ԳՖՀ-ում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիաների քաղաքական զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Սոցիալիստական երկրներում կառավարությունը կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու։ Կառավարության կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ։ Կառավրաման գործընթացը մեր արդի կյանքում գրավում է բացառիկ դեր։ Կառավարման շնորհիվ մենք համակարգում ենք մեր կյանքը, աշխատանքը, ընտանիքը, պետությունը։Կառավարման ֆենոմենը հայնի է դեռ նախամարդուն, կարելի է նշել, որ կառավարումը մարդկության տարիքին է, չնայած այն փաստին, որ որպես գիտություն տակավին երիտասարդ է։ Կառավարման գործընթացը մարդկային հասարակության համակեցության կարևորագույն գործոններից է, դեռևս մ.թ.ա երբ մարդիկ ապրում էին համայնքներով, կառավարումը պետք էր ընդհանուր աշխատանքները կազմակերպելու և արդյունքները բաշխելու համար։Կառվարման ներդրման շնորհիվ հին աշխարհի մի շարք երկրներում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, /եգիպտական բուրգեր/, որոնք անհնարին էր առանց աշխատանքների ընդհանուր կառավարման։Կարելի է ասել, որ կառավարման զարգացման առաջնային փուլը սկսել է ցեղախմբերում։ Այս աշխատանքում ներկայացված է կառավարչական մտքի զարգացման փուլերը համաշխարհային արենայում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կառավարչական մտքի պատմությանը, մինչև մեր օրերը։ Դեռևս անտիկ ժամանակների մեծագույն փիլիսոփաները մտահոգվել են կառավարման գործընթացին վերաբերող հարցերով, կառավարման գիտության և պրակտիկայի զարգացման ասպարեզում մեծագույն ավանդ են ներդրել Սոկրատեսը, Քսենոփոնը, Պլատոնը, Արիստոտելը, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին /շտաբի գաղափարը/: Պլատոնը առաջարկում էր իդեալական պետության գաղափարը` պետության գլխում տեսնելով փիլիսոփաներին, կամ գիտնակններին։ քաղաքականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png