Հասարակածային Գվինեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Equatorial Guinea on the globe (Africa centered).svg

Հասարակածային Գվինեան (իսպաներեն՝ República de Guinea Ecuatorial, ֆրանսերեն՝ République de Guinée équatoriale) պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից։

Հասարակածային Գվինեայի դրոշը

Ռելիեֆը և կլիման[խմբագրել]

Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Տարածված են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ։

Պատմություն[խմբագրել]

Երկիրը XV դարի 70-ական թվականներին հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թվականից՝ Իսպանիայի՝ Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ։ Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թվականին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թվականի հոկտեմբերին։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են։ Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան։

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են։ Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն։ Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ։