Գուամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գուամ - ԱՄՆ-ին պատկանող տարածք՝ կղզի։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Մարիանյան կղզիների կազմում։ Մայրաքաղաքը Խագատնան է։ Տարածքը 541.3 կմ² է, իսկ բնակչության թիվը 2007թ.-ին կազմել է 173.5 հզ.։ 1521 թվականին հայտնաբերել է պորտուգալացի ճանապարհորդ Ֆերնան Մագելանը իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։