Հարավային Կորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեայի Հանրապետություն
Հարավային Կորեա
대한민국
Daehan Minguk
大韓民國

Flag of South Korea (bordered).svg
Դրոշ

Emblem of South Korea.svg
Զինանշան

South Korea (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Կորեերեն
Մայրաքաղաք Սեուլ
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 99 392 կմ²
Ազգաբնակչություն. 48 955 203 (480/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն «애국가»
«Էգուկա»
Կարգախոս «널리 인간 세계를 이롭게 하라»
Արժույթ Հարավ կորեականվոն (KRW)
Ժամային գոտի +9
Վեբ | ISO | Հեռ. .kr | KOR | 82
Satellite image of South Korea in January 2004.jpg


Հարավային Կորեա, պաշտոնապես հայտնի որպես Կորեայի Հանրապետություն (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։ Տարածքը 99 392 կմ2 է, բնակչությունը՝ 50 միլիոն։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը՝ 10 միլիոն բնակչությունով։

Հարավային Կորեան բնակչության շատ բարձր կենսամակարդակով զարգացած երկիր է։ Այն ունի Ասիայում չորրորդ տեղը և աշխարհում տասնհինգերորդ տեղն զբաղեցնող տնտեսություն։ Տնտեսությունն ունի արտահանման ուղղվածություն, որում գերակշռում են էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը և մեքենաշինությունը։

Հարավային Կորեան Միավորված ազգերի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամ-երկիր է։ Նա նաև Ասիայի և խաղաղովկիանոսյան տարածաշրջանի կազմակերպության հիմնադիր երկրներից է։

Անվանում[խմբագրել]

Ըստ ավանդության՝ երկրի անվանումն առաջացել է Կորյո պետության անունից։ Կորեացիներն իրենց երկիրն անվանում են Չոսոն, որը կորեերեն բառացի նշանակում է «առավոտյան գեղեցկություն» կամ «առավոտության զովության երկիր»։ Կորեայի Հանրապետության համար շատ հաճախ գործածական է Հարավային Կորեա ոչ պաշտոնական անունը[1]։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կորեայի պատմություն

Ըստ գրավոր ու հնագիտական աղբյուրների՝ այստեղ առաջին հնագույն քաղաքական կազմավորումը եղել է Չոսոն (նշանակում է «Վաղորդյան թարմության երկիր», «Առավոտյան զովության երկիր») պետությունը (մ. թ. ա. 7–2 դարեր)։ Այն զբաղեցրել է Լյաուդոն թերակղզու, Մանջուրիայի հարավային մասի և Կորեական թերակղզու հյուսիսային մասի տարածքները։ Հետագայում այդ պետությունը քայքայվել է չինական Հան հարստության (դինաստիա) զորքերի կողմից, և Կորեայում ստեղծվել են մի շարք ավատատիրական փոքր պետություններ, որոնք գտնվել են մերթ չինական, մերթ մոնղոլական, իսկ 16-րդ դարից սկսած՝ նաև ճապոնական ազդեցության ոլորտներում։ 1910–1945 թթ-ին Կորեան ճապոնական գաղութ էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից և խորհրդային բանակի Կորեա մուտք գործելուց հետո վերջ տրվեց ճապոնական գաղութային տիրապետությանը Կորեական թերակղզում։ 1945 թ-ի օգոստոսի 15-ին անգլո-ամերիկյան դաշնակիցների հետ համաձայնությամբ Կորեայում ստեղծվեց 2 գոտի՝ խորհրդային՝ 38-րդ զուգահեռականից հյուսիս, և ամերիկյան՝ դրանից հարավ։

Կորեական պատերազմ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կորեական պատերազմ

Հյուսիսային Կորեան որդեգրեց զարգացման սոցիալիստական ուղի և կոչվեց Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, իսկ Հարավային Կորեան՝ Կորեայի Հանրապետություն կապիտալիստական ուղին։ 1950 թ-ին պատերազմ բռնկվեց 2 Կորեաների միջև, որտեղ որպես պատերազմող կողմեր փաստորեն հանդես էին գալիս ԽՍՀՄ-ն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ (վերջինները՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո)։ Այդ պատերազմը, որը մարդկային ու նյութական մեծ կորուստներ պատճառեց կորեական ժողովրդին, ավարտվեց 1953 թ-ին կնքված զինադադարով, որը շարունակվում է ցայսօր։

1980-ական թվականներից սկսած՝ աշխարհաքաղաքական նոր պայմաններում, երբ նվազել է մեծ տերությունների ազդեցությունը կորեական 2 պետությունների վրա, և նրանք վարում են ավելի ինքնուրույն քաղաքականություն, երկուստեք փորձեր են կատարվում ավելի քան 45 տարի տարանջատված ժողովուրդն ու երկիրը միավորելու ուղղությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Հարավային Կորեա

Կորեան գտնվում է Ասիայի արևելյան ծայրամասում, զբաղեցնում է Կորեական թերակղզին ու նրան հարող ավելի քան 3 հազար կղզիները։ Կորեայի ափերն արևելքից ողողում են Ճապոնական, արևմուտքից՝ Դեղին ծովերի, հարավից՝ Կորեական նեղուցի կամ Հարավային ծովի ջրերը։

Իր աշխարհագրական դիրքով Կորեան ասես մի բնական կամուրջ լինի Ասիայի հյուսիսարևելյան ցամաքամասի և Խաղաղ օվկիանոսի կղզիաշատ ծայրամասի միջև։ Հյուսիսից հարավ այն ձգվում է մոտ 800 կմ, իսկ արևելքից արևմուտք՝ առավելագույնը՝ 354 կմ, նվազագույնը՝ 175 կմ։

Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները (մոտ 80%-ը). հյուսիսում՝ Հյուսիսկորեական, արևելքում՝ Արևելակորեական լեռները, հարավում՝ Սոբեկ և Նորյոն լեռնաճյուղերը, որոնք հարավում կոչվում են Հարավկորեական։ Այս լեռնաշղթաների միջև և ծովափի երկայնքով տարածվում են ցածրավայրերը, որոնք Կորեայի ամենաբնակեցված և լավ յուրացված շրջաններն են։ Տաք, խոնավ կլիման ու բերրի հողերն այստեղ բարենպաստ պայմաններ են ստեղծել բրնձի մշակության համար։

Երկրի գետային ցանցը (Յալուցզյան, Տումինցզյան, Նակթոնգան) ճյուղավորված է, բայց գետերը մեծ մասամբ կարճ են ու ջրառատ, լայնորեն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Բնություն[խմբագրել]

Կորեան կանաչ երկիր է։ Ունի հարուստ (մոտ 3 հազար տեսակ) բուսական աշխարհ։ Անտառներն ու թփուտները կազմում են տարածքի 70 %-ը։ Աճում է, օրինակ, սոճու՝ 8, ուռենու՝ 38, կաղնու՝ 22, վայրի բալենու 41 տեսակ։ Կան նաև դաուրյան խեժափիճի, կորեական մայրի, սալանյան եղևնի, մանջուրական և ամուրյան լորենի։ Կենդանիներից տարածված են վագրը, ընձառյուծը, լուսանը, վարազը, աղվեսը, սիբիրյան կզաքիսը, ջրասամույրը, սկյուռը, կուղբը։

Վարչական բաժանում[խմբագրել]

Երկիրը վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների, այդ թվում՝ 9 նահանգների և 7 քաղաքների։

Քարտեզ Անվանումա հանգըլ հանջա բնակչություն
Հարավային Կորեայի վարչական միավորներ հատուկ նշանակության քաղաք (տուկբյոլսի)ա
1) Սեուլ-թըկբյոլսի 서울특별시 서울特別市բ 9,794,304
Քաղաքներ (գվանգյոկսի)ա
2) Բուսան 부산광역시 釜山廣域市 3,635,389
3) Դեգու 대구광역시 大邱廣域市 2,512,604
4) Ինչոն 인천광역시 仁川廣域市 2,628,000
5) Դեջոն-գվանգյոկսի 대전광역시 大田廣域市 1,442,857
6) Գվանգջու-գվանգյոկսի 광주광역시 光州廣域市 1,456,308
7) Ուլսան-գվանգյոկսի 울산광역시 蔚山廣域市 1,087,958
Նահանգներ (դո)ա
8) Գյոնգի-դո 경기도 京畿道 10,415,399
9) Գանգվոն-դո 강원도 江原道 1,592,000
10) Հյուսիսային Չունգչոնգ 충청북도 忠淸北道 1,462,621
11) Հարավային Չունգչոնգ 충청남도 忠淸南道 1,840,410
12) Հյուսիսային Ջոլա 전라북도 全羅北道 1,890,669
13) Հարավային Ջոլա 전라남도 全羅南道 1,994,287
14) Հյուսիսային Գյոնգսանգ 경상북도 慶尙北道 2,775,890
15) Հարավային Գյոնգսանգ 경상남도 慶尙南道 2,970,929
Հատուկ ինքնավար նահանգ (տուկբյոլջաչի-դո)ա
16) Ջեջու 제주특별자치도 濟州特別自治道 560,000
  • ա = Կորեերենի նոր տառադարձում
  • բ = Սեուլի անունը

Տնտեսությունը[խմբագրել]

  • Հարավային Կորեան ազատ շուկայական տնտեսությունով աշխարհի քսան զարգացած երկրներից մեկն է։ Տնտեսության կարևորագույն ճյուղերից է նավաշինությունը՝ համաշխարհայի շուկայի 45% մասնաբաժնով։ 2004 թ. Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը հատեց մեկ տրիլիոն ԱՄՆ դոլլարի սահմանագիծը։

Հարավային Կորեան կարճ ժամանակահատվածում դարձել է աշխարհի զարգացած արդյունաբերական երկրներից մեկը։ Կան էլեկտրաէներգետիկական, տեքստիլ, քիմիական, նավթավերամշակման, պղնձաձուլական, ցեմենտի, ավտոմեքենաշինական, նավաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններ։ Հարավային Կորեան 2-րդ տեղն է զբաղեցնում հեռուստացույցների և նավաշինության, 4-րդ տեղը՝ էլեկտրոնիկայի, 6-րդ տեղը՝ մարդատար ավտոմեքենաների արտադրության ասպարեզում։

Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր հողատիրությունը, արտադրվում և արտահանվում են մեծ քանակությամբ հացահատիկ և բամբակ։ Ամենուր մշակում են սոյա, որը բնակչությունն օգտագործում է որպես ամենօրյա սննդամթերք, ինչպես նաև ձեթի արտադրության նպատակով։ Բուսաբուծության համեմատ անասնապահությունը թույլ է զարգացած։ Կորեացիները, ճապոնացիների նման, մսի պակասը սննդաբաժնում լրացնում են ձկան մեծ սպառմամբ։

Ժողվրդավարություն[խմբագրել]

Քաղաքներ[խմբագրել]
Հարավային Կորեայի խոշոր քաղաքները

Կորեայի խոշոր քաղաքներն են՝

Բնակչությունը[խմբագրել]

Կորեայի Հանրապետության բնակչությունը 2013 թ. հուլիսի դրությամբ կազմել է 48 միլիոն 955 հազար մարդ։ Բնակչությունը միատարր է, բացառությամբ մոտ 20000 չինացիների։

ԿրոՆ[խմբագրել]

Կորեայի Հանրապետության բնակչության կազմն ըստ դավանանքի հետևյալն է՝

  • քրիստոնյաներ՝ 31.6 %,
  • բուդդայականներ՝ 24.2 %,
  • աթեիստներ՝ 43.3 % ։[2]
Լեզու[խմբագրել]
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ հանգըլ
հանգըլ՝ վերից վար

Թեև կորեական գիրը ստեղծվել է 1444 թ-ին, այնուամենայնիվ, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայի պետական գիրը եղել է չինարենը, 1894 թ-ից՝ խառը (չին-կորեական), գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից՝ ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ուղղությամբ, ձախից՝ աջ։ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում օգտագործվում է կորեական (ունի 40 գրանիշ), իսկ Հարավային Կորեայում՝ խառը գիրը։

Կորեերենը վերագրում են մեկուսացած լեզուներին, թեև ծագման մասին կան տարբեր կարծիքներ (դրավիդյան, ճապոնական, հնասիական, հնդեվրոպական և այլն)։ Ունի 6 բարբառ՝ հյուսիս-արևելյան, հյուսիս-արևմտյան, կենտրոնական, հարավ-արևելյան, հարավ-արևմտյան և Չեջուդո կղզու բարբառը։ Կորեերեն լեզուն գործածում է կորեական գիրը՝ հանգըլը, օգտագործելով նաև չինական հանջա հիերոգլիֆներ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման կորեերենը 13-րդն է։

가 나 다 라 마 바 사 아 자 차 카 타 파 하
아 야 어 여 오 요 우 유 으 이
Բաղաձայներ
գ/կ ն դ/տ ր/լ մ բ/պ ս/շ - / նգ ժ/ջ չ խ թ փ հ
                 
կկ տտ պպ սս ժժ
Ձայնավորներ
  Տառ  
Հիմք
ա օ օ ու ը ի ե ե յո յու ի
j+
յա յո յո յու     յե յե      
վ+
վա վո վե վե

Պետական կառուցվածք[խմբագրել]

Նախագահը[խմբագրել]
Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հյե

Հարավային Կորեայի պետության ղեկավար է համարվում երկրի նախագահը, ով ընտրվում է հինգ տարին մեկ։ Ներկայիս առաջին կին նախագահ Փակ Կըն Հյե ընտրվել է 2012 թ.։

Խորհրդարանը[խմբագրել]
Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը

Հարավային Կորեայի օրենսդիր մարմինն է 299 անդամ ունեցող միապալատ Ազգային ժողովը։ Պատգամավորներից 245-ն ընտրվում են մեծամասնական համակարգով, 54-ը՝ ազգային կուսակցական ցուցակներով, որոնք պետք է հաղթահարեն 5%-անոց արգելքը։ Ազգային ժողովի լիազորության ժամկետը չորս տարի է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս». 
  2. «World Factbook:» (անգլերեն)։ ԿՀՎ։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ja.html#people։