Ժամանակակից պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից պարը տարածված պարատեսակ է, որը զարգացել է 20-րդ դարի կեսերին և այնուհետև դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար։ Այն հատկապես տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Թեև այս ժանրը իր մեջ հիմնականում ներառում է բալլետը, մոդերն և ջազային ոճերը, այն ժամանակի ընթացքում ձեռք է բերել տարրեր շատ այլ պարատեսակներից, բայց իր ճանաչվածության և տարբեր պարերի շարժումների համընկմնան պատճառով հաճախ համարվում է, որ ժամանակակից պարը բավականին նման է մոդերն պարերին, բալետին և այլ դասական համերգային պարաոճերին։

Ինչ վերաբերվում է տեխնիկային, ապա ժամանակակից պարերի դեպքում կարևոր են բալլետից ուժեղ և հստակ ոտքի աշխատանքը, մոդերն պարերից՝ մեջքի ձգվածությունը, ինչպես նաև կապի հաստատումը, բեմի աշխատանքը, անկումները և վերելքները նաև իմպրովիզացիան։ Պարի ընթացում կարող են օգտագործվել անկանխատեսելի ռիթմի, արագության և ուղղության փոփոխություններ։ Այս պարատեսակը երբեմն կարող է ներառել ոչ արևմտյան պարային մշակույթներից տարրեր, օրինակ աֆրիկյան պարերից՝ ծնկի ծալուկ, կամ ճապոնական պարերից՝ Butoh։

Պատմություն[խմբագրել]

Ժամանակակից պարերը հիմնված են և դասական բալլետի, և մոդերն պարերի վրա, չնայած postmodern պարը ուղիղ և հակառակ պատասխան է մոդերն պարերին։ Մերս Կենինգեմ համարվում է առաջին պարուսույցը, ով զարգացրել է անկախ վերաբերմունք մոդերն պարերից և սահմանել մտքեր, որոնք հաստատվել են իր կողմից։ 1944-ին Կենինգեմը զուգակցեց իր պարը Ջոն Կեյջի երաժշտության հետ, ով նկատել էր, որ Կենինգեմի պարը չի հիմնվում գծային շարժումների վրա, և ոչ էլ հիմնված է աստիճանավորման վրա։ Որպես աբստրակտ ոճ, ենթադրվում է, որ տարրը (շարժումները, երաժշտությունը, լույսի փոփոխությունները) ներառում է իր մեջ և արտահայտիչ է, և որ այն, ինչ փոխանցում է ընկալվում է դիտորդների կողմից։ Կենինգհեմը 1953-ին ստեղծում է Merce Cunningham Dance Company-ն և շարունակում է ստեղծել ավելի քան 150 ներկայացումներ ընկերության համար, և որոնց մեծ մասը ներկայացվել է միջազգայնորեն բալլետի և մոդերն պարերի ընկերությունների կողմից։

Պարուսույցի դերը[խմբագրել]

Սովորաբար լինում է պարուսույց, ով գտնում է հնարամիտ լուծումներ. նա ընտրում է արդյոք այդ հատվածը աբստրակտ է, թե պատմողական։ Պարողները ընտրվում են ըստ իրենց հմտությունների և մարզվածության։ Խորեոգրաֆիան բեմադրվում ըստ երաժշտության։ Ժամանակակից պարերի դեպքում կարևոր է երաժշտությունը, քանի որ այն կարող է ծառայել որպես ֆոն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

What-Is-Contemporary-Dance