Վատիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատիկան Քաղաք-Պետություն
Status Civitatis Vaticanae
Վատիկան Քաղաք-Պետություն դրոշ
Դրոշ
Վատիկան Քաղաք-Պետություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Inno e Marcia Pontificale
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Վատիկան Քաղաք
Պետական լեզուներ լատիներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 0.44 կմ²  (234րդ)
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 824 
 -  Խտություն 1,780 /կմ² 
4,610 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .va
Հեռախոսային կոդ +39
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 286
ռուս..անգլ..ֆր.

Վատիկան, պաշտոնապես՝ Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano), պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։

Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգային կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականին հատուկ հրովարտակով։

Պատմություն[խմբագրել]

Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։ Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դարի վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929թվականին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։

Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։

Պետական կարգ[խմբագրել]

Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։

Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը։ Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։

Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։

Տնտեսություն[խմբագրել]

Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։ Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի՝ ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։ Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։

Մշակույթ[խմբագրել]

Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։

Ճարտարապետություն[խմբագրել]

Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել]