Վարշավայի պայմանագրի կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարշավայի պայմանագրի կազմակերպություն
Организация Варшавского договора
Վարշավայի պակտի խորհրդանիշ

Վարշավայի պակտի քարտեզ
Հապավում ՎՊԿ / ОВД
Կարգախոս ռուս.՝ Союз мира и социализма
Հիմնադրված 1955 թ. մայիսի 14
Լուծարված 1991 թ. հուլիսի 1
Տիպ ռազմական դաշինք
Իրավ. կարգավիճակ լուծարված
Շտաբակայան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Տարածաշրջան
Պաշտ. լեզու(ներ) ռուսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն, բուլղարերեն
ՎՊԿ համակցված զինված ուժերի հրամանատարը Ի. Կոնև (1955—1960)
Պ. Գ. Լուշև (1989—1991)
ՎՊԿ համակցված զինված ուժերի շտաբի պետ Ա. Անտոնով (1955—1962)
Վ. Լոբով (1989—1990)
Պատմական իրադարձություններ Հունգարիայի ապստամբություն (1956)
Չեխոսլովակիայի ներխուժում (1968)

Վարշավյան դաշինք, կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն, Եվրոպայի սոցիալիստական երկրների պաշտպանական դաշինք։ Ստեղծվել է 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա, որն ստորագրել են Ալբանիան (1968 թվականից դուրս է եկել), Բուլղարիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ։

Պայմանագրի կնքման նախադրյալներ[խմբագրել]

Վարշավայի պայմանագրի կնքումը պայմանավորված էր Հյուսիս-Ատլանտյան ագրեսիվ դաշինքի ստեղծմամբ և նրանում Արևմտյան Գերմանիայի ներգրավումով։ Պայմանագրի մասնակից պետությունների հիմնական նպատակը սեփական անվտանգության, խաղաղության պահպանումն է Եվրոպայում։ Նրանք պարտավորվել են.

  1. Միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա գործադրումից, իսկ այդ պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում օգնություն ցույց տալ նրան բոլոր անհրաեշտ միջոցներով՝ ներառյալ զինված ուժի գործադրումը
  2. գործել բարեկամության և համագործակցության ոգով՝ նպատակ ունենալով զարկ տալ միմյանց հետ տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, հետևել միմյանց անկախությունն ու գերիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

Վարշավայի պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է՝ դրա ինքնաբերաբար երկարաձգմամբ 10 տարով, եթե մասնակից պետությունը ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ չեղյալ չի հայտարարել այն։ Պայմանագիրը բաց է այլ պետությունների համար, անկախ նրանց հասարակական և պետական կարգից։ Այն կկորցնի իր ուժը Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու և այդ նպատակով հաաեվրոպական պայմանագիր կնքվելու դեպքում։

Պայմանագրի մասնակից մարմիններ[խմբագրել]

Վարշավայի պայմանագրի կազմակերպության բարձրագույն մարմինը Քաղաքական կոնսուլտատիվ կոմիտեն (ՔԿԿ) է, որի աշխատանքներին մասնակցում են անդամ պետությունների կոմունիստական և բանվորական կուսակցությունների կենտկոմների գլխավոր քարտուղարներն ու առաջին քարտուղարները, պետության և կառավարության ղեկավարները։ ՔԿԿ օժտված է մեծ լիազորություններով, նրա շրջանակներում անց են կացվում կոնսուլտացիաներ Վարշավայի պայմանագրի մասնակից պետությունների ընդհանուր շահերը շոշափող միջազգային խնդիրների շուրջը։ ՔԿԿ-ի այլ խորհրդակցություններում անդամ պետությունները բազմիցս հանդես են եկել միջազգային լարվածության թուլացման, եվրոպական անվտանգության ամրապնդման ու համագործակցության զարգացման, սպառազինությունների մրցավազքի դադարեցման և զինաթափման վերաբերյալ կոնստրուկտիվ նախաձեռնություններով։

ՔԿԿ-ի մարմիններ[խմբագրել]

ՔԿԿ-ի մարմիններն են՝ Արտաքին գործերի մինիստրների կոմիտեն, Պաշտպանության մինիստրների կոմիտեն և միացյալ քարտուղարությունը։

Վարշավայի պայմանագրի կազմակերպության մարտական ապահովվածություն[խմբագրել]

Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը իր տրամադրության տակ ունի Միացյալ զինված ուժեր (ՄԶՈԻ)՝ բաղկացած հատկապես առանձնացված ազգային զինված ուժերից, որոնց ընդհանուր հրամանատարն է Գլխավոր հրամանատարը (1977 թվականից՝ Խորհրդային Միության մարշալ Վլադիմիր Կուլիկով)։ Նրա տեղակալներն են ազգային զինված ուժերի հրամանատարները՝ պաշտպանության մինիստրները։ ՄԶՈԻ-ի շտաբը գտնվում է Մոսկվայում։ ՄԶՈԻ-ի միացյալ հրամանատարությունը, Զինվորական խորհուրդն ու շտաբը ապահովում են Վարշավայի պայմանագրի մասնակից պետությունների զինված ուժերի փոխգործողություններն ու պաշտպանունակու֊թյան ամրապնդումը։ Այդ նպատակով նրանք անց են կացնում դաշնակից բանակների համատեղ վարժություններ ու զորախաղեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png