Իսպանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Reino de España
Իսպանիայի թագավորություն
Իսպանիա դրոշ
Դրոշ
Իսպանիա Զինանշան
Զինանշան
Նշանաբան՝
"Plus Ultra"  (Լատիներեն)
"Եզրագծից այն կողմ"
Ազգային օրհներգ՝
"Marcha Real" (իսպաներեն)
"Թագավորական օրհներգ"
Իսպանիա դիրքը
     Իսպանիա
     Եվրոպական Միությունը
Իսպանիա դիրքը
Մայրաքաղաք Մադրիդ
40°26′N, 3°42′W
Ամենամեծ քաղաք Մայրաքաղաք
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Ֆելիպե VI
 -  Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ
Ձևավորում 15-րդ դար 
Տարածք
 -  Ընդհանուր 504,030 կմ²  (51-րդ)
 -  Ջրային (%) 1.04
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը 46,030,109[1]  (27-րդ)
 -  Խտություն 93 /կմ² (106-րդ)
231 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.413 Տրիլիոն[2] (13-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,622[2] (28-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $1.536 Տրիլիոն[2] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $33,298[2] (26-րդ)
Ջինի (2005) 32[3] 
ՄԶՀ (2011) 0.878[4] (շատ բարձր) (23-րդ)
Դրամական միավոր Եվրո ()[note 1] (EUR)
Ժամային գոտի ԿԵԺ[note 2] (UTC+2)
Հեռախոսային կոդ +34

Իսպանիա[5] (իսպ.՝ España ՄՀԱ՝ [speɪn]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկրի Եվրոպայում։

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում։ Անդամակցում է Միվորված Ազգերի Կազմակերպության, ՆԱՏՕ, ՏՀԶԿ և ԱՀԿ։ Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար։

Բովանդակություն

Անվանում[խմբագրել]

España անավանման, «իսպաներեն» ու «իսպանական» ածանցումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, քանի որ հույների կողմից Իտալիան անվանվել է «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում» (Հեսպերիա, եբր.՝ Εσπερία‎) և Իսպանիան գտնվելով ավելի արևմտքում անվանել են Հեսպերիա Ուլտիմա[6]։

Անվանումը կարող է ունենալ նաև Կարթագենյան ծագում՝ Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», քանզի Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար, նրա ոտքերի մոտ՝ ճագար[7]։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին[6]։

Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը ծագել է իբերերեն «Հիսպալիս» բառից, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի պատմություն

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից՝ Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, երկրից դուրս մղեց մուսուլմաններին, որոնց վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։

Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին պառլամենտական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Նախապատմություն և նախահռոմեական ժողովուրդ[խմբագրել]

Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ[8]։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ, տեղափոխվելով հյուսիսից[9]։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։

Ալտամիրա քարանձավի նկարները, Կանտաբրիա

Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին եղել է Եվրոպական մեծագույն թաքստոցներից մեկը Սառցե դարաշրջանի ժամանակ։

Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են իբերիացիները և կելտերը։ Իբերիացիները բնակվել են Միջերկրական ծովի կողմում՝ սկսած հյուսիս-արևելյան հատվածից մինչև հարավ-արևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան մասում՝ հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել են արևմտյան մասում գտնվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։

Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսաառասպելական քաղաք Տարտեսոսը (1100 մ.թ.ա), որտեղ զբաղվել են ոսկյա և արծաթյա զարդերի առևտրով Փյունիկիացիների և Հույներիերի հետ, հիշատակվել է Ստրաբոնի և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա. 500-300 թվականներին Փյունիգիացի և հույն նավաստիները հիմնել են հին առևտրային բնակավայրեր Միջերկրական ծովի երկայնքով։ Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև նրանք պարտվեցին հռոմեացիներին[10]։

Հռոմեական կայսրություն և Գոթական թագավորություն[խմբագրել]

Կարթագենի հետ պատերազմի ընթացքում Հռոմեացիները մ.թ.ա 210-205 թվականներում գրավեցին Կարթագենի բոլոր առևտրային գաղութները Միջերկրական ծովի երկայնքով։ Հռոմեացիներից պահանջվեց մոտ երկու դար Պիրենեյան թերակղզուն ամբողջությամբ տիրելու համար և նրանց տիրապետության տակ մնաց մոտ վեց դար։ Հռոմեացիների տիրապետումը բերեց օրենքների, լեզուների և ճանապարհների միավորում[11]։

Սան Սալվադորի տաճարը Օվիեդոյում։

Կելտերի և Իբերիացիների մշակույթները տարեցտարի Հռոմեացվեց (Լատինացվեց) Հիսպանիայի տարբեր մասերում տարբեր արագությամբ։ Տեղի առաջնորդներին ընդունեցին որպես Հռոմեական արիստոկրատներ։ Հիսպանիան ծառայում էր որպես հռոմեական շուկայի ամբար և նրա նավահանգիստներից արտահանվում էին ոսկի, բուրդ, ձիթապտղի յուղ և գինի։ Գյուղատնտեսական արտադրությունը աճեց ոռոգման համակարգերի ներդրման հետ, այդ համակարգերից մի քանիսը դեռ շահագործվում են։ Տրայանների դինաստիայի կայսր Տեոդոսիս I-ը և փիլիսոփա Սենեկան ծնվել են Հիսպանիայում։ Բանաստեղծներ Մարցիալիսը, Քուինտիլիան և Լուկանոսը նույնպես ծնվել են Հիսպանիայում։ Քրիստոնեությունը տարածվեց Հիսպանիայում մ.թ. առաջին դարում և մեծ տարածում գտավ Հիսպանիայի քաղաքներում երկրորդ դարում[10]։ Իսպանիայի այժմյան լեզվի, մշակույթի և օրենքի որոշ տարրեր սերում են այս ժամանակներից։

Արևմտյան հռոմեական տիրապետության թուլացումը Հիսպանիայում սկսվեց 406 թվականին, երբ գերմանական Սուեվները և Վանդալները, Սարմատական Ալանների հետ միասին անցան Ռին գետը Գալիայից և ներխուժեցին Պիրենեյան թերակղզի։ Սուեվները հիմնեցին թագավորություն այժմյան Գալիսիայի տարածքում և հյուսիսային Պորտուգալիայում։ Հյուսիսային կայսրության փլուզումից հետո սոցիալ-տնտեսական վիճակը հիմնականում լավացավ, բայց շատ ինստիտուտներ մնացին վերջին կայսրության տեսքով ներառված քրիստոնեությունը։

Ալանները միավորվեցին Հասդինգիների հետ և հիմնեցին թագավորություն Գալաեսիայում, նաև օկուպացրին մի քանի մեծ շրջաններ նույն տարածաշրջանում, սակայն հետո մեծացրին տարածքը դեպի հարավ՝ մինչև Դուերո գետը։ Սիլինգյան վանդալները գրավեցին մինչև այժմ անվանումը պահպանած –Վանդալուզիան, ժամանակակից Անդալուզիան Իսպանիայում։ Բյուզանդացիները հիմնեցին Սպանիա նահանգը հարավում, հույս ունենալով վերականգնել Հռոմեական իշխանությունը Պիրենեյում։ Վերջնականապես, սակայն Հիսպանիան միավորվեց Վիզիգոթիկ թագավորությանը։

Անդալուսիա[խմբագրել]

8-րդ դարում՝ 711-718 թվականներին, Պիրենեյան թերակղզու համարյա ամբողջ տարածքը զավթեցին արաբական զորքերը, որոնք ներխուժեցին հյուսիսային Աֆրիկայից։ Այս նվաճումները արաբական Խալիֆաթի կայսրության ստեղծման մի մասն էր։ Միայն մի փոքր երկրամաս հյուսիս-արևմտյան լեռներում կարողացավ դիմակայել արաբական առաջին արշավանքին։

Իսլամական տիրապետության ներքո քրիստոնյաներին և հրեաներին տալիս էին դհիմի կարգավիճակ։ Այս կարգավիճակը թույլ էր տալիս դավանել իրենց հավատքներին, սակայն նրանք պետք է վճարեին ավելի մեծ հարկեր և նրանց հանդեպ կիրառվում էին որոշ խտրականություններ[12][13]։

Իսլամի տարածումը թերակղզում գնալով ավելի էր ուժեղանում։ Մուալիդները (Պիրենեյան թերակղզու էթնիկ մուսուլմանները) հանդիսանում են հիմնականում Ալ-Անդալուսի 10-րդ դարի բնակչության ժառանգները[14][15]։

Մուսուլմանական համայնքը Պիրենեյում շատ բազմազան էր և սոցիալական ընդվզումների պատճառ էր։ Բերբեր ժողովուրդը հյուսիսային Աֆրիկայից, որոնք տրամադրում էին արաբներին նեծ քանակությամբ զորքեր նվաճումների համար, ապստամբեց։ Բերբերները շուտով ազատագրեցին հյուսիսային որոշ տարածքներ՝ գահընկեց անելով արաբ ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում Մավրերը բնակություն հաստատեցին հիմնականում Գվադալկիվիր գետի ափերին, Վալենսիա մարզի ափամերձ շրջաններում, Էբրո գետի հովտում և (մինչև ժամանակաշրջանի վերջերը) Գրանադայի լեռնային տարածքներում։

Կորդովան՝ խալիֆաթի մայրաքաղաքը, հանդիսանում էր ամենամեծ, ամենահարուստ և ամենազարգացած քաղաքը Արևմտյան Եվրոպայում։ Միջերկրական ծովում առևտուրը բարգավաճում էր։ Մուսուլմանները ներմուծում էին հարուստ ինտելեկտուալ ավանդույթներ Մերձավոր արևելքից և հյուսիսային Աֆրիկայից։ Մուսուլման և հրեա մտավորականները մեծ դեր խաղացին Արևմտյան Եվրոպայի անտիկ մշակույթի վերածնունդի գործընթացում։ Անտիկ մշակույթը միաձուլվեց մուսուլմանական մշակույթի հետ և տարածաշրջանին տվեց յուրատեսակ մշակույթի ոճ։[15] Քաղաքներից դուրս, որտեղ ապրում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, գործում էր Հռոմեական ժամանակներից եկած հողի սեփականության ձևը, քանի որ մուսուլման լիդերները հազվադեպ էին վտարում հողատերերին, և նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրումը բերեց գյուղատնտեսության լայնածավալ զարգացմանը։

11-րդ դարում մուսուլմանական տիրապետությունը վտանգի տակ էր, քանի որ զարգանում էր Տայֆա թագավորությունը, որը հրահրում էր փոքր քրիստոնեական երկրներին ընդլայնել իրենց տարածքները։ Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մուսուլմանական համայնքները, ինչպիսիք էին Ալմորադիվները և Ալմոհադները վերականգնեցին իշխանությունը մուսուլմանական տարածքներում և առավել մեծ ուժով իրականացրեցին Իսլամի տարածումը։ Վերականգնված իսլամական իշխանությունը հաջողությամբ գոյատևեց մոտ մեկ դարից ավելի։

Իսլամական կայսրության անկումը և միավորումը[խմբագրել]

Reconquista ("Երկակի զավթում") դա Իբերիական քրիստոնեական թագավորության ընդլայնման բազմադարյա ժամանակաշրջանն է։ Կրկնակի զավթումը սկսվեց 722 թվականի Կովադենգայի ճակատամարտով և միաժամանակ Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումների ժամանակաշրջանն էր։ Քրիստոնեական բանակի հաղթանակը մուսուլմանական զավթիչների դեմ թույլ տվեցին ստեղծել քրիստոնեական Ատուրաս թագավորությունը 739 թվականին, հյուսիս-արևմտյան ափամերձ լեռների երկայնքով, Մուսուլմանական զավթիչներին նաև դուրս մղեցին Գալիսիայից, որը հետագայում դարձավ ամենասուրբ վայրը արևմտյան Եվրոպայում՝ միջին դարերում իր Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքով և միավորվեց նոր քրիստոնեական թագավորությանը։ Մուսուլմանական զորքերը նույնպես տեղափոխվեցին Պիրենեյի հյուսիս, սակայն ջախջախվեցին Ֆրանկների կողմից։ Ավելի ուշ Ֆրանկները հիմնեցին քրիստոնեական երկրներ Պիրենեյի հարավային մասերում։ Նրանց տարածքները ձգվում էին մինչև Նավարե թագավորություն, Արագոն և Կատալոնիա[16]։ Մի քանի դար մուսուլմանների և քրիստոնեական երկրների սահմանները անցնում էին Էբրո և Դուերո հարթավայրերով։

Ավիլա քաղաքի դարպասները։

Ալ-Անդալուզի փլուզումը թայֆա թագավորության հետ մրցակցության ընթացքում, թույլ տվեցին երկարատև պատերազմին պատրաստվող քրիստոնեական թագավորություններին դրության տեր դառնալ։ Ստրատեգիական կենրտորնական քաղաք Տոլեդոյի գրավումը 1085 թվականին մեծ քայլ էր քրիստոնեական թագավորության առաջխաղացման հարցում։ Մուսուլմանական մեծ վերածննդից հետո մեծ Մավրական տերությունը ընկավ քրիստոնեական տիրապետության տակ 13-րդ դարում, Կորդոբան 1236-ին և Սևիլյան 1248 թ., մնաց միայն Գրանադան որպես չնվաճված քաղաք հարավում[17]։

13-րդ և 14-րդ դարերում Մարինիդի մուսուլմանները Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական խմբավորումների հետ ներխուժեցին և հիմնեցին որոշ անկլավներ թերակղզու հարավային ափամերձ գոտում, բայց նրա փորձը վերականգնել մուսուլմանական տերությունը ձախողվեց, և նրանք դուրս շպրտվեցին Իբերիայից։ 13-րդ դարում նաև տեղի ունեցավ Արագոնի թագավորության կազմավորումը, որի կենտրոնը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում, տիրացել էին Միջերկրական ծովի հարուստ կղզիներին Սիցիլիային և նաև Աթենքին[18]։

1469-ին Քրիստոնեական թագավորություններ Կաստիլյան և Արագոնը միացան Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնեցու ամուսնությունից հետո։ 1478-ին ավարտվեց Կանարյան կղզիների նվաճումը, և 1492-ին Կաստիլիայի և Արագոնի միացյալ ուժերը նվաճեցին Գրանադա Էմիրատը, և վերջացավ 781-ամյա մուսուլմանական տերությանը Պիրենեյան թերակղզում։ Գրանադայում ցուցաբերեցին որոշ համբերություն մուսուլմանների նկատմամբ[19]։ 1492-ը պատմության մեջ մտավ նաև Նոր երկրի հայտնաբերմամբ Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որի նավագնացությունը հովանավորում էր Իզաբելլան։ Այս նույն տարում սկսվեց Իսպանական հրեաների բռնի վերափոխումը կաթոլիզիմի, ովքեր հրաժարվում էին դուրս էին քշվում Իսպանիայի տարածքներից[20]։ Մի քանի տարի հետո Մուսուլմանները նույնպես նույն բախտին արժանացան[21]։

Որպես Վերածննդիի Նոր Արքաներ` Իզաբելլան և Ֆերդինանդը կենտրոնացրեցին ամբողջ իշանությունը իրենց ձեռքերում և նոր թագավորությունը կոչեց España` փոխարինելով նախկին Հիսպանիա բառին[21]։ Նրանց քաղաքականության արդյունքում ծնվեց նոր Իսպանական կայսրությունը։

Կայսերական Իսպանիան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանական կայսրություն
Իսպանական կայսրության պատմական քարտեզը

Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման[22]։ Իսպանիան Երոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղութների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516–1556) և Ֆիլիպ II (1556–1598)։ Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական Թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները[23]։

Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին, Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների որոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։

Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ Երոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացրեցին նրանց աշխարհայացքը[24]։ Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։

17-րդ դարի առագաստանավ

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը[25]։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։

Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրածովային պատերազմների մեջ[26]։

Տասամյա պատերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընվզումների։ Այս ընվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդերլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը[27]։

Էլ Էսկորիալ, Կենտրոնական Իսպանիա։

17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին մինչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Եվրոպայում[28]։

Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ[29]։

18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում վերադարձրեցին Իսպանիային իր կորցրած դիրքերը Եվրոպայում[30]։

Նապոլեոնյան տիրապետությունը ու դրա հետևանքները[խմբագրել]

1808 Մայիսի 2 ժողովրդի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ

1793-ին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին, խաղաղություն հաստատվեց և արդյունքում 1795 թվականին երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա։ 1807-ին Ֆոնտայնեբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իշխան Մանուել դե Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց Պորտուգալիային և Բրիտանիային։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության, իբր թե Պորտուգալիա ներխուժելու համար, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և այստեղ իշխանությունը անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։

Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր տալիս։ 1808 մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ մղվող պայքարներից մեկն էր[31]։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիները այն կոչեցին Պիրենեյան պատերազմ[32]։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը, Բրիտանա-պորտուգալական զորքերի առաջխաղացում, ինչպես նաև Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814-ին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը վերադարձավ գահին[33]։

Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆորնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան և Պուերտո Ռիկոն։

Իսպանա-Ամերիկյան պատերազմ[խմբագրել]

19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս երկրների անկախության համար մղվող պատերազմների մեջ ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որն սկսվեց 1898-ի գարնանը, շատ կարճ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ, այդ թվում՝ Ֆիլիպինները և Կուբան։

Քաղացիական պատերազմ[խմբագրել]

20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը ինքնավարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության իրավունք։

Գեներալ Ֆրանկոն և ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը Մադրիդում (1959)

Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։

Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ[34] և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից[35]։ Այդ գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ[36]։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան չեզոք դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։

Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում գործում էր միայն մեկ կուսակցություն, դա Ֆալանգ Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937-ին. Կուսակցության գաղափարախոսություններն էին Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949-ին կուսակցությունը անվանափոխվեց Նացիոնալիստական շարժում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես և քաղաքապես մեկուսացվել էր և չէր ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955-ին Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։

Ֆրանկոյի մահվանից հետո 1975-ին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր, տիրելով նաև ողջ իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978-ին Իսպանիայում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։

Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ազգայնական շարժման գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։

1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց ապստամբներին հանձնվել։

1982-ի մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը պայմանավորված էր սահմանադրության ընդունմամբ։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը վերջին 43 տարում առաջին ձախակողմյան կառավարությունն էր։ 1986-ին Իսպանիան միացավ Եվրոմիությանը։ Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996-ի ընտրություններում պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։

21-րդ դար[խմբագրել]

Իսպանիայում արժույթը դարձավ Եվրոն 2002-ին

2002-ի հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրոմիության տնտեսության միջին մակարդակից, սակայն երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա[37]։

2004-ի մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս տևած դատական նիստերի արդյունքում 2007-ին հաստատվեց, որ պայթյուններն իրականացվել է ալ-Քաիդայի կողմից[38]։ Պայթյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ, 1800 մարդ վիրավորվեցին, իսկ ընտրությունները հետաձգվեցին 3 օրով[39]։

Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց[40]։ 2004-ի մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ երկրի վարչապետ[41]։

Իսպանիայի տնտեսությունը 2008-2014 թվականներին ապրեց մեծ ճգնաժամ, որի արդյունքում գործազրկությունը աճեց ահռելի մակարդակի։ 2011 թվականին Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը 44,6% ընդհանուր ձայներով հաղթանակ տարավ, իսկ Ռախոյը դարձավ վարչապետ։ 2014 թվականի հունիսի 19-ին միապետ Խուան Կառլոսը գահը հանձնեց իր որդուն, ով դարձավ Ֆելիպե VI։

Աշխարհագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի աշխարհագրություն

504782 կմ2 տարածքով Իսպանիան աշխարհում 51-րդն է իր տարածքով։ Այն միայն 47000 կմ2 է փոքր Ֆրանսիայի և 81000 կմ2 ավելի մեծ է, քան ԱՄՆ նահանգ Կալիֆորնիան։ Տեյդեն (Տեներիֆե, Կանարյան կղզիներ) ամենաբարձր գագաթն է Իսպանիայում և երրորդ ամենամեծ հրաբուխը աշխարհում։

Արևմուտքում Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, հարավում՝ Ջիբրալթարին և Մարոկկոյին։ Հյուսիս-արևելքում, Պիրենեյան լեռնաշղթայի երկայնքով սահմանակից է Ֆրանսիային, ինչպես նաև գաճաճ պետություն Անդորրային։

Կղզիներ[խմբագրել]

Իսպանիայի կազմում են ընդգրկված Բալեարյան կղզիները Միջերկրական ծովում, Կանարյան կղզիները Ատլանտյան օվկիանոսում և մի քանի անմարդաբնակ կղզիներ Ջիբրալթարի Մեջերկրական ծովի հատվածում, հայտնի են որպեսPlazas de soberanía։

Կղզիների բնակչությունը[42]։

Տեյդե, Իսպանիայի ամենաբարձր լեռը (Տեներիֆե, Կանարյան կղզիներ)
Կղզի Բնակչություն Մակերես (կմ2) Խտություն (շունչ//կմ2)
Տեներիֆե 899833 2034 435
Մալյորկա 862397 3640.11 238.75
Գրան Կանարիա 838397 1560 537.4
Լանսարոտե 141938 845.9 209
Իբիզա 125053 571.6 231.6
Ֆուերտեվենտուրա 103107 1660 45
Մենորկա 92434 695.7 135.67
Լա Պալմա 85933 706 135.67
Լա Գոմերա 22259 369.76 60.32
Էլ Հիերրո 10558 278 37.97
Ֆորմենտերա 7957 83.24 95.59
Արոսա 4889 7 698.42
Լա Գրացիոզա 658 29.05 22.65
Տաբարկա 105 0.45 233.3
Օնս 61 0.0171 3567

Լեռները և գետեր[խմբագրել]

Աշխարհամասային Իսպանիան լեռնային երկիր է, հիմնված բարձր գոտում և բազմաթիվ լեռնաշղթաներով։ Պիրենեյան լեռներից հետո հիմնական լեռնաշղթաներն են Կորդիլերրա Կանտրաբիցա, Սիստեմա Իբերիցո, Սիստեմա Սենտռալ, Մոնտես դե Տոլեդո, Սիեռա Մորենա և Սիստեմա Պենիբետիցո, որոնց ամենաբարձր գագաթը 3,478 մ Մուլհակեն լեռն է, տեղակայված Սիերա Նևադայում, իսկ Իսպանիայի ամենաբարձր գագաթը դա Տեյդեն է, 3,718 մետր բարձրությամբ, որը գործող հրաբուխ է Կանարյան կղզիներում։

Իսպանիայում հոսում են մի քանի խոշոր գետեր ինչպիսիք են Տախոն, Էբրոն, Դուերոն, Գուանդիանան և Գվադալքվիվերը։

Կլիմա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի կլիմա
Իսպանիայի կլիմայական գոտիները Իսպանիայի համաձայն Köppen կլիմայի դասակարգում

Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրորգրաֆիկ պայմանների[43][44][45].

  • Միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման բաժանվում է երկում մասի Csa և Csb.
  • Կիսաչոր կլիմա (Bsh, Bsk), տեղակայված է հարավ-արևելյան քարորդում, հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։
  • Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ Ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։

Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։

Քաղաքականություն[խմբագրել]

1978 թվականի Իսպանիայի սահմանադրություն Իսպանիայում ժողովրդավարության հաստատման գագաթնակետն էր։ Իսպանիայի սահմանադրության պատմությունը սկսվում է դեռ 1812-ին։ Ժողովրդական ռեֆորմները սկսվեցին 1976-ին և 1977-ին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը նախևառաջ պաշտոնանկ արեց Կառլոս Արիաս Նավառոյին և Ադոլֆո Սուարեսին նշանակեց վարչապետ։[46][47] 1977 թվականի հանրաքվեի արդյունքներով Իսպանիայի պառլամենտում ստեղծվեց սահմանադրության մշակման հանձնաժողով, որը պետք է ներկայացներ սահմանադրության վերջնական տեսքը 1978-ին[48]։ 1978 Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում 88% ձայներով ընդունվեց նոր սահմանադրությունը։

Որպես արդյունք, Իսպանիան այժմ բաղկացած է 17 ինքնավար համայնքից և 2 ինքնավար քաղաքից՝ տարբեր ինքնավարության աստիճանով, սակայն սահմանադրությամբ ասվում է որ Իսպանիան անբաժանելի է, ինչպես նաև Իսպանիայում չկա պաշտոնական կրոն, բոլորը կարող են ունենալ այն կրոնը, որը կցանականան։

2009-ի նոյեմբերի դրությամբ Իսպանիայի կառավարությունը շարունակում է սոցիալական հավասարության քաղաքականությունը։ Կառավարության 18 անդամից ինը կանայք են։ Խոսե Լուիս Ռոդրիգես Սաբատերոյի ժամանակաշրջանում Իսպանիան դարձավ կանանց հավասարությունը պաշպանող երկրների ավանգարդը, սկանդինավյան երկրներից հետո[49]։ Իսպանիայում նաև ընդունվեց օրենք, որով պաշտոնապես հարգվում է կանանց հավասարության իրավունքը[50][51]։ Սակայն օրենսդիր մարմնում, 2010 հուլիսի դրությամբ միայն 36.3% կոնգրեսական են կանայք[52]։ Ներկայումս կանանց կշռով օրենսդիր մարմնում Իսպանիան 13-րդն է։ Սենատում կանանց կշիռը ավելի փոքր է կազմում է ընդամնը 30.0%[53].

Կառավարության կազմ[խմբագրել]

Մարիանո Ռախոյ, վարչապետ

Իսպանիան սահմանադրական միապետություն է, ժառանգական միապետով և երկպալատանի պառլամենտով, Գլխավոր կորտեսներով։ Գործադիր մարմինը՝ Իպանիայի նախարարների խորհուրդը վարչապետի նախագահությամբ, որը նշանակվում է միապետի կողմից և առաջադրվում է Կոնգրեսի կողմից։

Օրենսդիր մարմինը կազմված է կոնգրեսից (Congreso de los Diputados) 350 անդամներով, որոնք ընտրվում են համամասնական ցուցակներով 4 տարի ժամկետով, և Սենատից (Senado) 259 անդամից, որոնցից 208-ը ընտրվում են մեծամասնական ցուցակներով, իսկ 51-ին ընտրում են տեղական օրենսդիր մարմինները նույնպես 4 տարով։

Իսպանիան կանոնակարգված տեսքով կազմված է ինքնավար մարզերից, որը Եվրոպայի ամենաապակենտրոնացված ձևն է Շվեյցարիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ միասին[54]։ Օրինակ բոլոր ինքնավար մարզերը ունեն իրենց սեփական պառլամենտները, կառավարությունները, բյուջեները։ Բասկերի երկրում և Կատալոնիայում նույնիսկ ոստիկանությունը ենթարկվում է տեղի իշխանությանը։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի վարչական բաժանում

Ինքնավար համայնքներ և քաղաքներ[խմբագրել]

Flag of the Balearic Islands.svg
Flag of Andalucía.svg
Flag of Castile and León.svg
Flag of the Land of Valencia (official).svg
Bandera Castilla-La Mancha.svg
Flag of Aragon.svg
Flag of Spain.svg
Flag of the Community of Madrid.svg
Flag of La Rioja (with coat of arms).svg
Flag of Melilla.svg
Flag of Catalonia.svg
Flag Ceuta.svg
Flag of Cantabria.svg
Flag of the Basque Country.svg
Flag of Galicia.svg
Flag of Extremadura (with coat of arms).svg
Bandera de Navarra.svg
Flag of Asturias.svg
Flag of the Canary Islands.svg
Flag of the Region of Murcia.svg

Ինքնավար համայնքները երկրի վարչական բաժանման առաջին մակարդակն է։ Նրանք ստեղծվել են և մինչև այժմ գործում են 1979 թվականից և իրավունք է տալիս նրանց ստեղծել սեփական կառավարությունը[55]։ Ինքնավար համայնքները կարող են ինտեգրված լինել հարակից շրջանների հետ պատմական, մշակութային և տնտեսական կապերով։

Հիմնական օրենքները յուրաքանչյուր ինքնավար համայնքում՝ դա ինքնավարության կանոնն է։ Ինքնավարությամ կանոնով սահմանվում է ինքնավար համայնքի անվանումը, սահմանները, կառավարության ձևավորման կարգը և շատ ներքին օրենքներ, երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով[56]։

Բոլոր ինքնավար համայնքների կառավարությունները պետք է կազմված լինեն.

  • Օրենսդիր մարմին, որի անդամներն ընտրվում են համամասնական ցուցակներով և պետք է ներկայացված լինեն համայնքի բոլոր շրջանները,
  • Կառավարության խորհուրդ իրենց վարչական և գործադիր գործունեությամբ, ղեկավարում է նախագաը, որին ընտրում է օրենսդիր մարմինը միապետի համաձայնությամբ,
  • Գերագույն դատարանը, որն ենթարկվում է երկրի գերագույն դատարանին և գործունեություն է իրականացնում ինքնավար համայնքի ներսում։

Կատալոնիային, Գալիցիային և Բասկերի երկրին, որոնք իրենց անվանում են ազգայնականներ, ինքնավարություն տրամադրվեց շատ կարճատև ժամանակահատվածում։ Անդալուզիան նույնպես ուներ նույն ինքնավարության կարգավիճակ, սակայն նրա ինքնավարության տրամադրման գործընթացը համեմատաբար երկարատև էր։ Կամաց կամաց մյուս համայնքներին նույնպես տրվեց ինքնավարության կարգավիճակ, հաշվի առնելով տարածաշրջանի պատմական, կրոնական հատկանիշները, ինչպիսիք են Վալենիսայի համայնքը[57], Կանարյան կղզիները[58], Բալեարիկ կղզինեը[59], և Արագոնը[60]։

Ինքնավար համայնքները ունեն լայն օրենսդիր և գործադիր ինքնավարություն, իրենց սեփական պառլամենտներով և կառավարություններով։ Յուրաքանչյուր համայնքի համար լիազորությունների բաշխումը կարող է տարբեր լինել, միայն երկու համայնքներ ունեն լիարժեք ինքնավարություն, դրանք են Բասկերի երկիրը և Նավարեն։ Բացի այդ Բասկերի երկիրը, Կատալոնիան և Նավարեն ունեն սեփական ոստիկանություն և զինված ուժեր։

Մարզերը և համայնքներ[խմբագրել]

Ինքնավար համայնքները իրենց հերթին բաժանվում են մարզերի իսպաներեն (provincias)։ Իսկ մարզերը իրենց հերթին բաժանվում են համայնքների իսպաներեն (municipios)։ Եվ մարզերի, և համայնքների գոյատևումը պաշտպանված է սահմանադրությամբ և պարտադիր չէ դրա վերաբերյալ գրված լինի ինքնավար համայնքի կանոնադրությունում։ Մարզերին տրված է ազատություն սեփական գործերը կառավարելու համար և իրականացնում են երկրի շահերից բխող գործունեություն[61]։

Ներկայիս վարչական բաժանումը հիմնված է Խավիեր Բուրգոսի կողմից 1833 իրականացված բաժանման վրա, որը Իսպանիան բաժանեց 50 մարզերի։ Որոշ ինքնավար համայնքներ բաժանված են միայն մեկ մարզի, օրինակ Աստուրասը, Կանտաբրիան, Լա Ռիոյան, Բալեառիկ Կղզիները, Մասրիսը, Մուրսիան և Նավարեն, որոնք հանդիսանում են և ինքնավար համայնք և մարզ։

Արտաքին հարաբերություններ[խմբագրել]

Իսպանիան դարձավ Եվրամիության անդամ 1986-ին և ստորագրեց Լիսաբոնյան պայմանագիրը 2007-ին։

Ժողովրդավարության վերադարձից հետո 1975 թ. Ֆրանկոյի մահվանից հետո, Իսպանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն էր կոտրել դիվանագիտական մեկուսացումը, որը մեջ ընկել էր Ֆրանկոյի տարիներին և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները, մուտք գործել Եվրոպական համայնք և սահմանել անվտանգության հարաբերություններ Արևմուտքի հետ։ Որպես արդյունք Իսպանիան 1982-ից դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Իսպանիայի ԵՄ անդամագրությունը կարևոր քայլ էր արտաքին հարաբերություններում։

Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, Իսպանիան ավարտեց դիվանագիտական գործունեության հիմնական փուլը։

Իսպանիան հատուկ հարաբերություններ ստեղծեց Լատինական Ամերիկայի հետ։ Քաղաքականությունը ենթադրում էր միավորել Լատինական Ամերիկայի իսպանալեզու համայնքին իր մշակույթով, լեզվով և պատմությամբ։ Իսպանիան դարձավ դիկտատուրայից ժողովրդավարության վերափոխման օրինակ ամբողջ Լատինաամերիկյան ժողովրդի համար, որոնք տուժել են դիկտատուրայից՝ ինչպես Իսպանիան Ֆրանկոյի ժամանակաշրջանում։

Տարածքային վեճեր[խմբագրել]

Իսպանիան հավակնում է Ջիբրալթարին, ինչպես նաև Բրիտանիային պատկանող 6 կմ2 ափամերձ տարածքին Պիրենեյան թերակղզում, որոնք գրավել էին անգլո-հոլանդական զորքերը դեռ 1704-ին, Իսպանիայի ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։

Ջիբրալթարը օրինական կարգավիճակ է ստացել 1713-ին Ուտրեխտի պայմանագրով, որի համաձայն Իսպանիան անժամկետ հանձնեց Ջիբրալթարը Բրիտանական թագավորությանը[62] պայմանով, եթե Բրիտանիան հրաժարվի այդ տարածքներից, այն անցնելու է Իսպանիային։ Մինչև 1940 ականները Իսպանիան միշտ փորձել է վերադարձնել Ջիբրալթարը, սակայն Ջիբրալթարի բնակչության ճնշող մեծամասնությունը միշտ դեմ է եղել Իսպանիային միանալուն[63] Միացյալ ազգերի կազմակերպությունը առաջարկեց Իսպանիային և Բրիտանիային, որպես ԵՄ անդամ համաձայնության գալ Ջիբրալթարի հարցում[64][65]։

Չնայած դրան Իսպանիան գտնում է, որ Ուտրեխտի պայմանագրով Բրիտանիային է հանձնվել միայն Ջիբրալթար քաղաքը, այլ ոչ թե նեղուցը, և գտնում է, որ նեղուցի տարածքները ապօրինի բռնազավթել են, ինչը հակասում է միջազգային նորմերին[66]։ Բրիտանիան գտնում է, որ դե ֆակտո տարածքների պատկանելը բխում է պայմանագրի կետերից[67][68]։

Իսպանիան հավակնում է Պերեժիլ կղզիին, որը փոքր անմարդաբնակ կղզյակ է Ջիբրալթարի նեղուցում։ Կղզին ընկած է Մարոկկոյի ափից 250 մետր հեռավորության վրա և 13 կիլոմերտ Իսպանիայի ափից։ Այն վիճաբանության առարկա է Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Այն նաև զինված ընդհարման պատճառ է երկու երկրների միջև 2002-ին։ Միջադեպը ավարտվեց համաձայնությամբ, որը Մարոկկոյին թույլ տվեց օկուպացնել կղզին։ Կղզյակի ճակատագիրը միչև այժմ որոշված չէ, քանի որ դեռևս չի կնքվել որևէ համաձայնագիր։

Մարոկկոն նաև հավակնում է Իսպանական որոշ կղզիների Աֆրիկայի հյուսիսային ափում։ Պորտուգալիան չի ճանաչում Իսպանիայի իշխանությունը Օլիվենզա տարածաշրջանում։

Զինված ուժեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի զինված ուժեր

Իսպանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ն է[69]։

Իսպանիայի զինված ուժերը բաժանվում են երեք ճյուղի[70].

Տնտեսություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի տնտեսություն


Իսպանիայի տնտեսությունը կապիտալիստական բազմաճյուղային տնտեսություն է իր ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում քսաներորդն է, իսկ Եվրամիության՝ մեջ հինգերորդը, Եվրագոտում՝ չորրորդը։

Աջակենտրոնական կառավարության տարիներին Իսպանիան իրեն լավ դրսևորեց և միացավ Եվրագոտուն 1999 թվականին։ Գործազրկության մակարդակը 7.6% էր 2006 հոկտեմբերին, մինչդեռ Եվրոպական շատ երկրներում գործազրկության մակարդակը 90-ականներին 20% էր։ Իսպանիայի տնտեսության թույլ կողմն է բարձր արժեզրկման մակարդակը[71], մեծ ստվերային տնտեսությունը[72], և կրթական ցածր մակարդակը[73]։

Սակայն անշարժ գույքի վրա հիմնված փուչիկը, որը սկսվեց ձևավորվել դեռ 1997-ից պայմանավորված տոկոսադրույքների ցածր մակարդակով և ներգաղթի բարձր ցուցանիշով, 2008-ին բերեց գործազրկության մակարդակի արագ տեմպերով աճին և տնտեսական աճի թուլացման։ 2009 մայիսին գործազրկության մակարդակը հասավ 18.7% (37% երիտասարդության համար)[74][75].

Իսպանիան կազմում է Եվրագոտու մի մասը (մուգ երկնագույն) և Եվրոպայի միասնական շուկայի անդամ է։

Մինչև ներկայիս ճգնաժամը Իսպանիան իր խոշորագույն գործընկերների հետ ուներ զրոյական տնտեսական աճ[76]։ Փաստացի երկիրը ստեղծել էր կես անգամ ավելի նոր աշխատատեղ վերջին 5 տարիների ընթացքում, որը միանգամից կորցրեց[77]։ Իսպանիայի տնտեսությունը մինչև վերջին ժամանակները համարվում էր ԵՄ ամենազարգացող տնտեսություններից մեկը, ներգրավելով մեծ չափով օտարերկրյա ներդրումներ[78]։

Վալենսիա քաղաքը

Ըստ գերմանական Die Welt պարբերականի հաշվարկների, Իսպանիան 2011-ին իր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով կանցնի Գերմանիային[79]։ Սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը ներկայումս ցածր է ԵՄ միջին մակարդակից ԱՄՆ $29,875, դառնալով երկրորդ ամենացածրը արևմտյան Եվրոպայում՝ Պորտուգալիայից հետո[80]։ Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառ է նաև անձնական ծախսերի աճը անձնական եկամուտների նույն մակարդակին մնալու պայմաններում. որպես օրինակ, անշարժ գույքի գները այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ հիպոթեքային պարտքը ավելի բարձր տեմպով է աճում, քան սեփականատերերի եկամուտները[81]։

2008/2009 տնտեսական ճգնաժամը մեծ հետք թողեց Իսպանիայի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի շուկայի։ Բարեբախտաբար իսպանական բանկերը կարողացան դիմակայել ճգնաժամին ԱՄՆ-ի և Բրիտանական գործընկերների շնորհիվ և վարում էին կոշտ ֆինանսական գործունեություն։ Իսպանիայի ֆինանսական չինովնիկները դեռ չէին մոռացել բանկային ճգնաժամը 1979 և 1993 թվականներին։

Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումներով Իսպանիա մուտք կգործեր 2008-2009 թթ ճգնաժամը 2008-ի վերջերին[82]։ Ըստ Իսպանիայի ֆինանսների նախարարի՝ դա Իսպանիայի ամենամեծ ճգնաժմն էր վերջին կես դարի ընթացքում[83]։

Զբոսաշրջություն[խմբագրել]

Վերջին չորս տասնամյակի ընթացքում զբոսաշրջությունը Իսպանիայում վերելք ապրեց և աշխարհում գրավում է երկրորդ տեղը, այն գնահատվում է 40 միլիարդ եվրո, կազմում էր ՀՆԱ-ի մոտ 5%-ը 2006-ին[84][85]։ Ներկայումս Իսպանիայի կլիման, պատմական և մշակութային հուշարձանները, նրա աշխարհագրական դիրքը միասին վերցված Իսպանիան դարձնում են տուրիստների համար գրավիչ երկիր, բերելով երկրին կայուն տնտեսական աճ և մեծ թվով աշխատատեղեր։ Իսպանիայում հյուրանոցների վարկանշմանը ավելի խստապահանջ են մոտենում, քան եվրոպական մյուս երկրներին, ըստ այդմ գները ավելի բարձր են[86]։

PS10 Սևիլիայի արևային էներգիայի աշտարակը

Էներգետիկա[խմբագրել]

Իսպանիան էներգիայի արտադրության առաջատար երկրներից մեկն է։ 2010-ին Իսպանիան դարձավ արևային էներգիա արտադրող առաջատար երկիրը, առաջ անցնելով Միացյալ Նահանգներից, կառուցելով գերհզոր էներգիայի գործարան Ալվալդո I-ը Ալվալդոյի մոտակայքում[87][88]։ Իսպանիան նաև քամու էներգիայի հիմնական արտադրողն է Եվրոպայում։ 2010-ին քամու տուրբիններով գեներացվել է 42,976 ԳՎ/ժ էներգիա, որը կազմում է Իսպանիայի ամբողջ արտադրանքի 16.4%-ը[89][90][91]։ 2010-ի նոյեմբերի 9-ին քամու էներգիան ակնթարթորեն հասավ իր գագաթնակետին, ծածկելով կղզու պահանջարկի 53%-ը [92] և արտադրում էր այնքան էներգիա, որը կարտադրեին 14 ատոմային էներգակայաններ[93]։ Իսպանիայում էներգիա ստանում են նաև ՀԷԿ-երի և ծովային կայանների միջոցով[94]։

Տրանսպորտ[խմբագրել]

Իսպանիայի ճանապարհային համակարգը կենտրոնացված է, 6 հիմնական ճանապարհները կապում են Մադրիդը Բասկերի երկրին, Կատալոնիային, Վալենիային, Անդալուզիային, Էքստրեմադուրային և Գալիսիային։ Բացի դրանից գործում է ատլանտյան մայրուղին Ֆերրոլից մինչև Վիգո, Կանտաբրյան մայրուղին (Օվիեդոյից մինչև Սան Սեբաստիան) և միջերկրական մայրուղին (Ջիրոնայից Կադիզ

Իսպանիայի գերարագ գնացքների տոմսերը ամենաթանկն են Եվրոպայում և աշխարհում զիջում են միայն Չինաստանին[95][96][97]։ 2010-ի հոկտեմբերի դրությամբ Իսպանիան ուներ ընդհանուր 3500 կմ երկարությամբ գերարագ երկաթգծեր՝ կապելով Մալագան, Սևիլիան, Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան և Վալադոլիդը գնացքներով, որոնց արագությունը հասնում է մինչև 300 կմ/ժ։ Միջին հաշվով Իսպանական գերարագ գնացքները ամենաարագներից մեկն են աշխարհում, զիջելով միայն Ճապոնական և Ֆրանսիական գնացքներին[98]։ Ճշտապահությամբ երկրորդն են աշխարհում (98.54%) Ճապոնական գնացքներից հետո (99%)[99]։ Եթե բոլոր մտահղացումները իրականանան, ապա ըստ իսպանացի մասնագետների 2020 թվականին Իսպանիան կունենա մոտ 7000 կմ երկարությամբ գերարագ երկաթգիծ՝ իրար կապելով գրեթե բոլոր քաղաքները։

Իսպանիայում կան 47 քաղաքացիական օդանավակայան։ Ամենահայտնի օդանավակայանը Մադրիդում (Բարախաս), ունեցել է 50.8 միլիոն ուղևոր 2008 թվականին, հանդիսանում է աշխարհի 11-րդ ծանրաբեռնված օդանավակայանը, իսկ Եվրոպայում՝ չորրորդը։ Բարսելոնայի օդանավակայանը նույնպես շատ ծանրաբեռնված է՝ ունենալով 30 միլիոն ուղևոր 2008 թվականին։ Մյուս հիմնական օդանավակայաններն են Գրան Կանարիայի օդանավակայանը, Մալագայի, Վալենսիայի, Սևիլյայի, Մայորկայի, Ալկանտեի և Բիլբաոյի օդանավակայանները։

Ժողովրդագրությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի ժողովրդագրությունը


Իսպանիայի բնակչության աշխարհագրությունը 2008-ին

2008-ի մարդահամարով Իսպանիայի բնակչությունը կազմում է 46 միլիոն[100]։ Իսպանիայի բնակչության խտությունը 91/կմ ², ավելի ցածր է, քան Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում և բաշխվածությունը երկրով շատ անհավասար է։ Բացառությամբ մայրաքաղաք Մադրիդը հարող տարածքի, խիտ բնակեցված են հիմնականում ափամերձ տարածքները։ Իսպանիայի բնակչությունը 1900 թվականի համեմատ կրկնապատկվել է, այն ժամանակ կազմելով 18.6 միլիոն շնորհիվ 1960-ականների և 1970-ականների սկզբի մեծ աճի տեմպերի[101]։

Բնիկ իսպանացիները կազմում են բնակչության 88%-ը։ 1980-ականների բնակչության աճի տեմպերի դանդաղումը լրացվեց հիմնականում ներգաղթի շնորհիվ, որոնք կազմում են բնակչության 12%-ը։ Գաղթականների հինական մասը Լատինական Ամերիկայից են (39%), Հյուսիսային Աֆրիկայից (16%), Արևելյան Եվրոպայից (15%) և Մերձ-Սահարյան Աֆրիկայից (4%)[102].

2008-ին Իսպանիայում քաղաքացիություն ստացավ 84,170 անձ, հիմնականում Էկվադորից, Կոլումբիայից և Մարոկկոյից գաղթածներ[103]։ Իսպանիայում բնակվող օտարերկրացիների զգալի մասը բնակություն է հաստատել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայից։ Դրանք հիմնականում բրիտանացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, հոլանդացիներ և նորվեգացիներ են։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել միջերկրյածովյան առափնյա հատվածում և Բալեարիկ կղզիներում, նրանք վայելում են թոշակառուի և ստեղծագործական կյանքը։

Իսպանացի գաղութարարների սերունդները սփռված են ամբողջ աշխարհում, հատկապես մեծ մաս են կազմում Լատինական Ամերիկայում։ 15-րդ դարի վերջերից սկսած մեծ թվով Պիրենեյան գաղութարարներ բնակություն հաստատեցին Լատինական Ամերիկայում, այժմ Լատինական Ամերիկայի բնակչության մեկ երրորդ մասը ունեն իսպանական կամ պորտուգալական արմատներ։ 16-րդ դարում մոտ 240,000 իսպանացիներ արտագաղթեցին հիմնականում Պերու և Մեքսիկա[104]։ Հաջորդ դարում ևս 450,000 իսպանացի արտագաղթեց Հարավային Ամերիկա[105]։ 1846-1932 թթ. ընթացքում մոտ 5 միլիոն իսպանացիներ բնակություն հաստատեցին Ամերիկայում, մասնավորապես Արգենտինա և Բրազիլիա[106]. 1960-1975 թթ. մոտ երկու միլիոն իսպանացի արտագաղթեցին Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ։ Նույն ժամանակահատվածում 300,000 մեկնեցին Լատինական Ամերիկա[107]

Ուրբանիզացիա[խմբագրել]

Աղբյուր. ESPON, 2007[108]

համար Քաղաք Շրջան Մարզ Բնակչություն
1 Մադրիդ Մադրիդ Մադրիդ 6,103,000
2 Բարսելոնա Կատալոնիա Բարսելոնա 4,851,000
3 Վալենսիա Վալենսիայի համայնք Վալենսիա 1,499,000
4 Սևիլյա Անդալուզիա Սևիլյա 1,262,000
5 Բիլբաո Բասկերի երկիր Բիսկայ 1,000,000
6 Մալագա Անդալուզիա Մալագա 900,000
7 Օվիեդո–Խիխոն Աստուրիաս Աստուրիաս 844,000
8 Ալկանտե–Էլչե Վալենսիայի համայնք Ալկանտե 793,000
9 Լաս Պալմաս դե Գ.Կ. Կանարյան կղզիներ Լաս Պալմաս 750,000
10 Սարագոսա Արագոն Սարագոսա 730,000
Դիրք Քաղաք Շրջան Մարզ Բնակչություն
1 Մադրիդ Մադրիդ Մադրիդ 3,213,271
2 Բարսելոնա Կատալոնիա Բարսելոնա 1,615,908
3 Վալենսիա Վալենսիայի համայնք Վալենսիա 810,064
4 Սևիլյա Անդալուզիա Սևիլյա 703.206
5 Սարագոսա Արագոն Սարագոսա 699.240
6 Մալագա Անդալուզիա Մալագա 566,447
7 Մուրսիա Մուրսիա Մուրսիա 430,571
8 Պալմա դե Մայորկա Բալեարիկ կղզիներ Բալեարիկ կղզիներ 401,570
9 Լաս Պալմաս դե Գ.Կ. Կանարյան կղզիներ Լաս Պալմաս 381,723
10 Բիլբաո Բասկերի երկիր Բիսկայ 353,340
Տոլեդո քաղաքը

Ազգային փոքրամասնություններ[խմբագրել]

Իսպանիայում են բնակվում նախկին գաղութներից ներգաղթած բնակչության հետնորդներ՝ առավելապես Հասարակածային Գվինեայից և որոշ մասը Հյուսիսային-Սահարայից և Կարիբյան ծոցի երկրներից, որոնք վերջերս են բնակություն հաստատել Իսպանիայում։ Նաև զգալի մաս են կազմում Ասիայի էմիգրանտները, որոնց մեծ մասը չինացիներ, հնդիկներ, ֆիլիպինցիներ և մերձավոր արևելքի և հարավային ասիայի երկրներից են, Լատինական Ամերիկայի բնակչությունը նաև մեծ հատված է ապրում և ցուցաբերում է մեծ աճի միտում։ Մյուս աճող խմբերն են բրիտանացիները 760,000՝ 2006 թվականի տվյալներով, գերմանացիները և այլ էմիգրանտներ Եվրոպայի այլ տարածքներից։[109]

Իսպանիայում մեծ թիվ են կազմում նաև գնչուները, որոնք ներգաղթել են 16-րդ դարից սկսած և այժմ կազմում են մոտ 700,000։[110]

Իսպանիայում կա մեծ թվով հայկական համայնք, որոնք բնակվում են Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Սևելիայում, Մալագայում, Կադիսում և այլ քաղաքներում։ Հայերի թիվը Իսպանիայում մոտ 55.000 է :

Ներգաղթ[խմբագրել]

Ըստ Իսպանիայի կառավարության տվյալների Իսպանիայում 2007 թվականի դրությամբ ապրում են 4.5 միլիոն օտարերկրացի, այլ տվյալներով նրանց թիվը կազմում է 4.8 միլիոն, կամ ընդհանուր բնակչության 11%-ը[111]։ Ըստ բնակության թույլտվություն տվյալների 2011 թ. դիմել են ավելի քան 860.000-ը Ռումինիաից, մոտ 770.000-ը Մարոկկոյից, մոտ 360,000-ը Էկվադորից և 270,000-ը Կոլումբիայից[112]։ Մեծ համայնքներ ունեն նաև Մեծ Բրիտանացիները, Բոլիվացիները, Գերմանացիները, Իտալացիները, Բուլղարացիները և Չինացիները։ Ավելի քան 200,000 ներգաղթականներ Աֆրիկայից են[113]։ 2000 թվականից Իսպանիայի բնակչությունը ունեցավ կտրուկ աճ, չնայած ծնելիությունը մնում է ցածր մակարդակի վրա։ Այս անսպասելի և շարունակական միգրանտների ներհոսքի պատճառով, հատկապես ծովով աննկատ ժամանումները, առաջացրեցին նկատելի սոցիալական լարվածություն[114]։

ԵՄ երկրների մեջ Իսպանիան էմիգրանտների միջին թվով երկրորդն է Կիպրոսից հետո, իսկ բացարձակ մեծությամբ՝ առաջինը[115]։ Այս բարձր մակարդակը մի քանի պատճառ ունի, ներառված Իսպանիայի մշակութային կապը Լատինական Ամերիկայի հետ, նրա աշխարհագրական դիրքը, սահմանի թույլ պաշտպանվածությունը, ստվերային տնտեսության բարձր մակարդակը հատկապես շինարարության և գյուղատնտեսության ոլորտում, որոնք շահագռգռված են ավելի էժան աշխատուժ ունենալ քան իսպանացիներն են։

Մեկ այլ վիճակագրականորեն նշանակալի գործոն է մեծ թվով ԵՄ ծագման բնակիչների ներգաղթ Իսպանիա՝ սովորաբար հանգիստ միջերկրական ափը։ Փաստացի Իսպանիան Եվրոպայի ամենամեծ միգրանտներ կլանող երկիրն էր, 2002-2007 թթ. նրանց թիվը կրկնապատկվեց հասնելով 2.5 միլիոնի[116]։ Ըստ Financial Times պարբերականի Իսպանիան Արևմտյան Եվրոպայի ամենացանկալի երկիրն է զբոսաշրջիկների մոտ[117]։

Էմիգրանտների թիվը 1996-ից 500,000-ից դարձավ 5.2 միլիոն 2008-ին, երբ ընդհանուր բնակչության թիվը 40 միլիոն էր[118][119]։ Միայն 2005-ին Իսպանիայում գրանցվել է մոտ 700,000 էմիգրանտ[120]։

Լեզուներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի լեզուները
Իսպանիայի լեզուները (պարզեցված)
     Իսպաներեն պաշտոնական և խոսում են երկրի ամբողջ տարածքում      Կատալոներեն, կիսապաշտոնական      Բասկերեն, կիսապաշտոնական      Գալիսերեն, կիսապաշտոնական      Արենեսե, կիսապաշտոնական (dialect of Occitan)      Աստուրերեն, հիշված      Արագոնեսերեն, հիշված      Լեոնեսերեն, ոչ պաշտոնական      Էքսամադուրերեն, ոչ պաշտոնական      Ֆալերեն, ոչ պաշտոնական

Իսպաներեն (español կամ castellano, Կաստիլերեն) խոսում են ամբողջ երկրում և միակ լեզուն է, որը պաշտոնապես համարվում է մայրենի։ Բայց որոշ տարածաշրջանային լեզուներ ստացել են կիսապաշտոնական կարգավիճակ իրենց տեղական կանոնակարգերով։

Կան նաև այլ գոյատևող Ռոմանական փոքրամասնությունների լեզուներ, ինչպիսիք են Աստուր-Լեոնեսե լեզվաընտանիքը, որը ներառում է Աստուրերնը և Լեոնեսերոնը։ Ինչպես նաև Արագոնեսերենը, որով խոսում են Արագոնում[122]։ Ինչպես Բասկերենը, Կալաոներենը և Գալիսերենը, այս լեզուները չունեն պաշտոնական կարգավիճակ։

Կրթություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կրթությունը Իսպանիայում

Պետական կրթությունը Իսպանիայում անվճար է և պարտադիր 6-16 տարեկանների համար։ Ներկայիս կրթական համակարգը հաստատվել է 2006 թվականին կրթության մասին օրենքով[123]։

Կրոն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կրոնը Իսպանիայում

Կաթոլիզմը Իսպանիայի հիմնական կրոնն է և չնայած այն այլևս չունի պատոնական կարգավիճակ, Կաթոլիզմ են դասավանդում բոլոր դպրոցներում և կրթական հաստատություններում, չնայած, որ մեծ թիվ են կազմում մուսուլման ուսանողները։ 2009-ի հուլիսին պաշտոնական հարցումներից պարզ դարձավ, որ երկրի 73%-ը կաթոլիկ են, 2.1%-ը այլ կրոնի և մոտ 22%-ը ոչ մի կրոնի չեն դավանում, որոնցից 7.3% աթեիստ են։ Իսպանացիների մեծ մասը չեն մասնակցում կրոնական ծիսակատարություններին։

Իսկ 2006 թվականի հարցումներով միայն 48%-ն է հավատում աստծուն, իսկ 41%-ի իրենց համարում են աթեիստ[124]։ Միայն 22%-ն էր մասնակցել կրոնական ծիսակատարությունների վերջին մեկ ամսվա ընթացքում[125]։ Չնայած իսպաներեն հասարակությունը դարձել է զգալիորեն ավելի շատ աշխարհիկ վերջին տասնամյակների ընթացքում, ներհոսքը Լատինական Ամերիկայի գաղթականների, ովքեր հակված են ուժեղ կաթոլիկ լինելու, օգնեցին, որ կաթոլիկ եկեղեցին վերականգնվի։

բողոքական եկեղեցիները ունեն մոտ 1,200,000 անդամ[126]։ Կան մոտ 105,000 Եհովայի վկաներ[127]։

Վերջին ներգաղթի ալիքները նաև հանգեցրեցին մուսուլմանների մեծ թվով աճի, որոնք Իսպանիայում կազմում են մոտ մեկ միլիոն։ Ներկայումս Իսլամը Իսպանիայում հանդիսանում է երկրորդ խոշորագույն կրոնը, ընդհանուր բնակչության մոտ 2.3%-ը իսլամի հետևորդ է[128]։ Մուսուլմանների վտարումից հետո 1492, նրանք չէին ապրում Իսպանիայում դարեր շարունակ։ 19-րդ դարի վարջին Աֆրիկայում իրականացրած գաղութարարության հետևանքով մեծ թվով Մարոկկոցիներ և Արևմտյան Սահարացիներ ստացան Իսպանիայի քաղաքացիություն։ Նրանց թիվը գնալով աճեց Մարոկկոյից և այլ աֆրիկյան երկրներից գաղթածների շնորհիվ[129]։

Հուդաիզմը Իսպանիայում 1492-ից գործնականում չէր գործում մինչև 19-րդ դարի սկզբները, երբ հրեաները նորից թույլտվություն ստացան բնակվել երկրում։ Այժմ Իսպանիայում բնակվում են մոտ 62,000 հրեաներ, կամ բնակչության ընդհանուր թվի 0.14%-ը։ Նրանց մեծ մասը անցյալ դարում ժամանածների նախնիներ են[130]։

Մշակույթը[խմբագրել]

Սուիդեդ դե լաս Արտես ի լաս Սիենսաս կիսագունդը, Վալենսիա
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի մշակույթը

Իսպանիան մի արևմտյան երկիր է, որի մշակույթը ունի հունա-հռոմեական արմատներ։ Երկրի մշակույթի վրա իրենց ազդեցությունն են թողել բազմաթիվ ժողովուրդներ, որոնք ապրել են պատմության ընթացքում, ներառած Իբերիացիները, Կելտերը, Հռոմեական կայսրությունը, Իսլամիստները, հրեաները և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։

Իսպանիան իր Միջերկրական-ատլանտյան միջավայրով մեծ դեր է խաղացել մշակույթի ձևավորման հարցում։ Իսպանիան Իտալիայից հետո ունի երկրորդ ամենաշատ ՅՈԻՆԵՍԿՕ - ի Համաշխարհային ժառանգության վայրերը աշխարհում, ընդհանուր 40[131]։

Գրականությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի գրականությունը

Իսպանիայի գրականություն տերմինը օգտագործվում է իսպաներեն լեզվով գրված ստեղծագործությունների վերաբերյալ։ Պարտադիր չէ, որ գրողը ծնված լինի Իսպանիայում։ (Իսպաներենից բացի այլ գրականության համար Իսպանիայում տես Կատալոնական գրականություն, Բասկ գրականություն և Գալիսերեն գրականություն)։ Հատկապես Իսպանա-Ամերիկյան գրականության համար տես Լատինա-Ամերիկյան գրականություն։ Պատմական, աշխարհագրական և ազգային բազմազանության հետևանքով Իսպանիայի գրականությունը ունեցել է մեծ ազդեցություն և հայտնի է իր բազմազանությամբ։

Միգել դե Սերվանտեսը թերևս ամենահայտնի իսպանացի հեղինակն է իր Դոն Կիխոտ ստեղծագործությամբ, որը համարվում է Իսպանիայի խորհրդանիշ և արևմտյան դասական գրականության հիմնադիր[132]։

Արվեստ[խմբագրել]

Գուգենհայմ թանգարանը Բիլբաոյում
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանական արվեստ

Իսպանիայի արվեստագետները մեծ ներդրումներ են ունեցել տարբեր Եվրոպական արվեստի շարժումներում։ Ի շնորհիվ աշխարհագրական և պատմական բազմազանության Իսսպանիայի արվեստ մեծ ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Մարրական ժառանգությունը Իսպանիայում, հատկապես Անդալուզիայում, դեռևս կարելի է տեսնել այնպիսի քաղաքներում ինչպիսիք են Կորդոբան, Սևիլյան և Գրանադան։ Եվրոպայի թողած ազդեցությունը մեծ է ներառված Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի, հատկապես Բարոկկոյի և Նոր դասականների ժամանակաշրջաններում։

Կինո[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի կինոն

Իսպանական կինոն վերջին շրջանում մեծ հաջողությունների է հասել միջագային մրցանակաբաշխություններում, այդ թվում Օսկարի։.[133] Իր երկար պատմության իսպանական կինոյի մեծ ռեժիսոր Լուիս Բունյուելը առաջինն է հասել համաշխարհային ճանաչման։ Մյուս հայտնի ռեժիսորներն են Պեդրո Ալմոդովարը, ով ճանաչում է ձեռք բերել սկսած 1980-ականներին և Ալեխանդրո Ամենաբարը։

Հայտնի դերասաններից են Խավիեր Բարդեմը և Բենիսիո Դել Տորոն, իսկ դերասանուհիներից՝ Վիկտորիա Աբրիլը, Անա Բելենը, Արիադնա Հիլը, Կարմեն Մաուրան, Պենելոպե Քրուզը և այլք։

Իսպանական կինոյի լավագույն աշխատանքի համար սահմանվել է «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակը, որը շնորհվում է 1987 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Այն կոչվել է այդպես ի պատիվ իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի և իրենից ներկայացնում է բրոնզե կիսանդրի։ Առաջին մրցանակաբաշխությունը ընդգրկել է 15 անվանակարգ, ներկայումս այն շնորհվում է 28 անվանակարգերում։

Ճարտարապետություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանիայի ճարտարապետությունը

Իսպանիայի ճարտարապետությունը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ։ Իսպանիայի ճարտարապետության նմուշներ կան ոչ միայն ներկայիս Իսպանիայի տարածքում, այլ նաև նախկին Հիսպանիկայի և քրիստոնեական այլ թագավորությունների տարածքներում։

Սագրադա Ֆամիլիա, Բարսելոնա

Հռոմեացիների կողմից հիմնադրված Կորդոբան դարձավ Հռոմեական ժամանակաշրջանում մշակութային մայրաքաղաք, ներառելով նաև Արաբական ոճը իսլամական իշխանության տարիներին[134]։ Ավելի ուշ արաբական ոճը ավելի զարգացավ երկրում և դրա փայլուն վկայությունն է Նասրիդ դինաստիայի ժամանակաշրջանում կառուցված պալատական համալիրը Գրանադայում։

Նույն ժամանակահատվածում քրիստոնեական թագավորությունները ձեռք բերեցին սեփական ճարտարապետական ոճը, նրանց ոճը միաձուլվեց Եվրոպական ոճային այնպիսի համադրությունների հետ, ինչպիսիք էին Ռոմանական ոճը և Գոթական ոճը։ Այսպիսի ոճով շինություններ կառուցվեցին երկրի ամբողջ տարածքով՝ միախառնվելով մուսուլմանական ոճին։

Աուդիտորիո դե Տեներիֆե, Սանտա Կրուզ դե Տեներիֆե

Մոդերնիզմի ժամանումը ազդեցություն ունեցավ 20-րդ դարում կառուցված տաճարների վրա։

Երաժշտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երաժշտությունը Իսպանիայում

Իսպանական երաժշտությունը երբեմն նույնականացվում է ֆլամենկոյի հետ, Արևմտյան երաժշտական ժանրը, որը շատ սիրված է տարածաշրջանում, տարածաշրջանից դուրս ճանաչված չէ։ Տարբեր շրջանային ժողովրդական երաժշտություններ կան Արագոնում, Կատալոնիայում, Կաստիլիայում, Վալենսիայում, Բասկերի երկրում, Գալիսիայում և Աստուրասում։ Փոփը, Ռոքը, հիփ հոփը և ծանր մետալը նույնպես ճանաչված են։

Դասական երաժշտության մեջ Իսպանիան ունեցել է շատ ճանաչված կոմպոզիտորներ ինչպիսիք են Իսահա Ալբանիզը, Մանուել դե Ֆելլան և Էնրիկե Գրանադոսը ու երգիչներ և տենորներ ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Մոնտսերատ Կաբալիե ն, Ալիսիա դե Լարրոչան, Ալֆրեդո Կրաուսը, Պաբլո Կասալսը, Ռիկարդո Վինասը, Խոսե Իտուրբին, Պաբլո դե Սարասատեն, Խորդի Սավալը և Թերեզա Բերգանսան։ Իսպանիայում կան մոտ քառասուն մասնագիտացված համույթ։

Ամենաճանաչված երաժշտական գործիքը կիթառն է, որի հայրենիքը Իսպանիան է[135]։ Ամենահայտնի կիթառահարը Պակո դե Լուսիան է։

Խոհանոց[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսպանական խոհանոց
Պաելլա, ավանդական վալենսիական ուտեստ[136]

Իսպանական խոհանոցը ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն, որոնք հետևանք են տարբեր աշխարհագրական, մշակութային և կլիմայական ազդեցությունների։ Նրա ձևավորման վրա մեծապես ազդել է ծովամթերքների մատչելիությունը (երկիրը շրջապատում են մի քանի ծովեր)։ Իսպանական խոհանոցը արտացոլում է երկրի խոր Միջերկրական արմատները։ Իսպանիայի պատմություն ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունները հանգեցրել են սեփական յուրահատուկ խոհանոցի ձևավորմանը։ Մասնավորապես, հեշտությամբ հայտնաբերվել են երեք հիմնական բաժիններ։

  • Միջերկրյածովյան Իսպանիայի բոլոր ափամերձ տարածքները սկսած Կատալոնիայից մինչև Անդալուզիա. ծանր օգտագործման ծովամթերք, ինչպիսիք են pescaíto fritoն, որոշ սառը ապուրներ գազպոչոյի նման և շատ բրնձային ճաշատեսակներ Պաելլայի նման[136] և արոզ նեգրո Կատալոնիայից[137]։
  • Ներքին Կաստիլիա. տաք, թանձր ապուրներ ինչպիսիք են հացի ու սխտոր վրա հիմնված Կաստիլյան ապուրը, ինչպես նաև իսպանական խոզապուխտը։
  • Ատլանտիկ Իսպանիայի հյուսիսայի ափը, բանջարեղենով և ձկնային ուտեստներ, ինչպիսիք են pote gallego և մարմիտակոն։

Գիտություն և տեխնիկա[խմբագրել]

19-րդ և 20-րդ դարերում գիտությունը Իսպանիայում անկում ապրեց կապված քաղաքական և սոցիալական ծանր վիճակի հետ։ Այնուամենայնիվ Իսպանիան ունեցել է պատմության մեջ մեծ դեր ունեցած գիտնականներ և ճարտարագետներ։ Ճանաչված գիտնականներից են Միգել Սերվետը, Սանտիագո Ռամոն ի Կայալը, Նարցիս Մոնտուրիոլ ի Էստարիոլը, Սելեդոնիո Կատայուդը, Խուան դե լա Սիերվան և Սեվերիո Օչոյան։

Սպորտ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սպորտը Իսպանիայում

Իսպանիայում ամենաճանաչված մարզաձևը ֆուտբոլն է սկսած 20-րդ դարի սկզբից։ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան երկու ամենաճանաչված ակումբներն են Իսպանիայում և աշխարհում։ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Ֆուտբոլի եվրոպայի առաջնությունում 1964, 2008 և 2012 թվականներին և դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։

Բասկետբոլը, թենիսը, հեծանվասպորտը, հանդբոլը, մոտոսպորտը և ավելի ուշ Ֆորմուլա 1-ը նույնպես շատ կարևոր են Իսպանիայում, և նրան հաճախ չեմպիոններ են դառնում այս մարզաձևերում։ Ներկայումս Իսպանիան համաշխարհային սպորտում մեծ տեղ է գրավում, հատկապես 1992 Ամառային Օլիմպիական խաղերից հետ Բարսելոնայում, որը մեծ դեր խաղաց երկրում սպորտի զարգացման գործում։

Ռաֆայել Նադալը Իսպանիայի լավագույն թենիսիստն է, որը հաղթել է բազմաթիվ մեծ սաղավարտի և այլ մրցույթներում։ Ալբերտո Կոնտադորը իսպանացի լավագույն հեծանվորդն է, որը հաղթել է բազմաթիվ մրցույթներում, ներառյալ երեք անգամ Տուր դե Ֆրանսը։

Հայերը Իսպանիայում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Իսպանիայում

Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թ-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ 16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ Ներկայումս Իսպանիայում բնակվում է 50.000 հայեր, որոնք ապրում են հիմնականում Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլյայում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իսպանիաի միջև։

Ազգային տոներ[խմբագրել]

Ազգային տոները, որոնք նշում են Իսպանիայում ընդգրկում են կրոնական (Հռոմի կաթոլիկ), ազգային և տարածաշրջանային ավանդույթները։ Ամեն համայնք իրավունք ունի նշել առավելագույնը 14 ազգային տոն տարվա ընթացքում, որոնցից 9-ից ավելին որոշում է երկրի կառավարությունը[138]։ Իսպանիայի ազգային օրը հոկտեմբերի 12-ն է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Նշումներ
  1. Prior to 1999 (by law, 2002) : Իսպանական Պեսետա.
  2. Բացի Կանարյան կղզիներից, որտեղ գործում է ԱԵԺ (ՄԿԺ) ձմռանը։
Աղբյուրներ
  1. «Official Population Figures of Spain. Population on the 1 April 2010»։ Instituto Nacional de Estadística de España։ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=01&type=db&divi=EPOB&idtab=2։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 5։ 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Spain»։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/02/weodata/weorept.aspx?sy=2009&ey=2016&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=184&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=&pr1.x=48&pr1.y=14։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5։ 
  3. «CIA World Factbook»։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2172.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  4. «Human Development Report 2011»։ United Nations։ 2011։ http://hdr.undp.org/en/media/HDR_2011_EN_Table1.pdf։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5։ 
  5. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  6. 6,0 6,1 Anthon, Charles (1850). A system of ancient and mediæval geography for the use of schools and colleges. New York: Harper & Brothers. էջ. 14. http://books.google.com/?id=hm0rAAAAYAAJ&pg=PA14&dq=hesperia&q=hesperia. (անգլ.)
  7. Burke, Ulick Ralph (2nd edition, 2008). A History of Spain from the Earliest Times to the Death of Ferdinand the Catholic, Volume 1. London: Longmans, Green & Co. էջ. 14. ISBN 978-1-4437-4054-8. http://books.google.com/?id=DuiyyWGg-KEC&pg=PA410&dq=spain+hispania&q=hispania. (անգլ.)
  8. «'First west Europe tooth' found». BBC. 30 June 2007. http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/6256356.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9. (անգլ.)
  9. Typical Aurignacian items were found in Cantabria (Morín, El Pendo, Castillo), the Basque Country (Santimamiñe) and Catalonia. The radiocarbon datations give the following dates: 32,425 and 29,515 BP.(անգլ.)
  10. 10,0 10,1 Rinehart, Robert; Seeley, Jo Ann Browning (1998)։ «A Country Study: Spain – Hispania»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  11. Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 1 Ancient Hispania»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  12. Dhimma provides rights of residence in return for taxes. H. Patrick Glenn, Legal Traditions of the World. Oxford University Press, 2007, pg. 218–219.
  13. Dhimmi have fewer legal and social rights than Muslims, but more rights than other non-Muslims.Lewis, Bernard, The Jews of Islam. Princeton: Princeton University Press (1984). ISBN 978-0-691-00807-3 p. 62(անգլ.)
  14. Islamic and Christian Spain in the Early Middle Ages. Chapter 5: Ethnic Relations, Thomas F. Glick
  15. 15,0 15,1 Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 2 Al-Andalus»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  16. Rinehart, Robert; Seeley, Jo Ann Browning (1998)։ «A Country Study: Spain – Castile and Aragon»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  17. «Ransoming Captives in Crusader Spain: The Order of Merced on the Christian-Islamic Frontier»։ http://libro.uca.edu/rc/rc1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  See also: Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 4 Castile-León in the Era of the Great Reconquest»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  18. Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 5 The Rise of Aragón-Catalonia»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  19. «The Treaty of Granada, 1492»։ Islamic Civilisation։ http://www.cyberistan.org/islamic/treaty1492.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ (անգլ.)
  20. Spanish Inquisition left genetic legacy in Iberia. New Scientist. 4 December 2008.(անգլ.)
  21. 21,0 21,1 Rinehart, Robert; Seeley, Jo Ann Browning (1998)։ «A Country Study: Spain – The Golden Age»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  22. «Imperial Spain»։ University of Calgary։ http://www.ucalgary.ca/applied_history/tutor/eurvoya/Imperial.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ (անգլ.)
  23. Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 13 The Spanish Empire»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  24. Thomas, Hugh (2003). Rivers of gold: the rise of the Spanish Empire. London: George Weidenfeld & Nicholson. էջ. passim. ISBN 978-0-297-64563-4. (անգլ.)
  25. According to Robert Davis between 1 million and 1.25 million Europeans were captured by North African Muslim pirates and sold as slaves during the 16th and 17th centuries.(անգլ.)
  26. «The Seventeenth-Century Decline»։ The Library of Iberian resources online։ http://libro.uca.edu/payne1/payne15.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ (անգլ.)
  27. Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 14 Spanish Society and Economics in the Imperial Age»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  28. Rinehart, Robert; Seeley, Jo Ann Browning (1998)։ «A Country Study: Spain – Spain in Decline»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  29. Rinehart, Robert; Seeley, Jo Ann Browning (1998)։ «A Country Study: Spain – Bourbon Spain»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  30. Gascoigne, Bamber (1998)։ «History of Spain: Bourbon dynasty: from AD 1700»։ Library of Congress Country Series։ http://www.historyworld.net/wrldhis/PlainTextHistories.asp?HistoryID=ab50&ParagraphID=iss#iss։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  31. David A. Bell. "Napoleon's Total War". TheHistoryNet.com(անգլ.)
  32. (Gates 2001, p.20)(անգլ.)
  33. (Gates 2001, p.467)
  34. Spanish Civil War crimes investigation launched, Telegraph, 16 October 2008
  35. Spanish Civil War fighters look back, BBC News, 23 February 2003(անգլ.)
  36. "Relatives of Spaniards who fled Franco granted citizenship". Daily Telegraph (UK) 28 December 2008.(անգլ.)
  37. Pfanner, Eric (11 July 2002). «Economy reaps benefits of entry to the 'club' : Spain's euro bonanza». International Herald Tribune. http://www.nytimes.com/2002/07/11/business/worldbusiness/11iht-a10_18.html?scp=1&sq=Economy%20reaps%20benefits%20of%20entry%20to%20the%20%27club%27%20:%20Spain%27s%20euro%20bonanza&st=cse։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9.  (չաշխատող հղում) տես նաև. «Spain's economy / Plain sailing no longer». The Economist. 3 May 2007. http://www.economist.com/displayStory.cfm?story_id=9118701։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9. (անգլ.)
  38. «Al-Qaeda 'claims Madrid bombings'». BBC. 14 March 2004. http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/3509426.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13.  տես նաև։ «Madrid bombers get long sentences». BBC. 31 October 2007. http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/7070827.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. (անգլ.)
  39. «Del 11-M al 14-M: estrategia yihadista, elecciones generales y opinión pública»։ Fundación Real Instituto Elcano։ http://www.realinstitutoelcano.org/wps/portal/rielcano/contenido?WCM_GLOBAL_CONTEXT=/Elcano_es/Zonas_es/Imagen+de+Espana/ARI+132-2004։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ (անգլ.)
  40. «Spain votes under a shadow». BBC. 14 March 2004. http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/3509744.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. 
  41. «Spain awakes to socialist reality». BBC. 15 March 2004. http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/3512222.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. (անգլ.)
  42. La superficie de las islas vendrá dada en hectáreas salvo la de las mayores islas de los archipiélagos canario y balear, así como las Plazas de Soberanía.(իսպ.)
  43. «World Map of the Köppen-Geiger climate classification updated – (see p.3)» (PDF)։ http://www.schweizerbart.de/resources/downloads/paper_free/55034.pdf։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  44. http://www.city-data.com/forum/attachments/weather/56180d1263187925-ultimate-climate-poll-koppen-climate-classification-kottek_et_al_2006.gif
  45. http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/74/Koppen_World_Map.png(անգլ.)
  46. John Hooper, The New Spainards, 2001, From Dictatorship to Democracy
  47. Spain's fast-living king turns 70 BBC News Friday, 4 January 2008 Extracted 18 June 2009(անգլ.)
  48. http://www.senado.es/constitu_i/index.html%7CSpanish Constitution in English(անգլ.)
  49. Diverging paths on gender equality, BBC News, 10 May 2008.
  50. SPAIN: No Turning Back from Path to Gender Equality, IPS News, 13 March 2007.
  51. «Spain: Gender Equality Law Triumphs over Rightwing Opposition». ipsnews.net. http://ipsnews.net/news.asp?idnews=41006։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1. (անգլ.)
  52. Women in the current Spanish Congress(անգլ.)
  53. «Women in National Parlaments»։ Ipu.org։ 28 February 2010։ http://www.ipu.org/wmn-e/classif.htm։ Վերցված է 2010 թ․ մայիսի 1։ (անգլ.)
  54. «Catalonians vote for more autonomy». CNN. 18 June 2006. http://edition.cnn.com/2006/WORLD/europe/06/18/catalonia.vote/index.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13.  See also: en_2649_201185_34578361_1_1_1_1,00.html «Economic Survey: Spain 2005»։ Organisation for Economic Co-Operation and Development։ http://www.oecd.org/document/57/0,2340, en_2649_201185_34578361_1_1_1_1,00.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  and «Country Briefings: Spain». The Economist. http://www.economist.com/countries/Spain/profile.cfm?folder=Profile-FactSheet։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9.  and «Swiss Experience With Decentralized Government» (PDF)։ The World Bank։ http://www1.worldbank.org/wbiep/decentralization/Swiss%20Expertise/Muralt.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  55. Article 143 of the 1979 Spanish Constitution in reference to Article 2
  56. Chapter 3. Autonomous Communities. 147th Article. Spanish Constitution of 1978. Accessed: 10 December 2007
  57. «Estatut» ((Իսպաներեն)) (PDF)։ http://www.trobat.com/recursos/estatut-valencia.pdf։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 20։ 
  58. «Nuevo Estatuto de Autonomía de Canarias»։ .gobiernodecanarias.org։ http://www2.gobiernodecanarias.org/tuestatuto/novedades.html#pre։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  59. «BOCAe32.QXD» (Կաղապար:Ca icon) (PDF)։ http://www.caib.es/webcaib/govern_illes/estatut_autonomia/doc/estatut2007.ca.pdf։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 20։ 
  60. «Estatuto de Autonomía de Aragón»։ Narros.congreso.es։ http://narros.congreso.es/constitucion/estatutos/estatutos.jsp?com=64&tipo=2&ini=1&fin=10&ini_sub=1&fin_sub=1։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 20։ 
  61. Articles 140 and 141. Spanish Constitution of 1978
  62. «Tratado de Utretch – Gibraltar (Spanish)»։ mgar.net։ http://www.mgar.net/docs/utrech.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ 
  63. «Q&A: Gibraltar's referendum». BBC News. 8 November 2002. http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/2400673.stm։ Վերցված է 19 February 2010. 
  64. «Resolution 2070: Question of Gibraltar» (PDF)։ United Nations։ 16 December 1965։ http://daccess-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/218/33/IMG/NR021833.pdf?OpenElement։ Վերցված է 19 February 2010։ 
  65. «Resolution 2231: Question of Gibraltar» (PDF)։ United Nations։ 20 December 1966։ http://daccess-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/005/34/IMG/NR000534.pdf?OpenElement։ Վերցված է 19 February 2010։ 
  66. «La cuestión de Gibraltar» (Spanish)։ Ministry of Foreign Affairs and Cooperation of Spain։ January 2008։ Արխիվացված օրիգինալից 29 May 2009-ին։ http://web.archive.org/web/20090529192351/http://www.maec.es/subwebs/Embajadas/Londres/es/MenuPpal/Gibraltar/Documents/000.001.002.003%20T%C3%ADtulo.%20Prefacio.%C3%8Dndice.%20Informe%20(27.02.08).doc։ Վերցված է 2010 թ․ հունվարի 3։ 
  67. Peter Gold (2005). Gibraltar: British or Spanish?. Routledge. էջ. 4. ISBN 978-0-415-34795-2. http://books.google.com/?id=u9YH_fLPu1MC. 
  68. UK Secretary of State for Foreign and Commonwealth Affairs (1999)։ «Partnership for Progress and Prosperity: Britain and the Overseas Territories. Appendix 1: Profiles for Cayman Islands, Falkland Islands & Gibraltar» (PDF)։ Partnership for Progress and Prosperity: Britain and the Overseas Territories։ Արխիվացված օրիգինալից 3 April 2003-ին։ http://web.archive.org/web/20030403035237/http://www.fco.gov.uk/Files/kfile/OT13.pdf։ Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 19։ 
  69. «Article 62 of the Spanish Constitution of 1978»։ Official site of the Royal Household of HM the King։ http://www.casareal.es/laCorona/laCorona-iden-idweb.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  70. «Article 8 of the Spanish Constitution of 1978»։ Official site of the Spanish Senate։ http://www.senado.es/constitu_i/index.html։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29։ 
  71. «Spain's Economy: Closing the Gap»։ OECD Observer։ May 2005։ http://www.oecdobserver.org/news/fullstory.php/aid/1592/Spain%92s_economy_.html։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15։ 
  72. «Going Underground: America's Shadow Economy»։ FrontPage magazine։ January 2005։ http://www.frontpagemag.com/Articles/Read.aspx?GUID=3E2579A7-6002-4048-97BB-46679C5D8A88։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15։ 
  73. «OECD report for 2006» (PDF)։ OECD։ http://www.oecd.org/dataoecd/51/21/37392840.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ 
  74. Euro zone unemployment reaches 15 million. CBCNews.ca. 2 July 2009.
  75. The unemployment timebomb is quietly ticking. Telegraph. 4 July 2009.
  76. «OECD figures»։ OECD։ http://stats.oecd.org/WBOS/ViewHTML.aspx?QueryName=198&QueryType=View&Lang=en։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  77. Tremlett, Giles (26 July 2006). «Economic statistics». Guardian (London). http://www.guardian.co.uk/world/2006/jul/26/spain.gilestremlett։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. 
  78. «Official report on Spanish recent Macroeconomics, including tables and graphics» (PDF)։ La Moncloa։ http://www.la-moncloa.es/NR/rdonlyres/2E85E75E-E2D9-4148-B1DF-950B06696A6C/74823/Chapter_2.PDF։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  79. «No camp grows on both Right and Left» (PDF)։ European Foundation Intelligence Digest։ http://www.europeanfoundation.org/docs/id210.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9։ 
  80. Data refer to the year 2010. World Economic Outlook Database-October 2010, International Monetary Fund. Accessed on 11 December 2010.
  81. «Bank of Spain Economic Bulletin 07/2005» (PDF)։ Bank of Spain։ http://www.bde.es/informes/be/boleco/2005/be0507e.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  82. «Recession to hit Germany, UK and Spain». Financial Times. 10 September 2008. http://www.ft.com/cms/s/0/cf5d0f08-7f49-11dd-a3da-000077b07658.html?nclick_check=1։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11. 
  83. Spain faces deepest recession in 50 years, Spanish News, 18 January 2009
  84. «"Global Guru" analysis»։ The Global Guru։ http://www.theglobalguru.com/article.php?id=60&offer=GURU001։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  85. «Economic report» (PDF)։ Bank of Spain։ http://www.bde.es/informes/be/boleco/coye.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  86. Trend, Nick (2 June 2009)։ «European hotel star ratings explained»։ The Daily Telegraph։ London։ http://www.telegraph.co.uk/travel/columnists/nicktrend/5422970/European-hotel-star-ratings-explained.html։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4։ 
  87. Morning Edition (15 July 2010)։ «Spain Is World's Leader In Solar Energy»։ Npr.org։ http://www.npr.org/templates/story/story.php?storyId=128532115։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4։ 
  88. «Spain becomes solar power world leader»։ Europeanfutureenergyforum.com։ 14 July 2010։ http://www.europeanfutureenergyforum.com/renewable-energy-news/spain-becomes-solar-power-world-leader։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4։ 
  89. «Spain becomes the first European wind energy producer after overcoming Germany for the first time»։ Eolic Energy News։ 2010-12-31։ http://www.eolicenergynews.org/?p=4082։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  90. «Asociación Empresarial Eólica – Spanish Wind Energy Association – Energía Eólica»։ Aeeolica.es։ http://www.aeeolica.es/։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  91. Méndez, Rafael (9 November 2009). «La eólica supera por primera vez la mitad de la producción eléctrica» (Spanish). El País (Ediciones El Pais). http://www.elpais.com/articulo/sociedad/eolica/supera/primera/vez/mitad/produccion/electrica/elpepusoc/20091109elpepisoc_2/Tes։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8. 
  92. «Wind power in Spain breaks new instantaneous power record»։ www.renovablesmadeinspain.es։ 9 November 2010։ http://www.renovablesmadeinspain.es/noticia/pagid/205/titulo/La%20e%C3%B3lica%20en%20Espa%C3%B1a%20bate%20de%20nuevo%20su%20marca%20de%20potencia%20instant%C3%A1nea/len/en/։ Վերցված է 2011 թ․ հունիսի 5։ 
  93. Morning Edition (9 November 2010)։ «14 reactores nucleares movidos por el viento»։ www.elpais.com։ http://www.elpais.com/articulo/sociedad/reactores/nucleares/movidos/viento/elpepusoc/20101109elpepusoc_4/Tes։ Վերցված է 2011 թ․ հունիսի 5։ 
  94. Morning Edition։ «La Fuerza del Mar»։ revista.consumer.es։ http://revista.consumer.es/web/es/20050501/medioambiente/69696.php։ Վերցված է 2011 թ․ հունիսի 5։ 
  95. http://blog.raileurope.com/high-speed-rail-news/the-need-for-speed-high-speed-rail-in-europe-do-you-speak-spanish
  96. http://www.theolivepress.es/spain-news/2010/11/17/spain-speeds-ahead/
  97. http://beta2.tbo.com/business/business/2010/oct/15/foreign-companies-vying-for-florida-high-speed-rai-ar-23443/
  98. «El AVE español, el más veloz del mundo y el segundo en puntualidad»։ www.elmundo.es։ 10 November 2010։ http://www.elmundo.es/mundodinero/2010/11/09/economia/1289304399.html։ Վերցված է 2011 թ․ հունիսի 5։ 
  99. «Spain powers ahead with high-speed rail»։ www.railpro.co.uk։ January 2010։ http://www.railpro.co.uk/magazine/?idArticles=34։ Վերցված է 2011 թ․ հունիսի 5։ 
  100. «Population Figures»։ Instituto Nacional de Estadística (National Statistics Institute)։ http://www.ine.es/jaxi/menu.do?type=pcaxis&path=%2Ft20/e260&file=inebase&L=1։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  101. Joseph Harrison, David Corkill (2004). "Spain: a modern European economy". Ashgate Publishing. p.23. ISBN 0-7546-0145-5
  102. «Población extranjera por sexo, país de nacionalidad y edad»։ Instituto Nacional de Estadística։ Արխիվացված օրիգինալից 25 March 2008-ին։ http://web.archive.org/web/20080325043135/http://www.ine.es/inebase/cgi/axi?AXIS_PATH=/inebase/temas/t20/e245/p04/a2005/l0/&FILE_AXIS=00000010.px&CGI_DEFAULT=/inebase/temas/cgi.opt&COMANDO=SELECCION&CGI_URL=/inebase/cgi/։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  103. "EU27 Member States granted citizenship to 696 000 persons in 2008" (PDF). Eurostat. 6 July 2010.
  104. Migration to Latin America. Universiteit Leiden.
  105. Axtell, James (September/October 1991). «The Columbian Mosaic in Colonial America». Humanities 12 (5): 12–18. արխիվացված օրիգինալից 17 May 2008-ին. http://web.archive.org/web/20080517052031/http://www.millersville.edu/~columbus/data/art/AXTELL01.ART։ Վերցված է 8 October 2008 
  106. Spain – People. Britannica Online Encyclopedia.
  107. Spain. Focus–Migration.
  108. IGEAT (March 2007). ESPON project 1.4.3: Study on Urban Functions: Final Report. ESPON. ISBN 978-2-9600467-2-4. http://www.mdrl.ro/espon_cd2/Project_Reports/Preparatory_studies_and_scientific_support_projects/1.4.3_final_report.pdf։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 9. 
  109. «Immigration statistics». BBC. 11 December 2006. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/6161705.stm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. 
  110. «The Situation of Roma in Spain» (PDF)։ Open Society Institute։ Արխիվացված օրիգինալից 26 June 2008-ին։ http://web.archive.org/web/20080626103751/http://www.eumap.org/reports/2002/eu/international/sections/spain/2002_m_spain.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14։ 
  111. «World Disasters Report 2006»։ Red Cross։ http://www.ifrc.org/publicat/wdr2006/։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14։ 
  112. 2011: INE
  113. "financial-crisis-reveals-vulnerability-of-spains-immigrants--feature.html Financial crisis reveals vulnerability of Spain's immigrants – Feature". The Earth Times. 18 November 2009.
  114. «Avance del Padrón Municipal a 1 de enero de 2006. Datos provisionales» (PDF)։ Instituto Nacional de Estadística։ http://www.ine.es/prodyser/pubweb/anuario06/anu06_02demog.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  See also: «Immigration Shift: Many Latin Americans Choosing Spain Over U.S.»։ IMDiversity, Inc։ http://www.imdiversity.com/villages/hispanic/world_international/pns_immigration_shift_1204.asp։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  and «Spain: Immigrants Welcome»։ Business Week։ http://www.businessweek.com/magazine/content/07_21/b4035066.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  and «Immigrants Fuel Europe's Civilization Clash»։ MSNBC։ Արխիվացված օրիգինալից 13 May 2008-ին։ http://web.archive.org/web/20080513052346/http://www.msnbc.msn.com/id/14628564/site/newsweek/print/1/displaymode/1098/։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։  and «Spanish youth clash with immigrant gangs»։ International Herald Tribune։ Արխիվացված օրիգինալից 14 February 2008-ին։ http://web.archive.org/web/20080214141447/http://www.iht.com/articles/2007/01/22/news/spain.php։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  115. «Population in Europe in 2005» (PDF)։ Eurostat։ http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-NK-06-001/EN/KS-NK-06-001-EN.PDF։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  116. «Population series from 1998»։ INE Spanish Statistical Institute։ Արխիվացված օրիգինալից 2 November 2007-ին։ http://web.archive.org/web/20071102141040/http://www.ine.es/inebase/cgi/um?M=/t20/e245/p08/&O=pcaxis&N=&L=0։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14։ 
  117. «Europeans Favour Spain for Expat Jobs»։ News.bg։ http://international.ibox.bg/news/id_1406161495։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ (չաշխատող հղում)
  118. Spain to increase immigration budget, 10 October 2007
  119. Spain’s Immigration System Runs Amok, 17 September 2008
  120. Tremlett, Giles (9 May 2005). «Spain grants amnesty to 700,000 migrants». Guardian (London). http://www.guardian.co.uk/world/2005/may/09/spain.gilestremlett։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 20. 
  121. «CIA – The World Factbook – Spain»։ Cia.gov։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/sp.html։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  122. «Junta General del Principado de Asturias»։ Junta General del Principado de Asturias։ http://www.jgpa.es/portal.do?TR=C&IDR=45։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  123. La Ley Orgánica 2/2006, retrieved 23rd September 2009
  124. Religion Important for Americans, Italians, Angus Reid Global Monitor, 30 December 2006
  125. «October poll, questions 32 and 32a» (PDF)։ Centre of Sociological Investigations։ http://mas.lne.es/documentos/archivos/20-11-06-cis.pdf։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  126. «Federación de Entidades Religiosas Evangélicas de España – FEREDE»։ Ferede.org։ http://www.ferede.org/general.php?pag=estad#1։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4։ 
  127. «Spain – LDS Newsroom»։ Lds.org։ Արխիվացված օրիգինալից 13 December 2007-ին։ http://web.archive.org/web/20071213224340/http://www.lds.org/ldsnewsroom/eng/contact-us/spain։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4։ 
  128. «Muslims in Europe: Country guide». BBC. 23 December 2005. http://news.bbc.co.uk/2/hi/europe/4385768.stm#spain։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13. 
  129. «Spain Debates Burqa Ban; Muslim Immigration Soars»։ Hudson New York։ http://www.hudson-ny.org/1424/spain-burqa-ban-muslim-immigration։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 28։ 
  130. Kamen, Henry (1999). The Spanish Inquisition: A Historical Revision. Yale University Press. էջ. 29–31. 
  131. «World Heritage List»։ UNESCO։ http://whc.unesco.org/en/list։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 
  132. 132,0 132,1 «The top 100 books of all time». The Guardian (London). 11 May 2006. http://www.guardian.co.uk/world/2002/may/08/books.booksnews։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14. 
  133. Jordan, Barry (1998). Contemporary spanish cinema. Manchester University Press. 
  134. Cruz, Jo (1999). Edited by David R. Blanks and Michael Frassetto. ed։. Western Views of Islam in Medieval and Early Modern Europe: Perception and Other. New York: Saint Martin's Press. էջ. 56. 
  135. «The History of the Guitar in Spain»։ Linguatics.com։ http://www.linguatics.com/guitar.htm։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 30։ 
  136. 136,0 136,1 Richardson, Paul (19 August 2007). «Spain's perfect paella». The Times (London: Times Newspapers). http://www.timesonline.co.uk/tol/travel/article2277058.ece։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6. 
  137. DiGregorio, Sarah (1 December 2009). «Spain Gain at Mercat Negre». Village Voice (New York: Voice Media Group). http://www.villagevoice.com/2009-12-01/restaurants/spain-gain-at-mercat-negre/։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6. 
  138. «Bank holidays in Spain»։ bank-holidays.com։ http://www.bank-holidays.com/holidays_2007_58.htm։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Իսպանիա» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։