Արգենտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգենտինայի Հանրապետություն
República Argentina
Արգենտինայի դրոշ
Դրոշ
Արգենտինայի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Միասնությունով և Ազատությունով"
Ազգային օրհներգ՝
Himno Nacional Argentino
Արգենտինայի դիրքը
Մայրաքաղաք Բուենոս Այրես
34°20′S, 58°30′W
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում ֆեդերալ Հանրապետություն
 -  Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ
 -  Փոխնախագահ Հուլիո Կոբոս
 -  Կաբինետի Պետ Ալբերտո Ֆերնանտեզ
Անկախություն Իսպանիայից 
 -  Մայիսի Հեղափոխություն մայիսի 25 1810 
 -  Հայտարարում հուլիսի 9 1816 
 -  Ճանաչում 1821 (Իսպանիայից) 
 -  Ջրային (%) 1.1
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 42,669,500[1] 
 -  2010 մարդահամարը 40,117,096[2] 
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $671.508 բիլիոն (18-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $17,062 (47-րդ)
ՀՆԱ (անվանական) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $212,702 բիլիոն (31-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,548 (66-րդ)
Ջինի (2003) 52.8 (բարձր
ՄԶՀ (2004) Straight Line Steady.svg 0.863 (բարձր) (36-րդ)
Դրամական միավոր Արգենտինյան պեսո (ARS)
Ժամային գոտի (UTC-3)
 -  Ամռանը (DST)  (UTC-3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ar
Հեռախոսային կոդ +54
Սալթա

Արգենտինա, պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Սահմանակից է արևմուտքից՝ Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թ մայիսի 25-ին ազատվել է իսպանական լծից ի շնորհիվ Խոոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի սպորտսմենների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, ինչպես նաև հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլ աշխարհահռչակ բաների։

Աշխարհագրություն[խմբագրել]

1rightarrow.png  Տե՛ս նաև Արգենտինայի բնակավայրեր‎ 

Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները։ Արգենտինայի տարածքը աշխարհի ութերորդ ամենամեծ տարածքն է։ XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր։ Ընդգրկում է ամերիկյան և անտարկտիկական հատվածները։ Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ։ Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղութ էր։ Ամերիկյան հատվածը բաժանված է 22 պրովինցիաների և ենթարկվում է Բուենոս Այրեսին, իսկ Մալվինյան կղզիների համար Արգենտինան պայքարում է Մեծ Բրիտանիայի հետ։ Անտարկտիկական հատվածի տարածքը կազմում է 965.597 քառ.կմ և մտնում է Հրո Երկիր պրովինցիայի մեջ, բացի այդ այս պրովինցիայի մեջ են ներառված Հարավ-Շոտլանդական և Հարավ-Օրկնեյան կղզիները։ Հրո Երկիր պրովինցիայի մեջ մտնող Հարավ-Սանդվիչյան և Հարավային Ջորջիայի կղզիները ավելի մեծ կախվածություն ունեն Մեծ Բրիտանիայից, բայց հայտնի են, որպես Արգենտինայի տարածքներ։ Երկրի ճակատագրում նկատելի փոփոխություն տեղի չունեցավ նաև անկախություն նվաճելուց (1816 թ.) հետո։ Այսպիսով Արգենտինայի տարածքը կազմում է 3.761.274 քառ.կմ, սակայն սրա մեջ ներառված չեն ո՛չ Մեծ Բրիտանիայի հետ վիճարկելի տարածքները, ո՛չ մայրցամաքային պլատֆորմը, ո՛չ 200 մղոնանոց տնտեսական գոտին, ո՛չ էլ Լա Պլատա գետի արգենտինական հատվածը։ Բայց արդեն XIX դարի 2-րդ կեսից Արգենտինան Արևմտյան Եվրոպայի համար դարձավ պարենամթերքի խոշոր մատակարար։

Բնակչությունը[խմբագրել]

Արգենտինան համարում են Լատինական Ամերիկայի «ամենասպիտակ երկիրը», այստեղ բնակչության 80% ավելին կազմում են արգենտինացիները՝ եվրոպական, առավելապես իսպանացի վերաբնակիչների սերունդները։ Երկրում բնակվում են նաև իտալացիներ, գերմանացիներ և Եվրոպայից ու Ասիայից եկած այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Փոքրաթիվ տեղաբնիկները պահպանվել են միայն երկրի հյուսիս արևմտյան լեռնային շրջաններում։ Բնակչության առանձին խումբ է կազմում գաուչոն։ Մետիս գաուչոները որպես էթնիկ խումբ ձևավորվել են իսպանացիների և հնդկացիների խառը ամուսնությունների շնորհիվ։ Գուչոները հպարտ մարդիկ են և խիզախ ձիավորներ, նրանց կյանքի նկարագրությունը դարձել է ազգային գրականության գլխավոր թեմաներից մեկը։ Արգենտինայում է գտնվում Հարավային Ամերիկայի ամենախոշոր հայկական համայնքը՝ ավելի քան 70 հազար մարդ։ Այն սկսվել է ձևավորվել առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին, բայց ամրապնդվել ու զարգացել է երկրորդ համաշխարհայինից հետո։ Արգենտինաբնակ հայերը մեծ մասամբ Կլիկիայից են, որոնք բնակվում են Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մեյնդոսայում։ Հայերը հիմնականում զբաղվում են արհեստներով, առևտրով։ Շատ են մտավորականնները։ Արգենտինահայ համայնքի հետ են կապված մասնավորապես բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի, երգչուհի Արփինե Շահպարոնյանի անունները։ Ներկայումս Արգենտինա կատարվող ներգաղթը խիստ կրճատվել է և բնակչությունը աճում է բնական աճի հաշվին։ Արգենտինայում հարավամերիկյան մյուս երկրների համեմատությամբ ծնելիությունը ցածր է, և պետությունը միջոցներ է ձեռնարկում այն խթանելու ուղությանբ։

Բնակչությունը[խմբագրել]

Չափազանց անհամաչափ է տեղաբաշխված։ Բնակչության մեծ մասը ապրում է պամպայի ծովափնյա շրջաններում, մինչդեռ երկրի ներքին լեռնային շրջանները և կիսաանապատային հարավը նոսրաբնակ են՝ 1 մարդ/կմ2։ Արգենտինան Հարավային Ամերիկայի ամենից ավելի ուրբանիզացված երկրներից է։ Ընդ որում, քաղաքային բնակչության 1/3-ից ավելին կենտրոնացված է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում։ Քանի որ գյուղական բնակչությունը մեծաթիվ չէ, բայց գյուղատնտեսական արտադրանքը մեծածավալ է, Արգենտինան հաճախ անվանում են «ագրարային երկիր առանց գյուղացիների»։ Արգենտինայի քաղաքների շարքում արանձնահատուկ տեղ է գրավում մայրաքաղաքը՝ Բուենոս Այրեսը (10 միլիոն մարդ)։ Բուենոս Այրեսը եվրոպական տիպի ժամանակակից քաղաք է։ Նրա հատակագծի հիմքը ուղղանկուն փողոցների ցանց է դեպի Լա Պլատա ծովածոցը բացվող գլխավոր հրապարակով։ Բուենոս Այրեսի աճը դադարեցնելու և միաժամանակ երկրի հարավային մասի զարգացումը խթանելու նպատակով Արգենտինայի կառավարությունը 1986 թվականին որոշում ընդունեց երկրի մայրաքաղաքը տեղափոխել Ռիո Նեգրո գետաբերանի մոտ գտնվող Վիեդմա քաղաքը։

Տրանսպորտը և արտաքին տնտեսական կապերը[խմբագրել]

Երկրի տրանսպորտային ցանցը բավական խիտ է, և նրա գծագրությունն ունի շառավղային բնույթ։ Եկաթուղիները և ավտոմայրուղիները երկրի ներքին շրջանները, որոնք մասնագիտացել են գյուղատնտեսական արտադրության մեջ կապում են մայրաքաղաքին և խոշորագույն նավահանգստին՝ Բուենոս Այրեսին, որեղից էլ արտահանվում են տարբեր գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ։ Արգենտինայի արտահանման մեծ մասը 3/5%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության արտադրանքին, թեև վերջին տարիներին աճում է ծանր արդյունաբերության արտադրանքի բաժինը։ Ներմուծման մեջ գերակշռում են արդյունաբերական սարքավորումները և հումքը։ Երկրի արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում բարձր զարգացած երկրները, վերջին շրջանում` նաև հարավամերիկյան երկրները։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արգենտինայի վարչական բաժանում

Արգենտինան դաշնային հանրապետություն է և բաժանված է 23 նահանգների (իսպ.՝ provincia) և 1 դաշնային մարզ (իսպ.՝ ciudad autónoma) Բուենոս Այրես։ Դաշնության ամեն սուբյեկտը ունի սեփական սահմանադրությունը, որի հետ համապատասխան իրականցվում է կառավարումը։

Բացի Բուենոս Այրեսից, որը բաժանվում է 134 օկրուգների (իսպ.՝ partidos), բոլոր պրովինցիաները բաժանվում են դեպարտամենտների (իսպ.՝ departamentos)։ Մայրաքաղաք Բուենոս Այրեսը բաժանվում է 48 թաղամասերի (իսպ.՝ barrios), որոնք միավորված են 15 կոմունաների մեջ։

Արգենտինայի նահանգները.

  1. Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաք
  2. Բուենոս Այրես պրովինցիա
  3. Կատամարկա
  4. Չակո
  5. Չուբութ
  6. Կորդովա
  7. Կորինտես
  8. Էնտրե Ռիոս
  9. Ֆորմոսա
  10. ԽուԽույ
  11. Լա Պամպա
  12. Լա Ռիոխա
  13. Մենդոսա
  14. Միսյոնես
  15. Նեուկեն
  16. Ռիո Նեգրո
  17. Սալթա
  18. Սան Խուան
  19. Սան Լուիս
  20. Սանտա Կրուս
  21. Սանտա Ֆե
  22. Սանտյագո դել Էստերո
  23. Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
  24. Տուկուման

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Cuadro 1. Población estimada al 1 de julio de cada año calendario por sexo. Total del país. Años 2010–2040» (Spanish) (XLS)։ Censo Nacional de Población, Hogares y Viviendas 2010։ INDEC – Instituto Nacional de Estadística y Censos։ 2010։ Արխիվացված օրիգինալից 8 June 2014-ին։ http://web.archive.org/web/20140608011629/http://www.indec.mecon.ar/nuevaweb/cuadros/2/c1_proyecciones_nac_2010_2040.xls։ 
  2. «Población por sexo e índice de masculinidad. Superficie censada y densidad, según provincia. Total del país. Año 2010» (Spanish) (XLS)։ Censo Nacional de Población, Hogares y Viviendas 2010։ INDEC – Instituto Nacional de Estadística y Censos։ 2010։ Արխիվացված օրիգինալից 8 June 2014-ին։ http://web.archive.org/web/20140608011356/http://www.indec.mecon.ar/nuevaweb/cuadros/2/f020202.xls։