Կանադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Canada
Կանադա
Կանադայի դրոշ
Դրոշ
Կանադայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝

Կանադայի դիրքը
Կանադայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Օտավա
Ամենամեծ քաղաք Տորոնտո
Պետական լեզուներ անգլերեն, ֆրանսերեն
Կառավարում Սահմանադրական Միապետություն
 -  Թագուհի Եղիսաբեթ II
 -  Վարչապետ Ստիվեն Հարբեր
Հիմնադրում
 -  Հայտարարված դեկտեմբերի 11 1931 
Տարածք
 -  Ընդհանուր 9,984,670 կմ²  (2-րդ)
 -  Ջրային (%) 8,9
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 35,099,836[1]  (58-րդ)
 -  2011 մարդահամարը 34,030,588[2] 
 -  Խտություն 3,5 /կմ² (188-րդ)
9 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $1.591 տրիլիոն[3] (15-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,843[4] (20-րդ)
ՀՆԱ (անվանական) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $1.788 տրիլիոն[5] (11-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $50,397[6] (15-րդ)
Ջինի (2010) 33.7[7] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.902[8] (շատ բարձր) (8th)
Դրամական միավոր Կանադական Դոլար (CAD)
Ժամային գոտի -3,5, -8
Վերին մակարդակի ազգային դոմենն .ca
Հեռախոսային կոդ ++1


Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ(2015 թվականի դրությամբ[9]): Մայրաքաղաքը՝ Օտտավա: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

Անվանում[խմբագրել]

Անվանումն առաջացել է իրոկեզերեն Kanata «գյուղ» բառից։ Այս բառը եվրոպացիներն ընդունեցին որպես տեղանուն և այդպես կոչեցին երկրի այն մասը, որը տեղավորված է Սուրբ Լավրենտիոս գետի շուրջը, իսկ հետագայում նաև ամբողջ երկիրը[10]։

Կանադայի պառլամենտի շենքը

Պատմություն[խմբագրել]

Անգլիայի և Ֆրանսիայի գաղութ[խմբագրել]

Կանադայի տարածքի միավորում
Կանադայի պրովինցիաները և տարածքները

Կանադայի հնագույն բնակիչները եղել են էսկիմոսները և հնդկացիները։ Առաջին եվրոպացիները Կանադայում երևացել են 15-րդ դարի վերջին։ 1534 թվականին կանադական ափ են ելել ֆրանսիացի ծովագնացները։ 16-րդ դարում էլ ֆրանսիացիները սկսել են Կանադայի գաղութացումը, որն ուղեկցվում էր բնիկ բնակչության ոչնչացումով։ Ֆրանսիական տիրապետության շրջանում հաստատվեցին ֆեոդալական հարաբերություններ։ Հյուսիսային Ամերիկայում իր տիրապետությունը հաստատելու համար պայքարում էր նաև Անգլիան: 1756-1763-թվականների Յոթնամյա պատերազմի հետևանքով Կանադան անցավ Անգլիային և մտավ Բրիտանական կայսրության կազմի մեջ։ Կանադայում արագորեն սկսեցին զարգանալ կապիտալիստական հարաբերությունները։ Դրան նպաստեց մետրոպոլիայից և ԱՄՆ-ից կատարվող ներգաղթը Կանադա։ Սակայն կապիտալիզմի զարգացմանը խանգարում էին ֆեոդալիզմի մնացուկները։

Կանադայի անկախացում[խմբագրել]

Անգլիական գաղութային քաղաքականությունից խիստ դժգոհ կանադացիները 1837 թվականին զինված ապստամբություն բարձրացրին։ Անգլիական կառավարությունը ստիպված էր մի շարք լիբերալ բարեփոխումներ կատարել Կանադայում։ 1850-ական թվականներին ուժեղացավ Հյուսիսային Ամերիկայում բրիտանական բոլոր գաղութների միավորման համար շարժումը, որի ընթացքում առաջացան Կանադայի երկու հիմնական կուսակցությունները՝ պահպանողական և լիբերալ։ 1867 թվականին անգլիայի պառլամենտն ընդունեց Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի մասին ակտ, որի համաձայն ստեղծվեց ֆեդերացիա՝ «Կանադայի դոմինիոն» անունով։ Բացի Կանադայից, ֆեդերացիայի մեջ մտան նաև Նոր Շոտլանդիան և Նյու Բրանսուիքը։ 1871 թվականին Կանադային միացավ Բրիտանական Կոլումբիան, 1873 թվականին՝ Արքայազն էդուարդի կղզին։ Կենտրոնացված պետության ստեղծումից հետո ձևավորվեց ազգային շուկան։ Տեղական (պրերիաների) բնակչության (հնդկացիների ու մետիսների) շահերի ոտնահարումը պատճառ դարձավ 1869-1870 թվականների և 1885 թվականի ապստամբությունների։ 1870-1890-ական թվականներին ուժեղացավ բանվորական շարժումը, 1886 թվականին ստեղծվեց Արհմիությունների կանադական կոնգրեսը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կանադայի տնտեսության զարգացման տեմպերն արագացան։ Հատկապես բարձր զարգացման հասան պողպատաձուլական, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության և երկաթուղային տրանսպորտի մոնոպոլիաները։ Սակայն Կանադայի մոնոպոլիստական կապիտալիզմը կախված էր անգլիական և Կանադայում իր դիրքերն ընդարձակող ամերիկյան կապիտալից։

Հասարակական և քաղաքական ներքին կյանք[խմբագրել]

Առաջին համաշխարհային պատերազմը, որին Կանադան մասնակցեց Մեծ Բրիտանիայի կողմում, խթանեց կանադական մոնոպոլիստական կապիտալի հետագա զարգացումը և միևնույն ժամանակ սրեց սոցիալական և ազգային հակամարտությունները երկրում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ Կանադայում ուժեղացավ գործադուլային պայքարը։ 1921 թվականին հիմնադրվեց Կանադայի կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ): 1931 թվականին Բենետի պահպանողական կառավարությունը (1930-1935 թվականներ) ԿԿԿ-ն հայտարարեց օրենքից դուրս (անլեգալ գործել է մինչև 1936 թվականը): 1935 թվականին նորից իշխանության գլուխ անցան լիբերալները՝ Ու. Լ. Մ. Քինգի գլխավորությամբ (վարչապետ՝ 1921-1926 թվականներին, 1926-1930 թվականներին և 1935-1948 թվականներին): 1939 թվականի սեպտեմբերի 10-ին Կանադան մտավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Կանադան հակաֆաշիստական կոալիցիայի երկրներին, առաջին հերթին Մեծ Բրիտանիային, մատակարարում էր հումք, պարեն, զինամթերք, իսկ 1942 թվականից անդրծովյան ռազմաբեմերն ուղարկում զորքեր։ 1940 թվականին նորից արգելվեց ԿԿԿ։ 1943 թվականին կոմունիստները վերստեղծեցին լեգալ կուսակցությունը՝ բանվորական առաջադիմական կուսակցություն անունով (1959 թվականից՝ Կանադայի կոմունիստական կուսակցություն): 1942 թվականի հունիսի 12-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Կանադայի և ԽՍՀՄ-ի միջև։ Պատերազմից հետո շարունակում էին թուլանալ բրիտանական դիրքերը Կանադայում։ 1949 թվականին Կանադայի կազմի մեջ մտավ Նյուֆաունդլենդը՝ բրիտանական վերջին տիրույթը հյուսիսամերիկյան մայրցամաքում։ Միևնույն ժամանակ ուժեղանում էր ԱՄՆ-ի կառավարող շրջանների ազդեցությունը Կանադայի քաղաքականության վրա։ ԱՄՆ-ի մոնոպոլիաների ձեռքն անցան Կանադայի տնտեսության հանգուցային կետերը։

Հետպատերազմյան շրջան[խմբագրել]

Կանադական զինված ուժերը Ֆրանսիայում 1944 հունիս

Հետպատերազմյան շրջանը նշանավորվեց բանվորական շարժման վերելքով։ 1956 թվականին արհմիութենական երկու խոշոր կենտրոններ միաձուլվեցին՝ կազմելով Կանադական բանվորական կոնգրեսը։ 1960-1970-ական թվականներ գործադուլների թիվը ավելացավ երկու անգամ։ Կանադայի կառավարող շրջանները ակտիվորեն մասնակցեցին «սառը պատերազմի» սանձազերծմանը։ Լիբերալ և նրան փոխարինած պահպանողական (1957-1963 թվականներ) կառավարությունը ԱՄՆ-ի հետ կնքեց մի շարք համաձայնագրեր, որոնք ամերիկյան մոնոպոլիաներն օգտագործում են Կանադայի տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը վերահսկելու համար։ 1947 թվականի փետրվարին կնքվել էր Ամերիկա-կանադական համաձայնագիր՝ հետպատերազմյան շրջանում ռազմական համագործակցությունը երկարաձգելու մասին։ Կանադան ՆԱՏՕ-ի ստեղծման (1949 թվական) նախաձեռնողներից էր։ 1958 թվականին ստեղծվեց Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարություն։ Կանադայի տարածքում տեղաբաշխվեցին ամերիկյան ռազմական բազաներ։ 1960-ական թվականներին կեսից լիբերալ կաբինետները (լիբերալները նորից իշխանության գլուխ անցան 1963 թվականին) սկսեցին կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերել ներքին և արտաքին քաղաքականության հարցերին՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Պ. է. Թրյուդոյի կառավարությունը հայտարարեց Կանադայի «քաղաքական ինքնապահպանությունն» ու անկախությունը ապահովելու իր մտադրության մասին։ Հանդես գալով ՆԱՏՕ-ի պահպանման օգտին՝ կանադական կառավարությունը կրճատեց ռազմական մասնակցությունը բլոկին, հայտարարեց Լատինական Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրների (ներառյալ սոցիալիստական երկրները) հետ հարաբերությունները զարգացնելու իր պատրասաակամության մասին։ 1971 թվականի մայիսին Թրյուդոն պաշտոնական այցով եղավ ԽՍՀՄ-ում. ստորագրվեց սովետա-կանադական արձանագրություն կոնսուլտացիաների մասին։ 1971 թվականի հոկտեմբերին պատասխան այցով Կանադայում եղավ Ա. Ն. Կոսիգինը, որի ժամանակ կնքվեց Փոխանակման վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր։ 1976 թվականի մայիսին ստորագրվեց տնտեսական, գիտատեխնիկական և արդյունաբերական համագործակցությանը նպաստող սովետա-կանադական համաձայնագիր։ 1979 թվականի մայիսից կառավարության գլուխ է անցել առաջադիմական-պահպանողական կուսակցությունը՝ Ջ. Կլարկի ղեկավարությամբ։

Կուսակցություններ և արհմիություններ[խմբագրել]

Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազմակերպությունները Լիբերալ կուսակցություն, առաջացել է 19-րդ դ. կեսերին (կազմակերպչորեն՝ 1873 թվականին), 1963 թվականից կառավարող կուսակցությունն է։ Արտահայտում է խոշոր մոնոպոլիստական բուրժուազիայի շահերը։

  • Առաջադիմական պահպանողական կուսակցություն, հիմնվել է 1854 թվականին, արտահայտում է խոշոր մոնոպոլիստական բուրժուազիայի և ունեոր ֆերմերների շահերը։
  • Նոր դեմոկրատական կուսակցություն, ստեղծվել է 1961 թվականին։
  • Սոցիալական վարկի կուսակցություն, հիմնվել է 1935 թվականին։
  • Կանադայի կոմունիստական կուսակցություն, հիմնվել է 1921 թվականին։ 1965 թվականին Քվեբեկ նահանգի կոմունիստների համագումարում ստեղծվել Է Քվեբեկի կոմունիստական կուսակցությունը, որը ԿԿԿ-ի բաղկացուցիչ մասն է։

Արհմիությունները Կանադայում առաջացել են 19-րդ դ. 20-ական թթ.: 1977 թվականին երկրի արհմիություններն ունեին մոտ 3 մլն անդամ։ Ազգային խոշորագույն արհմիութենական միավորումներն են՝

  • Կանադական բանվորական կոնգրեսը (հիմնվել է 1956 թվականին, ունի 2,3 մլն անդամ),
  • Ազգային արհմիությունների կոնֆեդերացիան (հիմնվել է 1921 թվականին, գործում է Քվեբեկ նահանգում):
  • Կանադա-ԽՍՀՄ ասոցիացիան հիմնվել է 1960 թվականին։ Քվեբեկ և ԽՄՀՄ ընկերությունը հիմնվել է 1960 թվականին։
  • Խաղաղության կանադական կոնգրես, ստեղծվել է 1949 թվականին։

Պետական կարգ[խմբագրել]

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը

Կանադան պառլամենտական միապետություն է։ Պետության գլուխը ձևականորեն անգլիայի թագուհին է։ Կանադան Մեծ Բրիտանիայի առաջին դոմինիոններից է (1867 թվականից): Մահմանադրությունը բաղկացած է մեծ թվով օրենքներից և սահմանադրական սովորույթներից։ Մահմանադրական հիմնական օրենքը՝ 1867 թվականի Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի մասին ակտը, բազմիցս լրացվել է։ Քաղաքացիական իրավունքների մասին օրենքն ընդունվել է 1960 թվականին։ 1931 թվականին Վեստմինստերական ստատուտով սահմանվել է Կանադայի լիիրավ անկախությունը։ Պետական կառուցվածքով Կանադան ֆեդերացիա է։ Պետության գլուխ համարվում է վարչապետը որը նշանակվում է Կանադայի խորհրդարանի կողմից։ Գեներալ-նահանգապետի իրավասությունները սահմանափակ են։ Նրան կից գործում է գաղտնի խորհուրդը՝ թագավորական ընտանիքի անդամների, նախարարների, պառլամենտի պալատների նախագահների մասնակցությամբ։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ խորհդրարանն է (համայնքների պալատ (ստորին) և սենատ (վերին)): Կառավարության (կաբինետի) ղեկավարը Վարչապետն է։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Նահանգներում թագավորական իշխանությունը ներկայացնում են լեյտենանտ-նահանգտպետները, կան նաև օրենսդրական ժողովներ։ Դատական համակարգը կազմում են գերագույն և գանձարանային դատարանները։ Բարձրագույն և տեղական դատական մարմիններ են ստեղծված նաև նահանգներում։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կանադան նկարահանված արբանյակից

Կանադան գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն գոտիներում։ Արևմուտքի, փոքր մասը լեռնային է, արևելյան մասը՝ հիմնականում հարթավայրային։ Ափերը հյուսիսում և մասամբ հյուսիս-արևելքում ցածրադիր են, թույլ կտրտված, արևելքում՝ բարձրադիր, գերազանցապես ֆիորդային, արևմուտքում՝ ավելի բարձր, ֆիորդերով կտրատված։ Մայրցամաքային կենտրոնական մասը և Կանադական Արկտիկական արշիպելագի հարակից շրջանները հարթավայրեր և սարավանդներ են՝ Հուդզոնի ծոցի դաշտավայրը, Լավրենտյան բարձրությունը (մինչև 1000 մ) լճաբլրային բնորոշ ռելիֆով, Կենտրոնական հարթավայրերը, նախալեռնային Մեծ հարթավայրերի սարավանդը։ Արևմուտքում ձգվում է Կորդիլերների լեռնային համակարգը (Լոգան գագաթով, 6050 մ), հարավ-արևելքում՝ Ապալաչյան բարձրությունը։ Երկրի կենտրոնական, մեծ մասն զբաղեցնում է Կանադական վահանը (մտնում է Հյուսիս-Ամերիկյան պլատֆորմի մեջ), կազմված է մինչքեմբրյան գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից, հրաբխային և մասամբ նստվածքային ապարներից։

Տեսարժան վայրեր[խմբագրել]

Օտավայի գլխավոր տեսարժան վայրն է Պառլամենտի շենքը, որտեղ նույնիսկ կարելի է մասնակցել տեղի ունեցեղ հանդիպումներին։ Հայտնի տեսարժան վայրն է Աշխարհի աշտարակը, որի վրա կան 53 զանգակներ։ Օտտավան ճանաչված է նաև թանգարաններով և ցուցահանդեսի սրահներով։ Տորոնտոյում Դուք կարող եք այցելել Կասա-Լոմա ամրոցը` 96 սենյակներով, Օնտարիո թագավորական թանգարանը, քաղաքի խորհրդանիշ "Սի-Էն-Թաուեր" աշտարակը` 553 մետր, Մոնրեալ պատմական կենտրոնը։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Կանադան հարուստ է օգտակար հանածոներով։ Կան ուրանի, երկաթի, նիկելի, պղնձի, ցինկի, կապարի, ոսկու, արծաթի, ածխի, նավթի, բնական գազի, բազմամետաղային, ասբեստի, կերակրի աղի և այլ հանքավայրեր։

Կլիմա[խմբագրել]

Կլիման տարածքի մեծ մասում արկտիկական և մերձարկտիկական է, հարավում՝ բարեխառն, առավելապես ցամաքային։ Արևմյան ափի նեղ մասը կրում է խաղաղ օվկիանոսի, արևելյան մեծ մասը՝ Արկտիկայի ազդեցությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —35° C -ից —30°C է, կենտրոնական շրջանների հարավում՝ — 18°C-ից —20°C, Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ —5° C -ից —7°C, խաղաղ-օվկիանոսյան ափերին՝ 1°C, 4°C, հուլիսինը հյուսիսում՝ 4°C-ից 7°C, հարավում՝ 16° C -ից 21°C: Տարեկան տեղումները արևմտյան ափին ավելի քան 2500 մմ են, արևելյան ափին՝ մինչև 1250 կենտրոնական շրջաններում՝ 250—400 մմ, հյուսիսում՝ 150 մմ-ից պակաս։ Ամենուրեք առաջանում է կայուն ձյունածածկ (առավել հաստությունը՝ մինչև 150 սմ): Երկրի հյուսիսային կեսում բազմամյա սառածություն է։ ժամանակակից սառցապատումն արտահայտված է Կանադական Արկտիկական արշիպելագի ծայր հյուսիս-արևելքում և Կորդիլերներում։

Ներքին ջրեր[խմբագրել]

Մեծ Լճերը արբանյակից

Գետային ցանցը խիտ է, գետերի սնուցումը՝ ձնա-անձրևային, սառցակալման տևողությունը՝ 3-ից (հարավում) 9 ամիս (հյուսիսում): Հարթավայրերում ձևավորվում են լճա-գետային համակարգեր։ Դրանցից խոշորագույններն են՝ Ա. Լավրենտիոս գետը՝ Մեծ Լճերի հետ միասին (վերջինների ջրատարածության 1/3-ը պատկանում է Կանադային), Ֆինլի-Փիս-Ատրկական-Մակենզի գետերի համակարգը (ընդգրկում է նաև Փոքր ստրկական, Աթաբասկա, Մեծ ստրկական, Մեծ արջի լճերը), Բոու-Աասկաչևան-Նելսոն գետերը՝ Բոու, Աիդար, Վիննիպեգ, Վիննիպեգոսիս, Մանիթոբա, Կրոս լճերը։ Խսսղաղ օվկիանոսի ավազանին պատկանող գետերը կարճ են՝ նեղ ու խոր հովիտներով։ Առավել մեծ են Յուկոնը, Կոլումբիան (Կանադային են պատկանում վերին հոսանքները) և Ֆրեյզերը։ Գետերը նավարկության համար սակավ պիտանի են, բայց հարուստ են հիդրոէներգիայի պոտենցիալով։

Բուսական աշխարհ[խմբագրել]

Հողաբուսական ծածկույթը բազմազան է։ Հարթավայրային արևելքի ծայր հյուսիսում ձգվում են արկտիկական անապատները, Կանադական Արկտիկական արշիպելագի հարավային կղզիների ու մայրցամաքային ափամերձ շրջաններում՝ մամռաքարաքոսային և մամռաթփուտային տունդրայի զոնան։ Ավելի հարավ, մեծ մասամբ քարքարոտ հողերի վրա անտառատունդրան է, ապա՝ տայգան։ Հիմնական ծառատեսակներն են սպիտակ և սև եղևնին, ամերիկյան խեժափիճին, սոճին, Կենտրոնական շրջանների հարավում տայգան փոխարինվում է անտառատափաստանի (կաղամախու պուրակներով) ու տափաստանի: Ծայր հարավ-արևելքում պոդզոլային և գորշ անտառային հողերի վրա տարածվում է փշատերև և սաղարթավոր անտառների զոնան։ Կորդիլիերաների արևելյան լանջերին առկա է հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականություն, իսկ խաղաղ-օվկիանոսյան լանջերն անտառապատ են։ Կանադայի տարածքի 1/3-ից ավելին անտառածածկ է (ավելի քան 440 մլն հա):

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Կանադայի տարածքը մտնում է Նեուսրկտիկական կենդանա-աշխարհագրական մարզի մեջ։ Կանադական Արկտիկական արշիպելագի կղզիներում և մայր ցամաքի տունդրայում կան հյուսիսային եղջերու, մշկացուլ, սպիտակ արջ, բևեռաղվես և այլն, տայգայում և մասամբ անտառատունդրայում՝ որմզդեղն, անտառային եղջերու, արջամուկ, գայլ, նապաստակ, ջրարջ, Կորդիլիերաներում՝ լեռնային այծ, ոչխար ևն։ Ջրավազաններն ու մերձափնյա ջրերը հարուստ են ձկներով։

Տնտեսություն[խմբագրել]

Տորոնտոն՝ Կանադայի ֆինանսական կենտրոնը

Կանադան բարձր զարգացած երկիր է, սակայն տնտեսությանը բնորոշ են որոշ գծեր, որոնք նրան հաղորդում են երկակիություն, բարձր զարգացած երկրներին հատուկ գծերը զուգորդվում են թույլ զարգացած երկրներին բնորոշ գծերին։ Մի կողմից՝ ընդարձակ տարածքը շահագործվող բնական հարուստ ռեսուրսները նրան տվել են նոր զարգացող երկրների բնորոշ հումքային ուղղություն։ Արդյունաբերության կառուցվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային արդյունաբերության, փայտամթերման, ջրաէներգետիկայի բաժինը։ Մյուս կողմից՝ տնտեսության գլխավոր ճյուղը՝ արդյունաբերությունը, բազմաճյուղ է, գերակշռում են նորագույն ճյուղերը՝ մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն։ Կանադան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, Մեծ Ութնյակի անդամ երկիր է։ Կանադան մեծ ներդրումներ է կատարում նոր զարգացող երկրներում, հատկապես Կարիբյան ծովի ավազանի երկրներում և Բրազիլիայում։

Արդյունաբերություն[խմբագրել]

Կանադայում արդյունաբերությանը բաժին է ընկնում արտահանության ընդհանուր ծավալի 75%-ը։ Մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությամբ Կանադան առաջ է անցել աշխարհի բոլոր խոշորագույն երկրներից։ Էլեկտրաէներգիայի մեջ գերակշռում են ՋրԷԿ-ները, ներկայումս մեծանում է նավթի, գազի և ատոմային էներգիայի դերը վառելիքաէներգետիկ համալիրում։ Նավթ և գազ արդյունահանվում է երկրի արևմուտքում և հյուսիսում։ Կանադայում զարգացած է գունավոր մետալուրգիան։ Կանադան ցինկի, նիկելի, ոսկու, ուրանի, կապարի, պղնձի, երկաթի արդյունահանությամբ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Դրանց մի մասը վերամշակվում է տեղում, մացածը արտերկրում՝ մեծ մասամբ ԱՄՆ-ում։

Անտառային արդյունաբերություն[խմբագրել]

Կանադայի տնտեսության հնագույն ճյուղերից է անտառային արդյունաբերությունը։ Նրա զարգացմանը նպաստում է հումքային հարուստ բազան, էժան ջրային ուղիների և էլեկտրաէներգիայի առկայությունը։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Կանադայի գյուղատնտեսությունն աչքի է ընկնում բարձր ապրանքայնությամբ, մասնագիտացման և մեքենայացման բարձր մակարդակով։ Բնորոշ է խոշոր հողատիրությունը։ Գյուղատնտեսական հողահանդակների մոտ 3/4-ը կենտրոնացած է կապիտալիստական խոշոր ագարակներում։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է, մասնավորապես տավարաբուծությունը։ Վարելահողերը կազմում են երկրի տարածքի մի չնչին մասը և առավելապես կենտրոնացած են երկրի հարավային շրջանում։ Առաջին տեղում են հացահատիկային մշակաբույսերը, հատկապես ցորենը։ Կանադան երկրագնդի խոշորագույն արտահանողներից է։

Տրանսպորտը[խմբագրել]

Տրանսպորտն առանձնահատուկ նշանակություն ունի Կանադայի տնտեսության համար։ Դա բացատրվում է տարածքի ընդարձակությամբ, աշխատանքի աշխարհագրական բաժանման բարձր մակարդակով։ Երկաթգծերի, ավտոխճուղիների, խողովակաշարերի երկարությամբ Կանադան աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Սակայն տրանսպորտային ցանցը տեղաբաշխված է ծայրաստիճան անհավասարաչափ և համապատասխանում է տարաբնակեցմանը և նյութական արտադրության ճյուղերի տեղաբաշխմանը, հարավում այն խիտ է, իսկ հյուսիսում նոսր։ Բացառիկ է Սուրբբ Լավրենտիոս գետի ջրային համակարգի տրանսպորտային նշանակությունը։ Աճում է ծովային տրանսպորտի դերը, որով կատարվում է արտաքին փոխադրումների մեծ մասը։ Սակայն սեփական նավատորմիղը մեծ չէ, և հաճախ վարձակալվում են օտարերկրյա նավեր։

Բնակչություն[խմբագրել]

Կանադայի բնակչության շարժը
Կանադայի ազգային կազմը

Բնակչության մոտ 44%-ը (2006 թվական) անգլո-կանադացիներ են, 29%-ը՝ ֆրանսիական կանադացիներ, մնացածը՝ ազգային փոքրամասնություններ (գերմանացիներ, ուկրաինացիներ, Մոնրեալը և Ս. Լավրենտիոս գետը ԱՄՆ-ը (աջից) և Կանադան միացնող կամուրջ Նիագարա գետի վրա իտալացիներ, հոլանդացիներ, լեհեր, հրեաներ, ռուսներ, հայեր և այլք): Արկտիկական ափերին ապրում են էսկիմոսներ (17 հազար): Պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, դավանանքը՝ կաթոլիկությունն ու բողոքականությունը, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյանը։ Բնական աճը տարեկան մոտ 1,8% է, սակայն ներգաղթը Կանադայի բնակչության ձևավորման կարևոր գործոնն է (տարեկան մոտ 200 հազար մարդ): Կանադան նոսր և անհավասարաչափ է բնակեցված։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 3,5 մարդ է։ Բնակչության 90%-ը ապրում է ԱՄՆ-ի սահմանի երկարությամբ ձգվող 300—400 կմ լայնությամբ գոտում։ Քաղաքային բնակչությունը 76% է։ խոշոր քաղաքներն են Մոնրեալը, Տորոնտոն, Վանկուվերը, Վիննիպեգը, Համիլտոնը, էդմոնտոնը, Քվեբեկը, Օտավան, Կալգարին։

Կրթություն[խմբագրել]

Տարրական և միջնակարգ կրթության հարցերով զբաղվում է յուրաքանչյուր նահանգի լուսավորության դեպարտամենտը (նախարարություն): Աշխատանքները կոորդինացնում է լուսավորության նախարարների խորհուրդը։ Հնդկացիների և էսկիմոսների կրթության կազմակերպումը դրված է ֆեդերալ կառավարության վրա։ Գործում են պետական և մասնավոր դպրոցներ։ 6-ից մինչև 14-16 (ըստ նահանգի) տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ Կանադայում պատմականորեն ձևավորվել է դպրոցական երկու համակարգ՝ ֆրանսիական և անգլիական։ Ֆրանսիական դպրոցական համակարգի մեջ մտնում են 6-ամյա տարրական* 5-ամյա միջնակարգ դպրոցները։ Միջնակարգ դպրոցի հիմքի վրա աշխատում են ընդհանուր և մասնագիտական կոլեժները, որոնք տալիս են ակադեմիական կամ մասնագիտական կրթություն։ Անգլիական դպրոցական համակարգի մեջ մտնում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր միջնակարգ և 3-ամյա բարձր միջնակարգ կամ 8-ամյա տարրական և 4-ամյա միջնակարգ դպրոցները։ Մասնագիտական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի մասնագիտական բաժանմունքները, մասնագիտական ուսումնարանները (պետական և մասնավոր), ինչպես նաև ուսումնառության կենտրոնների ձեռնարկությունները։ Ուսումը վճարովի է։ Խոշորագույն բուհերն են. Տորոնտոյի, Օտավայի, Մանիթոբայի (Վիննիպեգ), Մակ-Գիլլի (Մոնրեալ), Լավալի (Քվեբեկ), Արևմտյան Օնտարիոյի (Լոնդոն), Բրիտանական Կոլումբիայի (Վանկուվեր), Թագավորական Կենսգթոն համալսարանները։ Խոշորագույն գրադարաններն են. Տորոնտոյի համալսարանի (հիմնադրվել է 1842-ին), Լավալի համալսարանի (հիմնադրվել է 1852 թվականին), Մոնրեալի հանրային (հիմնադրվել է 1902 թվականին), Տորոնտոյի հանրային, Ազգային գիտական (Օտավայում) գրադարանները։ Կարևոր թանգարաններն են՝ Կանադայի Ազգային թանդարանը (հիմնադրվել է 1842 թվականին) և Կանադայի Ազգային պատկերասրահը (հիմնադրվել է 1880 թվականին) Օտավայում, Օնտարիոյի թագավորական թանգարանը (հիմնադրվել է 1912 թվականին) Տորոնտոյում, Գեղարվեստական պատկերասրահը (հիմնադրվել է 1900 թվականին) Տորոնտոյում, Նրբագեղ արվեստների թանգարանը (հիմնադրվել է 1860 թվականին) Մոնրեալում:

Գիտություն և գիտական հիմնարկներ[խմբագրել]

Բնական և տեխնիկական գիտություններ[խմբագրել]

Կանադայի գիտության զարգացումը խթանել են Կանադա ներգաղթած անգլիացիներն ու ֆրանսիացիները: 19-րդ դ. 1-ին կեսին սկսվել է Կանադայի տարածքի հետևողական ուսումնասիրումը։ 1836-1856 թվականներին Ա. Գեզները հետազոտել է երկրի մի շարք շրջանների երկրաբանական կառուցվածքը։ 1842 թվականին ստեղծվել է Կանադայի երկրաբանական ծառայությունը, որի առաջին դիրեկտոր Ու. Լոգանը 1869 թվականին կազմել է երկրի ամբողջական քարտեզներից մեկը։ Քիմիայի բնագավառի հետազոտությունները հիմնականում պայմանավորված են եղել բժշկության, գյուղատնտեսության, մետալուրգիական արտադրության պահանջմունքներով։ 1852 թվականին Ա. Գեզները գտել է նավթից կերոսինի ստացման եղանակ և հիմնել կերոսինի արտադրության ընկերություն։ 19-րդ դ. 2-րդ կեսից աստիճանաբար կազմավորվել են Կանադայի գիտական դպրոցները։ Երկրի տնտեսական և քաղաքական դրության առանձնահատկությունները խթանել են գլխավորապես կենսաբանության ու բուսաբանության առաջընթացը։ Բուսաբան և սելեկցիոներ Ու. Մոնդերսը սկիզբ է դրել ցորենի հատուկ սորտերի աճեցմանը (որոշ սորտեր նա բերել է Ռուսաստանից): 19-րդ դ. վերջում մաթ. հետազոտությունների ակտիվացման գործում կարևոր լումա ունի Դ. Ֆիլդսը։ Տորոնտոյի համալսարանում նա ստեղծել է Կանադայի առաջին մաթեմատիկական դպրոցը։ 19-րդ դ. վերջին-19-րդ դ. սկզբին կիրառական քիմիայի և ֆիզիկայի բնագավառի հետազոտությունների ցածր մակարդակը պայմանավորված էր քիմիայան և էլեկտրատեխնիկական ազգային արդյունաբերության բացակայությամբ։ Իրենց աշխատանքներով աչքի են ընկել Ու. Գիբսը (մշակել է ֆոսֆորի ստացման էլեկտրաքիմիական նոր մեթոդ) և Թ. Ուիլսոնը (առաջարկել է կալցիումի կարբիդի արտադրության նոր եղանակ, 1892): Առաջին համաշխարհային պատերազմը նոր իմպուլս հաղորդեց Կանադայի գիտության զարգացմանը։ Գիտատեխնիկական հետազոտությունները կոորդինացնելու նպատակով 1916-ին ստեղծվել է ազգային գիտահետազոտական խորհուրդ՝ 3 բաժանմունքով՝ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության (ներառյալ նաև բժշկագիտությունը): Երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն թափ են ստացել քիմիայի բնագավառի հետազոտությունները, զարգացել է թղթի-ցելյուլոզի արդյունաբերությունը։ Ինսուլինի հայտնադործման և ստացման համար Ֆ. Բանտինգը և Զ. Մակլեոդը արժանացել են նոբելյան մրցանակի (1923 թվական): 1971 թվականին նոբելյան մրցանակ է շնորհվել նաև Գ. Հերցբերգին՝ ֆիզիկական և վերլուծական քիմիայի ասպարեզում կատարած աշխատանքների համար։ Ֆիզիկական հետազոտությունների զարգացումը Կանադայում սկսվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Է. Ռեզերֆորդը, որը 1898-1907 թվականներին աշխատել է Կանադայում, Ֆ. Աոդիի հետ պարզել է ճառագայթների բնույթը և ստեղծել ռադիոակտիվության տեսությունը։ Զ. Մակ-Լենանը Տորոնտոյի համալսարանում ապացուցել է տիեզերական ճառագայթների գոյությունը, հետազոտել բևեռափայլի սպեկտրները և ստացել հեղուկ հելիում։ Նա է հիմնել ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կանադական դպրոցը։ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականների օգնությամբ 1942 թվականին Մոնրեալի համալսարանում ստեղծվել է միջուկային լաբորատորիա։ 1947 թվականին գործարկվել է աշխարհի խոշորագույն (իր ժամանակին) հետազոտական ռեակտորը, 1962 թվականին՝ Կանադայի առաջին ԱԷԿ-ը։ Միջուկային ֆիզիկայի զարգացման գործում էական ներդրում ունի Զ. Մաքենզին։ Կանադայի մաթեմատիկայի դպրոցը ներկայացնում են Մ. Նյուքոմը, Ռ. Կ. Արչիբալդը, Ռ. Ռիչարդսոնը, Գ. Պոլը և ուրիշներ, որոնք աշխատել են Կանադայում։ Ինտենսիվ զարգացել է մաթեմատիկական վիճակագրությունը (Ա. Ուորրեն, Մ. Մաքենզի): Կանադան ունի ժամանակակից հաշվողական կենտրոններ, որոնցից խոշորագույնը Տորոնտոյի համալսարանինն է։ Հետպատերազմյան տարիներին Կանադայում զարգացման բարձր աստիճանի են հասել տեխնիկական գիտությունները, կենսաբանությունը, երկրաբանությունը։ Կանադայի գիտական խոշոր հիմնարկներն են՝ օդագնացության և տիեզերքի կանադական ինստիտուը, հանքային արդյունաբերության և մետալուրգիայի, քիմիայի, բջջի հետազոտման կենսաբանական, բույսերի հետազոտման, ինչպես նաև համալսարաններին կից հետազոտական ինստիտուտները։

Փիլիսոփայություն[խմբագրել]

19-րդ դ. բուրժուական փիլիսոփայական հոսանքները Կանադայում կազմավորվել են ֆրանսիական, անգլո-ամերիկյան փիլիսոփայության ազդեցությամբ։ 19-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին կանադական փիլիսոփայության տարածման գործում մեծ դեր են խաղացել Զ. Օաթսոնը և նրա աշակերտները։ Անգլո-ամերիկյան նեոհեգելականության ազդեցությամբ ձևավորված «սպեկուլյատիվ փիլիսոփայությունը» նպաստել է գերմանական դասական իդեալիզմի, հատկապես Կանտի և Հեգելի ուսմունքների յուրացմանը։ «Մպեկուլյատիվ փիլիսոփայությանը» Ջ. Մ. Բրետը հակադրեց իր «ինտեգրալ ռեալիզմը», որը հարցադրումով տարբերվում է անգլո-ամերիկյան նեոռեալիզմից և քննադատական ռեալիզմից։ «Հավասարակշռված փիլիսոփայություն», այսինքն ըստ էության էկլեկտիկական փիլիսոփայություն (իդեալիզմի ռեալիզմի և պրագմատիզմի համակցում), ստեղծելու փորձ է կատարել Ռ. Կ. Լոջը։ Ներկայումս նկատելի է նեոպոզիտիվիզմի, իսկ բողոքական փիլիսոփաների շրջանում՝ քրիստոնեական էկզիստենցիալիզմի ազդեցությունը։ Համալսարաններում Փիլիսոփայությունը հիմնականում դասավանդում են արտասահմանյան պրոֆեսորները, մեծ ուշադրություն է դարձվում փիլիսոփայության պատմությանը (հատկապես անտիկ և միջնադարյան): Նեռթոմիստական փիլիսոփայության մշակման և դասավանդման միջազգային նշանակություն ունեցող խոշոր կենտրոններն են Լավալի (Քվեբեկ) համալսարանին կից բարձրագույն փիլիսոփայական դպրոցը, Ալբերտ Մեծի անվան միջնադարյան ուսումնասիրությունների ինստիտուտը (Մոնրեալ), Միջնադարյան ուսումնասիրությունների պապական ինստիտուտը (Տորոնտո). մշտական աշխատանքի են ներգրավվել տարբեր երկրների նշանավոր թոմիստ փիլիսոփաներ, այդ թվում է. ժիլսոնը՝ ինստիտուտի դիրեկտորը և ժ. Մարիտենը։ 1958 թվականին հիմնադրվել է Կանադական փիլիսոփայության ասոցիացիան, որ միավորում է անգլիախոս և ֆրանսախոս փիլիսոփաներին։ Մոնրեալում գործում է Ֆրանս-կանադական ասոցիացիան և Մակ Գիլլի համալսարանին կից փիլիսոփայական ընկերությունը։ Մարքսլենինյան ուսմունքը պրոպագանդում է ԿԿԿ-ն։ Հրատարակվում են «Dialogue» (1962-ից), «Etudes Medievales» (1939 թվականից), «Laval theologique et philosophique» (1945 թվականից) փիլիսոփայական հանդեսները։

Պատմական գիտություն[խմբագրել]

Կանադական պատմագրության մեջ գոյություն ունի երկու ուղղություն՝ անգլո-կանադական և ֆրանս-կանադական, որոնք արտացոլում են երկու ազգերի՝ անգլո-կանադացիների և ֆրանս-կանադացիների ձևավորումը և զարգացումը այդ երկրում։ Ֆրանս-կանադական պատմագրության գլխավոր թեման Կանադայի պատմությունն է մինչև 1763 թվականը, ֆրանս-կանադացիների պատմական ճակատագիրը բրիտանական նվաճումից հետո և նրանց դերն ու նշանակությունը ժամանակակից Կանադայում (Ֆ. Գարնո, Ա. Մայո և ուրիշներ): Անգլո-կանադական պատմագրության մեջ տիրապետողը (մինչև 19-րդ դ. սկիզբը) սահմանադրական պատմության բրիտանական (կամ կայսերական) դպրոցն էր, որի ներկայացուցիչները (Ու. Քինգսֆորդ, Ռ. Քրիստի, Ջ. Պարկին և ուրիշներ) Կանադայի պատմությունը դիտել են որպես բրիտանական ինստիտուտների «պատվաստման» օրինակ։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում կայսերական դպրոցը խիստ քննադատվեց։ Մահմանադրական պատմագրության առաջատար թեման դարձավ Կանադայի՝ գաղութից մինչև ազգային անկախություն զարգացման պատմությունը։ 19-րդ-դ. 30-ական թթ. սկիզբ է առնում սոցիալ-դեմոկրատական պատմագրությունը, որը հիմնականում ուսումնասիրում է կանադական սոցիալ-դեմոկրատական շարժման պատմությունը։ Մարքսիստական պատմագրությունը (Մ. Ռայերսոն, Մ. Ֆերլի) զբաղվում է ինչպես երկրի զարգացման ընդհանուր, այնպես էլ առանձին կարևոր խնդիրների, բանվորական ու կոմունիստական շարժման պատմության ուսումնասիրությամբ։ Կանադայի պատմությունն ուսումնասիրվում է գլխավորապես Տորոնտոյի, Մոնրեալի, Քվեբեկի համալսարաններում։ Մարքսիստ պատմաբանների գործունեությունը կոորդինացնում է Մարքսիստական հետազոտությունների կենտրոնը (հիմնվել է 1959 թվականին):

Տնտեսագիտություն[խմբագրել]

Կապիտալիզմի ուշ զարգացումը, մետրոպոլիայից կախվածության պահպանումն արգելակել են Կանադայում ինքնուրույն տնտեսագիտական մտքի ձևավորմանը։ Տնտեսագիտական առաջին աշխատությունները (հիմնականում անգլիացի հեղինակների) երեան են եկել 19-րդ ղ. 20-30-ական թթ. և նվիրված էին երկրի գաղութացման արդյունավետության պրոբլեմներին։ Տեսական քաղաքատնտեսության առաջին ներկայացուցիչը նույնպես անգլիացի էր՝ Զ. Ռեյը, որը քննադատում էր Կանադայում Հիրիթրեդերականությունը, Ա. Սմիթի տեսական որոշ դրույթները, պնդում էկոնոմիկայի զարգացման արագացման նպատակով պետության միջամտության անհրաժեշտությունը։ Երկրի առաջատար համալսարաններում քաղաքատնտեսության ամբիոններ են ստեղծվել 19-րդ-80-ական թթ.: Կանադացի առաջին քաղաքատնտեսը Ա. Շորթն էր, որը սկսեց ազգային էկոնոմիկայի գիտական ուսումնասիրությունը։ 19-րդ-դ. 20-30-ական թթ. ձևավորվել է Կանադայի տնտեսական քաղաքականության կոնկրետ պրոբլեմների հետազոտման ուղղությունը (Ջ. Դոյչ, Ս. Գորդոն, Ու. Մակինտոշ և այլք): 60-ական թթ. սկսած ուսումնասիրվում են հասարակական սպառման, աշխատանքային հարաբերությունների, գործազրկության և դրա պատճառների, տնտեսական ծրագրավորման խնդիրները։ Զարգանում է ԱՄՆ-ից Կանադայի աճող կախվածության և ֆինանսական օլիգարխիայի գերիշխանության դեմ հանդես եկող առաջադիմական ուղղությունը։ Ֆրանսիական Կանադայի՝ Քվեբեկ նահանգի համալսարաններում պահպանվում է կաթոլիկ եկեղեցու ուժեղ ազդեցությունը։ Աշխատանքի և կապիտալի միջև դասակարգային խաղաղության տեսությունն ստացել է կղերա-ազգայնական գունավորում։ Մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացումն արտացոլվում է Կանադայի կոմունիստական կուսակցության ծրագրային փաստաթղթերում, մարքսիստ տնտեսագետների աշխատություններում։ Տնտեսագետների հետազոտութուններն իրականացնում են Տորոնտոյի, Թագավորական (Քինգստոն), Արևմտյան Օնտարիոյի համալսարաններն ու էկոնոմիկայի և հաշվառման դեպարտամենտը (հիմնադրվել է 1967 թվականին):

Գրականություն[խմբագրել]

Գրականությունը հիմնականում զարգանում է անգլիական և ֆրանսիական լեզուներով։

Ֆրանսիական գրականություն[խմբագրել]

Raven-and-the-first-men.jpg

Կանադայում անգլիական տիրապետության հաստատումից հետո (1763 թվական) ֆրանսալեզու գրականության մեջ իր արտացոլումը գտավ ֆրանս-կանադացիների դիմադրությունը անգլիական ուծացմանը։ 19-րդ դ. կեսին Կանադայի հասարակական-մշակութային կյանքի աշխուժացումը նպաստեց ռոմանտիկ բանաստեղծների հայրենասիրական դպրոցի երևան գալուն (Լ. Ֆրեշեթ, 1839-1908 թվականներ, Պ. Լեմե, 1837-1918 թվականներ և ուրիշներ): 19-րդ դ. սկզբին տարածում գտավ ռեգիոնալ գրականությունը, որն իդեալականացնում էր նահապետական կացութաձևը (Լ. էմոնի, 1880-1913 թվականներ, «Մարիա-Շապդլեն», 1916 թվական, վեպը և այլն): 1930-ական թվականներին զարգացավ ռեալիզմը, 40-ական թվականների կեսին դառնալով գրականության գլխավոր ուղղությունը (Ռ. Լեմլեն, ծն. 1919 թվական, Գաբրիել Ռուա, ծն. 1909 թվական, Կ. ժասմեն, ծն. 1930 թվական, Մարի Կլեր Բլե, ծն. 1940 թվական): 40-60-ական թ թվականներին բանաստեղծները (Ա. Գրանբուա, ծն. 1900 թվական, Անն էբլեր, ծն. 1916 թվական և ուրիշներ) ձգտում էին արտացոլել ժամանակակիցների բանական և հուզական կյանքը։

Անգլիական գրականություն[խմբագրել]

Վաղ շրջանի գրականությունը մեծ մասամբ սահմանափակված է եղել անգլիական ռոմանտիզմի ավանդույթներով և հաճախ կրել է նմանողական բնույթ (Ֆրենսիս Բրուք, 1724-1789 թվականներ, Օ. Գոլդսմիթ, 1787-1861 թվականներ և ուրիշներ): 19-րդ դ. 2-րդ կեսին տարածում գտավ պատմավեպը։ 19-րդ դ. արձակ գրականությանը հատուկ էր մարզայնությունը, «տեղական հովվերգությունը»: Համաշխարհային ճանաչում ստացավ Մ. Լիքոքի (1869-1944 թվականներ) ստեղծագործությունը։ Երևան եկան գրական հանդեսներ, կանադական գրականության առաջին պատմություններն ու անթոլոգիաները, ստեղծվեց Կանադական գրողների միությունը (1921): Այդ տարիներին հանդես եկան բանաստեղծներ Ու. Մակդոնալդը (ծն. 1880 թվական), է. Զ. Պրետը (1883-1964 թվականներ) և ուրիշներ։ 19-րդ դ. կեսին կանադական գրականությունն սկսեց ձեռք բերել որոշակի արտահայտված կանադական ազգային գծեր։ 40-ական թթ. զարգացավ քննադատական ռեալիզմը (Ֆ. Գրով, 1872-1948 թվականներ, Մ. Կալլագան, ծն. 1903 թվական, Հ. Գառներ, ծն. 1913 թվական և ուրիշներ): 60-ական թվականների շատ ստեղծագործությունների թեման ժամանակի կապիտալիստական իրականության քաոսն էր (Բ. Մուր, ծն. 1921 թվական, Ռ. Կրետչ, ծն. 1927 թվական, Դ. Կարտեր, ծն. 1910 թվական): Կանադայի առաջավոր գրողների ուշադրությունը գրավում են ֆրանս-կանադացիների և անգլո-կանադացիների միջև ազգային երկպառակության սրումը, կանադական հյուսիսի խնդիրները և հնդկացիների ու էսկիմոսների վիճակը։

ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել]

Մինչ եվրոպացիների Կանադայում հայտնվելը զարգացման որոշակի աստիճանի է հասել հնդկացիների ու էսկիմոսների արվեստը՝ բազմագույն փայտագրությունը (պաշտամունքային և գերեզմանային սյուներ, դիմակներ, իրական և երևակայական մոտիվների միահյուսումով զարդապատված կահկարասի), քարի, ոսկորի, եղջյուրի փորագրություն, փետուրե և խեցե զարդերի պատրաստում, վառ նախշազարդերով գործվածքներ, ասեղնագործություն, որմնանկարչություն։ Հնդկացիների ավանդական կացարաններն էին «վիգվամ» հյուղերը, մորթեծածկ «տիպի» վրանները, գետնափոր տները, հիմնակմախքային, հարուստ փորագրությամբ փայտե տները, էսկիմոսները բնակվում էին փայտե, քարե, կիսագետնափոր տներում և ձյունե գմբեթաձև «իգլու»-ներում։ Եվրոպացի գաղթականները իրենց հետ Կանադա են բերել եվրոպական ճարտարապետության ձևերը՝ ֆրանսիական կլասիցիզմը, ուշ անգլիական կեղծ գոթիկան։ 19-րդ դ. կեսերին հիմնադրվում են նոր քաղսփներ, հիմնականում երկհարկանի տներով կառուցապատված փողոցների ուղղանկյուն ցանցով, դարի վերջերին ուժեղանում է ԱՄՆ-ի ճարտարապետության ազդեցությունը (գրասենյակային բազմահարկ շենքեր, հյուրանոցներ, ճարտ. Ֆ. Դառլինգ, Ջ. Պիրսոն): 16-րդII-19-րդ դդ. ֆրանսիական ռոկոկոյի, այնուհետև կլասիցիզմի ազդեցությամբ զարգանում են գեղանկարչությունը (Ֆ. Բակուր, Պ. Քեյն, Կ. Կրիգհով), քանդակագործությունը (Ֆ. էլբեր): 19-րդ դ. սկզբից ծաղկում է ապրում ազգային ռեալիստական արվեստը (բնանկարիչներ Զ. Ու. Մորիս, Կ. Գանյոն, «Ցոթի խումբը»՝ Զ. Մագդոնալդ, Ա. Լիզմեր, է. Հոլգեյթ և ուրիշներ, քանդակագործ Ֆ. Լորինգ, գրաֆիկ է. Մեթոն-Թոմփսոն): Կանադայի արդի արվեստում գերակշռողը մոդեռնիստական ուղղություններն են (գեղանկարիչ ժ. Պ. Ռիոպել, քանդակագործ Լ. Արշամբո): Ռեալիստական ավանդություններին հետևում են «Բանվորական գեղարվեստական լիգայի» նկարիչները։ Զարգանում են դիզայնը, դեկորատիվ արվեստի մի շարք տեսակներ։ Ժողովրդական ստեղծագործությունում աչքի են ընկնում փայտագործությունն ու ուկրաինացիների ասեղնագործությունը, էսկիմոսների քարարձանները։ Կիրառական գրաֆիկան հիմնականում հետևում է ԱՄՆ-ի «մասսայական մշակույթի» նմուշներին։ 19-րդ դ. կեսից վերակառուցվում և աճում են հին քաղաքները։ Մեծացել է բնակարանային շինարարությունը։ Կառուցվում են արդյունաբերական և հասարակական խոշոր համալիրներ (Տորոնտոյի քաղաքապետարանը, Վիլ Մարի հրապարակը և 1967վի համաշխարհային ցուցահանդեսը, Մոնրեալ): Միասնական նախագծերով են կառուցվել արդյունաբերական ձեռնարկություններին մոտ ստեղծվող քաղաքները (Կիտիմատ, Էլիոա-Լեյկ, Ինուվիկ):

Երաժշտություն[խմբագրել]

The Jack Pine, by Tom Thomson.jpg

Կանադայի երաժշտական կյանքը 16-րդI դ. սկսած կապված է անգլիական և ֆրանսիական մշակույթին։ Առաջին կանադական օպերան գրել է ֆրանսիացի ժ. Կենելը («Կոլա և Կոլինետտա», 1790 թվական, Մոնրեալ): 19-րդ դ. 2-րդ կեսին ստեղծվել են երաժշտասերների ընկերություններ, ձևավորվել է կանադական ժողովրդական երաժշտությունը (կենցաղային երգեր, ռոմանտիկական բալլադներ են): Առաջին նշանավոր երաժշտական գործիչներից է կոմպոզիտոր Կ. Լավալլեն (ազգային հիմնի երաժշտության հեղինակը): 19-րդ դ. Վերջին։ 19-րդ դ. սկզբին երևան են եկել պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ և կատարողներ, ստեղծվել նվագախմբեր, երգչախմբեր։ Կանադայի երաժշտական կյանքը վերելք է ապրել սկսած 19-րդ դ. 40-ական թվականներից։ 1949 թվականին ստեղծվել են Կանադայի օպերային խումբը (Տորոնտո) և Ազգային երիտասարդական նվագախումբը, 1969 թվականին բացվել է Արվեստի ազգային կենտրոնը (օպերային և դրամատիկական թատրոններ են): Կանադայում գործում է բարձրագույն երաժշտական ուսումնական 8 հաստատություն (կոնսերվատորիաներ, երաժշտական ակադեմիաներ): 1965 թվականից Մոնրեալում անց են կացվում երաժիշտ կատարողների միջազգային փառատոներ և մրցույթներ։ ժամանակակից երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Մ. Բլեկբեռնը, Կ. Պեպենը, դիրիժորներ ժ. Բոդրին, Պ. Դերվոն, դաշնականար Գ. Դուլդը, Ա. Կուերաին, շութակահարուհի Ի. Հենդելը, երգչուհի Լ, Մարշալը, Մ. Ֆորեսաերը, երգիչ Լ. Սիմոնոն և ուրիշներ։ Գործում են Կանադական կոմպոզիտորների ասոցիացիան, Կանադական երաժշտական խորհուրդը և այլ կազմակերպություններ :

Բալետ[խմբագրել]

1938 թվականից գործող բալետի դպրոցի հիման վրա կազմակերպվել է առաջին՝ «Վիննի-պեգի բալետ» թատերախումբը (1949-ից պրոֆեսիոնալ, 1953-ից կոչվել է թագավորական): 1951 թվականին Տորոնտոյում ստեղծվել է Կանադայի «Ազգային բալետ» խումբը։ 1952-ին Մոնրեալի հեռուստատեսային բալետային խմբից կազմակերպվել է «Կանադական մեծ բալետը»: 1967 թվականին երկրում կար 4 խումբ։ Գործող բալետային դպրոցներից խոշորը. Ազգային բալետային դպրոցն է (հիմնվել է 1959 թվականին, Տորոնտո):

Թատրոն[խմբագրել]

Թատրոնի զարգացումն սկսվել է 16-րդI դ., ֆրանսիական Քվեբեկ և Աքադիա նահանգներում։ 1774 թվականին Հալիֆաքս քաղաքում բեմադրվել է կանադական առաջին պիեսը (անգլերեն): 1825 թվականին Մոնրեալում բացվել է առաջին մշտական թատրոնը։ 1940-ական թվականների վերջերից պրոֆեսիոնալ թատրոններ են գործում խոշոր քաղաքներում։ Դրանցից ամենահինը «Ռիդո վեր»-ն է (հիմնվել է 1949 թվականին, Մոնրեալում), ուր բեմադրվում են Շեքսպիրի, Մոլիերի, Պ. Կլոդելի, Ա. Չեխովի և ուրիշների պիեսները։ Կանադական դրամատուրգներից են՝ Ռ. Դեյվիսը, Ջ, Կոուլաերը, Գ. Ֆերիսը, Լ. Մինկլերը։ Ֆրանսալեզու թատրոնները ձգտում են ստեղծել ազգային թատերարվեստ։ Անգլիախոս թատերախմբերը կրում են ԱՄՆ-ի թատրոնի ազդեցությունը։ Թատերական գործիչներից են՝ Զ. Կոլիկոսը, Կ. Պլամմերը, ժ. Գասկոն։ Կազմակերպվում են դրամատիկական արվեստի ամենամյա փառատոներ։ 1953 թվականից Մտրատֆորդում տեղի է ունենում Շեքսպիրյան փառատոն։ Գործում է Ազգային թատերական դպրոց, դասավանդումը՝ ֆրանսերենով և անգլերենով:

Կինո[խմբագրել]

Ֆիլմերի կանոնավոր արտադրությունն սկսվել է 1914 թվականից։ Մեծ մասամբ թողարկվել են վավերագրական և ռեկլամային կարճամետրաժ ֆիլմեր։ 1939-1946 թվականներին ազգային կինոարվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է անգլացի ռեժիսոր Ջ. Գրիրսոնը։ 1956 թվականին Մոնրեալում ստեղծվել է Կինոյի ազգային վարչություն, այնուամենայնիվ ֆիլմերի թողարկումը պայմանավորված է առանձին ռեժիսորների նախաձեռնությամբ, քանի որ կառավարությունը չի աջակցում կինեմատոգրաֆիայի զարգացմանը։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ոսկու քաղաքը» (1957 թվական, ռեժ. Կ. Լոու), «Որպեսզի կյանքը շարունակվի» (1963 թվական, ռեժ. Մ. Բրո): Կինոգործիչներից են՝ Կ. ժյուտրան, ժ. Կարլը, Ռ. Գարսոն, Գ. Մանրոն, Կ, Պինդալը, մուլտիպլիկացիոն կինոյի նշանավոր ռեժ. Ն. Մակլարենը։ Մտրատֆորդում, Մոնրեալում, Վանկուվերում 1957 թվականից տեղի են ունենում միջազգային կինոփառատոներ։

Խոհանոց[խմբագրել]

Կանադական ազգային խոհանոցի հպարտությունը համարվում են թխկենու հյութը, գարնանային հյութը։ Կանադայում կարելի է համտեսել նաև հյութեղ մսատեսակներ և ձկնեղեն։ Ազգային ուտեստներից է ֆիլե-բրոշետը։ Ռեստորաններում հայտնի են նաև տապակած ճուտը, եփված նապաստակը, ասետրինա։

Հայերը Կանադայում[խմբագրել]

Առանջին հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դ. 80-ական թթ.: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը բնակվող հայերի թիվը 600-ից չի անցել։ 1949 թվականին Կանադայում կար շուրջ 1.300 հայ։ 1956 թվականից Միջին Արևելքի երկրներում ստեղծված քաղաքական անկայուն դրության պատճառով հայերի մեծ հոսք սկսվեց Թուրքիայից, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, ինչպես նաև Հունաստանից: 1961 թվականի հունվարին կանադահայերի թիվն արդեն 3.500 էր։ 1979 թվականին Կանադայում բնակվում էր մոտ 30 հզ. հայ, որի կեսից ավելին՝ Մոնրեալում, 8 հզ.՝ Տորոնտոյում, մնացածը՝ Սեն Քաթրինգում, Համիլտոնում, Քվեբեկում, Օտավայում, Վինձորում, Վանկուվերում և այլուր։ Նրանք հիմնականում արհեստավորներ են, գործարանային բանվորներ, գյուղատնտեսությամբ զբաղվողներ, առևտրականներ, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, ինժեներներ, ճարտարապետներ, բժիշկներ, դասախոսներ, արվեստագետներ): Մինչև 1950-ական թվականներին որոշ չափով կազմակերպված հայ համայնքներ են եղել Սեն Քաթրինգում, Տորոնտոյում և Մոնրեալում։ 1916 թվականին Տորոնտոյում Լևոն Պապայանի և մի քանի այլ հայրենասերների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հայերի օգնության միությունը», 1925-ին՝ «Կանադահայ միությունը» (գլխավորությամբ Լ. Պապայանի), որի նպատակն էր պաշտպանել Կանադայի հայերի քաղաքացիական իրավունքները, օգնել համայնքի չքավոր անդամներին, բացել հայկական դպրոցներ, նպաստել ազգապահպանմանը։ 1930 թվականին Սեն Քաթրինգում բացվեց «Հայ տունը»: 1917-1929 թվականներին գաղութում գործել են «Կանադայի հայորդիների միությունը» (հրատարակել է «Արարատ» և «Արագած» խմորատիպ հանդեսները), իսկ 1925-1936 թվականներին՝ ՀՕԿ-ի և Պետական հայ Կարմիր խաչի մասնաճյուղերը։ 1950-ական թվականներին կանադահայ գաղութի ստվարացմամբ առավել կազմակերպված դարձավ համայնքի ազգային կյանքը, որը ղեկավարում են մշակութային («Թեքեյան», «Համազգային», «Մամիկոնյան», «Արմենիա»), բարեգործական (ՀԲԸՄ, ՀՕՄ), հայրենակցական, երիտասարդական («Հայ ուսանողական միություն»), մարզական միություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ծխական խորհուրդներն ու եկեղեցին և դրանց կից գործող կանանց, կրթական և այլ հանձնախմբերը։ 1970 թվականին ՀԲԸՄ և ՀՕՄ նախաձեռնությամբ Մոնրեալում բացվեցին առաջին հայկական ամենօրյա դպրոցները Կանադայում։ Բացի այդ Մոնրեալում, Տորոնտոյում և Մեն Քաթրինգում կան մեկօրյա դպրոցներ։ Գործում են առաքելական 5 և կաթոլիկ 1 եկեղեցի ու ավետարական ժողովարաններ։ Կանադահայերը ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական, գիտական և մշակութային կյանքին։ 2009 թվականին Կանադայում բնակվում է շուրջ 81 հազար հայ [11]: Ինչպես մյուս մեծ հայկական համայնք ունեցող երկրներում՝ այնպես էլ Կանադայում գործում են հայ ազգային կուսակցությունները, ի դեմս գլխավոր ուժ հանդիսացող Հայ Հեղափոխական Դաշնակցության:

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]