Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաքաղաք
Հռոմ
իտալ.՝ Roma, Roma Capitale
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Roma Piazza Venezia.jpg
41°54′00″ հս. լ. 12°30′00″ ավ. ե. / 41.9° հս. լ. 12.5° աե. ե.
Երկիր Իտալիա Իտալիա
Ենթարկում Քաղաք
Մարզ Լացիո
Նահանգ Հռոմ
Քաղաքապետ Ջիաննի Ալեմաննո
Առաջին հիշատակում Մ.թ.ա. 753
Այլ անվանումներ «Հավերժական քաղաք»
Մակերես 1507 կմ²
Կլիմայի տեսակ Միջերկրածովյան
Խոսվող լեզուներ Իտալերեն
Բնակչություն 2 761 477 մարդ (2011)
Խտություն 2197 մարդ/կմ²
Ազգային կազմ Իտալացիներ
Կրոնական կազմ Կաթոլիկություն
Տեղաբնականուն հռոմեացի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 06
Փոստային ինդեքսներ 00100; 00121-00199
ISTAT 058091
Պաշտոնական կայք www.comune.roma.it
Սուրբ հովանավորներ Պետրոս առաքյալ
Պողոս առաքյալ
Քաղաքի օրը հունիսի 29
##Հռոմ (Իտալիա)
Red pog.png

Հռոմ[1] (իտալ.՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո)։ Հռոմի սահմաններում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը։

Պատմագրական և ավանդական տեղեկություններ[խմբագրել]

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը։ Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը։ Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ։ Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում։ Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma)։ Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք։

Հայերը Հռոմում[խմբագրել]

Հայերի բնակության մասին Հռոմում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. I դարից։ Մ.թ. 65 թվականին հայոց թագավոր Տրդատ Ա-ն այցելել է (շուրջ 3 հազարանոց շքախմբով) Հռոմ և թագադրվել Ներոն կայսրի կողմից։ 4-րդ դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որին Հռոմում հուշարձան է կանգնեցվել։ 552 թ.-ին բյուզանդական զորքերի հրամանատար և Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել Հռոմում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը)։

7-րդ դարում Հռոմում եղել է հայկական վանք, որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649 թվականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարում՝ հայկական եկեղեցի։ Հռոմում եղել է հայկական թաղամաս։ [2]

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են։ Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հռոմում տպագրվել է 1584 թվականին։ 1883 թվականին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախոսներ (պրոֆեսորներ՝ Գ. Ֆրանկովիչ, Պ. Կունեո, ճարտարապետ՝ Հ. Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ։ 1960-ական թվականներ գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներ Խորհրդային Հայաստան և Արևմտյան Հայաստանի տարածքներ։ 1968 թվականին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվել հայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն։ Ներկայումս Հռոմում բնակվում է շուրջ 500 հայ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 53. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։


ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png