Սինգապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգապուրի Հանրապետություն
Republic of Singapore
新加坡共和国
Republik Singapura
சிங்கப்பூர் குடியரசு
Սինգապուր դրոշ
Դրոշ
Ազգային օրհներգ՝
«Առաջ, Սինգապուր»
Սինգապուր դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Սինգապուր
Պետական լեզուներ Անգլերեն, Չինարեն, Մալայյերեն, Թամիլերեն
Կառավարում Պարլամենտական Հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 692,7 км² կմ² 
 -  Ջրային (%) 1,444%
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 4 839 400 մարդ 
Դրամական միավոր Սինգապուրյան դոլար (SGD)
Ժամային գոտի (UTC+8)
 -  Ամռանը (DST)  (UTC+8)
Վերին մակարդակի ազգային դոմենն .sg
Հեռախոսային կոդ +65
«Էսպլանադա» թատրոն

Սինգապուրի Հանրապետություն (անգլերեն՝ Republic of Singapore; մալայզերեն՝ Republik Singapura; չինարեն՝ 新加坡共和國, փինյին՝ Xīnjiāpō Gònghéguó; Թամիլերեն சிங்கப்பூர் குடியரசு Ciŋakappūr Kudiyarasu)՝ քաղաք-պետություն, որը գտնվում է կղզու վրա Հարավ-Արևելյան Ասիայում։ Սինգապուրը հեռացված է Մալայյան թերակղզուց Ջոխորյան նեղուցով։ Սահմանակից է Ջոխոր սուլտանատի և Րիաու կղզիների հետ (որոնք Ինդոնեզիայի կազմում են)։

Պատմություն[խմբագրել]

Սինգապուրի մասին առաջին անգամ հիշատակվում է չինացիների մոտ 3-րդ դարում։

Սինգապուրի՝ որպես հարաբերականորեն անկախ տարածքային միավորի ձևավորումը կապված է 1819թ. հետ, երբ Թոմաս Ստեմֆորդ Ռաֆըլզը Բրիտանական Արևելահնդկական ընկերության անունից պայմանագիր կնքեc մալայզիական սուլթան Հուսեյն Շահի հետ Սինգապուրի հարավային մասը որպես անգլիացիների տնտեսական հենակետ զարգացնելու վերաբերյալ։ 1824թ. ամբողջ կղզին անցավ բրիտանացիների ձեռքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սինգապուրը օկուպացվեց ճապոնական զորքերի կողմից։ 1945թ. սեպտեմբերին Բրիտանական իշխանությունները վերադարձան կղզի։

1959թ. ընտրություններից հետո Սինգապուրը ձեռք բերեց ներքին ինքնակառավարում՝ Բրիտանական համադաշնության շրջանակներում։ 1963թ. Սինգապուրը անդամակցեց Մալայզիայի դաշնությանը, սակայն երկու տարի անց՝ 1965թ.-ին, Սինգապուրը հեռացավ Դաշնությունից և օգոստոսի 9-ին հռչակեց իր անկախությունը։

Սինգապուրի առաջին վարչապետը Լի Քուան Յուն էր, ով ծառայել է այդ պաշտոնում դեռևս Սնգապուրի ինքնակառավարման շրջանում՝ 1959-1963թթ., իսկ երկրի անկախացումից հետո պաշտոնավարել է քառորդ դար՝ 1965-1990թթ.։ Նրան հաճախ անվանում են Սինգապուրի հայրը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Սինգապուրի տարածքը կազմում է 0,6 հազար քառակուսի կիլոմետր։ Քաղաք-պետության մեջ մտնում են 59 փոքր կղզիներ, որոնք տարածված են ափի երկարությամբ։ Դրանցից ամենամեծերը՝ Ուբին, Տեքոնգ-Բեսար, Սենթոսա և Սուդոնգն են։

Անվանում[խմբագրել]

Սինգապուրը ստացել է իր անվանումը մալայան «Սինգա» («առյուծ»), որը փոխառվել է սանսկրիտի सिंह («Սիմհա» - առյուծ) և पुर («Պուրա» - քաղաք) բառերից։

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել]

  • Ժողովրդական գործողության կուսակցություն (ԺԳԿ)
  • Սինգապուրի սոցիալիստական ճակատ
  • Բանվորական կուսակցություն
  • Միացյալ ժողովրդական ճակատ
  • Սինգապուրի դեմոկրատական կուսակցություն

Սպորտ[խմբագրել]

2010 թվականին Սինգապուրում անցան առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը։

Տես նաև[խմբագրել]