Օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական օղակները օլիմպիական շարժման նշանն են
Օլիմպիական դրոշը

Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են։ Ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերով դրանք 19-րդ դարում «վերածնվել»։ Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական Խաղերը 1896 թվականից ի վեր տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները։ 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը։ Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց։

Պատմություն[խմբագրել]

Անտիկ աշխարհի խաղեր[խմբագրել]

Անթիկ Օլիմպիական Խաղերի պատկեր կուժի վրա, մ.թ.ա. 530թ.

Հին Հունական Օլիմպիական խաղերը Օլիմպոսում անցկացվող տոնական միջոցառումներն են, որոնց անցկացման մասին մեզ միայն լեգենդներ են հասել։ Առաջին անգամ փաստացի արձանագրված միջոցառումը մթա 776 թվականին է։ Խաղերի անցկացման ժամանակ զինադադար էր հայտարարվում։ Հռոմեասիների օրոք Օլիմպիական խաղերի նշանակությունը էականորեն փոխվում է։ Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո Օլիմպիական խաղերը համարվում են հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելում է դրանց անցկացումը։

Օլիմպիական խաղերի վերածնունդը[խմբագրել]

Բարոն Պյեր դը Կուբերտեն

Օլիմպիական Խաղերի արգելումից հետո տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում անց են կացվել «օլիմպիական» մրցումներ, սակայն դրանք ունեցել են զուտ լոկալ նշանակություն։ XIX դարի վերջերին Եվրոպայում նորաձև էր անտիկ շրջանը ներկայացնել ռոմանտիկ և իդեալիստական։ Օլիմպիական մշակույթի վերածննդի միտքը բավականին արագ տարածվում է երկրամասով մեկ։ Ֆրանսիացի բարոն Պյեր դը Կուբերտենը (ֆր. Pierre de Coubertin) իր երկրի զինվորների ցածր ֆիզիկական պատրաստվածության հիմնահարցով մտահոգված, միաժամանակ ցանկանալով իր լուման ներդրել խաղաղության և միջազգային փոխհամաձայնության հարցերում, ցանկանում է վերածնել Օլիմպիական խաղերը, որն իր կարծիքով երկու հարցերի լուծման լավագույն տարբերակն էր։ «Աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում։

Առաջին Օլիմպիական խաղերի պաստառը

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացվող կոնգրեսում բարոնը ներկայացնում է իր մտքերը միջազգային լսարանի արջև։ Կոնգրեսի վերջին օրը որոշվում է, որ ժամանակից առաջին Օլիմպիական Խաղերը կանցկացվեն Խաղերի հայրենիքում` Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երկու տարի անց` 1896 թվականին։ Խաղերն անցկացնելու համար հիմնվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։ ՄՕԿ-ի առաջին նախագահն է ընտրվում հույն Դեմետրիուս Վիկելասը, (ով կնախագահի մինչև Առաջին Օլիմպիական խաղերի ավարտը), գլխավոր քարտուղարն էր բարոն Պյեր դը Կուբերտենը։ Առաջին Խաղերը անցկացվեցին լուրջ հաջողությամբ։ Մասնակցեցին 14 երկրի 241 մարզիկ։ Հունաստանի պաշտոնյաները, խաղերից ոգևորված, առաջարկեցին ընդմիշտ անցկացնել Օլիմպիական խաղերը Հունաստանում։ Սակայն ՄՕԿ-ը առաջադրեց ռոտացիոն համակարգը` յուրաքանչյուր 4 տարին մեկ Օլիմպիական խաղերը պետք է փոխեն անցկացման վայրը։ Առաջին հաջողությանը փոխարինեց առաջին հիասթափությունը։ 1900 թվականի Փարիզի (Ֆրանսիա) Երկրորդ և 1904 թվականի Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) Երրորդ Օլիմպիական խաղերը համակցվեցված էին Համաշխարհային ցուցահանդեսների հետ։ Մարզական միջոցառումները ձգվեցին ամիսներով, չգրավելով մեծ քանակությամբ հանդիսատեսների։ Սենթ-Լուիսի խաղերին մասնակցում էին գրեթե միայն ամերիկյան մարզիկներ, քանի որ XX դարի սմզբերին Եվրոպայից Միացյալ Նահանգներ տեղափոխումը տեխնիկապես բարդ էր։

1906 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը անջատվեցին ցուցահանդեսներից, այստեղ կրկին առաջ եկան մարզական միջոցառումներն ու առաջխաղացումները։ Թեպետ ՄՕԿ-ն ի սկզբանե ընդունում և օժանդակում էր «միջանկյալ խաղերի» անցկացմանը (նախորդ խաղերից ընդամենը երկու տարի անց), այսօր այդ խաղերը Օլիմպիական չեն համարվում։ Սակայն որոշ սպորտային պատմաբանների կարծիքով հենց այդ` 1906 թվականի Խաղերի հաջողությունները փրկեցին օլիմպիական միտքը և չպիտկավորեցին Օլիմպիական գաղափարը «անիմաստ և անպիտան» բառերով։

Օլիմպիական խաղերի ծիսակարգերը[խմբագրել]

XXVII Օլիմպիական խաղերի բացման արարողություն։ Աթենք, Հունաստան, 2004թ.
  • Խաղերի բացման և փակման հիասքանչ և գունեղ արարողություններ։ Այս ծիսակարգի իրականացման համար հրավիրվում են համաշխարհային լավագույն մասնագետները։ Այս արարողությունների ցուցադրություններից յուրաքանչյուրը դիտելիության նոր ռեկորդ է սահմանում։ Բոլոր կազմակերպիչ երկրները թե՛ ճոխությամբ, թե՛ գունեղությամբ ցանկանում են գերազանցել նախորդ երկրների արարողությունները։ Սցենարները պահվում են հույժ գաղտնի։ Արարողություններն անց են կացվում կազմակերպիչ քաղաքների կենտրոնական մարզադաշտերում, որտեղ անց են կացվում թեթև աթլետիկայի մրցումները։
  • Բացման և փակման արարողությունները սկսվում են երկիրը և քաղաքը ներկայացնող թատերականացված ներկայացումներով, որոնք օգնում են հանդիսատեսին ծանոթանալ երկրի պատմությանն և մշակույթին։
  • Մասնակից երկրների պատվիրակությունները հանդիսավոր անցնում են կենտրոնկան հրապարակով։ Յուրաքանչյուր երկրի մարզիկներն անցնում են առանձին խմբով։ Ըստ ձևավորված ավանդույթի, առաջինն անցնում է Հունաստանի պատվիրակությունը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք երկիր։ Վերջինն անցնում է ընդունող երկրի պատվիրակությունը։ Մյուս մասնակից երկրների պատվիրակություններն անցնում են երկրների անվանումների այբբենական հերթականությամբ։ Ընդ որում, այբբենական հերթականությունը կարող է լինել թե՛ ընդունող երկրի, թե՛ ՄՕԿ-ի պաշտոնական լեզվով (անգլերեն կամ ֆրանսերեն)։ Յուրաքանչյուր խմբի առջևից անցնում է ընդունող երկրի ներկայացուցիչ, ներկայացվող երկրի անվանման ցուցանակով։ Նրան հետևում է խումբը, որը առաջնորդում է դրոշակակիրը։
Հայաստանի պատվիրակությունը XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Դրոշակակիր՝ Արսեն Ներսիսյան, դահուկասահք: Վանկուվեր, Կանադա, 2010թ.

Որպես կանոն, դրոշակակիրն ընտրվում է տվյալ երկրից խաղերին մասնակցող ամենահայտնի մարզիկներից։

  • ՄՕԿ-ի նախագահի (պարտադիր), ընդունող երկրի ղեկավարի կամ պաշտոնական ներկայացուցչի, երբեմն նաև ընդունող քաղաքի քաղաքապետի ողջույնի խոսքեր։ Վերջինս խոսքի վերջում պետք է արտահայտի «(խաղերի հերթական համարը) ամառային / ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»։ Որից հետո սովորաբար սկսվում է հրավառությունը։
  • Հունաստանի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք։
  • Ընդունող երկրի դրոշի բարձրացում և պետական օրհներգի կատարում։
  • Բոլոր մարզիկների անունից ընդունող երկրի լավագույն մարզիկներից մեկի կողմից օլիմպիական երդում արդար պայքարի մասին, սպորտի օրենքների ու սկզբունքների և օլիմպիական ոգու համաձայն։ Վերջին տարիներին արտահայտվում է նաև արգելված միջոցների՝ դոպինգի անընդունելիության մասին։
  • Խաղերի դատավարների մողմից երդման արարողություն անկողմնակալ դատավարության մասին։
  • Օլիմպիական Դրոշի բարձրացումն ու պաշտոնական օրհներգի կատարումը։
XXIX Օլիմպիական խաղերի Օլիմպիական Ջահը։ Պեկին, Չինաստան, 2008թ.
  • Երբեմն Խաղաղության Դրոշի բարձրացում, որը խորհրդանշում է ռազմական հակամարտությունների դադարեցման ավանդույթը Օլիմպիական խաղերի ժամանակահատվածում։
  • Բացման արարողությունը եզրափակվում է Օլիմպիական կրակի վառելով։ Կրակը վառվում է հին հունական հեթանոսական աստված Ապոլոնի տաճարում արևի ճառագայթներից։ Խաղերի բացման օրը կրակով լապտերը մարզիկների հերթափոխությամբ բերվում է կենտրոնական մարզահրապարակ, որտեղ փոխանցվում է այն մարզիկին, ով վառելու է Օլիմպիական Ջահը։ Մարզական այս հերթափոխում դա ամենապատվավոր դերն է, որը հաճախ նույնպես պահվում է հույժ գաղտնի։ Օլիմպիական Ջահի արտաքին տեսքը յուրաքանչյուր երկրում յուրօրինակ է, և այն վառելու ձևն էլ կազմակերպիչները փորձում են յուրատեսակ կազմակերպել ամեն քաղաքի համար։ Ջահը գտնվում է Օլիմպիական մարզահրապարակի տարածքում, գտնվում է բարձունքում։ Օլիմպիական Կրակը վառ է պահվում մինչև Խաղերի ավարտը և հանգչում է Օլիմպիական Խաղերի փակման արարողության վերջնամասում։
  • Մրցումների հաղթողների մեդալների հանձնման արարողություն։
  • Օլիմպիական Խաղերի փակման արարողության ժամանակ ևս թատերականացված ներկայացում է անց կացվում, անցնում են մասնակիցները, ելույթ են ունենում ՄՕԿ-ի նախագահն ու ընդունող երկրի ներկայացուցիչները։ Խաղերի փակման մասին այս դեպքում հայտարարում է արդեն ՄՕԿ-ի նախագահը։ Այնուհետև հնչում է ընդունող երկրի օրհներգը, իջեցվում են դրոշները, ընդունող երկրի ներկայացուցիչը պատվավոր հանձնում է ՄՕԿ-ի նախագահին Օլիմպիական դրոշը, որն իր հերթին հանձնում է հաջորդ Խաղերի երկրի ներկայացուցիչին։ Հաջորդում է արարողությունը հաջորդող քաղաքի կարճ թատերականացված ներկայացումը։ Փակման արարողության մերջում դանդաղ հանգում է Օլիմպիական Կրակը։

Օլիմպիական Խաղերի անցկացման տարեթվերը և վայրերը[խմբագրել]

No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակիցներ No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակիցներ
երկիր մարզաձև երկիր մարզաձև
I 1896 Flag of Greece (1822-1978).svg Աթենք, Հունաստան 14 9
II 1900 Flag of France.svg Փարիզ, Ֆրանսիա 24 20
III 1904 US flag 45 stars.svg Չիկագո, ԱՄՆ
US flag 45 stars.svg Սենտ Լուիս, ԱՄՆ
12 18
-- 1906 Flag of Greece (1822-1978).svg Աթենք, Հունաստան 21
IV 1908 Flag of Italy (1861-1946).svg Հռոմ, Իտալիա
Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա
22 22
V 1912 Flag of Sweden.svg Ստոկհոլմ, Շվեդիա 28
VI 1916 Flag of the German Empire.svg Բեռլին, Գերմանիա -- --
VII 1920 Flag of Belgium (civil).svg Անտվերպեն, Բելգիա 29 26
VIII 1924 Flag of France.svg Փարիզ, Ֆրանսիա 44 17 I 1924 Flag of France.svg Շամոնի, Ֆրանսիա 16 4
IX 1928 Flag of the Netherlands.svg Ամստերդամ, Նիդերլանդներ 46 14 II 1928 Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 4
X 1932 US flag 48 stars.svg Լոս Անջելես, ԱՄՆ 37 14 III 1932 US flag 48 stars.svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 4
XI 1936 Flag of the NSDAP (1920–1945).svg Բեռլին, Գերմանիա 51 19 IV 1936 Flag of the NSDAP (1920–1945).svg Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա 28 4
XII 1940 Flag of Japan.svg Տոկիո, Ճապոնիա
Flag of Finland.svg Հելսինկի, Ֆինլանդիա
-- -- -- 1940 Flag of Japan.svg Սապորո, Ճապոնիա
Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա
Flag of the NSDAP (1920–1945).svg Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա .
-- --
XIII 1944 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա . -- -- -- 1944 Flag of Italy (1861-1946).svg Կորտինա դ'Ամպեցո, Իտալիա -- --
XIV 1948 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա . 59 19 V 1948 Civil Ensign of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 4
XV 1952 Flag of Finland.svg Հելսինկի, Ֆինլանդիա 69 17 VI 1952 Flag of Norway.svg Օսլո, Նորվեգիա 30 4
XVI 1956 Flag of Australia.svg Մելբուրն, Ավստրալիա
Flag of Sweden.svg Ստոքհոլմ, Շվեդիա
67 17
1
VII 1956 Flag of Italy.svg Կորտինա դ'Ամպեցո, Իտալիա 32 4
XVII 1960 Flag of Italy.svg Հռոմ, Իտալիա 83 17 VIII 1960 US flag 49 stars.svg Սքվո Վելի, ԱՄՆ 30 4
XVIII 1964 Flag of Japan.svg Տոկիո, Ճապոնիա 93 19 IX 1964 Flag of Austria.svg Ինսբրուկ, Ավստրիա 36 6
XIX 1968 Flag of Mexico.svg Մեխիկո, Մեքսիկա 112 20 X 1968 Flag of France.svg Գրենոբլ, Ֆրանսիա 37 6
XX 1972 Flag of Germany.svg Մյունխեն, Գերմանիա 121 23 XI 1972 Flag of Japan.svg Սապորո, Ճապոնիա 35 6
XXI 1976 Flag of Canada.svg Մոնրեալ, Կանադա 92 21 XII 1976 Flag of the United States.svg Դենվեր, ԱՄՆ
Flag of Austria.svg Ինսբրուկ, Ավստրիա
37 6
XXII 1980 Flag of the Soviet Union (1955-1980).svg Մոսկվա, ԽՍՀՄ 80 21 XIII 1980 Flag of the United States.svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 6
XXIII 1984 Flag of the United States.svg Լոս Անջելես, ԱՄՆ 140 23 XIV 1984 Flag of SFR Yugoslavia.svg Սարաևո, Հարավսլավիա 49 6
XXIV 1988 Flag of South Korea.svg Սեուլ, Հարավային Կորեա 159 27 XV 1988 Flag of Canada.svg Կալգարի, Կանադա 57 6
XXV 1992 Flag of Spain.svg Բարսելոնա, Իսպանիա 169 32 XVI 1992 Flag of France.svg Ալբերվիլ, Ֆրանսիա 64 6
XVII 1994 Flag of Norway.svg Լիլեհամեր, Նորվեգիա 67 6
XXVI 1996 Flag of the United States.svg Ատլանտա, ԱՄՆ 197 26
XVIII 1998 Flag of Japan.svg Նագանո, Ճապոնիա 72 7
XXVII 2000 Flag of Australia.svg Սիդնեյ, Ավստրալիա 199 28
XIX 2002 Flag of the United States.svg Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 7
XXVIII 2004 Flag of Greece.svg Աթենք, Հունաստան 201 28
XX 2006 Flag of Italy.svg Թուրին, Իտալիա 80 7
XXIX 2008 Flag of the People's Republic of China.svg Պեկին, Չինաստան 204 28
XXI 2010 Flag of Canada.svg Վանկուվեր, Կանադա 82 7
XXX 2012 Flag of the United Kingdom.svg Լոնդոն, Մեծ Բրիտանիա 204 36[1]
XXII 2014 Flag of Russia.svg Սոչի, Ռուսաստան
XXXI 2016 Flag of Brazil.svg Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
XXIII 2018 Flag of South Korea.svg Պհեոնչհան, Հարավային Կորեա

Հայաստանը օլիմպիական խաղերում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանը օլիմպիական խաղերում


100 դրամ անվանական արժեքով հուշադրամ, նվիրված 1998թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերին։ Թողարկող` ՀՀ ԿԲ, ձևավորումը՝ Բրիտանական Թագավորական դրամահատարան:

Հայկական ազգային տոների և տոնախմբությունների ժամանակ` Նավասարդ, Վարդավառ, Բարեկենդան, Ջրօրհնեք, Ծաղկազարդ, Տրնդեզ, Զատիկ, Սուրբ Սարգիսի տոն, կազմակերպվում էին ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության, պարսատկանետության և այլ մարզաձևերի մրցումներ և խաղեր։ Այս մարզական ծրագրերը անչափ նման էին Հին Հունական Օլիմպիական Խաղերի ծրագրերին, ինչը և հնարավորություն էր ընձեռնում հայ մարզիկներին մասնակցելու օլիմպիական խաղերին։ Հայտնի է, որ 281թ. կայացած 265-րդ Օլիմպիական Խաղերի ըմբշամարտիկների մրցումներում հաղթել է Տրդատ Գ Արշակունին։ Բռնցքամարտի մրցումներում չեմպիոն է հռչակվել Վարազդատ Արշակունին։

Նոր ժամանակների Օլիմպիական Խաղերում Հայաստանի մարզիկները մասնակցել են 3 թիմերի կազմերում`

  • 1952 - 1988 թվականներին ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Մարզիկները հանդես էին գալիս Խորհրդային Միության դրոշի ներքո, հաղթող մարզիկների պատվին հնչում էր Խորհրդային Միության օրհներգը։
  • 1992 թվականին հայաստանցի մարզիկները ներկայացան «Միացյալ Թիմ» պաշտոնական անվանված թիմի կազմում, ուր մտնում էին նախկին ԽՍՀՄ-ի 12 երկրներ (բոլոր երկրները, բացառությամբ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի)։ Այս թիմի բոլոր մարզիկները մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո։ Ձմեռային Օլիմպիական Խաղերի ժամանակ հախթող մարզիկների պատվին բարձրացվում էր Օլիմպիական Դրոշը, հնչեցվում Օլիմպիական պաշտոնական Օրհներգը։ Ամառային Խաղերի ժամանակ մարզիկները նույնպես մասնակցում էին Օլիմպիական Դրոշի ներքո, սակայն հախթողների պատվին բարձրացվում էր արդեն իր երկրի դրոշն ու հնչեցվում երկրի օրհներգը։
  • 1996 թվականից սկսած Հայաստանի մարզիկները ներկայացում են Օլիմպիական Խաղերին Հայոց Եռագույնի ներքո։

Հայաստանցի մարզիկների նվաճումները[խմբագրել]

Ընդհանուր հաշվով հայաստանցի մարզիկները Օլիմպիական Խաղերում նվաճել են 13 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ։

  • 1960, Հռոմ, Իտալիա
    • Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալ՝ օղակների վրա վարժություններում, արծաթե մեդալ՝ թիմային մրցույթներում։
    • Իգոր Նովիկով - արծաթե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի անհատական մրցումներում։
    • Վալենտին Չեռնիկով - բրոնզե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում, արծաթե մեդալ՝ անհատականում։
  • 1964, Տոկիո, Ճապոնիա
    • Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ թիմային մրցումներում, արծաթե մեդալ անհատականում։

Աղբյուրներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]