Իսպաներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպաներենը (իսպաներեն՝ español [էսպանյոլ], castellano [կաստելյանո]) հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում։ Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում (Արգենտինա, Բելիզ, Բոլիվիա, Գվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Սալվադոր, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Հոնդուրաս, Մեքսիկա, Նիկարագուա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Պուերտո Ռիկո, Վենեսուելա, Ուրուգվայ) և Հասարակածային Գվինեայում։ Իսպաներենը մայրենի լեզու է հանդիսանում 500 միլիոն մարդու համար, իսկ ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 450[1]–500[2] միլիոն մարդ, որի շնորհիվ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (չինարենի Մանդարին բարբառից հետո)[3]։

Ծագում[խմբագրել]

Իսպանիայում իսպաներենը ներկայանում է բարբառների 2 հիմնական (հյուսիսային և հարավային) խմբով։ Լատինական Ամերիկայում նույնպես ունի շատ տարբերակներ։ Իսպաներենը կազմավորվել է ժողովրդական լատիներենի, իսկ գրական իսպաներենը՝ կաստիլյան բարբառի հիմքի վրա։ Հնչյունական տեղաշարժերով (f համր հ, միջձայնավորական պայթականների ձայնեղացում, կարճ շեշտակիր ǒ, ě ձայնավորների երկբարբառացում, r–ի և s–ի արտասանական ուրույն երանգներ են) հեռացել է ժողովրդական լատիներենից։ Ունի 5 պարզ ձայնավոր, 18 բաղաձայն (16–ը՝ կոշտ, 2–ը՝ փափուկ), երկբարբառներ ու եռաբարբառներ։ Գոյականն ունի թվի, սեռի, որոշյալության կարգեր։ Չունի հոլովում։ Բայց ունի համադրական ու վերլուծական (նաև նկարագրական) հարուստ ձևեր։ Բառերի շարադասությունը ազատ է։ Գործածում է լատինագիր այբուբեն։

Աշխարհագրական տեղաբաշխվածություն[խմբագրել]

Իսպաներենով խոսում է 34,5 միլիոն մարդ ԱՄՆ-ում, Պուերտո Ռիկոյում այն անգլերենի հետ միասին ճանաչվել է պետական լեզու։ Նյու Մեքսիկո նահանգում այն փաստացի ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ. նահանգի օրենսդրությունը այն որպես պաշտոնական լեզու չի դիտարկում, սակայն խոսվում է պաշտոնական փաստաթղթերում իսպաներենի՝ անգլերենի հետ հավասար գործածության հնարավոր կամ պարտադիր լինելու մասին։

Բացի այդ, մի քանի միլիոն լեզվակիրներ են ապրում Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Տեխասում ու Նյու Յորքում։ Ինչպես նաև իսպաներենով է խոսում Ամերիկյան Վիրջինյան կղզիների բնակչության 15 %-ը։

Իսպաներենին տիրապետում է բրիտանական Ջիբրալթար տարածքի բնակչության մեծ մասը, թեև այնտեղ պետական լեզու է անգլերենը։ Այնտեղ գործածվում է նաև իսպաներենի ու անգլերենի խառնուրդ լեզուն, որ կոչվում է յանիտո։

Իսպաներենը լայնորեն գործածվում է Անդորրայում ու Բելիզում (60 %), Արուբայում (85 %) ու Կյուրասոյում (65 %)։ Իսպաներենով են խոսում նաև Բոնայրայում (35 %), Բրազիլիայում, Տրինիդադում և Տոբագոյում, Արևմտյան Սահարայում (Պոլիսարիոյի ճակատի հսկողության տակ գտնվող տարածքում), Ֆիլիպիններում (տարբեր տվյալներով՝ իսպաներենով են շփվում բնակչության 0,01 %-ից կամ 2658 մարդուց[4] մինչ 2 %-ը կամ 2,9 մլն[5]) և Մարոկոյում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Թուրքիայում, Իսրայելում գտնվող սեֆարդների համայնքներում։

Բրազիլիայում, որտեղ բնակչությունը խոսում է պորտուգալերեն, իսպաներենն ունի երկրորդ լեզվի կարգավիճակ ուսանողների ու որակավորված մասնագետների շրջանում։ Որքան նվազում է երկրի տնտեսության կախվածությունը ԱՄՆ-ից ու Եվրոպայից, և ավելանում է ապրանքաշրջանառությունը հարևան իսպանալեզու երկրների հետ (հատկապես Մերկոսուրի մեջ ընդգրկված երկրների), այնքան մեծ ուշադրություն է դարձվում երկլեզվությանն ու իսպաներենի ուսուցմանը։ 2005 թվականի հուլիսի 7-ին Բրազիլիայի Ազգային կոնգրեսը հավանության արժանացրեց երկրի պետական ու մասնավոր դպրոցներում իսպաներենին երկրորդ լեզվի կարգավիճակ տալու օրենքը։[6] Իսպանիայի ժողովրդականությունը մեծանում է նաև այն բանի շնորհիվ, որ այն շատ նման է պորտուգալերենին և հարևան գրեթե բոլոր երկրներում պետական լեզու է։ Բրազիլիայի սահմանամերձ (հատկապես Բրազիլիայի ու Ուրուգվայի սահմանին մոտ տեղակայված) քաղաքներում խոսում են իսպաներենի ու պորտուգալերենի խառնուրդ մի լեզվով, որ կոչվում է պորտունոլ։

Իսպաներենը Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Աֆրիկական Միության ու Ամերիկյան Հանրապետությունների Միության պաշտոնական լեզուներից է։

Այբբենական կարգով Ըստ իսպաներենի բնիկ կրողների թվի
  1. Անդորա (40,000)
  2. Արգենտինա (41,248,000)
  3. Ավստրալիա (150,000)
  4. Բելիզ (130,000)
  5. Բոլիվիա (7,010,000)
  6. Բրազիլիա (19,700,000)
  7. Կանադա (272,000)
  8. Չիլի (15,795,000)
  9. Չինաստան (250,000)
  10. Կոլումբիա (45,600,000)
  11. Կոստա Ռիկա (4,220,000)
  12. Կուբա (11,285,000)
  13. Դոմինիկյան Հանրապետություն (8,850,000)
  14. Էկվադոր (10,946,000)
  15. Սալվադոր (6,859,000)
  16. Հասարակածային Գվինեա (447,000)
  17. Ֆինլանդիա (17,200)
  18. Ֆրանսիա (2,100,000)
  19. Գերմանիա (410,000)
  20. Գվատեմալա (8,163,000)
  21. Գայանա (198,000)
  22. Հաիթի (1,650,000)
  23. Հոնդուրաս (7,267,000)
  24. Իսրայել (160,000)
  25. Իտալիա (455,000)
  26. Ճապոնիա (500,000)
  27. Լիբանան (2,300)
  28. Մեքսիկա (106,255,000)
  29. Մարոկո (86,000)
  30. Նիկարագուա (5,503,000)
  31. Պանամա (3,108,000)
  32. Պարագվայ (4,737,000)
  33. Պերու (26,152,265)
  34. Ֆիլիպիններ (2,900,000)
  35. Պուերտո Ռիկո (4,017,000)
  36. Ռումինիա (7,000)
  37. Ռուսաստան (1,200,000)
  38. Իսպանիա (44,400,000 )
  39. Հյուսիսային Կորեա (90,000)
  40. Շվեդիա (39,700)
  41. Թուրքիա (29,500)
  42. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (41,000,000)
  43. Միացյալ Թագավորություն (900,000)
  44. Ուրուգվայ (3,442,000)
  45. Վենեսուելա (26,021,000)
  46. Արևմտյան Սահարա (341,000)
  1. Մեքսիկա (106,255,000)
  2. Կոլումբիա (45,600,000)
  3. Իսպանիա (44,400,000)
  4. Արգենտինա (41,248,000)
  5. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (41,000,000)
  6. Պերու (26,152,265)
  7. Վենեսուելա (26,021,000)
  8. Բրազիլիա (19,700,000)
  9. Չիլի (15,795,000)
  10. Կուբա (11,285,000)
  11. Էկվադոր (10,946,000)
  12. Դոմինիկյան Հանրապետություն (8,850,000)
  13. Գվատեմալա (8,163,000)
  14. Հոնդուրաս (7,267,000)
  15. Բոլիվիա (7,010,000)
  16. Սալվադոր (6,859,000)
  17. Նիկարագուա (5,503,000)
  18. Պարագվայ (4,737,000)
  19. Կոստա Ռիկա (4,220,000)
  20. Պուերտո Ռիկո (4,017,000)
  21. Ուրուգվայ (3,442,000)
  22. Պանամա (3,108,000)
  23. Ֆիլիպիններ (2,900,000)
  24. Ֆրանսիա (2,100,000)
  25. Հաիթի (1,650,000)
  26. Ռուսաստան (1,200,000)
  27. Միացյալ Թագավորություն (900,000)
  28. Ճապոնիա (500,000)
  29. Իտալիա (455,000)
  30. Հասարակածային Գվինեա (447,000)
  31. Գերմանիա (410,000)
  32. Արևմտյան Սահարա (341,000)
  33. Կանադա (272,000)
  34. Չինաստան (250,000)
  35. Գայանա (198,000)
  36. Իսրայել (160,000)
  37. Ավստրալիա (150,000)
  38. Բելիզ (130,000)
  39. Հյուսիսային Կորեա (90,000)
  40. Մարոկո (86,000)
  41. Անդորա (40,000)
  42. Շվեդիա (39,700)
  43. Թուրքիա (29,500)
  44. Ֆինլանդիա (17,200)
  45. Ռումինիա (7,000)
  46. Լիբանան (2,300)
Դժվար է որոշել իսպանախոսների ճշգրիտ թիվը, քանզի իսպաներենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տված երկրներում ապրող ոչ բոլոր մարդիկ են խոսում այդ լեզվով։ Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ում ապրող իսպանախոսների մեծամասնությունը խոսում է նաև անգլերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

ՄԱԿպաշտոնական լեզուներ Flag of the United Nations.svg

Անգլերեն  · Արաբերեն  · Իսպաներեն  · Չինարեն  · Ռուսերեն  · Ֆրանսերեն