Մալթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Repubblika ta' Malta
Մալթայի Հանրապետություն
Մալթայի դրոշ
Դրոշ
Մալթայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Մալթայի օրհներգ
Մալթայի դիրքը
Մալթայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Վալետա
քառ կմ) 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք Բիրկիրկարա
Պետական լեզուներ Մալթայերեն
Կառավարում Խարհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարիա Լուիզ Կոլերիո Պրեսա
 -  Վարչապետ Ժոզեֆ Մուսկաթ
Հիմնադրում
 -  Հայտարարված Դեկտեմբերի 13 1974 
Տարածք
 -  Ընդհանուր 316 քառ կմ կմ²  (207-րդ)
 -  Ջրային (%) 0,001
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 413,965[1]  (34-րդ)
 -  2010 մարդահամարը 406,771[2] 
 -  Խտություն 1310 /կմ² (5-րդ)
3393 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $14.716 միլիարդ[3] (145–րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $34,544[4] (33-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $9.508 միլիարդ[5] (138-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $22,319[6] (32-րդ)
Ջինի (2013) 27.9[7] (ցածր
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.829[8] (շատ բարձր) (39-րդ)
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի +1
Վերին մակարդակի ազգային դոմենն .MT
Հեռախոսային կոդ ++356


Մալթա (Malta), Մալթայի Հանրապետություն (Republia ta՝ Malta), պետություն Մալթայան արշիպելագում, Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Տարածությունը 316 կմ2 է, բնակչությունը՝ 413,965 [9] (2015), մայրաքաղաքը՝ Վալետա:

Պատմություն[խմբագրել]

Մալթայում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ. թ. ա. IV հազարամյակում: Մ. թ. ա. XIII դ. Մալթան գաղութացրել են փյունիկեցիները: Մ. թ. ա. VI դ. դարձել է Կարթագենի տիրույթը: Մ. թ. ա. 218-ին Մալթան անցել է Հռոմին: Մ. թ. 395-870-ին գտնվել է Բյուզանդիայի, 870-1091-ին՝ արաբների տիրապետության տակ: 1091-ին Մալթան նվաճել են նորմանները և միացրել Սիկիլիային: 1530-ին Մալթայում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը: XVI դ. բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակումներին: 1775-ին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդալական շահագործման դեմ: 1798-ին Մալթան զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800-ին՝ Մեծ Բրիտանիան: Վերջինս էլ Մալթան դարձրել է իր գաղութը: Մալթայի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո: Մալթան դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովում: Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Մալթայում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921-ին Մալթային տալ ինքնավար գաղութի ստատուս: 1930-ին քաղաքական սրված պայքարի պայմաններում անգլիական իշխանությունները վերացրել են ինքնավարությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-1945) Մալթան ենթարկվել է իտալական և գերմանական հարձակման: Հետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային-ազատագրական և բանվորական շարժումը: 1947-ի սահմանադրությամբ վերականգնվել է ներքին ինքնավարությունը: 1958-ին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959-ին վերացվել է 1947-ի սահմանադրությունը: 1962-ին Մեծ Բրիտանիան հարկադրված Մալթային դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964սեպտեմբեր 21-ին՝ անկախություն Բրիտանական համագործակցության շրջանակներում: 1964-ին Մալթան դարձել է ՄԱԿ-ի անդամ: Միաժամանակ անկախ Մալթային Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մալթայում պահել զինված ուժեր, փաստորեն Մալթան դառնում էր ՆԱՏՕ-ի ռազմական բազա: 1962-1971-ին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924-ին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքա-կանությունը հակասում էր Մալթայի ազգային շահերին և առաջացնում ժողովրդական զանգվածների դժգոհությունը: 1971-ի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադըրվել է 1920-ին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն: Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մալթայի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայի հարավային գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962-ի անգլո-մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամերիկյան 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ են: Մալթան վարում է չմիանալու, բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն: 1974-ին Մալթան հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ նախագահը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին):

Պետական կարգ[խմբագրել]

Մալթան հանրապետություն է: Պետության գլուխը նախագահն է, օրենսդրական մարմինը՝ ներկայացուցիչների պալատը, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը: Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները:

Աշխարհագրություն[խմբագրել]

Արշիպելագն ընդգրկում է 2 մեծ (Մալթա, 246 կմ2 և Գոցո, 67 կմ2) և մի շարք Փոքր կղզիներ: Հարավային և հարավ-արևմտյան ափերը զառիթափ են, հյուսիսային և հյուսիս-արևելքը՝ ցածր, հարմար նավահանգրվաններով: Ռելիեֆում գերիշխում են մինչև 240 մ բարձրության կարստային սարավանդները (Մալթա կղզում): Կլիման միջերկրածովյան է: Փետրվարի միջին ջերմաստիճանը 12°C է, օգոստոսինը՝ 25°C, տարեկան տեղումները՝ մոտ 530 մմ: Մակերևութային հոսքն աղքատ է: Տիրապետում է թփուտային բուսականության միջերկրածովյան տիպը:

Բնակչություն[խմբագրել]

98%-ը մալթացիներ են: Բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ: Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ու անգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 1310 մարդ է (2015): Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան:

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսապես զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլիական կապիտալը: Անկախության տարիներին Մալթայում ստեղծվել են արդյունաբերական նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմիական արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային): 2014-ին արտադրվել է 2,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[10]: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները: Կան կաշվի-կոշիկի, խեցեղենի, քիմիական ոչ մեծ ձեռնարկություններ: խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը: Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ: Մշակվում է տարածքի 40%-ը: Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ:

Տրանսպորտ և արտաքին առևտուր[խմբագրել]

Հիմնական ծովային նավահանգիստն ու օդանավակայանը Լուկան է, ավտոճանապարհների հանգույցը՝ Վալետան: Երկաթուղի չկա: Ավտոճանապարհները 3,1 հազար կմ[11] են: Արտահանում է սարքավորումներ և մեխանիկական սարքեր. հանքային վառելիք, յուղեր և նավթամթերքներ. գրքեր և թերթեր. ներմուծում՝ սննդամթերքներ, քիմիկատներ, վառելիք, արդյունաբերական և տրանսպորտային սարքավորում: Արտաքին առևտրում առաջատար դեր ունեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Իտալիան, Կանադան և այլն[12]:

Առողջապահություն[խմբագրել]

2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 10, մահացությունը՝ 9[13]: Գերակշռում է ոչ վարակիչ ախտաբանությունը աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ, շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն և այլն: վարակիչ հիվանդություններից առավել տարածված են մանկական ինֆեկցիաները, որովայնային տիֆը: Հաճախակի են առնետային ռիկետսիոզի դեպքերը:

Կրթություն[խմբագրել]

Պարտադիր կրթություն են ստանում 6-14 տարեկան երեխաները: Կրթական համակարգը նման է անգլիականին. 2-ամյա (փոքրիկների համար), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ (5-2 տարի) դպրոցներ: Միջնակարգ դպրոցները 3 տիպի են. քերականական, տեխնիկական և ժամանակակից: Մասնագիտական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (3-5 տարի): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 5-ամյա միջնակարգ դպրոցները (2 տարի): Բարձրագույն կըրթություն են տալիս Վալետայի Թագավորական համալսարանը (հիմնադրվել է 1952-ին, համալսարանի ստատուս է ստացել 1769-ին): Մայրաքաղաքն ունի նաև հումանիտար, բնական գիտությունների և տեխնոլոգիական քոլեջներ: Վալետայում է գտնվում Մալթայի թագավորական գրադարանը և Մալթայի Ազգային թանգարանը (1903):

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել]

Մալթա և Գոցո կղզիներում պահպանվել են կետանախշ և գալարանախշ հարթաքանդակներով, կիկլոպյան շարվածքի պատերով շրջափակված նոր քարի դարի մեգալիթյան պաշտամունքային հազվագյուտ կառույցներ, սրբավայրերի տարածքում՝ նախշազարդ խեցեղեն, քարե և թըրծակավե արձանիկներ: Մալթայի անտիկ, բյուզանդա-արաբական ժամանակաշրջանների արվեստը գավառային բնույթի է: Ուշ միջնադարյան ճարտարապետությունը կրել է սիցիլիական-նորմանական ազդեցություններ: Ուշ Վերածննդի շրջանում Մալթայական օրդենին ծառայող իտալացի վարպետները ստեղծել են ամրույթային և քաղաքացիական շինարվեստի նորարարական նմուշներ (Վալետայի կանոնավոր կառուցապատումը):

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Մալթայում ամուսիներն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ այլ մարդու հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]