Եվրոպա
Եվրոպա, աշխարհի 6 աշխարհամասերից մեկը, կազմում է Եվրասիայի արևմտյան մասը։
Բովանդակություն
- 1 Անվանում
- 2 Աշխարհագրական տվյալներ
- 3 Տեղակայվածություն
- 4 Պետություններ
- 4.1 Եվրոպայի պետությունները.
- 4.2 Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում.
- 4.3 Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում.
- 4.4 Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով.
- 5 Արևմտյան Եվրոպա
- 6 Տրանսպորտ
- 7 Տես նաև
- 8 Ծանոթագրություններ
Անվանում[խմբագրել]
«Եվրոպա» հունարեն բառը նշանակում է «արևմուտք»։ Եվրոպա անունը ծագել է հին հունական դիցաբանութան հերոս, փյունիկյան թագուհի Եվրոպայի անունից, ում փախցրել էր Զևսը։ Հին հույներն այդպես էին անվանում Հունաստանից արևմուտք ընկած տարածքները։
Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]
Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10,180,000 կմ2, այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։
Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։
Մակերևույթ[խմբագրել]
Ջրագրություն[խմբագրել]
Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրնթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաղի լճերը՝ Էլտոնն ու Բասկունչակը)։ Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։
Կլիմա[խմբագրել]
Եվրոպայի կլիման բազմաբնույթ է, հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝ չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մեղմ։
Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]
Եվրոպայի մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի և այլն։
Եվրոպական անտառներում ապրում են զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ և այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչունները ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ։ Այստեղ ապրում են նաև զանազան կենդանիներ, մասնավորապես՝ աղվես, սկյուռ, գայլ, արջ, նապաստակներ և այլն։
Տեղակայվածություն[խմբագրել]
Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Խորհրդային Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով։
Պետություններ[խմբագրել]
Ցանկում ընդգրկված չեն մասամբ ճանաչված և չճանաչված պետությունները։
Եվրոպայի պետությունները.[խմբագրել]
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Ալբանիա | 28748 | 3,600,523 | 125.2 | Տիրանա |
Անդորրա | 468 | 68403 | 146.2 | Անդորա լա Վելյա |
Ավստրիա | 83858 | 8,169,929 | 97.4 | Վիեննա |
Բելառուս | 207600 | 10,335,382 | 49.8 | Մինսկ |
Բելգիա | 30510 | 10,274,595 | 336.8 | Բրյուսել |
Բոսնիա և Հերցոգովինա | 51129 | 3,843,126 | 75.2 | Սարաևո |
Բուլղարիա | 110910 | 7,621,337 | 68.7 | Սոֆիա |
Դանիա | 43094 | 5,564,219 | 129 | Կոպենհագեն |
Էստոնիա | 45226 | 1,415,681 | 31.3 | Տալլին |
Խորվաթիա | 56542 | 4,437,460 | 77.7 | Զագրեբ |
Չեխիա | 78866 | 10,256,760 | 130.1 | Պրահա |
Գերմանիա | 357021 | 83,251,851 | 233.2 | Բեռլին |
Իսլանդիա | 103000 | 307,261 | 2.7 | Ռեյկյավիկ |
Իռլանդիա | 70280 | 4,234,925 | 60.3 | Դուբլին |
Իսպանիա | 504851 | 45,061,274 | 89.3 | Մադրիդ |
Իտալիա | 301230 | 58,751,711 | 191.6 | Հռոմ |
Լատվիա | 64589 | 2,366,515 | 36.6 | Ռիգա |
Լեհաստան | 312685 | 38,625,478 | 123.5 | Վարշավա |
Լիխտենշտեյն | 160 | 32,842 | 205.3 | Վադուց |
Լիտվա | 65200 | 3,601,138 | 55.2 | Վիլնյուս |
Լուքսեմբուրգ | 2586 | 448,569 | 173.5 | Լուքսեմբուրգ |
Հունաստան | 131940 | 10,645,343 | 80.7 | Աթենք |
Հունգարիա | 93030 | 10,075,034 | 108.3 | Բուդապեշտ |
Մալթա | 316 | 397,499 | 1,257.9 | Վալետա |
Մակեդոնիա | 25713 | 2,054,800 | 81.1 | Սկոպյե |
Միացյալ Թագավորություն | 244820 | 61,100,835 | 244.2 | Լոնդոն |
Մոլդովա | 33843 | 4,434,547 | 131.0 | Քիշնև |
Մոնակո | 1.95 | 31,987 | 16,403.6 | Մոնակո |
Չեռնոգորիա | 13812 | 616,258 | 44.6 | Պոդգորիցա |
Նիդեռլանդներ | 41526 | 16,318,199 | 393.0 | Ամստերդամ |
Նորվեգիա | 324220 | 4,525,116 | 14.0 | Օսլո |
Շվեդիա | 449964 | 9,090,113 | 19.7 | Ստոկհոլմ |
Շվեյցարիա | 41290 | 7,507,000 | 176.8 | Բեռն |
Պորտուգալիա | 91568 | 10,409,995 | 110.1 | Լիսաբոն |
Ռումինիա | 238391 | 21,698,181 | 91.0 | Բուխարեստ |
Սան Մարինո | 61 | 27,730 | 454.6 | Սան Մարինո |
Սերբիա | 88361 | 7,495,742 | 89.4 | Բելգրադ |
Սլովակիա | 48845 | 5,422,366 | 111.0 | Բրատիսլավա |
Սլովենիա | 20273 | 1,932,917 | 95.3 | Լյուբլյանա |
Վատիկան | 0.44 | 900 | 2,045.5 | Վատիկան |
Ուկրաինա | 603700 | 48,396,470 | 80.2 | Կիև |
Ֆինլանդիա | 336593 | 5,157,537 | 15.3 | Հելսինկի |
Ֆրանսիա | 547030 | 63,182,000 | 115.5 | Փարիզ |
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում.[խմբագրել]
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Թուրքիա | 783562 | 71,517,100 | 93 | Անկարա |
Ղազախստան | Աստանա |
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում.[խմբագրել]
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Ադրբեջան | 86600 | 9,000,000 | 97 | Բաքու |
Վրաստան | 69700 | 4,661,473 | 64 | Թբիլիսի |
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով.[խմբագրել]
երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Կիպրոս[1] | 9251 | 1,141,166 | 123.4 | Նիկոսիա |
Հայաստան[2] | 29800 | 3 017,100 | 101 | Երևան |
Արևմտյան Եվրոպա[խմբագրել]
Արևմտյան Եվրոպա է կոչվում Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը, որն ընկած է Հյուսիսային ծովի և Միջերկրական ծովի կենտրոնական հատվածի միջև։ Արևմտյան Եվրոպայի երկրները ըստ պետական կառուցվածքի բաժանվում են երեք խմբի.
- սահմանադրական միապետություններ՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լիխտենշտեյն
- դաշնային խորհրդարանական հանրապետություններ՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա
- ունիտար նախագահական հանրապետություն՝ Ֆրանսիա։
Արևմտյան Եվրոպայի երկրներն են Ավստրիան, Լուքսեմբուրգը, Բեգիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեցարիան, Լիխտենշտեյնը, Ֆրանսիան։
Արևմտյան Եվրոպան զբաղեցնում է 1.1 միլիոն կմ2 տարածք։ Բնակչությունը 187 միլիոն է։
Բնական պայմաննորն ու ռեսուրսները[խմբագրել]
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ օգտակար հանածոների զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է Ռուրի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, երկաթի պաշարներ՝ Լոթարինգիայում (Ֆրանսիա)։
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով (Օդեր, Էլբա, Սեն, Լուարա, Հռենոս), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիչանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ Ալպերի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մե/ մասը ծածկված է եղել կաղնու և հաճարենու անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են անտառների զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է Ավստրիայում (47%)։
Բնակչությունը[խմբագրել]
Արևմտյան Եվրոպայի բնակչությունը աչքի է ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրների մի մասը՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը միազգ պետություներ են։ Ֆրանսիան ունի նաև տեղաբնիկ ազգային փոքրամասնություններ։
Բելգիան, օրինակ երկազգ երկիր է, իսկ Շվեյցարիայում բնակվում են երեք ազգություններ՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին, փոքր մասը՝ կելտական և ռոմանական լեզվախմբերին։ Երկրների մի մասը գտնվում է «ժողովրդական աշնան», մյուսները՝ «ժողովրդական ձմռան» փուլերում։ Շատ երկրներում բնակչության միջին խտությունն ավելին է, քան 200 մարդ/կմ2։ Բնակչության 4/5 ապրում է քաղաքներում։
Արևմտյան Եվրոպայում բնակվում է երկրագնդի բնակչության միայն 3.3% -ը, բայց նրան բաժին է ընկնում համաշխարհային արդյունաբերական արտադրանքի 20%-ը։ Էներգետիկան խրախուսվում է ինչպես ներմուծվող, այնպես էլ սեփական ռեսուրսների վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Բելգիայի համար ավելի բնորոշ է մետաղատար մեքենաշինությունը և գունավոր մետալուրգիան, Լյուքսեմբուրգի համար՝ պողպատաձուլությունը, Շվեյցարիայի և Նիդերլանդների համար՝ ճշգրիտ և նուրբ մեքենաշինությունը։ Շվեյցարիային է բաժին ընկնում աշխարհում թողարկվող ժամացույցների 1/3-ը։
Տնտեսություն[խմբագրել]
Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի 13%-ը։ Այստեղի բանկերում է կենտրոնացված աշխարհի դրամանակ զանգվածի և ոսկու պահուստների մոտ 1/4-ը։ Արևմտյան Եվրոպայի երկրները գտնվում են զարգացման հետինդուստրիալ փուլում` շատ բարջր մակարդակի է հասել ծառայությունների ոլորտը։
Գյուղատնտեսություն[խմբագրել]
Արևմտյան Եվրոպայի երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Հողագործության մեջ առաջատարը ցորենի մշակություննէ 50 ց/հա միջին բերքատվությամբ։ Նիդերլանդներում առանձնահատուկ զարգացում է ստացել և արտահանող ճյուղ է դարձել ծաղկաբուծությունը։ Արևմտյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած շրջանն է։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ Արտահանում է՝ ծովային նավեր, քիմիկատներ, արհեստական մանրաթելեր, անասնապահական մթերքներև այլն։ Ներմուծում է նավթ, գազ, կիսաֆաբրիկատներ, պարենամթերք և այլն։
Բուսաբուծություն[խմբագրել]
Բուսաբուծությանն մեջ առաջատարը ցորենի մշակությունն է` շատ բարջր բերքատվությամբ։ Մեծ տարածք են զբաղեցնում նաև գարու, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, վուշի, կերային խոտերի ցանքերը։ Զարգացած են խաղողագործությունը և բանջարեղենի մշակությունը։
Անասնապահություն[խմբագրել]
Անասնապահությաննը բաժին է ընկնում գյուղատնտեսության արտադրանքի 3/4-ը։ Երկրներից շատերը մեծաքանական ասնապահական մթերքներ արտահանող են։ Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում կենդանական յուղի համաշխարհային արտադրության 1/5-ը, կաթի 1/7-ը, մսի և ձվի 1/8-ը։
Արդյունաբերություն[խմբագրել]
Էներգետիկա[խմբագրել]
Էներգետիկան զարգանում է սեփական ռեսուրսների և ներմուծվող վառելիքի վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Ավստրիան, Նիդեռնալնդները` քարածուխ, ջրաէներգետիկ ռեսուրսներ, բնական գազ։
Մեքենաշինություն[խմբագրել]
Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է, որի արտադրանքի զգալի մասն արտահանվում է։ Արևելյան Եվրոպայի մեքենաշինական ընկերությունները մեծ թվով ձեռնարկություններ ունեն նաև աշխարհի այլ երկրներում։
Քիմիական արդյունաբերություն[խմբագրել]
Արևելյան Եվրոպայի քիմիական արդյունաբերությունը, հենվելով սեփական ու ներմուծվող բազմազան հումքի և այլ ճյուղերի թափոնների օգտագործման վրա, արտադրում է պլաստմասսաներ, սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթելեր, հանքային պարարտանյութեր և այլն։
Թեթև և սննդի արդյունաբերություն[խմբագրել]
Տարածաշրջանում զարգացած են թեթև և սննդի արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը։ Թեթև արդյունաբերության շատ արտադրատեսակների գծով առանձին երկրներ վերածվել են «նորաձևության օրենսդիրների»։
Տրանսպորտ[խմբագրել]
Արևելյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած տարածաշրջանն է։ Ներքին փոխադրումներում առաջատարը ավտոտրանսպորտն է, իսկ արտաքինում` ծովայինը։
Տարածաշրջանի տարածքով առավել մեծ երկրների բեռնափոխադրումներում կարևոր դեր ունի երկաթուղային տրանսպորտը։ Օդային ավազանի մաքրության և մարդկանց առողջության պահպանման համար, որպես տրանսպորտի միջող լայնորեն օգտագործում են հեծանիվներ։ Արևելյան Եվրոպայի երկրների համար չափազանց կարևոր նշանակություն ունի խողովակաշարային տրանսպորտը։ Զարգացած է ներքին ջրային տրանսպորտը։ Զարգացման բարձր աստիճանի է հասնում օդային տրանսպորտը։ Խոշոր ծովային տերություններ են Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Բազմաթիվ են միձազգային նշանակության ծովային նավահանգիստները, այդ թվում` Ռոտերդամը, Համբուրգը, Մարսելը և Հավրը։
Տես նաև[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
|
|
---|---|
Միջազգայնորեն ճանաչված պետություններ | Ալբանիա • Անդորա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովինա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա •Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիխտենշտայն • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Խորվաթիա • Հունաստան • Հունգարիա • Մալթա • Մակեդոնիա • Մեծ Բրիտանիա • Մոլդովա • Մոնակո • Մոնտենեգրո • Նիդերլանդներ • Նորվեգիա • Շվեդիա • Շվեյցարիա • Ուկրաինա • Չեխիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սան Մարինո • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վատիկան • Ֆինլանդիա • Ֆրանսիա |
Մասամբ ճանաչված և չճանաչված պետություններ |
Կոսովո4 •• Մերձդնեստր |
Կախյալ տարածքներ | Ակրոտիրի և Դեկելիա • Ալանդյան կղզիներ • Գերնսի • Ջիբրալթար • Ջերսի • Մեն կղզի • Ֆարերյան կղզիներ |
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում |
Թուրքիա1 • Ղազախստան1 |
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում |
Ադրբեջան2 • Վրաստան2 |
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով |
Հայաստան • Կիպրոս •• Հյուսիսային Կիպրոս5 • Աբխազիա3 • Հարավային Օսիա3 •• Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն6 |
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետություն |