Սան Մարինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մարինոյի Ամենախաղաղ Հանրապետություն
Serenissima Repubblica di San Marino
Սան Մարինոյի դրոշ
Դրոշ
Սան Մարինոյի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Inno Nazionale della Repubblica
Սան Մարինոյի դիրքը
Մայրաքաղաք Սան Մարինո
Պետական լեզուներ իտալերեն
Կառավարում Հանրապետություն
Տարածք
 -  Ընդհանուր 61 կմ² 
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 32,576 
 -  Խտություն 481 /կմ² 
1,225 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .sm
Հեռախոսային կոդ +378 (0549 Իտալիայից)

Սան Մարինո (իտալ.՝ San Marino), պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն (իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), երկիր Եվրոպայում, ամբողջովին շրջապատված Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը ամբողջապես շրջապատված է Իտալիայով, գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ2, բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թ. սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում

Պատմություն[խմբագրել]

Ավանդույթի համաձայն Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիտոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր և հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարացեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։

Բնություն[խմբագրել]

Սան Մարինոն ամբողջությամբ բաղկացած է լեռնոտ տեղանքից։ Երկրի ամենաբարձր կետը Մոնթե Տիտանո լեռն է ծովի մակարդակից 749մ բարձրության վրա։