Դյուսելդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դյուսելդորֆ
Düsseldorf
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Duss Par from Tower.JPG
51°13′00″ հս. լ. 6°49′00″ ավ. ե. / 51.216667° հս. լ. 6.816667° աե. ե.
Երկիր Գերմանիա Գերմանիա
Քաղաքապետ Դիրք Էլբերս
Հիմնադրված է 1135 թվականին
Մակերես 217 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 38 (28-165) մ
Խոսվող լեզուներ Գերմաներեն
Բնակչություն 588 169 մարդ (2010)
Ազգային կազմ Գերմանացիներ (83,06%), թուրքեր (2,65%),
հույներ (1,85%), իտալացիներ (1,2%).
Տեղաբնականուն Դյուսելդորֆցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +49 211
Փոստային ինդեքսներ 40000—40629
Ավտոմոբիլային կոդ D
Պաշտոնական կայք www.duesseldorf.de
##Դյուսելդորֆ (Գերմանիա)
Red pog.png

Դյուսելդորֆը (գերմաներեն՝ Düsseldorf), քաղաք Գերմանիայում։ Հյուսիսhռենոսյան-Վեստաֆալիա երկրամասի վարչական կենտրոնն է։ Նավահանգիստ է Հռենոս և Դյուսել գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը 588,735 հազար մարդ (2012)։

Դյուսելդորֆի մասին առաջին հիշատակությունները գրանցվել են 1135 թվականին, քաղաքի կարգավիճակ ունի 1288 թվականից։ Տեղակայված լինելով Հռենոս-ռուրական և եվրոպական տնտեսության սահմանակիցների կենտրոնում, Դյուսելդորֆը՝ Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի և Համբուրգի հետ միասին մտնում է տնտեսական, տրանսպորտային, մշակույթային և քաղաքական՝ Գերմանիայի ամենախոշոր հնգյակի մեջ[1][2]։ Այստեղ են գտնվում բազմաթիվ խոշոր ղեկավար օրգանների մասնաշենքերը, այդ թվում նաև E.ON և Henkel Group-ը։

Քաղաքային օդանավակայանը համարվում է միջազգային թռիչքի գոտի։ Դյուսելդորֆում կա երկու նավահանգիստ, ինչպես նաև շատ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հայտնի է Դյուսելդորֆյան արվեստների ակադեմիան և Հենրիխ Հայների համալսարանը։

Անվանում[խմբագրել]

Հիշատակվում է 1159 թվականից (որպես քաղաք՝ 1288 թվականից)։ Անվանումը առաջացել է Դյուսել գետի անվան և գերմանական Dorf «գյուղ» բառի զուգակցումից։[3]

Աշխարհագրություն[խմբագրել]

Տեղադրություն[խմբագրել]

Հռենոսը Դյուսելդորֆում

Քաղաքը գտնվում է Հռենոսի աջ ափին և նրա ներքևի հոսանքում՝ Դյուսել գետի թափվելու վայրում։ Ներկայումս Դյուսելդորֆի շրջանները (Օբերկացել, Նիդերկասել, Խեերդտ և Լյորկ) տեղակայնացված են Հռենոսի ձախ ափին։

Քաղաքը գտնվում է Ռուրական տարածքից մի փոքր հարավ՝ Ռայն-Ռուր ագլոմերացիայում, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ և խոշորներց՝ Գերմանիայում։

Նրա 20 քաղաքներում և 14 շրջաններում (10․000 կմ2) բնակվում է 11 միլիոնից ավել մարդ[4]։

Քաղաքի ամենաբարձր կետը՝ Զանդբերգն (Կաղապար:Lang-De) է՝ Խյուբելրատ շրջանում, բարձրությունը հասնում է 165.20 մետրի, ամենացածր կետը՝ Շբարղբախ գետի անկման վայրը՝ 28,23 մետր՝ Հռենոսի հյուսիսում՝ հաշված ծովի մակերևույթից։ Քաղաքի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Դյուսսելտալում։

Դյուսելդորֆը պատկանում է կենտրոնաեվրոպական ժամային գոտուն։

Հարևան քաղաքներ[խմբագրել]

Դյուսելդորֆը հյուսիսում սահմանակցում է Դույսբուրգի, Ռատինգենի և Մյուլհայմի հետ, արևելքում՝ Մետմանի, Էրկրատի և Հիլդենի հետ, հարավում՝ Լանգենֆելդի, արևմուտքում՝ Նոյսի, Մերբուշի և Դորմագենի հետ։ Քաղաքների ընդլայնման հետ կապված շատ հաճախ նրանց միջև սահմանը բացառապես իրավական հասկացություն ունի և անցնում է փողոցներից մեկով (հատկապես դա վերաբերվում է քաղաքի արևմտյան սահմաններին)։

Կլիմա[խմբագրել]

Դյուսելդորֆի կլիման հիմնականում օվկիանոսային է, ինչը պայմանավորված է Հյուսիսային ծովի նկատմամբ բաց ռելիեֆով։ Այստեղ գերակշռող արևմտյան քամիները իրենց հետ բերում են խոնավ օդային զանգվածներ։ Արդյունքում քաղաքի համար բնորոշ են մեղմ, անձյուն ձմեռ և չափավոր տաք և խոնավ ամառ։ Ընդհանուր առմամբ եղանակը փոփոխական է։ 10,6 °C տարեկան միջին ջերմաստիճանի պայմաններում Դյուսելդորֆում տարեկան թափվում են մոտ 800 մմ տեղումներ։ Քաղաքը համարվում է Գերմանիայում ամենամեղմ ձմեռ ունեցող քաղաքներից մեկը. այստեղ ձյուն տեղում է տարին ընդամենը 11 օրվա ընթացքում։ 1504 թվականից Դյուսելդորֆը զբաղեցնում էր վերջին հորիզոնականներից մեկը Գերմանիայի քաղաքների թվում տարվա ընթացքում արևային ժամերի թվով[5]։

Դյուսելդորֆ (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
6.6
(43.9)
10.7
(51.3)
14.8
(58.6)
19.2
(66.6)
21.9
(71.4)
24.3
(75.7)
23.8
(74.8)
19.8
(67.6)
15.1
(59.2)
9.6
(49.3)
6.1
(43)
14.79
(58.63)
Միջին ցածր °C (°F) 0.2
(32.4)
0.3
(32.5)
2.9
(37.2)
5.1
(41.2)
9.0
(48.2)
11.6
(52.9)
14.1
(57.4)
13.7
(56.7)
11.0
(51.8)
7.7
(45.9)
3.9
(39)
1.2
(34.2)
6.73
(44.12)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 67.3
(2.65)
53.2
(2.094)
65.0
(2.559)
51.8
(2.039)
68.7
(2.705)
75.2
(2.961)
75.0
(2.953)
70.6
(2.78)
64.2
(2.528)
67.2
(2.646)
68.1
(2.681)
71.3
(2.807)
797.6
(31.403)
Միջին ամսական արևային ժամ 55.7 76.2 112.2 165.0 198.8 194.0 207.6 190.7 140.1 110.4 59.0 45.2 1 554,9
աղբյուր: Météoclimat
Դյուսելդորֆ
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ
 
 
62
 
5
−1
 
 
48
 
6
−1
 
 
64
 
10
1
 
 
55
 
14
4
 
 
74
 
19
8
 
 
86
 
21
11
 
 
84
 
23
12
 
 
77
 
23
12
 
 
62
 
20
10
 
 
55
 
15
6
 
 
55
 
9
2
 
 
72
 
6
0
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: [6]

Վարչական կառուցվածք[խմբագրել]

Դյուսելդորֆի շրջանները և տարածաշրջանները

Դյուսելդորֆը բաղկացած է քաղաքային 10 վարչաշրջաններից (գերմ.՝ Stadtbezirk), որոնք իրենց հերթին բաժանվում են 49 շրջանների (գերմ.՝ Stadtteil)[7]։ Յուրաքանչյուր վարչաշրջան ունի իր ներկայացուցչությունը (գերմ.՝ Bezirksvertretung), որը բաղկացած է 19 անդամներից, ովքեր ընտրվում են կոմունալ ընտրությունների ժամանակ։ Ներկայացուցչության գլխում կանգնած է նրա նախագահը (գերմ.՝ Bezirksvorsteher)։ Ներկայացուցչությունները չունեն սեփական բյուջե և ունեն միայն խորհրդակցական ձայնի իրավունք[8]։

Բնակչություն[խմբագրել]

Թվաքանակ[խմբագրել]

Բնակչության թվաքանակի դինամիկան

19-րդ դարի ինդուստրացումը մեծ խթան հանդիսացավ քաղաքի բնակչության աճի համար։ Եթե 1834 թվականին Դյուսելդորֆում բնակվում էր մոտ 20 հազար մարդ, ապա 1882 թվականին քաղաքի բնակչությունը առաջին անգամ գերազանցել է 100 000 մարդ ցուցանիշը[9]։ Դրա շնորհիվ քաղաքը ձևականորեն ստացել է խոշոր կենտրոնի կարգավիճակ (գերմ.՝ Großstadt)[10]։ Արդեն 1905 թվականին քաղաքում բնակվում էր 250 000 մարդ, իսկ 1933 թվականին, երբ նրա կազմի մեջ մտավ Կայզերվերտը և մի շարք այլ արվարձաններ, այդ թիվը ևս մեկ անգամ կրկնապատկվել է։

Բնակչության արտագաղթը

Դյուսելդորֆի բնակչության վրա մեծ ազդեցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1940 թվականին սկսված ռմբակոծությունների արդյունքում զոհվել է քաղաքի ավելի քան 5 000 բնակիչ։ Շինությունների մոտ կեսը ավիրվել է, իսկ մնացած 90%-ը` վնասվել։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ժամանակ տարհանումների, փախուստների, արտաքսումների և օդային հարվածների արդյունքում Դյուսելդորֆը կորցրել է իր բնակչության 57%-ը (306 000 մարդ), բնակչության թիվը նվազել է 541 000-ից (1939 թվականի մայիս) մինչև 235 հազար (1945 թվականի մարտ) մարդ[9]։

Պատերազմի ավարտից հետո բնակիչները սկսեցին վերադառնալ քաղաք։ 1962 թվականին Դյուսելդորֆի բնակչությունը հասել է իր պատմական առավելագույնին՝ 705 391 մարդ[11]։ Քաղաքի բնակիչների տեղափոխումը արվարձաններ նույնպես հանգեցրել է բնակչության նվազմանը և 20-րդ դարի 80-90-ական թվականներին քաղաքի բնակչության թվաքանակը տատանվում էր մոտավորապես 570 հազար մարդ ցուցանիշի մոտ։ 1975 թվականի հունվարի 1-ին Դյուսելդորֆի կազմի մեջ մտան Անգերմունդ և Ռեյնի Մոնհայմ քաղաքները, ինչը ավելացրել է նրա բնակչությունը ևս 56 920-ից մինչև 620 000 մարդ, սակայն ըստ Մոնհայմի վարչակազմի կողմից ներկայացված հայցի Մյունստերի հողային սահմանադրական դատարանի վճռով, 1976 թվականի հուլիսի 1-ից Մոնհայմը կրկին դարձել է ինքնիշխան քաղաք[12]։

20-րդ դարի վերջերին բնակչության թվաքանակի աճի միտումը վերականգնվել է. այսպես, 2005 թվականին քաղաքում բնակվում էր 573 449 մարդ, իսկ 2011 թվականի վերջերին քաղաքում գրանցված է եղել 592 393 բնակիչ։ 2009 թվականից Դյուսելդորֆը Գերմանիայի՝ տարածքով յոթերորդ խոշոր քաղաքն է և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի բնակչության թվով երկրորդ քաղաքը։ Նա զիջում է միայն Քյոլնին՝ շրջանցելով Դորտմունդը և Էսսենը[13]։ 2030 թվականի համար կանխատեսվում է քաղաքի բնակչության աճ մինչև 645 600 մարդ[14]։

Ազգային կազմ[խմբագրել]

Դյուսելդորֆի հիմնական ազգը գերմանացիներն են, որոնք կազմում են քաղաքի ամբողջ բնակչության 82,38 %-ը։ Խոշորագույն ազգային փոքրամասնություններն են թուրքերը՝ 2,37 %, հույները՝ 1,60 %, իտալացիները՝ 1,10 %, ճապոնացիները՝ 0,85 % և ԱՊՀ երկրների ներկայացուցիչները` 1,50 % (2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ): Հարկ է նշել, որ այդ տվյալները հաշվի չեն առնում այն անձանց, ովքեր Գերմանիայի քաղաքացիություն են ստացել (մասնավորապես դա վերաբերվում է թուրքական և ռուսախոս սփյուռքի ներկայացուցիչներին)[15]:

Բարբառ[խմբագրել]

Քաղաքի որոշ սոցիալական հատվածներում մինչ այժմ օգտագործվում է գերմաներենի դյուսելդորֆյան բարբառը՝ դյուսելդորֆյան պլատը (գերմ.՝ Düsseldorfer Platt): Ներառվելով Rhine-Meuse լեզվախմբի մեջ (մասնավորապես՝ մոտ լինելով լիմբուրգերենին), այն փոխառել է բազմաթիվ առանձնահատկություններ հարավում կիրառվող ռիփյուարյան բարբառներից, որ այժմ այն հաճախ դասվում է նրանց շարքին[16]: Քաղաքային Բենրատ շրջանի անունով է կոչվել գերմանիստիկայում կարևոր նշանակություն ունեցող Բենրաթյան գիծը, որն առանձնացնում է ստորին գերմանական և վերին գերմանական բարբառները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «GaWC: Classification of cities 2010»։ Globalization and World Cities Research Network։ 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին։ http://www.webcitation.org/6E77rjeqe։ Վերցված է 2013 թ․ հունվարի 29։ 
  2. «Standortprofil Düsseldorf» (գերմաներեն)։ Landshauptstadt Düsseldorf։ 04.07.2012։ https://www.duesseldorf.de/wirtschaftsfoerderung/pdf/standortprofil.pdf։ Վերցված է 2013 թ․ հունվարի 29։ 
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  4. Charles H. Grier Analyse geeigneter Vergleichsregionen für die Metropolregion Rhein-Ruhr (de). — Düsseldorf: Bezirksregierung Düsseldorf.
  5. «Die 30 sonnigsten Städte Deutschlands»։ Rheinische Post։ Rheinische Post Verlagsgesellschaft mbH։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ http://www.webcitation.org/6ELHrK0gd։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 8։ 
  6. «Langjährige Mittelwerte» (գերմաներեն)։ Deutsche Wetterdienst։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ http://www.webcitation.org/6ELHsgNtu։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 8։ 
  7. «Aus den Stadtteilen» (գերմաներեն)։ Landeshauptstadt Düsseldorf։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ http://www.webcitation.org/6ELHtKMsi։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 8։ 
  8. «Bürgernahe Selbstverwaltung» (գերմաներեն)։ Landeshauptstadt Düsseldorf։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ http://www.webcitation.org/6ELHuMVOf։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 8։ 
  9. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named StJahrbuch2010050101
  10. «Düsseldorfer Zeitleiste, Zeitraum: circa 1880 bis 1900» (գերմաներեն)։ Stadtarchiv Düsseldorf։ Արխիվացված օրիգինալից 2013-03-09-ին։ http://www.webcitation.org/6EzQTfHpc։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 26։ 
  11. Раздел «Статистика» на официальном сайте г. Дюссельдорф, блок «Население» (գերմ.)
  12. Landtag Nordrhein-Westfalen Gesetzentwurf der Landesregierung, Gesetz zur Neugliederung von Gemeinden im Neugliederungsraum Düsseldorf (2. Düsseldorf-Gesetz). — Düsseldorf: Landtags-Drucksache, 1976. — P. 1, 4, 25.
  13. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named itnrw
  14. «Bevölkerungsentwicklung in den kreisfreien Städten und Kreisen Nordrhein-Westfalens 2008 bis 2030» (գերմաներեն)։ Ergebnisse der Bevölkerungsvorausberechnung 2008 bis 2030/2050։ IT.NRW։ Արխիվացված օրիգինալից 2013-03-09-ին։ http://www.webcitation.org/6EzQUzF2G։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 26։ 
  15. Amt für Statistik und Wahlen։ «Düsseldorf - Bevölkerung» (գերմաներեն)։ Landeshauptstadt Düsseldorf։ Արխիվացված օրիգինալից 2013-02-01-ին։ http://www.webcitation.org/6E77sL4yW։ Վերցված է 2013 թ․ հունվարի 29։ 
  16. Alfons Houben Do beste platt - Düsseldorfer Mundartbrevier. — Düsseldorf: Triltsch Verlag, 1988. — 101 p. — ISBN 3-7998-0052-2

Արտաքին հղումներ[խմբագրել]