Հենրի IV (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի IV
ֆր.՝ Henri IV (III)
օքս.՝ Enric IV (III)
բասկ.՝ Henrike IV (III)
King Henry IV of France.jpg
Դրոշ
Ֆրանսիայի թագավոր
Դրոշ
օգոստոսի 2, 1589 - մայիսի 14, 1610
Թագադրություն փետրվարի 27, 1594, Շարտր
Նախորդող Հենրի III Վալուա
Հաջորդող Լյուդովիկոս XIII
Դրոշ
Նավարրայի թագավոր
Դրոշ
հունիսի 9, 1572 - մայիսի 14, 1610
Նախորդող Ժաննա III
Հաջորդող Լյուդովիկոս XIII
 
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1553
Ծննդավայր Պո, Բեառն
Վախճանի օր մայիսի 14, 1610 (56 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Բուրբոններ
Հայր Անտուան դե Բուրբոն
Մայր Ժաննա III
Ամուսին 1-ինը՝ Մարգարիտա Վալուա
2-րդը՝ Մարիա Մեդիչի
Զավակներ Լուի Արդար, Q274732?, Q1083398?, Q644635?, Q848615?, Q303843?, Q3663505? և Q984647?
 
Պարգևներ

Q367484?

Հենրի IV (Ֆրանսիա), (1553—1610), թագավոր 1589-ից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562-ից Նավարրայի թագավոր (Հենրի Նավարրացի)։

Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593-ին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598-ի Նանտի էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604-ին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png