Սլովակիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի Հանրապետություն
Slovenská republika
Սլովակիայի դրոշ
Դրոշ
Սլովակիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Nad Tatrou sa blýska
Սլովակիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Բրատիսլավա
Պետական լեզուներ սլովակերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 49,037 կմ² 
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 5,447,502 
 -  2001 մարդահամարը 5,379,455 
 -  Խտություն 111 /կմ² 
287 /մղոն²
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .sk
Հեռախոսային կոդ +421

Սլովակիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում։ Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ։

Բնական պաշարներ[խմբագրել]

Ընդերքում կան երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի, բազմամետաղների հանքավայրեր։

Բնություն[խմբագրել]

Դաշտավայրերն զբաղեցնում են փոքր տարածություններ։ Լեռները հիմնականում անտառապատ են։ Կենդանիներից տարածված են արջը, գայլը, լուսանը, աղվեսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծյամը, սկյուռը։ Վագ, Նիտրա, Գրոն, Օնդավա գետերը հարուստ են ձկներով։

Բնակեցում[խմբագրել]

Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից։ 11-րդ դարում Սլովակիան ընդգրկվել է Հունգարական թագավորության կազմի մեջ, 13–14-րդ դարերում այն գաղութացրել են գերմանացիները։ 16-րդ դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է Օսմանյան կայսրությունը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից (1683–1699 թվականներին) հետո Ավստրիային է միացվել նաև Հարավային Սլովակիան։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել]

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918 թվականներին) ավարտին՝ Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, 1918 թվականին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ 1919 թվականի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ։ 1938 թվականին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ 1939 թվականի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո։ Սակայն երբ 1945 թվականին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ 1969 թվականին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն։ Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, 1992 թվականի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի։

Բնակչություն[խմբագրել]

Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են։ Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան։ Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն։

Հանքեր[խմբագրել]

Հանքային լեռների՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի և բազմամետաղային հարուստ հանքավայրերի հիմքի վրա զարգացել են մետաղաձուլությունն ու մեքենաշինությունը։ Կան նաև նավթավերամշակման, նավթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանյութերի և այլ ձեռնարկություններ։ Մշակում են հացահատիկային բույսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը։


Աղբյուրներ[խմբագրել]