Սլովենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովենիայի Հանրապետություն
Republika Slovenija
Սլովենիայի դրոշ
Դրոշ
Սլովենիայի զինանշանը
Զինանշան
Սլովենիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Լյուբլյանա
Պետական լեզուներ սլովեներեն
իտալերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 20,273 կմ² 
 -  Ջրային (%) 0.6
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 2,009,245 
 -  2002 մարդահամարը 1,964,036 
 -  Խտություն 99 /կմ² 
251 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Վերին մակարդակի ազգային դոմենն .si
Հեռախոսային կոդ +386

Սլովենիա, պետություն Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Լյուբլյանան։ 1992 թվականին երբ Հարավսլավիան տրոհեց ինքնիշխան պետություններին Սլովենիան առանձնացավ։ Սլովենիայի խոշոր քաղաքներից են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյենը։ Բնակչության 83%-ը սլովենացիներ են, մնացածը սերբեր, խորվաթներ, հունգարներ և այլ ազգի ներկայացուցիչներ։

Աշխարհագրական դիրքը, Ընդերքը և կլիման[խմբագրել]

Երկրի մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում ձգվում են Արևելյան Ալպերի (առավելագույն բարձրությունը՝ 2863 մ, Տրիգլավ լեռ), հարավում՝ Դինարյան լեռների ճյուղավորությունները։ Ընդերքում կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, բոքսիտների պաշարներ։ Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձարևադարձային միջերկրածովային։ Խոշոր գետերն են Սավան և Դրավան, կան կարստային լճեր։ Տարածքի 40 %-ն զբաղեցնում են սաղարթավոր ու ասեղնատերև անտառները։

Բուսական աշխարհ[խմբագրել]

Երկրի ներքին շրջանները, մինչև 700–800 մ բարձրությունները, ծածկված են տափաստանային բուսականությամբ, 800–2000 մ բարձրությունները՝ լայնատերև ու ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ մարգագետիններով։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Կենդանիներից կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս։ Կլիմայավարժեցվել է արջը։ Շատ են թռչուններն ու սողունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես)։

Պատմություն[խմբագրել]

Սլովենիայի տարածքը սլավոններով բնակեցվել է VI դարից։ 623– 658թթ-ին եղել է Սամո պետության մասը, ապա մտել Կարանտանիայի կազմի մեջ։ XI–XIII դարերում առաջացել են մի շարք իշխանություններ, որոնք XVI դարից ընկել են Ավստրիայի տիրապետության տակ։ 1918թ-ից Սլովենիայի մեծ մասը մտել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ, որը 1929թ-ին կոչվել է Հարավսլավիա։ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավսլավիան գրավվել է Գերմանիայի և դաշնակիցների կողմից, 1945թ-ին ազատագրվել ԽՍՀՄ զորքերի օգնությամբ և մինչև 1992թ-ը եղել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում։

Բնակչություն[խմբագրել]

Սլովենիայի բնակչության 83 %-ը սլովեններ են. կան սերբեր (2 %), խորվաթներ (1,8 %), հունգարներ, ալբանացիներ և այլք։

Տնտեսություն[խմբագրել]

Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մեքենաշինության, մետաղաձուլության, տեքստիլ, փայտամշակման, սննդի ճյուղերը։ Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի մոտ 50 %-ը։ Մշակում են ցորեն, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ։