Մոլդովա
Մոլդովայի Հանրապետություն Republica Moldova |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Limba noastră |
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Քիշնև | |||
Պետական լեզուներ | Մոլդովերեն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 33,843 կմ² | ||
- | Ջրային (%) | 1.4 | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 3,395,600 | ||
- | 2004 մարդահամարը | 3,383,332 | ||
- | Խտություն | 111 /կմ² 339 /մղոն² |
||
Դրամական միավոր | Լեու (MDL ) |
|||
Ժամային գոտի | EET (UTC+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (UTC+3) | ||
Վերին մակարդակի ազգային դոմենն | .md | |||
Հեռախոսային կոդ | +373 |
Մոլդովա, պատոնապես` Մոլդովայի Հանրապետություն(ռումիներեն` Republica Moldova) պետություն Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Քիշնևը։ Մոլդովան դեպի ծով ելք չունեցող պետություն է,որը արեւմուտքից սահմանակցում է Ռումինիային, իսկ արեւելքից, հյուսիսից եւ հարավից` Ուկրաինային։[1]
Բովանդակություն
Ծագումնաբանություն[խմբագրել]
Մոլդովա անունը գալիս է Մոլդովա գետի անվանումից, որի ավազանը 1359 թվականին հիմնված Մոլդավիայի իշխանության քաղաքական կենտրոնն էր։[2] Անհայտ է գետի անվան ծագումը։ Համաձայն մոլդավական ավանդական ժամանակագիրներ Դմիտրի Քանեմիրի եւ Գրիգորե Ուրեխի` գետն անվանվել է իշխան Դրագոշի կողմից` որսի ժամանակ, երբ նրա որսաշուն Մոլդան խորտակվեց գետում եւ րի պատվին էլ գետը ստացավ իր անվանումը։
Պատմությունը[խմբագրել]
Հնագույն պատմությունը[խմբագրել]
2010 թվականին օլդովանյան հատիչ գործիքներ հայտնաբերվեցին Բայրակիում, որոնք 800,000-1.2 միլիոն տարեկան են։ Սա ցույց է տալիս, որ հնագույն մարդիկ են բնակվել Մոլդովայի տարածքում Պալեոլիթի ժամանակաշրջանում։ [3] Նեոլիթյան քարի դարում Մոլդովայի տարածքը խոշոր Կուկուտենի-Տրիպիլլական մշակույթի կենտրոնն էր, որը եզերված էր արեւելքից Դնեստր գետով Ուկրաինայում եւ արեւմուտքից` Կարպատյան լեռներով Ռումինիայում։ Այս քաղաքակրթության մարդիկ, որոնք ապրել են մոտավորապես Ք.Ա. 5500 թվականից մինչեւ Ք.Ա. մոտ 2750 թվականը, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որսորդությամբ, անասնապահությամբ եւ աչքի էին ընկնում կավե անոթների յուրօրինակ ձեւավորմամբ։
Հին եւ Միջին դարեր[խմբագրել]
Անտիկ շրջանում Մոլդովայի տարածքը բնակեցված էր դակիական ցեղերով։ Մեր թվարկության առաջինից յոթերորդ դարերի միջեւ հարավային շրջանները գտնվում էին նախ Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրությունների տիրապետության տակ։ Կապված իր ստրատեգիկ նշանակության տարածքից Ասիայի եւ Եվրոպայի միջեւ` ժամանակակից Մոլդովայի տարածքը հաճախ է գրավվել ուշ հնադարում եւ վաղ միջնադարում տարբեր ցեղերի կողմից, այդ թվում` գոթերի, հուների, ավարների, բուլղարացիների, մագյարների, պեչենեգների, կումանների, մոնղոլների եւ թաթարների կողմից։
Մոլդավիայի իշխանությունը, հիմնված 1359 թվականին, երիզված էր Կարպատներով արեւմուտքից, Դնեստր գետով արեւելքից եւ Դանուբ գետով ու Սեւ ծովով հարավից։ Այդ տարածքը ներառում էր ներկայիս Մոլդովայի տարածքը, Ռումինիայի 41 երկրներից արեւելյան ութը եւ Ուկրաինայի Չերնիվցի օբլաստն ու Բուդյակի մարզը։ Ինչպես ժամանակակից հանրապետությունն ու Ռումինիայի հյուսիս-արեւելյան շրջանը` տեղացիների կողմից այն կոչվում էր Մոլդովա: Մոլդավիան գրավվել է թաթարների եւ, 15-րդ դարից սկսած` թյուրքերի կողմից։1538 թվականին իշխանությունը դարձավ Օսմանյան կայսրության հարկատու, սակայն պահպանում էր ներքին եւ, մասամբ, արտաքին անկախություն։[4]
Նոր դարեր[խմբագրել]
Ռուսական կայսրություն[խմբագրել]
1812 թվականի Բուխարեստի պայմանագրի համաձայն եւ անկախ մոլդավական ազնվականության բազմաթիվ բողոքների եւ անհամաձայնության, Օսմանյան կայսրությունը, որի վասսալն էր Մոլդավիան, Ռուսական կայսրությանը փոխանցեց Մոլդավիայի իշխանության արեւելյան հատվածը Խոթինի եւ հին Բեսարաբիայի հետ միասին, որոնք Ռուսաստանն արդեն գրավել էր ու ավերել։ Ռուսական նոր գովառը կոչվեց Մոլդավիայի եւ Բեսարաբիայի օբլաստ եւ նախնական շրջանում վայելում էր մեծ ինքնավարություն։ 1828 թվականից հետո այս ինքնավարությունը զգալիորեն կրճատվեց, իսկ 1871 թվականին օբլաստը փոխակերպվեց Բեսարաբիայի գուբերնիայի, ինչը կազմում էր պետականորեն կարգավորվող ասսիմիլացիայի` ռուսիֆիկացիայի մի մասը։ Որպես այս պրոցեսի մաս` ցարական կառավարությունը աստիճանաբար հեռացրեց ռումիներենը ազգային եւ եկեղեցական լեզվի ստատուսից։ [5] Մոլդավիայի արեւմտյան մասը, պահպանեց իր ինքնավար իշխանությունը, եւ 1859 թվականին, միանալով Վալախիայի հետ, հիմնեց Ռումինիայի թագավորությունը։ 1856 թվականի Փարիզի համաձայնագիրը վերադարձրեց Բեսարաբիայի երեք դքսություններ Քահուլը, Բոլգրադն ու Իսմաիլը Մոլդավիային, սակայն 1878 թվականի Բեռլինի համաձայնագիրը ստիպեց Ռումինիայի թագավորությանը վերադարձնել այս տարածքները Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի ընթացքում ռուսական իշխանությունները խրախուսում էին ռումինացիների,[6] ուկրաինացիների, լիպովանների, կոզակների, բուլղարացիների, [7], գերմանացիների, [8] գագաուզների կողմից երկրի հարավի գաղութացումը եւ առավել ընդլայնեցին բնակության հնարավորությունները հրեաների համար, որպեսզի ճնշեին 1770-80 ական թվականներին` Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ,[9] այստեղ տարածված նոգաի թաթարներին։ Այս շրջանում մոլդովական բնակչությունը մեծացավ եւ հասավ 86%-ի 1816 թվականին[10]: 1905 թվականին, իսլամական հոսանքների ազդեցության ներքո` մոլդովական բանկչությունը կազմում էր գուբերնիայի 52%-ը։ [11] Այս շրջանում գուբերնիայում տիրական էին հակասեմական տրամադրությունները, որը բերեց հազարավոր հրեաների արտագաղթի դեպի ԱՄՆ[12]:
Ռուսական հեղափոխությունն ու Մեծ Ռումինիան[խմբագրել]
Առաջին աշխարհամարտը առաջ բերեց քաղաքական եւ էթնիկ-մշակութային տեղեկացվածության վերելք, մինչ 300.000 բեսարաբցիներ տեղակայվել էին 1917 թվականին կազմավորված ռուսական բանակում։ Այս շրջանում մի շարք Մոլդավացի զինվորների կոմիտեներ ստեղծվեցին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո բեսարաբիական խորհրդարանը` Սֆաթուլ Թարիին (ռումիներեն` Sfatul Țării, [sfatul tsərij]) կամզավորվեց եւ բացվեց դեկտեմբերի երեքին։ Սֆաթուլ Թարիին հայտարարեց Մոլդավական Ժողովրդավարական հանրապետությունը` ռուսական դաշնային պետության ներսում, որից հետո ձեւավորվեց կառավարությունը։
Բեսարաբիան հայտարարեց իր անկախությունը 1918 թվականի փետրվարի վեցին եւ խնդրեց Ռումինիայում տեղակայված ֆրանսիական բանակի օժանդակությունը, ինչպես նաեւ ռումինական բանակի օժանդակությունը։ Ապրիլի իննին Սֆաթուլ Թարիին ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց միավորվել Ռումինիայի հետ: Միավորումը ենթադրում էր ագրարային հեղափոխության ավարտ, ինքնավարություն եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանք[13]: Խորհրդարանի անդամների մի մասը համաձայնեց հետաձգել միացումը, մինչեւ Բուկովինան եւ Տրանսիլվանիան եւս կմիանան Ռումինիայի թագավորությանը, սակայն պատմաբանները պնդում են, որ նրանք այդ անելու համար չունեին համապատասխան քվորումը։[14] [15] [16] [17] [18] Այս միությունը ճանաչվեց Անտանտի պետությունների կողմից 1920 թվականի Փարիզի համաձայնագրով, որը, սակայն, չէր վավերացվել բոլոր ստորագրողների կոմղից։[19] [20] [21]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ "Moldova". CIA World Factbook
- ↑ "History, Official site of Republic of Moldova". Moldova.md. Retrieved 2013-10-09.
- ↑ "Articles".
- ↑ "Moldova Library of Congress Country Studies". Lcweb2.loc.gov. Retrieved 2013-10-09.
- ↑ Charles Upson Clark (1911-06-12). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Naturally, this system resulted not in acquisition of Russian by the Moldavians, but in their almost complete illiteracy in any language. Check date values in: |year= / |date= mismatch (help); |chapter= ignored (help)
- ↑ Vasile Baican, "Human settlements in Moldavia represented on "the Russian map" between 1828-1829", Scientific Annals of "Alexandru Ioan Cuza" University of Iasi - Geography series, 54, 2008, p. 65.
- ↑ Charles Upson Clark (1927). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Today, the Bulgarians form one of the most solid elements in Southern Bessarabia, numbering (with the Gagauzes, i.e., Turkish-speaking Christians also from the Dobrudja) nearly 150,000. Colonization brought in numerous Great Russian peasants, and the Russian bureaucracy imported Russian office-holders and professional men; according to the Romanian estimate of 1920, there were about Great Russians were about 75,000 in number (2.9%), and the Lipovans and Cossacks 59,000 (2.2%); the Little Russians (Ukrainians) came to 254,000 (9.6%). That, plus about 10,000 Poles, brings the total number of Slavs to 545,000 in a population of 2,631,000, or about one-fifth |chapter= ignored (help)
- ↑ "The Germans from Bessarabia". Ualberta.ca. Retrieved 9 October 2013.[dead link]
- ↑ "Mennonite-Nogai Economic Relations, 1825–1860". Goshen.edu. Retrieved 2013-10-09.
- ↑ Ion Nistor, Istoria Bassarabiei, Cernăuți, 1921
- ↑ (German) Flavius Solomon, Die Republik Moldau und ihre Minderheiten (Länderlexikon), in: Ethnodoc-Datenbank für Minderheitenforschung in Südostosteuropa, p. 52
- ↑ Ariel Scheib (1941-07-23). "Moldova". Jewishvirtuallibrary.org. Retrieved 2013-10-09.
- ↑ King, Charles (2000). "From Principality to Province". The Moldovans: Romania, Russia, and the politics of culture. Hoover Press. pp. 33–35. ISBN 0-8179-9792-X. Retrieved 2010-10-31.
- ↑ "Sfatul Țării ... proclaimed the Moldavian Democratic Republic" (in Romanian). Prm.md. Archived from the original on 2007-12-04. Retrieved 9 October 2013.
- ↑ Charles Upson Clark (1927). "24:The Decay of Russian Setiment". Bessarabia: Russia and Romania on the Black Sea – View Across Dniester From Hotin Castle. New York: Dodd, Mead & Company. Retrieved 31 October 2013.
- ↑ Ion Pelivan (Chronology)
- ↑ Petre Cazacu (Moldova, pp. 240–245)
- ↑ Cristina Petrescu, "Contrasting/Conflicting Identities:Bessarabians, Romanians, Moldovans" in Nation-Building and Contested Identities, Polirom, 2001, pg. 156
- ↑ Malbone W. Graham (October 1944). "The Legal Status of the Bukovina and Bessarabia". The American Journal of International Law (American Society of International Law) 38 (4): 667–673. doi:10.2307/2192802. JSTOR 2192802
- ↑ Malbone W. Graham (October 1944). "The Legal Status of the Bukovina and Bessarabia". The American Journal of International Law (American Society of International Law) 38 (4): 667–673. doi:10.2307/2192802. JSTOR 2192802
- ↑ Mitrasca, Marcel (2002). "Introduction". Moldova: a Romanian province under Russian rule: diplomatic history from the archives of the great powers. Algora Publishing. p. 13. ISBN 1-892941-86-4. Retrieved 2010-10-31.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոլդովա կատեգորիայում։ |
|
|
---|---|
Միջազգայնորեն ճանաչված պետություններ | Ալբանիա • Անդորա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովինա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա •Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիխտենշտայն • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Խորվաթիա • Հունաստան • Հունգարիա • Մալթա • Մակեդոնիա • Մեծ Բրիտանիա • Մոլդովա • Մոնակո • Մոնտենեգրո • Նիդերլանդներ • Նորվեգիա • Շվեդիա • Շվեյցարիա • Ուկրաինա • Չեխիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սան Մարինո • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վատիկան • Ֆինլանդիա • Ֆրանսիա |
Մասամբ ճանաչված և չճանաչված պետություններ |
Կոսովո4 •• Մերձդնեստր |
Կախյալ տարածքներ | Ակրոտիրի և Դեկելիա • Ալանդյան կղզիներ • Գերնսի • Ջիբրալթար • Ջերսի • Մեն կղզի • Ֆարերյան կղզիներ |
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում |
Թուրքիա1 • Ղազախստան1 |
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում |
Ադրբեջան2 • Վրաստան2 |
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով |
Հայաստան • Կիպրոս •• Հյուսիսային Կիպրոս5 • Աբխազիա3 • Հարավային Օսիա3 •• Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն6 |
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետություն |
|
|
---|---|
ԱՊՀ անդամներ | Ադրբեջան • Հայաստան • Բելառուս • Ղազախստան • Ղրղզստան • Մոլդովա • Ռուսաստան • Տաջիկստան • Ուզբեկստան |
ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ | Թուրքմենստան (չի վավերացրել ԱՊՀ-ի կանոնադրությունը) |
Նախկին անդամներ | Վրաստան • Ուկրաինա |
|
|
---|---|
Անդամներ | Ադրբեջան · Վրաստան · Մոլդովա · Ուկրաինա |
Նախկին անդամներ | Ուզբեկստան |
Դիտորնդներ | Լատվիա · Թուրքիա |
|
|
---|---|
Հայաստան • Վրաստան • Բելառուս • Ադրբեջան • Ուկրաինա • Մոլդովա |