Բուդապեշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բուդապեշտ
Budapest
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
BudapestDSCN3917.JPG
47°31′00″ հս. լ. 19°05′00″ ավ. ե. / 47.516667° հս. լ. 19.083333° աե. ե.
Երկիր Հունգարիա Հունգարիա
Հունգարիա Բուդապեշտ
Քաղաքապետ Իշտվան Տառլոշ
Մակերես 525,16 կմ²
Բնակչություն 1 702 297 մարդ (2008)
Խտություն 3242 մարդ/կմ²
Ազգային կազմ Հունգարներ, ռումիններ, գերմանացիներ, սլովակներ, հայեր, հրեաներ
Կրոնական կազմ Կաթոլիկություն, բողոքականություն, աթեիզմ, Հայ Առաքելական եկեղեցի, հուդայականություն, ուղղափառություն, իսլամ
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +36 1
Փոստային ինդեքս 1011-1239
Պաշտոնական կայք www.budapest.hu
##Բուդապեշտ (Հունգարիա)
Red pog.png

Բուդապեշտը Հունգարիայի մայրաքաղաքն է։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերի հետ միասին՝ 2,5 միլիոն։ Բուդապեշտը Հունգարիայի քաղաքական, առևտրային, երթևեկային և մշակութային կետրոնն է։ Դանուբ գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի. Բուդա (արևմտյան մաս) և Պեշտ (արևելյան մաս)։ Բուդան լեռնոտ և անտառաշատ է, մինչ Պեշտը մաս է կազմում Հունգարիայի Մեծ Հարթավայրի։ Բուդապեշտը Եվրոպական Միության իններորդ բազմամարդ քաղաքն է։

Բուդայի տարածքում ապրել են Ք.ա. 5-րդ դարից կելտեր։ Հռոմեացիները նվաճել են կելտերի բնակավայրերը և ստեղծել են Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը, ինչը Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր (Ք.հ. 1-5 դդ.)։ Հունգարները 9-րդ դարից են հաստատվել տարածքում։ Բուդայի ամրոցը հիմնվել է Բելա Դ թագավորի կողմից, իսկ Մաթիաս թագավորի օրոք դարձել է միջազգային ռենեսանսային կենտրոն։ 16-17-րդ դարերում թուրքերի լծի տակ էր գտնվում, 18-19 դարերում նորից ծաղկում էր ապրում։ 1873 թվականին Բուդա, Պեշտ և Օբուդա («Հին Բուդա») քաղաքները միացան, այդ ժամանակվանից ամբողջ բնակավայրը կոչվում է Բուդապեշտ։

Հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Սեչենյիի շղթայակապ կամուրջ


ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի