Սիսեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիսեռ
Սիսեռ
Սովորական սիսեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Սիսեռ
Լատիներեն անվանում
Cicer
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սիսեռ, (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռ (C․ arietinum

Հայաստանում[խմբագրել]

Chana.jpg

ՀՀ-ում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝

  • Սիսեռ շատ փոքրիկ (C. minutum)
  • Սիսեռ անատոլիական (C. anatolicum

Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Մշակվում է սիսեռ մշակովին (C. arietinum)՝ չոր նախալեռնային և լեռնային մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում)։

Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Ասիան է։ Մեր թվարկությունից առաջ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ․թ․ա․ 7-րդ դարից պահպանված սերմեր։ Ցանքի նորման՝ 500-550 հազար ծլունակ սերմ կամ շուրջ 100-120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15-33 ց/հա է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Արմատներն իլիկաձև են։ Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձրությունը՝ մինչև 70 (80) սմ։ Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ։ Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։

Ինքնափոշոտվող է։ Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ)։

Չորադիմացկուն է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։

Քիմիական կազմ[խմբագրել]

Սերմերը պարունակում են մինչև 30% սպիտակուց, մինչև 7% ճարպեր, 60%-ից ավելի անազոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (A1, B1, B2)։

Կիրառություն[խմբագրել]

Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։

Դասակարգում[խմբագրել]

  Ենթաընտանիք Պատկառուկազգիներ   ցեղ Սիսեռ  
         
  Ընտանիք Բակլազգիներ     ցեղ Սիսեռազգիներ     C. minutum
               
  ԿարգԹիթեռնածաղկավորներ     Ենթաընտանիք Թիթեռնածաղկավորներ     մոտ 45 տեսակ    
             
  ևս 13 ընտանիք
(համաձային APG III համակարգի)
  ևս 27 ցեղ   C. anatolicum
     

Հոմանիշներ[խմբագրել]

Տեսակներ[խմբագրել]

Սիսեռ
Cicer arietinum HabitusFruits BotGardBln0906a.jpg

Գրականություն[խմբագրել]

  • Линчевский, И. А. Род 824. Нут — Cicer L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1948. — Т. XIII. — С. 386—406. — 588 с. — 4000 экз.
  • A. Sudupak, S. Akkaya, A. Kence։ Analysis of genetic relationships among perennial and annual Cicer species growing in Turkey using RAPD markers. Theor Appl Genet. 2002 Dec;105(8)։1220-1228. PMID 12582902
  • Jens Berger, Shahal Abbo, Neil C. Turner։ Ecogeography of Annual Wild Cicer Species. Crop Science Vol. 43 No. 3, S. 1076-1090

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png