Մարշալյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալյան Կղզիներ Marshall Islands

ի դրոշ
Դրոշ

Մարշալյան կղզիների զինանշան
Զինանշան

Մարշալյան կղզիների տեղադրությունը

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ մարշալերեն անգլերեն
Մայրաքաղաք Մաջուրո
Պետական կարգ Նախագահական հանրապետություն
Մակերես 181 կմ²
Ազգաբնակչություն. 70,000 (2013) (342.5 (2014)/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q858826?
Արժույթ ԱՄՆ դոլար (USD)
Ժամային գոտի +12
Վեբ | ISO | Հեռ. .mh | MHT | 692

Մարշալյան կղզիներ (անգլ.՝ Marshall Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում։ Արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակցում է Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների տարածքային ջրերին, հարավում՝ Կիրիբատիի տարածքային ջրերին, մյուս կողմերից՝ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերին։ Ափամերձ հատվածի երկայնությունը 370,4 կմ է։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը գտնվում է 29 ատոլների և Մարշալյան կղզու արշիպելագի 5 կղզիների վրա։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 181,3 կմ², ծովածոցերով ծածկված տարածքը՝ 11 673 կմ²։ Մարշալյան Կղզիների բնակչությունը կազմում է 53 158 մարդ (2011)[1][2][3]։ Մայրաքաղաքը Մաջուրոն է։

Առաջին կղզին, որը հայտնաբերվել է եվրոպացիների կողմից, Բոկակ ատոլն է, որը 1526 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Սալասարը։ Հետագայում Մարշալյան Կղզիները հերթականությամբ դառնում էին տարբեր գաղութային տերությունների տարածք։ 1886 թվականին՝ Գերմանիայի, 1914 թվականին՝ Ճապոնիայի, որը շարունակեց կղզիների ղեկավարումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո արդեն Ազգերի լիգայի մանդատով։ 1947 թվականին ԱՄՆ ղեկավարության տակ ընդգրկվել է ՄԱԿենթակա տարածքների կազմի մեջ։ Որպես պետական կազմավորում՝ Մարշալյան Կղզիները ի հայտ են եկել 1983 թվականին։ 1986 թվականից Կղզիները ԱՄՆ-ի հետ գտնվում են «ազատ ասոցացման» մեջ։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը ՄԱԿ-ի, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիտեի և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի անդամ է։

Անվանում[խմբագրել]

Մարշալյան կղզիները իրենց անվանումը ստացել են բրիտանացի կապիտան Ջոն Մարշալի պատվին (նա հայտնի էր նաև Ուիլիամ Մարշալ անունով), ով մեկ այլ կապիտան՝ Թոմաս Գիլբերտի հետ, ում պատվին անվանվել են հարևան Գիլբերտի կղզիները, 1788 թվականին Նոր Հարավային Ուելս բանտարկյալներին տեղափոխելու ժամանակ հետազոտել է արշիպելագը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ընդհանուր աշխարհագրություն[խմբագրել]

Մարշալյան Կղզիների լուսանկարը տիեզերական արբանյակից, 1999 թվական, մարտ

Մարշալյան Կղզիներ միկրոնեզիական պետությունն իրենից ներկայացնում է ատոլների և կղզիների բույլ, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում, հասարակածից քիչ հյուսիս։ Պետության մայրաքաղաքը՝ Մաջուրո քաղաքը, գտնվում է Հոնոլուլու քաղաքից 3438 կմ դեպի արևմուտք (ամերիկյան Հավայի նահանգի վարչական կենտրոնը), Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 3701 կմ դեպի հարավ-արևելք և Հյուսիսային Մարիանյան կղզիների մայրաքաղաք Սայպանից 3241 կմ դեպի հարավ-արևելք[4]։ Մոտակա արշիպելագներն են՝ Կարոլինյան կղզիները, որոնք պատկանում են Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներին և գտնվում են Մարշալյան կղզիներից դեպի հարավ-արևմուտք, և Գիլբերտի կղզիները, որոնք պատկանում են Կիրիբատի Հանրապետությանը և գտնվում են հարավ-արևելքում[5]։

Կղզիների քարտեզը

Մարշալյան Կղզիների ցամաքային մակերեսը 181,3 կմ² է, մինչդեռ բուստալճակներով ծածկված տարածքի մակերեսը 11 673 կմ² է[6]։ Պետությունը գտնվում է 29 ատոլների և 5 կղզիների վրա, որոնք բաժանվում են երկու խմբերի՝ 18 կղզիներ Ռալիկ շղթայում (մարշալերենից թարգմանաբար նշանակում է «մայրամուտ»[7]) և 16 կղզիներ Ռատակ շղթայում (կամ Ռադակ, մարշալերենից թարգմանաբար նշանակում է «արևածագ»[7])։ Երկու շղթաները գտնվում են իրարից մոտ 250 կմ հեռավորության վրա և ձգվում են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 1200 կմ[5]։ Կարևորագույն կղզիներն են Կվաջալեյնը և Մաջուրոն։ Մարշալյան Կղզիներ Հանրապետության խոշորագույն կղզին՝ Կվաջալեյնը, միաժամանակ աշխարհի ամենամեծ ծովախորշ ունեցող ատոլն է[5][8]։ Չնայած նրան, որ նրա ցամաքի մակերեսը ընդամենը 16,32 կմ² է, ծովախորշի մակերեսը 2174 կմ² է[6]։ Երկրի ամենաբարձր կետը, որը ընդամենը 10 մետր է, գտնվում է Լիկիեպ ատոլի վրա[6]։

Մարշալյան Կղզիներ Հանրապետության ամենահյուսիսային կղզին Ռատակ շղթայում գտնվող Բոկակ (կամ Տաոնգի) կղզին է։ Այն գտնվում է Ուեյք ատոլից 280 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն այժմ գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո։ Մարշալյան Կղզիների ամենահարավային կղզին Էբոն ատոլն է, ամենաարևմտյանը՝ Ուջելանգը (երկուսն էլ գտնվում են Ռալիկ շղթայում), ամենաարևելյանը՝ Ռատակ շղթայում գտնվող Նոքս կղզին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Перепись населения (Economic Policy, Planning, and Statistics Office)
  2. Перепись населения (geohive — 2011)
  3. Перепись населения (Statoids — 2011)
  4. «Marshall Islands. Location, size, and extent.» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ http://www.nationsencyclopedia.com/Asia-and-Oceania/Marshall-Islands-LOCATION-SIZE-AND-EXTENT.html։ Վերցված է 2011-08-11։ 
  5. 5,0 5,1 5,2 «Marshall Islands.» (անգլերեն)։ Oceandots.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qN2jEUD։ Վերցված է 2011-08-11։ 
  6. 6,0 6,1 6,2 «Marshall Islands.» (անգլերեն)։ CIA. The World Fact Book։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/rm.html։ Վերցված է 4 мая 2008։ 
  7. 7,0 7,1 «Geography» (անգլերեն)։ Embassy of the Republic of the Marshall Islands in USA, Washington D.C.։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qN30bcR։ Վերցված է 2011-08-11։ 
  8. «Kwajalein Atoll.» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60rJTmCvO։ Վերցված է 2011-08-11։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png