Կիպրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոսի Հանրապետություն
Κυπριακή Δημοκρατία (հունարեն)
Kıbrıs Cumhuriyeti (թուրքերեն)
Կիպրոսի դրոշ
Դրոշ
Կիպրոսի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Ազատության հիմն
Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν[lower-alpha 1]
"Hymn to Liberty"

Կիպրոսի դիրքը
Մայրաքաղաք 14px Նիկոսիա
35°08′N, 33°28′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ հունարեն, թուրքերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիս
Անկախություն Միավորված Թագավորությունից 
 -  Թվական օգոստոսի 16, 1960 
Տարածք
 -  Ընդհանուր 9,251 կմ²  (167th)
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 1,141,166  (154-րդ)
 -  Խտություն 123.4 /կմ² (105-րդ)
233 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $23.74 բիլիոն (113th)
 -  Մեկ շնչի հաշվով $31,053 (25-րդ)
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.903 (բարձր) (29-րդ)
Դրամական միավոր Euro (CYP)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .cy
Հեռախոսային կոդ +357

Կիպրոս[1] (հունարեն՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն (հունարեն՝ Κυπριακή Δημοκρατία), պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում՝ Թուրքիայից հարավ։ Գտնվում է նույնանուն կղզու վրա։ Կիպրոսի Հանրապետությունը զարգացած երկիր է և անդամ է Եվրոպական Միության 2004 թվականի մայիսի 1-ից։

Անվանում[խմբագրել]

Ենթադրում են, որ կղզին իր անվանումն ստացել է այնտեղ եղած նոճու (լատիներեն՝ Cupressus) պուրակների պատճառով (նոճին մի ժամանակ այստեղ է բերվել Լիբանանից)[2]։

Պետական կարգը[խմբագրել]

Կիպրոսը Հանրապետություն է։ Ըստ 1960-ի սահմանադրության, պետության գլուխը նախահագն է։ Նախագահը պետք է լինի ազգությամբ հույն, փոխպրեզիդենտը՝ թուրք։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ ներկայացուցիչների պալատը (35 դեպուտատն ընտրվում է հույն, 15-ը՝ թուրք համայնքից)։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Մինիստրների խորհուրդն է՝ պրեզիդենտի և փոխպրեզիդենտի գլխավորությամբ։ 1963-ից Կիպրոսի պառլամենտի, կառավարության և պետական այլ հաստատությունների աշխատանքներին թուրքական համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցում։ 1967-ից ստեղծվել է թուրքական գործադիր ադմինստրանցիա, իսկ 1975-ից միակողմանիորեն հռչակվել է Թուրքական ֆեդերատիվ պետություն։ Կիպրոսի Հանրապետության դատական բարձրագույն ատյանը Գերագույն դատարանն է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնային է։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է Կիրենիա լեռնաշղթան(առավելագույն բարձրությունը՝ 1023 մ), կենտրոնական և հարավային մասում՝ Տրոոդոս լեռնազանգվածը (առավելագույն բարձրությունը՝ 1951 մ)։ Նրանց միջև Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոներից կան քրոմիտ, երկաթ, պղինձ, ասբեստ։ Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Ամառը շոգ է(25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C) ։ Տարեկան տեղումները հարթավայրերում 300-500 մմ են, լեռներում՝ 100-1300 մմ։ Գետահունները ջրվ են լցվում միայն ձմեռային անձրևներից հետո։ Մինչև 500 մ բարձրությունները գերակշռում են մշտադալար թփերի մացառուտները, ավելի բարձր կաղնու, նոճու, հալեպյան սոճու անտառները (գրավում են Կիպրոսի տարածքի մոտ 20 %-ը)։

Արդյունաբերություն[խմբագրել]

Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (պղինձ, քրոմ, երկաթ) և գյուղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, մրգի պահածոներ և այլն) ճյուղերը։ Կա նաև տնայնագործական և արհեստագործական արտադրություն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն)։ Մշակում են ցորեն, գարի, ընդեղեն, բոստանային բույսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշենի։ Կան ձիթենու և ընկուզենու պուրակներ։ Զարգացած է շերամապահությունը, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությունը։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և 11-րդ դարին Կիպրոսը գաղութացրին աքայացիները, 9-րդ դարին՝ փյունիկեցիները։ Կիպրոսը Կրետեմիկենյան մշակույթի կենտրոններից էր։ 8-րդ դարի վերջին կղզին նվաճեց Ասորեստանը, 6-րդ դարի կեսին՝ Աքեմենյան Պարսկաստանը։ 333-323-ին Կիպրոսը մտել է Ալեքսանդր Մակեդոնացու պետության, 294-58-ին՝ Պտղոմենյանների պետության կազմի մեջ, մ.թ.ա 58-ին նվաճել է Հռոմը։ Հռոմեական Կայսրության բաժանումից հետո Կիպրոսն անցել է Բյուզանդիային, 648-ին գրավել են արաբները, 965-ին՝ Բյուզանդիան։ Բյուզանդիական Տիրապետության շրջանում Կիպրոսում զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ 1191-ին կղզին զավթել են խաչակիրները։ 1192-ին ստեղծվել է Կիպրոսի Թագավորությունը(գոյատևել է մինչև 1489-ը)` Լուսինյանների ֆեոդալական տան գլխավորությամբ։ 1489-1571-ին Կիպրոսը պատկանել է Վենետիկին, 1571 թվականին նվաճել են թուրքերը։ 19-րդ Կիպրոսում սկիզբ է առեել Հունաստանի հետ միավորվելու շարժումը։ 1878 թ-ի անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Անգլիան օկուպացրել էր Կիպրոսը, 1914-ին բռնակցել։ 1925թ-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր։ 1926-ին ստեղծված Կիպրոսի Կոմկուսը գլխավորել է աշխատավորների ազգային-ազատագրական շարժումը, որը հատկապես ուժեղացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1955-ին Կիպրոսում մտցվեց արտակարգ դրություն, արգելվեց Կիպրոսի աշխատավոր ուժի առաջադիմական կուսակցության գործունեությունը։ Սակայն Կիպրոսի ժողովրդի չդադարող պայքարը գաղութարարներին ստիպեց բանակցություններ սկսել Կիպրոսին անկախություն տալու շուրջը։ 1959-ի Ցյուրիխ-Լոնդոնյան համաձայնագրով Կիպրոսի անկախության երաշխավորների միջև (Հունաստան, Անգլիա, Թուրքիա) ճանաչվեց Կիպրոսի անկախության իրավունքը, բայց Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ (Ակրոտիրի և Դեկելիա) ունենալու, իսկ Հունաստանը և Թուրքիան` զորամասեր պահելու արտոնություն։ 1960-ի օգոստոսին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Կիպրոսի և ՍՍՀՄ-ի միջև, սեպտեմբերին Կիպրոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ։

Կիպրոսի առաջին նախագահ Մակարիոս IIIը։

Նախահագ Մակարիոս ///-ի կառավարությունը հռչակեչ «դրական չեզոքություն» և բոլոր երկրների հետ բարեկամական կապեր զարգացնելու քաղաքականություն։ 1963-ին ՆԱՏՕ-ի երկրները զինված ընդհանրում հրահրեցին կղզու հունական և թւրքական համայնքների միջև, որի հետևանքով երկրում սկիզբ առավ քաղաքական սուր ճգնաժամ։ 1964 թվականին կղզի մտցվեցին ՄԱԿ-ի զորքերը։ 1974 թվականի հուլիսին հունական զինվորականությունն և ներքին հետադիմությունը խռովություն բարձրացրին օրինական կառավարության դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին։ Դրան հաջորդեց թուրքական զորքերի ներխուժումը կղզի, որոնք 1974 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում զավթեղին Կիպրոսի տարածքի մոտ 40%-ը(հյուսիսում)։ 1975 թվականի փետրվարին կղզու թուրքական համայնքի ղեկավարությունը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի թուրքական ֆեդերատիվ պետություն ստեղծելու մասին, որն ավելի սրեղ դրությւնը կղզում և նոր դժվարություններ հարուցեց Կիպրոսյան հարցի լուծման ճանապարհին։ Սովետական կառավարությունը դատապարտեց այդ ակտը և պահանջեց, վերջ տալ օտարերկրյա ռազմական միջամտությանը Կիպրոսի ներքին գործերին և Կիպրոսյան հարցը լուծել ՄԱԿ-ի շրջանակներում հրավիրված միջազգային կոնֆերանսում։ 1977 թվականի փետրվար-մարտ ամիսներին նախագահ Մակարիոսի և թուրքական համայնքի ղեկավար Դենքթաշի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ միջհամայնքային բանակցությունների միջոցով հարցը ֆեդերատիվ, միասնական, երկհամայնք և անկախ Կիպրական պետություն ստեղծելու հիման վրա լուծելու շուրջը։ Սակայն թուրքական համայնքի մեղքով բանակցությունները ձախողվեցին։ 1977 թվականի օգոստոսին վախճանվեց Մակարիոսը և նույն թվականի սեպտեմբերին նախագահ ընտրվեց Սպիրոս Կիպրիանուն։ Նա հայտարարեց, որ հարազատ կմնա նախկին նաղագահ Մակարիոսի ներքին և արտաքին քաղաքականությանը։

Բնակչություն[խմբագրել]

Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում։ Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը[3]։

Գրականությունը[խմբագրել]

Կիպրոսի գրականությունը հիմնականում հունարենով և թուրքերենով է։ Հունարենով գրականությունն ստեղծվել ու զարգացել է հունական գրականության սերտ փոխներգործությամբ։ Կիպրոսի առաջին հուշարձաններն են Ստասինի «Կիպրական ասքեր»-ը (մ.թ.ա. 7-10 դդ.), և Աֆրոդիտեին նվիրված «Հոմերոսյան հիմներ»-ը։ Աստիճանաբար ձևավորվել է Կիպրոսի բարբառը, որով արձանագրվել են «Ակրիտյան երգեր»-ը(8-10 դդ.)։ 15 դ. գրի են առնվել Լ. Մախերասի պատմական ժամանակագրությունները։ Թուրքական նվաճումով (1571) կասեցվեց Կիպրոսի գրականության զարգացումը։ 19 դարի վերջին և 20 դարի սկզբին այն նոր վերելք է ապրել։ 30-ական թթ. հետո Կիպրոսի գրականության մեջ հնչում են ազգային ինքնորոշան համար պայքարի մոտիվները (Կ. Լիսիոտիս, Ա. Պերնարիս, Ա. Իոանու, արձակագիրներ Կ. Պրուսիս, Ա. Ինդիանոս և այլն)։ Գեղարվեստական նոր լուծումների որոնումները բնորոշ են Պ. Միխանիկոսի, Ս. Լազարոսի և ուրիշների պոեզիային։ Պատմվածքի ժանրը մշակում են Պ. Իոաննիդիսը, Լ. Մալենիսը։ 50-60-ական թթ. աչքի են ընկնում արձակագիրներ Ա. Խրիստոֆիդեսը, Իվի Մելեագրուն և ուրիշներ, բանաստեղծներ Ա. Պաստելասը, Մ. Պասիարդիսը։ Ձևավորվում է առաջադեմ գրողների երիտասարդ սերունդը (բանաստեղծներ Ա. Պիլիոտիս, Գ. Կոնստանդիս, արձակագիրներ Պ. Պեոնիդիս, Լ. Սոլոմոնիդու, Ն. Ռոսսիդի)։ Կիպրոսի թուրքերենով գրականությունը ներկայացված է գլխավորապես պոեզիայով։ Թուրք համայնքում հայտնի են Օզքեր Յաշինը (ծնվել է 1932 թ.-ին), Ֆիքրեթ Դեմիղրաթը(ծնվել է 1940 թ.-ին), Օղուզ Քուզետողլուն (ծնվել է 1928 թ.-ին)։ Ժամանակակից դրամատուրգներ են Ֆադլ Քորքուտը, Յուններ Ոլուտուգը։ Հայտնի է արձակագիր Հիքմեթ Աֆիֆ Մապոլարը (ծնվել է 1919 թ.-ին)

Ճարտարապետությունը և կերպարվեստը[խմբագրել]

Վաղ քարի դարի շրջանի սալարկված փողոցով, հատակագծում շրջանաձև բնակարաններով Խիրոկիտիյա բնակավայրում (մ. թ. ա. VI հազարամյակ) հայտնաբերվել են քարե անոթներ, պրիմիտիվ կուռքեր, խեցեղեն։ Ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 1400—1050) կիպրամիկենյան արվեստի ծաղկման շրջանի նկարազարդ սափորները, արձանիկները, բրոնզյա իրերը, ոսկե զարդերը, փղոսկրյա բարձրաքանդակները կերտված են էգեյան և արևելյան մշակույթների համադրումով։ էնգոմիում հայտնաբերվել է փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաք։ Կիպրոսյան արխաիկայի շրջանում (մ. թ. ա. 700—475) ծաղկել է երկգույն (կարմիր, սև) սափորանկարչությունը, թրծակավե քանդակագործությունը։ Կրաքարե մոնումենտալ արձանագործությունը մ. թ. ա. VI դ. վերջին կրել է հունական արխաիկայի ազդեցությունը։ Վունիի պալատի (մ. թ. ա. V դ. սկիզբ) հատակագծային հորինվածքում զուգորդվել են արևելյան պալատների և հունական մեգարոնի ճարտարապետական առանձնահատկությունները։ Մ. թ. ա. IV դ.—մ. թ. IV դ. Կիպրոսիի արվեստը և ճարտարապետությունը զարգացել են հունական դասական և հելլենիստական, ապա նաև հռոմեական արվեստի ազդեցությամբ (Պաֆոսի, Կուրիոնի, Սալամիսի հուշարձանները)։ Կիտին և Լիտրանգոմին մերձ եկեղեցիներում պահպանվել են VI—VII դդ. վաղ բյուգանդական բարձրարվեստ խճանկարներ։ XIII դ. գոթական ոճի հուշարձաններից են Նիկոսիայի և Ֆամագուստայի տաճարները, Սուրբ Իլարիոնի դղյակը և այլն։ Թուրքերի օրոք կառուցվել են մզկիթներ, անգլիացիների տիրապետության ժամանակ՝ կլասիցիզմի և ժամանակակից ճարտարապետական ոգով վարչական շենքեր։ 1960-ական թվականներից զարգանում են ճարտարապետությունը (ճարտարապետներ՝ Ս. Իկոնոմու, Մհխաիլիդիս եղբայրներ, Թ. Դիմիտրիոս), գեղանկարչությունն ու գրաֆիկան (նկարիչներ Ա. Դիամանդիս, Գ. Գեորգիու, Տ. Կանտոս)։ Կիպրոսի ժողովրդական արվեստի ճյուղերն են՝ փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, արծաթի դրվագումը, ժանեկագործությունը, ասեղնագործությունը։

Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը[խմբագրել]

Կիպրոսում լույս է տեսնում շուրջ 30 թերթ, ամսագիր (հունարեն, անգլերեն, թուրքերեն)։ Խոշրագույններն են (հուն., 1951 թվականից) «Ալիթիա» շաբաթաթերթը, (1960 թվականից) «Մախի», (1964 թվականից) «Ագոն», (1969 Թվականից) «Նեա», (1955 թվականից) «Ֆիլելևթերոս», (1956 թվականից) «Խարավգի», (1942 թվականից թուրքերեն) «Հալքըն սեսի» օրաթերթը։ Հայերեն լույս են տեսնում «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները։ Ռադիոհաղորդումները ` 1953-ից(հուն., անգ., թուրք., հայ.,), հեռուստատեսային հաղորդումները ` 1957 թվականից։

Հայերը Կիպրոսում[խմբագրել]

Հայերը Կիպրոսում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հայ սփյուռք հանրագիտարանի՝ դեռևս վաղ միջնադարում (4-5-րդ դդ.) Կիպրոսում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Հայկական համայնքն այստեղ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375թ.) և Հայոց ցեղասպանությունից (1915-23թթ.) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ որոնք հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։ Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։

Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ էլ ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։

Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ Դրա լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ սույն թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա 2006թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։

Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։ Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը։

Վարչական բաժանում[խմբագրել]

Կիպրոսի Հանրապետությունը, որն աշխարհի երկրների կողմից ճանաչված պետություն է, գերիշխանության պահանջներ է հայտարարել ամբողջ Կիպրոս կղզու և շրջակա ջրերի նկատմամբ, բայց դե ֆակտ կղզին բաժանված է չորս մասի.

Կիպրոսի Հանրապետությունը վարչականորեն բաժանվում է 6 շրջանների (հուն.՝ επαρχίες եպարքիա), որոնց մի մասը գտնվում է միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկման տակ։

Կիպրոսի քարտեզը Շրջան Հունարեն Թուրքերեն
Նիկոսիա Լարնակա Լիմասոլ Պաֆոս Ակրոտիրի Կիրենիա Ֆամագուստա ԴեկելիաCyprus map in armenian.png
About this image
Ֆամագուստայի    Αμμόχωστος (Ammochostos)    Gazimağusa   
Կիրենիայի Κερύvεια (Keryneia) Girne
Լարնակայի Λάρνακα (Larnaka) Larnaka/İskele
Լիմասոլի Λεμεσός (Lemesos) Limasol/Leymosun
Նիկոսիայի Λευκωσία (Lefkosia) Lefkoşa
Պաֆոսի Πάφος (Pafos/Bafos) Baf/Gazibaf

Տուրիզմ[խմբագրել]

Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ [[Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու]]։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ. 51։ ISBN 99941-56-03-9.  Wikilink embedded in URL title (օգնություն)
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս». 
  3. Հայկական մանկական հանրագիտարան

Արտաքին հղումներ[խմբագրել]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found, or a closing </ref> is missing