Բրյուսել (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Բրյուսել (այլ կիրառումներ)
Քաղաք
Բրյուսել
Bruxelles / Brussel / Brüssel
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Bruxelles - Grand Place 01.jpg
Գրան Պլաս
50°50′48″ հս․ լ. 4°21′09″ ավ. ե. / 50.84667° հս․ լ. 4.35250° ավ. ե. / 50.84667; 4.35250 (G) (O)
Երկիր Բելգիա Բելգիա
Ենթարկում Մայրաքաղաք
Քաղաքապետ Ֆրեդի Տիլեմանս
Հիմնադրված է 6-րդ դար թվականին
Առաջին հիշատակում 966
Մակերես 32,61 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 13 մ
Բնակչություն 163 210 մարդ (2011)
Ագլոմերացիա 1 831 742 մարդ
Տեղաբնականուն բրյուսելցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայք bruxelles.be
##Բրյուսել (քաղաք) (Բելգիա)
Red pog.png

Բրյուսելը (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]), Բելգիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի մայրաքաղաքը։

Բելգիայի հոլանդախոս հատվածի՝ Ֆլանդրիայի, ինչպես նաև ԵՄ-ի կենտրոնն է համարվում։

Պատմություն[խմբագրել]

Առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարի աղբյուրներում՝ 7-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։ Անվանման սկզբնական ձևը եղել է Brussels, որն առաջացել է ֆլամանդերեն brock «ճահիճ» և sail «շինություն» բառերի միացումից, այսինքն՝ «Կացարան ճահճի վրա»[1]։

Բրյուսել․ քաղաք և շրջան[խմբագրել]

Մյուս 18 համայնքների հետ միասին Բրյուսելը ձևավորում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը՝ փաստացի լինելով 2 միլիոն բնակչություն ունեցող միասնական քաղաք, չնայած՝ Բրյուսել համայնքի բնակչությունը կազմում է 150.000 բնակիչ։ Սովորաբար «Բրյուսել» անվանումն ընդգրկում է ամբողջ շրջանը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Բրյուսել համայնքն ունի անկանոն ձև և բաղկացած է 3 մասից՝ ընդարձակ հյուսիսային, նեղ կենտրոնական և ավելի նեղ հարավային։ Բրյուսելի հյուսիսային մասը ներառում է Լակեն շրջանը, որտեղ տեղակայված է համանուն արքայական նստավայրը։ Մինչ 1921 թվականը Լակենն անկախ համայնք էր։ Քաղաքական պատմական միջուկը  ձևավորում է ծառուղիների հնգանկյուն, որը տեղակայված է նախկին ամրությունների վայրում։ Հարավային ելուստը Լուիզայի պողոտան է։

Բրյուսելի միջոց հոսում է Սեննա գետը, սակայն քաղաքի ընդհանուր տեսքում այն գրեթե տեսանելի չէ, քանի որ այն վերածածկվել է ուրբազնիցացիայի ժամանակաշրջանում՝ բելգիացի ինժեներների կողմից՝ Անրի Մոյի գլխավորությամբ (19-րդ դարի երկրորդ կես)։

Կլիմա[խմբագրել]

Բրյուսելի կլիման չափավոր ծովային է։ Ծովային օդային զանգվածները՝ ձևավորվելով համեմատաբար մոտ գտնվող Հյուսիսային ծովի վրա, առաջացնում են ամենօրյա և տարեկան ջերմաստիճանի քիչ առատությամբ ամպլիտուդներ և բարձր հարաբերական խոնավություն։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսի՝ 17․0°C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ հունվարը՝ 2,5 °C միջին նվազագույնով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,7 °C է։ Տարեկան արևի ճառագայթման ժամը 1585-ն է։

Ծովային կլիմային բնորոշ են մեծ քանակությամբ տեղումները։ Այսպես, Բրյուսելում տարվա ընթացքում թափվում են 821 մմ տեղումներ, ամենամեծ քանակով (79 մմ) նոյեմբերին և դեկտեմբերին։

Բրյուսել
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ
 
 
71
 
5
1
 
 
53
 
6
2
 
 
73
 
10
4
 
 
54
 
14
6
 
 
70
 
18
9
 
 
78
 
20
12
 
 
69
 
23
14
 
 
64
 
23
14
 
 
63
 
19
12
 
 
68
 
14
8
 
 
79
 
9
5
 
 
79
 
6
3
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս». 


ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի