Հարավային Օսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Օսիա (այլ կիրառումներ)
Хуссар Ирыстон (օսերեն)
Южная Осетия (ռուսերեն)
სამხრეთი ოსეთი (վրացերեն)
Հարավային Օսիայի Հանրապետություն
Հարավային Օսիայի դրոշ
Դրոշ
Հարավային Օսիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Հարավային Օսիայի հիմն
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի քարտեզը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիա (կանաչ) և Եվրոպա (մոխրագույն)
Մայրաքաղաք Ցխինվալ
42°14′N, 43°58′E
Պետական լեզուներ օսերեն, ռուսերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Էդուարդ Կոկոյտի
 -  Վարչապետ Բորիս Չոչիև
Անկախություն Վրաստանից (չի ճանաչված Վրաստանի կողմից)
 -  հռչակում նոյեմբերի 28, 1991 
 -  ճանաչում (Ռուսաստանից) օգոստոսի 26, 2008 
 -  ճանաչում (Նիկարագուայից) սեպտեմբերի 3, 2008 
Տարածք
 -  Ընդհանուր 3,900 կմ² 
Բնակչություն
 -  2000 նախահաշիվը 70,000 
 -  Խտություն 18 /կմ² 
 /մղոն²
Դրամական միավոր ռուսական ռուբլի (RUB)
Ժամային գոտի (UTC+3)

Հարավային Օսիան (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա) հանրապետություն է հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Նա ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թ. Հարավային Օսիայի պատերազմից հետո Հ. Օսիայի կառավարությունը կառավարում է երկիրը ամբողջությամբ։

Կլիման, ռելիեֆը[խմբագրել]

Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության(Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են։

Գետերն ու լճերը[խմբագրել]

Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա, ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչության մեծ մասը (64,3%) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25%, ռուսները՝ 2,8%, հայերը՝ 1,5%, հրեաները՝ 0,9%, այլ ժողովուրդները կազմում են 5,8%։ (Ըստ 2008 թվականի տվյալների)

1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակչության 80%-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70%-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009-ի տվյալների Հարավային Օսեթիայի բնակչության 80%-ը կազմում են օսերը։

Ազգային Կազմը Հարավային Օսիայում 1926-2008 թթ

1926 1939 1959 1970 1979 1989 2008
Օսեր 60 351 (69,1 %) 72 266 (68,1 %) 63 698 (65,8 %) 66 073 (66,5 %) 65 077 (66,4 %) 65 233 (66,2 %) 46 289 (64,3 %)¹
Վրացիներ 23 538 (26,9 %) 27 525 (25,9 %) 26 584 (27,5 %) 28 125 (28,3 %) 28 187 (28,8 %) 28 544 (28,9 %) 18 000 (25,0 %)¹
Ռուսներ 0 157 (0,2 %) 2 111 (2,0 %) 2 380 (2,5 %) 1 574 (1,6 %) 2 046 (2,1 %) 2 128 (2,1 %) 2 016 (2,8 %)¹
Հայեր 1 374 (1,6 %) 1 537 (1,4 %) 1 555 (1,6 %) 1 254 (1,3 %) 953 (1,0 %) 984 (1,0 %) 871 (1,21 %)¹
Հրեաներ 1 739 (2,0 %) 1 979 (1,9 %) 1 723 (1,8 %) 1 485 (1,5 %) 654 (0,7 %) 396 (0,4 %) 648 (0,9 %)¹
այլ ժողովուրդներ 216 (0,2 %) 700 (0,7 %) 867 (0,9 %) 910 (0,9 %) 1 071 (1,1 %) 1 242 (1,2 %) 4 176 (5,8 %)¹
ընդհանուր 87 375 106 118 96 807 99 421 97 988 98 527 72 000¹

Նկատառում։ ¹ - տվյալները մոտավոր են.

Կրոնը[խմբագրել]

Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։

2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13 դդ)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]