Սերբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիա
Սերբիայի Հանրապետություն

Flag of Serbia.svg
Դրոշ

Coat of arms of Serbia.svg
Զինանշան

Serbia (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ սերբերեն
Մայրաքաղաք Small Coat of Arms Belgrade.svg Բելգրադ
Պետական կարգ Նախագահական Հանրապետություն
Մակերես 88,361 կմ² (0.13% ջրային)
Ազգաբնակչություն. 7,479,437 (115/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Боже правде
Արժույթ Դինար (CSD)
Ժամային գոտի Ձմռանը (UTC+1)
Ամռանը (UTC+2)
Վեբ | ISO | Հեռ. .rs | RS | +381


Սերբիա ՄՀԱ՝ [Լսել ˈsɜrbiə]☃), պաշտոնական անվանումը Սերբիայի Հանրապետություն (սերբ.՝ Репу̀блика Ср̀бија, Ռեպուբլիկա Սռբիյա ), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավ-Արևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է Հունգարիային, հյուսիս արևելքում՝ Ռումինիային, արևելքում՝ Բուլղարիային, հարավում՝ Մակեդոնիային, հարավ-արևմուտքում՝ Ալբանիային և Չեռնոգորիայի, արևմուտքում՝ Խորվաթիային և Բոսնիա և Հերցեգովինային։ Սերբիան 2003 - 2006 թթ.-ին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006 թ.-ին անկախացավ Չերնոգորիան։ 2008 թ.-ին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում։[1]

Պատմությունը[խմբագրել]

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը։ Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր։

Կլիման չափավոր ցամաքային է։ Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան։ 

Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով։

Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում։ IX դարում ընդունել են քրիստոնեություն։ XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն։

1389 թ-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը։ 1882 թ-ից դարձել է թագավորություն։ 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից։ 1918 թ-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թ-ից կոչվել է Հարավսլավիա։

1941 թ-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թ-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ։ 1945 թ-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թ., երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան։ 1992 թ-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն։ 2002 թ-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թ.։

2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թ-ին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թ-ի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։[2][3]

Սերբիայի Քաղաքական կուսակցությունները[խմբագրել]

  • Սերբիայի Ռադիկալ կուսակցություն (ազգայնական)
  • Դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ )
  • Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (պահպանողական)
  • Սերբիայի առաջադիմական կուսակցություն (Պահպանողական)
  • G-17 (ազատական )
  • Սերբիայի Սոցիալիստական կուսակցություն (Սոցիալիստական)
  • Սերբիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ)

Մշակույթ[խմբագրել]

Ավանդույթներ[խմբագրել]

Սերբիայի քաղաքացիները գնահատում և պահպանում են իրենց ավանդույթները, հատկապես՝ Ուղղափառ եկեղեցին։ Նույնիսկ երիտասարդները գիտեն իրենց պատմությունը և հեշտությամբ կարող են ցանկացած տուրիստի համար ծառայել որպես էքսկուրսավար։ Մարդիկ շատ շփվող են, նրանք Ձեզ հետ կարող են զրուցել եղանակի, սպորտի, իրենց անձնական կյանքի մասին, սակայն պատերազմների կամ քաղաքականության մասին խոսել չի կարելի, քանի որ հիշողությունները դեռ թարմ են։[1]

Խոհանոց[խմբագրել]

Խոհանոցի առանձնահատկությունն է պանրի շատ օգտագործումը ("կաչկավալի", "կաչամակ", "զլատիբոր", "լիպսկի" և "սենիչկի")։ Լայն օգտագործում ունի նաև հացը, ինչը լիության նշան է։ Բանջարեղենը մատուցվում է ոչ միայն որպես ինքնուրույն ուտեստ, այլ նաև որպես"կանաչ խորտիկներ"։ Ազգային խոհանոցից տարածված են "սարման", "պասուլը", "սմբուկը", պոմիդորը և այլ աղցաններ։[1]

Այլ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
Ծանոթագրություներ[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 www.tours.am Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց
  2. www.encyclopedia.am Հայկական հանրագիտարան Սերբիա
  3. www.dasaran.am Սերբիայի Պատմություն