Ական (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ական (այլ կիրառումներ)
Infoboxforlang.png
Ական
Twi,Fante
Տեսակ լեզու
Ենթադաս Ականական լեզուներ
Երկրներ Գանա Գանա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Շրջաններ Աշանտի, Բրոնգ-Ահաֆո
Խոսողների քանակ 8 314 600[1]
Վերահսկող կազմակերպություն Գանայի լեզուների կազմակերպություն
Լեզվակիրների ընդհանուր թիվը 11 միլիոն (2007)[2]
Դասակարգում

Նիգերո-կոնգոլական լեզուներ

Բոլտա-կոնգոլական լեզուներ
Քվա լեզուներ
Ականական լեզուներ
Գրերի համակարգ լատինատառ
IETF ak
ԳՕՍՏ 7.75–97 ака 027
ISO 639-1 ak
ISO 639-2 aka

Ական[3] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։

Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս իր մեջ ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։

Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։

Տիրապետողների թիվը[խմբագրել]

Թվական Տիրապետողները
1995 7, 000, 000
2007 11, 000, 000

Գիրը[խմբագրել]

Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդհունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։

Ականի այբուբենը՝

A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y

Վիքիպեդիան ականով[խմբագրել]

Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[4]։ Այսօր՝ 29 Սեպտեմբերի 2015-ին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 304 հոդված։ Գրանցված են 5363 մասնակից, նրանցից 11 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 0 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 19 954-ը։ [5]

Ական խոսակցական բառեր[խմբագրել]

  • Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
  • Aane – Այո/Հա
  • Yiw (Akuapim) - միշտ
  • Yoo - լավ էղավ/լավ
  • Daabi – Ոչ/Չէ
  • Da yie – Բարի գիշեր
  • Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
  • Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
  • Me da wo ase – Շնորհակալություն
  • Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
  • Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
  • Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
  • Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
  • Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
  • Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
  • Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
  • Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ethnologue
  2. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 
  4. Աքաներեն Վիքիպեդիայի առաջին խմբագրումը
  5. Աքաներեն Վիքիպեդիայի վիճակագրությունը

Գրականություն[խմբագրել]

  • Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
  • Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
  • Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «ական» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։